Quantcast
Channel: iravaban.net
Viewing all 39159 articles
Browse latest View live

Նիկոլ Փաշինյանը հաստատել է ԿԳ նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը

$
0
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 456-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված»:


Անդրանիկ Մանուկյանը հետ է կանչվել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

$
0
0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Անդրանիկ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ հետ կանչել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:

Առերևույթ չարաշահումներով «Քաթար Էյրվեյզ» ընկերությանը գույքային և գործարար համբավի հետկապված վնաս է հասցվել. քրեական գործ է հարուցվել

$
0
0

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ գլխավոր դատախազությունից Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էր ուղարկվել «Քաթար Էյրվեյզ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ակբար Ալ Բաքերից ստացված գրությունը: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Նյութերին նախապատրաստմամբ պարզվել է, որ 2016թ. մայիսի 10-ին «Զվարթնոց Հենդլինգ», «Կոլբոր Ասեթ Մենեջմենթ» և «Քաթար Էյրվեյզ Հայաստանյան մասնաճյուղ»  ընկերությունների միջև կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր: Համաձայն վերջինիս՝ «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ-ն պարտավորվել է  ամսական 13888 ԱՄՆ դոլար վճարել «Կոլբորն Ասեթ Մենեջմենթ» ընկերությանը՝ «Քաթար Էյրվեյզ» ընկերության կանոնավոր  չվերթների տոմսերի ավելացմանն ուղղված մարքեթինգային ծառայություններ մատուցելու համար: Պարզվել է, որ նշված ընկերությունների համապատասխան աշխատակիցներն իրավասու չեն եղել կնքելու նշված պայմանագիրը՝ առանց «Քաթար Էյրվեյզ» ընկերության գիտության և թույլտվության: Առկա են տվյալներ, որ «Քաթար Էյրվեյզ Հայաստանյան մասնաճյուղի» նախկին տնօրենը պայմանագիրը կնքելու  փաստը թաքցրել է «Քաթար Էյրվեյզ» ընկերությունից, քանի որ անձնական բիզնես շահեր է ունեցել «Կոլբորն Ասեթ Մենեջմենթ» ընկերությունում:

2016թ. մայիսից մինչև  2017թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց Հենդլինգ» ընկերությունը համապատասխան հարկային հաշիվների հիման վրա «Կոլբորն Ասսեթ Մենեջմենթ» ընկերությանը վճարել է 242.335 ԱՄՆ դոլլարին համարժեք 116.440.103 ՀՀ դրամ գումար, սակայն կատարված աշխատանքների վերաբերյալ կատարողական ակտեր չեն կազմվել, աշխատանքները կատարելու հանգամանքը որևէ կերպ չի հիմնավորվել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել առևտրային կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց լիազորությունները չարաշահելու, «Քաթար Էյրվեյզ» ընկերությանն առերևույթ գույքային և գործարար համբավին վնաս պատճառելու մասին, դեպքի առթիվ 2018թ. օգոստոսի 31-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ և ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

10 տարվա ազատազրկման դատապարտված 57-ամյա կնոջ բողոքը վերաքննիչ դատարանը մերժել է

$
0
0

Ինչպես ավելի վաղ հայտնել էին, աղջկա  նորածին երեխային  արտաքնոցի փոսը նետած տատը՝ Հ. Փայտյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել էր 10 տարի ժամկետով ազատազրկման: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Դատարանը, դատավոր Զոյա Զաքինյանի գլխավորությամբ մեղավոր է ճանաչել 57-ամյա կնոջը, սակայն նա իրեն մեղավոր չի ճանաչել: Նա դիմել էր վերաքննիչ դատարան, սակայն նրա վերաքննիչ բողոքը մերժվել էր և  առաջին ատյանի դատարանի 2018 թվականի փետրվարի 27-ի դատավճիռը թողել անփոփոխ:

Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Հիշեցնենք, որ գտնվելով 36-37 շաբաթական հղիության ընթացքում, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում Հ. Փայտյանի աղջիկը ծննդաբերել է իրենց առանձնատան պատշգամբում մոր՝ 1960թ. ծնված կնոջ ներկայությամբ։ Ծնվելուց հետո երեխան  ճիչ է արձակել, ապա, ըստ բացատրությունների, լռել, որից հետո ծննդկանի մայրը երեխային փաթեթավորել է պոլիէթիլենային տոպրակի մեջ և գցել հարակից այգում կառուցված արտաքնոցի փոսի մեջ: Ըստ կնոջ հայտարարության՝ կարծել է, թե նորածինը մահացել է։

Հ. Փայտյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Նշենք նաև, որ քրեական գործով ստացվել է նորածնի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը. «Պտղի մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը, որը պայմանավորված է պտղի պարանոցի օրգանների բութ, կոշտ առարկայով սեղմելու հետևանքը և որը հիմնավորվում է պարանոցի շրջանում փափուկ հյուսվածքների և ստորադիր փափուկ հյուսվածքների արյունազեղումներով, մեխանիկական շնչահեղձությանը բնորոշ թոքերի էմֆիզեմայով, միջալվեոլային պատերի պատռվածքով, բրոնխոսպազմով:  Հայտնաբերված նման վնասվածքները կենդանի անձանց մոտ ունեն առողջության ծանր վնասի հատկանիշներ, որոնցով էլ պայմանավորված է մահը»:

Ըստ փորձագետների՝ վնասվածքներն առաջացել են շատ կարճ ժամանակահատվածում՝ րոպեներ առաջ: Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նորածնին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը պատճառվել է նորածնի տատի կողմից:

Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Դատավճիռը կայացվել է փետրվարի 27-ին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Եվգենյա Համբարձումյան

Կարևորագույն ապրանքների ներմուծմամբ (արտադրությամբ) զբաղվող տնտեսավարողների համար կսահմանափակվի նշված ապրանքատեսակների վաճառքը

$
0
0

Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում նոր նախագիծ է հրապարակվել, որով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Առևտրի և ծառայությունների», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ու «Սպառողների իրավունքների պաշտպանության» մասին օրենքներում:

Նախագիծը ներկայացրել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:

Նախարարությունը նշում է, որ մեծածախ-մանրածախ շղթայի կանոնակարգման տեսանկյունից կարևորվում է մեծածախ վաճառողների սահմանափակումը մանրածախ շուկայում գործունեություն իրականացնելու մասով, քանի որ մեծածախ վաճառողները մանրածախ շուկայում ձեռք են բերում մրցակցային առավելություն։ Այս համատեքստում առաջնային խնդիր է սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքների ներմուծմամբ (արտադրությամբ) զբաղվող տնտեսավարողների համար սահմանափակել նշված ապրանքատեսակների մասով վաճառքի իրականացումը:

Միաժամանակ, սպառողների շահերի պաշտպանության նպատակով նախագծում ներառվել են նաև դրույթներ, համաձայն որոնց վաճառողը սպառողներին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն՝ սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու և վերադարձնելու պայմանների վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը։ Վերոգրյալ կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին շրջանում ստացվում են բավականին շատ բողոքներ սպառողների կողմից առ այն, որ առևտրի իրականացման վայրերում հրաժարվում են փոխարինել կամ հետ ընդունել գնված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը՝ առանց որևէ  հիմնավորման, ինչը ուղղակիորեն հանդիսանում է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս որևէ մարմին չունի իրավասություն միջամտելու տվյալ պարագայում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է ՀՀ օրենսդրությամբ սահմանված անվտանգության պահանջի խախտում, ապա սպառողների խախտված իրավունքները կարող են վերականգնվել միայն դատական կարգով, ինչը ժամանակատար է և ծախսատար։ Վերոգրյալով պայմանավորված սպառողները հաճախ խուսափում են դիմել դատարան։ Ըստ այդմ, տվյալ ոլորտում առկա իրավիճակը կարգավորելու նպատակով առաջարկվում է պարտադրել տնտեսավարողներին տեղեկացնել սպառողին վերջինիս իրավունքների վերաբերյալ, ինչը գործնականում, կարծում ենք կնվազեցնի հնարավոր կամայականությունները։

Նախարարությունը հիմնավորման մեջ նշում է, որ նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի բոլոր տնտեսավարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմանների, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանության  ապահովումը:

Հասանելի են Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները

$
0
0

ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները։

Ցուցակները տրամադրվել են նաև տեղամասային կենտրոնների տարածքները տիրապետողներին՝ տեսանելի վայրում փակցնելու համար։

Ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում կարող եք դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ, ինչպես նաև զանգահարել 011-37-02-36 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9.00-18.00։

Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 5 պահաբաժինների անտառապահներին

$
0
0

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում  տեղի ունեցած առերևույթ ապօրինի ծառահատումներին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա` մեղադրանք է առաջադրվել  «Շամախյան տեղամաս»  մասնաճյուղի 5 անտառապահի: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարբեր պահաբաժիններում բացահայտվել են հազարավոր ապօրինի ծառահատումների դեպքեր, որոնք, նախնական քննության տվյալներով, տեղի են ունեցել 2014-2017թթ.:

Մասնավորապես՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի թիվ 1 պահաբաժնում ապօրինի հատվել է ընդհանուր 47 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ, որի հետևանքով պետությանը պատճառվել է 14.736.250 ՀՀ դրամի վնաս, թիվ 2 պահաբաժնում՝ ընդհանուր 65 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ, որի հետևանքով պետությանը պատճառվել է 7.853.750 ՀՀ դրամի վնաս, թիվ 5 պահաբաժնում՝ ընդհանուր 109 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ, որի հետևանքով պետությանը պատճառվել է 36.323.750 ՀՀ դրամի վնաս,  թիվ 8 պահաբաժնում՝ ընդհանուր 34 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ, որի հետևանքով պետությանը պատճառվել է 5.477.500 ՀՀ դրամի վնաս, իսկ թիվ 9 պահաբաժնում՝ ընդհանուր 115 ծառ, որի հետևանքով պետությանը պատճառվել է 34.625.000 ՀՀ դրամի վնաս։

Բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ առերևույթ ծառահատումներն իրականացվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրինության, ինչպես նաև` առանձին մասնաճյուղերի անտառապահների կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով:

Մասնավորապես՝ վերջիններս ժամանակին միջոցներ չեն ձեռնարկել՝ տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատման դեպքերը բացահայտելու, դրանք կատարած անձին կամ անձանց համապատասխանաբար վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև՝ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ:

Բացի այդ, հանդիսանալով նյութական պատասխանատու անձինք, պարտավոր լինելով կանխել բոլոր տեսակի օրինազանցություններն իրենց ամրակցված պահաբաժինների տարածքում, առանց համապատասխան ստուգումներ իրականացնելու՝ ստորագրել են իրականությանը չհամապատասխանող ընդունման-հանձնման արձանագրություններ, որոնց համաձայն` պահաբաժիններում անտառախախտման արձանագրություններով չձևակերպված ապօրինի հատված ծառեր չեն հայտնաբերվել:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի թիվ 2, 5, 9 պահաբաժինների անտառապահներ Ռ.Կոխլիկյանին, Ա.Մարտիրոսյանին և Ս.Մելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին և 315-րդ հոդվածի 2-րդ մասերով, իսկ թիվ 1 և 8 պահաբաժինների անտառապահներ Ա.Մարտիրոսյանին և Ա.Սարուխանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 315-րդ հոդվածի 1 և 2-րդ մասերով:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մեղադրանք է առաջադրվել նաև «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի նախկին և ներկա ղեկավարներին, նույն մասնաճյուղի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ պահաբաժինների անտառապահներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

Տավուշի մարզի Թեղուտ և Հաղարծին համայնքների ևս երկու բնակչի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով:

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Պետությանը պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով կալանք է դրվել մեղադրյալների անշարժ և շարժական գույքերի վրա:

Այսպիսով՝ նշված քրեական գործի շրջանակներում, սեպտեմբերի 3-ի դրությամբ, մեղադրանք է առաջադրվել 22 անձի։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԿԳ նախարարը հրավիրում է աշխատանքի

$
0
0

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է՝ նախարարությունում գործ կա։

«Հարգելի ֆեյսբուքցիներ, ստորև Ձեզ եմ ներկայացնում ԿԳՆ թափուր աշխատատեղերի համար ժամանակավոր պայմանագրերով աշխատանքի մրցույթների հայտարարությունը՝ մինչև հիմնական մրցույթի հայտարարումը: Եթե հետաքրքրեց, խնդրում եմ դիմել, մեզ համար կարևոր է ընտրություն կատարել մեծ թվով արժանի մասնագետներից: Ժամկետը՝ մինչև ս.թ. սեպտեբերի 5-ը ժամը 13:00-ն:

«ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է հայտերի ընդունելություն քաղաքացիական ծառայության հետևյալ
ժամանակավոր թափուր պաշտոնները զբաղեցնելու համար` գնումների կազմակերպման բաժնի պետ, մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության գլխավոր մասնագետ, ֆինանսաբյուջետային վարչության գլխավոր մասնագետ: Ներկայացվող պահանջների և պայմանների մասին` ԿԳՆ կայքում»։

Առավել մանրմասն, տեղեկացեք այստեղ։


Ջրագծի կառուցման ընթացքում խոշոր չարաշահումներ են եղել․ ոստիկանություն

$
0
0

Օգոստոսի 23-ին ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության աշխատակիցները տեղեկություններ էին ստացել, որ 2015թ․ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի՝ շուրջ 30,000,000 դրամ արժեքով ջրագծի կառուցման ընթացքում չարաշահումներ են եղել։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2015թ․ սեպտեմբերի 19-ին Արագածոտնի մարզպետարանի և «Գրէդշին» ՍՊ ընկերության միջև կնքվել է 29․100․000 դրամի շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ պայմանագիր։ 4 օր հետո, մարզպետի կարգադրությամբ ձևավորվել է շինարարական օբյեկտների աշխատանքին հետևող հանձնաժողով։

Նախնական տվյալներով՝ որոշ ժամանակ անց «Գրէդշին» ընկերության տնօրինությունը իրականությանը չհամապատասխանող հավելագրումներ կատարելով՝ պատրաստել է շինարարական աշխատանքները ավարտելու վերաբերյալ կեղծ ավարտական ակտ։ Մարզպետը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, հորդորել է հանձնաժողովի նախագահին ու անդամներին՝ հաստատել ավարտական ակտը։ Ապա, 2016 թ․ հունվարի 21-ին մարզպետն ինքն է ստորագրությամբ հաստատել հանձնաժողովի նախագահի և որոշ անդամների չստորագրած, որոշ անդամների կեղծ ստորագրությամբ կամ համայնքի ղեկավարի պարտադրանքով ստորագրված ավարտական ակտը։ Արդյունքում՝ «Գրէդշին» ընկերությունը յուրացրել է 10․660․000 դրամ։

Առանձնապես խոշոր չափի գումար յուրացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և էական վնաս առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը 65 հրաման է ուժը կորցրած ճանաչել

$
0
0

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանայանը հրաման է ստորագրել, որով ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետի 1997 թվականի հունիսի 3-ի «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 12-ի օրենքի որոշ հոդվածների վերաբերյալ» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 428 հրամանը,

2) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետի 1997 թվականի հուլիսի 21-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի և նախկին օրենքից նոր օրենքին անցման ժամանակ հարկի կիրառման որոշ հարցերի մասին» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 639 հրամանը,

3) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետի 1997 թվականի օգոստոսի 12-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 8 կետի դրույթների վերաբերյալ» հրահանգը հաստատելու մասին» N 718 հրամանը,

4) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետի 1997 թվականի օգոստոսի 27-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 19 կետի դրույթների վերաբերյալ» հրահանգը հաստատելու մասին» N 767 հրամանը,

5) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետի 1998 թվականի հունվարի 19-ի «Պետական և այլ արժեթղթերից, ավանդի դիմաց ստացված եկամուտների հարկման առանձին հարցերի վերաբերյալ» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 01/4 հրամանը,

6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային տեսչության պետի 1998 թվականի ապրիլի 2-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58 հոդվածով նախատեսված տեղեկանքի ձևի վերաբերյալ» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 01/22 հրամանը,

7) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետի 1998 թվականի ապրիլի 2-ի «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերի բովանդակության և կիրառման կարգի վերաբերյալ պարզաբանումը հաստատելու մասին» N 01/23 հրամանը,

8) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետի 1998 թվականի մայիսի 4-ի «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 24-ով նախատեսված «տեղեկանքի» և հոդված 37-ի 1-ին կետով նախատեսված «տեղեկությունների» ձևերը ու «տեղեկությունների» լրացման կարգը հաստատելու մասին» N 01/28 հրամանը,

9) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետի 1998 թվականի նոյեմբերի 16-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 2, 3 և 4 կետերի դրույթների վերաբերյալ» հրահանգը հաստատելու մասին» N 01/55 հրամանը,

10) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետի 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 01/60 հրամանը,

11) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետի 1999 թվականի մարտի 4-ի «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 01/13 հրամանը,

12) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետի 1999 թվականի մարտի 24-ի «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգը հաստատելու մասին» N 01/22 հրամանը,

13) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար նախատեսված «1997», «1998», «1999» թվագրումով ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման և ոչնչացման, ինչպես նաև 2000 թ. փետրվարի 1-ի դրությամբ ստացված, չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձման կարգը» հաստատելու մասին» N 02/463 հրամանը,

14) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերի ստացման, պահպանման, հաշվառման, տրամադրման և դրանց նկատմամբ հսկողության» կարգը հաստատելու մասին» N 02/933 հրամանը,

15) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի հոկտեմբերի 11-ի «Մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրերի, ինչպես նաև դրանց հետ անմիջականորեն կապված ու դրանց համար զգալի նշանակություն ունեցող ծրագրերի գծով արտոնությունների կիրառման» հրահանգը հաստատելու մասին» N 02/1227 հրամանը,

16) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի հունվարի 18-ի «Ավելացված արժեքի հարկի վճարման և հաշվարկների ներկայացման ժամկետների մասին» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 02/76 հրամանը,

17) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2002 թվականի մայիսի 2-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգը հաստատելու մասին» N 02/577 հրամանը,

18) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2003 թվականի հուլիսի 25-ի «Հարկային տեսչություններում հարկ վճարողների անձնական հաշվի քարտի առանձին հարցերի վերաբերյալ կարգը և հարկ վճարողի անձնական հաշվի քարտի ձևը հաստատելու մասին» N 03/20-Ն հրամանը,

19) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2004 թվականի ապրիլի 2-ի «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի փետրվարի 5-ի N 01/10 ու 1999 թվականի փետրվարի 11-ի N 01/8 հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1-05/7-Ն հրամանը,

20) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2005 թվականի մայիսի 11-ի «Արտարժույթի առք ու վաճառքի գործունեությունը, արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեությունը իրականացնող հարկ վճարողների հարկման մի քանի հարցերի վերաբերյալ» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 1-05/04-Ն հրամանը,

21) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2005 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաների վերաբերյալ ելակետային տվյալների, հաշվարկված և վճարված ճանապարհային վճարի մասին հայտի և ճանապարհային վճարի վճարումը հաստատող տեղեկանքի ձևերը հաստատելու մասին» N 1-05/08-Ն հրամանը,

22) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2006 թվականի հունվարի 30-ի «Ռեզիդենտների կողմից իրականացված ներդրումների և հայտարարագրված վնասների մասին» տեղեկությունների ձևը հաստատելու մասին» N 1-05/01-Ն հրամանը,

23) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2006 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման կարգը և տեղեկանքի ձևը հաստատելու մասին» N 1-05/03-Ն հրամանը,

24) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2008 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին տեղեկանքի ձևը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 03-Ն հրամանը,

25) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2008 թվականի դեկտեմբերի 12-ի «Հարկ վճարողի կողմից տեղեկություններ փակցնելու հայտարարության օրինակելի ձևը հաստատելու մասին» N 15-Ն հրամանը,

26) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2008 թվականի հուլիսի 3-ի «Հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների` օրենքով սահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձի հիմնավորվածության, օրենքով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների ճշտության արձանագրման ուսումնասիրության արձանագրության ձևը հաստատելու մասին» N 08-Ն հրամանը,

27) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2009 թվականի հուլիսի 28-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների` որոշակի խմբաքանակների կտրոնների դարձերեսներին ֆիրմային անվանումներ, ապրանքային և սպասարկման նշաններ տեղադրելու իրավունքի հատկացման աճուրդների անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» N 2075-Ն հրամանը,

28) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2009 թվականի դեկտեմբերի 2-ի «Հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների, սահմանային չափի ցուցանիշների մասին հայտարարության ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու, հարկային մարմնի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 3660-Ն հրամանը,

29) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2009 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգը հաստատելու մասին» N 4046-Ն հրամանը,

30) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի փետրվարի 8-ի «Հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով համակարգի ներդրման ժամանակացույցը հաստատելու մասին» N 119-Ն հրամանը,

31) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի մարտի 9-ի «Հսկիչ գնումների արդյունքների վերաբերյալ արձանագրության ձևը հաստատելու մասին» N 422-Ն հրամանը,

32) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի մարտի 9-ի «Չափագրման արդյունքների վերաբերյալ արձանագրության ձևը հաստատելու մասին» N 423-Ն հրամանը,

33) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 4-ի «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի հոկտեմբերի 20-ի N 02/1291 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1417-Ն հրամանը,

34) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 9-ի «Գրավոր, բանավոր կամ էլեկտրոնային հարցադիմումներին հարկային մարմնի կողմից պարզաբանումների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1419-Ն հրամանը,

35) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի սեպտեմբերի 10-ի «Հարկային մարմին հաշվետվությունների, հայտարարագրերի, հաշվարկների, այլ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման մասին» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 2056-Ն հրամանը,

36) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011 թվականի հունվարի 26-ի «Ռեզիդենտի կողմից շահութահարկի կանխավճարի եռամսյակային մեծությունը ինքնուրույն որոշելու մասին» և «Անհատ ձեռնարկատիրոջ կողմից եկամտահարկի կանխավճարի եռամսյակային մեծությունը ինքնուրույն որոշելու մասին» հայտարարությունների ձևերը հաստատելու մասին» N 20-Ն հրամանը,

37) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011 թվականի հուլիսի 11-ի «Մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար թույլատրելի չափերով տարաների ցանկին չհամապատասխանող տարաներով Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգը հաստատելու մասին» N 2002-Ն հրամանը,

38) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011 թվականի օգոստոսի 16-ի «Ավելացված արժեքի հարկի հաշվարկի և ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի դիմումի ձևերը, դրանց լրացման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 14-ի N 1423-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2034-Ն հրամանը,

39) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011 թվականի հոկտեմբերի 11-ի «Սահմանված կարգով անվավեր ճանաչված` էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ հարկային մարմին տեղեկություն ներկայացնելու ձևը սահմանելու մասին» N 2875-Ն հրամանը,

40) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011 թվականի հոկտեմբերի 14-ի «Անձնական հաշվի քարտից հատուկ անձնական հաշվի քարտ և հատուկ անձնական հաշվի քարտից անձնական հաշվի քարտ հաշվանցումներ կատարելու համար հարկ վճարողի դիմումի, հարկային մարմնի կողմից կազմված եզրակացությունների և եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքների ձևերը հաստատելու մասին» N 2877-Ն հրամանը,

41) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2012 թվականի հունվարի 23-ի «Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքի հարկային մարմնում հաշվառման և դրոշմակնքման հայտի ձևը հաստատելու մասին» N 12-Ն հրամանը,

42) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2012 թվականի մայիսի 24-ի «Վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարների հաշվանցման կամ վերադարձման համար նախատեսված դիմումի, եզրակացության և ամփոփ տեղեկանքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2007 թվականի դեկտեմբերի 17-ի N 16-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 153-Ն հրամանը,

43) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2012 թվականի հունիսի 7-ի «Եկամտային հարկի և կուտակային վճարի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 175-Ն հրամանը,

44) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի հունվարի 23-ի «Շրջանառության հարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 25-Ն հրամանը,

45) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2012 թվականի օգոստոսի 27-ի «Պարտադիր դրոշմավորման ենթակա կրիչների դրոշմավորման համար հսկիչ նշանների (դրոշմապիտակների) ձեռք բերման հայտի, նախկինում ձեռք բերված հսկիչ նշանների (դրոշմապիտակների) օգտագործման մասին հաշվետվության ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2011 թվականի հունիսի 20-ի N 1577-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 259-Ն հրամանը,

46) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի հունվարի 11-ի «Հրապարակային պայմանագրով նախատեսված առևտրային զեղչերի կիրառման վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող հայտարարության ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 10-Ն հրամանը,

47) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2013 թվականի մարտի 1-ի «Երրորդ անձանցից (այդ թվում` պետական մարմիններից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա անձանց փոխկապակցված ճանաչելու կարգը սահմանելու մասին» N 72-Ն հրամանը,

48) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի մարտի 5-ի «Սնանկության վարույթի ընթացքում հարկային և այլ պարտադիր վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ձևը հաստատելու մասին» N 79-Ն հրամանը,

49) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի հունիսի 19-ի «Համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություններն ստանձնելու մասին հայտարարության ձևը հաստատելու մասին» N 272-Ն հրամանը,

50) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի մարտի 21-ի «Ռոյալթիի հաշվարկ-հաշվետվության» և «Հաշվետու տարում կնքված, փոփոխված և լուծված պայմանագրերի վերաբերյալ տեղեկությունների» ձևը հաստատելու մասին» N 234-Ն հրամանը,

51) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2014 թվականի հունվարի 9-ի «Հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշգրտելու կարգը և եզրակացության ձևը հաստատելու մասին» N 3-Ն հրամանը,

52) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2014 թվականի հունվարի 22-ի «Ռեզիդենտների շահութահարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն հրամանը,

53) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի հուլիսի 7-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ (պարզեցված), տարեկան եկամուտների մասին (պարզեցված) հաշվարկների ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2012 թվականի հունիսի 7-ի N 175-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 417-Ն հրամանը,

54) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի հուլիսի 17-ի «Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար դրոշմապիտակների ձեռք բերման հայտի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի մարտի 6-ի N 85-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 438-Ն հրամանը,

55) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի սեպտեմբերի 8-ի «Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության և ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի եկամտային հարկի տարեկան անձնավորված հաշվետվության ձևերը հաստատելու մասին» N 587-Ն հրամանը,

56) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի սեպտեմբերի 8-ի «Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը հաստատելու մասին» N 586-Ն հրամանը,

57) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի «Ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվող և միասնական հայտարարություն չներկայացրած հարկ վճարողի՝ հարկային մարմնի կողմից որպես ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառումը չեղյալ համարելու մասին դիմումի ձևը սահմանելու մասին» N 762-Ն հրամանը,

58) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 2014 թվականի հոկտեմբերի 31-ի «Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը հաստատելու մասին» N 764-Ն հրամանը,

59) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի դեկտեմբերի 27-ի «Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների ապրանքային մնացորդի վերաբերյալ տեղեկանքի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի սեպտեմբերի 8-ի N 588-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 958-Ն հրամանը,

60) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի փետրվարի 4-ի «Սոցիալական վճարի գերավճարների վերադարձման կարգը սահմանելու մասին» N 46-Ն հրամանը,

61) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի հոկտեմբերի 14-ի «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջների խախտման վերաբերյալ կամերալ (գրասենյակային) արձանագրության ձևը հաստատելու մասին» N 681-Ն հրամանը,

62) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի մայիսի 18-ի «Հարկ վճարողի գործունեության կասեցումը տուգանքով փոխարինելու վերաբերյալ դիմումի ձևը հաստատելու մասին» N 51-Ն հրամանը,

63) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման հայտերի ձևերը հաստատելու մասին» N 297-Ն հրամանը,

64) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հունվարի 13-ի «Գործունեության դադարեցման մասին դիմում-հայտարարության ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011 թվականի փետրվարի 11-ի N 50-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 5-Ն հրամանը,

65) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հունիսի 16-ի «Դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարը հարկային և պարտադիր վճարների գծով պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) հարկ վճարողին վերադարձման դիմումի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի հուլիսի 17-ի N 437-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 178-Ն հրամանը:

Եկամտահարկի նվազեցման ի՞նչ մեխանիզմներ կարելի է կիրառել

Հաստատվել է նոտարական գրանցամատյանում գրանցումներ կատարելու կարգը և նոտարական գրանցամատյանի ձևը

$
0
0

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 17-ին ստորագրել է արդարադատության նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 23-ի  համար 223-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հրամանը։ Այն ուշի մեջ է մտել հունիսի 11-ին։

Հրամանում ասվում է․

«1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 23-ի «Նոտարական գրանցամատյանում գրանցումներ կատարելու կարգը և նոտարական գրանցամատյանի ձևը հաստատելու մասին» N 223-Ն հրամանով հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի 3-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գրանցամատյանը պետք է լինի ամուր կազմված, թերթերը՝ համարակալված: Թերթերի քանակը պետք է հաստատվի և կնքվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից: Գրանցամատյանի համարակալման սխալներ հայտնաբերելիս, այդ մասին նշում է կատարվում գրանցամատյանի վերջում, այնուհետև՝ ստորագրվում և կնքվում նոտարի կողմից:».

2) Հավելվածի 4-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գրանցամատյանները նոտարները ստանում են նոտարական պալատից: Գրանցամատյանի համար նոտարը վճարում կատարում է նոտարական պալատի կողմից ձեռքբերված գնով: Գրանցամատյանների տրամադրումը կատարվում է սույն կարգի 3-րդ կետին համապատասխան:».

3) Հավելվածի 6-րդ կետում՝

1) 2-րդ պարբերությունում «տողերը» բառը փոխարինել «սյունակները» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Եթե նոտարը գործարքի կողմերի տվյալները գրանցել է գրանցամատյանում, սակայն նրանք նույն պահին հրաժարվել են գործարքից, ապա նոտարը համապատասխան գրառում է կատարում գրանցամատյանի 8-րդ սյունակում, որը հավաստում են նաև կողմերը՝ իրենց ստորագրությամբ: Նշված գրառումը ծանոթագրվում, ստորագրվում և կնքվում է նոտարի կողմից գրանցամատյանի վերջում՝ նշելով գործարքի հերթական համարը: Եթե նոտարը գործարքի կողմերի տվյալները գրանցել է գրանցամատյանում, նրանք նույն պահին հրաժարվել են գործարքից, սակայն հրաժարվում են դրա վերաբերյալ նոտարի կատարած գրառումը հավաստել իրենց ստորագրություններով, ապա նոտարը գրառում է կատարում և միաժամանակ նշում, որ կողմերը հրաժարվել են ստորագրել գրանցամատյանը: Նշված գրառումը ծանոթագրվում, ստորագրվում և կնքվում է նոտարի կողմից գրանցամատյանի վերջում՝ նշելով գործարքի հերթական համարը:».

4) Ուժը կորցրած ճանաչել Հավելվածի 9-րդ կետը.

5) 10-րդ կետի`

ա) 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ընդ որում, հերթական համարները նշվում են հաջորդաբար՝ առանց բաց տողերի:».

բ) 2-րդ ենթակետում «տարեթիվը» և «տարեթվին» բառերը փոխարինել «ամսաթիվը» և «ամսաթվին» բառերով.

գ) 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Եթե գործարքին մասնակցում է թարգմանիչ կամ վկա, ապա նշվում է նաև նրա անունը, ազգանունը, հայրանունը և նրա բնակության վայրը: Նոտարի կողմից վստահված թարգմանչի ստորագրության իսկությունը վավերացնելիս 3-րդ սյունակում նշվում է նրա անունը, ազգանունը:

Նոտարական գործողության համար դիմած միևնույն անձանց միջև իրար անմիջապես հաջորդող մի քանի գործարքներ կնքվելու դեպքում նոտարը կարող է նրանց ամբողջական տվյալները գրանցել մեկ անգամ, այնուհետ նշել միայն անուն, ազգանուն, հայրանունը՝ նշում կատարելով, որ տվյալները կարող են դիտվել նախորդ համարում:».

դ) 6-րդ ենթակետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«Եթե օրենքով տվյալ նոտարական գործողության համար պետական տուրք չի գանձվելու, ապա 6-րդ սյունակում նշվում է «Ազատված է ՊՏ», որը հավաստվում է գրանցամատյանի 9-րդ սյունակում պետական տուրքից ազատված անձի ստորագրությամբ:»:

2. Հրամանի N 2 հավելվածով հաստատված նոտարական գրանցամատյանի ձևի՝

1) 3-րդ սյունակում «գործողությունը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև թարգմանչի կամ վկայի անունը, ազգանունը, հայրանունը և նրա բնակության վայրը» բառերը.

2) 8-րդ սյունակից հետո լրացնել հետևյալ վերտառությամբ 9-րդ սյունակ.

«Անձանց ստորագրությունները՝ ի հավաստումը տվյալ նոտարական գործողության համար պետական տուրքից ազատված լինելու»:

Արցախում զինծառայող է մահացել

$
0
0

Սեպտեմբերի 3-ին` ժամը 14:45-ի սահմաններում տեղի ունեցած ճանապարհատրասնպորտային պատահարի հետևանքով մահացել է Արցախի Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, 1990թ. ծնված Վազգեն Գագիկի Խաչատրյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Այս մասին տեղեկանում ենք  Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Սոցիալական ձեռնարակտիրության զարգացման հայեցակարգի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

$
0
0

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել սոցիալական ձեռնարակտիրության զարգացման հայեցակարգի նախագիծը։

Հայեցակարգը մասնավորապես անդրադառնում է`

  1. սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում առկա իրավիճակին և խնդիրներին
  2. խնդիրների լուծման հիմնական ուղղություններին և անհրաժեշտ միջոցառումներին
  3. խնդիրների լուծման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների իրականացման համար պահանջվող միջոցներին և ակնկալվող արդյունքներին:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավման, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և վերջիններիս մասնակցությամբ կազմակերպություններում գործարարների շահերի ներկայացման և դրանց արդյունավետ պաշտպանության արտադատական մեխանիզմի ներդրման, գործարար միջավայրի զարգացմանը խոչընդոտող գործոնների բացահայտման և դրանց վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու պահանջներով:

1․1 Հայաստանի Հանրապետությունում ներկայումս առկա են գործարարների շահերի պաշտպանության որոշ  մեխանիզմներ, ինչպես օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովը և այլն, այնուամենայնիվ, առկա չէ այնպիսի մասնագիտացված մարմին, որի գործունեությունն ուղղված կլինի գործարարներին աջակցելուն և վերջիններիս շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացնելուն, գործարարների խնդիրներին արագ արձագանքելուն, գործարար միջավայրում առկա համակարգային խնդիրների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելուն, և որն օժտված կլինի անհրաժեշտ լիազորություններով՝ հանդես գալով որպես միջնորդ օղակ հանրային և մասնավոր հատվածների միջև և երաշխավորելով վերջիններիս արդյունավետ երկխոսությունը:

1․2 Նախագծով առաջարկվող գործարարների շահերի պաշտպանության մեխանիզմն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են Պաշտպանի գործունեության հատուկ ուղղվածությամբ, մասնավորապես պաշտպանի գործունեության  խնդիրներն են՝ գործարարների գործունեության ընթացքում առաջացող խնդիրներին արագ արձագանքումը: Երկրորդ` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, «Գործարարների շահերի պաշտպանի մասին»  ՀՀ օրենքով նախատեսված կազմակերպություններում գործարարների շահերի ներկայացումը և դրանց պաշտպանությունը: Երրորդ`գործարարների գործունեության խոչընդոտների վերացմանն ու գործարարների աջակցությանն ուղղված միջոցներ ձեռնարկելը, ներդրումների խթանումը և գործարարությանն օժանդակելը, գործարար միջավայրի բարելավումը` արդյունավետ ու անխոչընդոտ գործունեության իրականացման միջավայրի ստեղծումը, ներդրումներին և գործարարությանն առնչվող վարչարարական խոչընդոտների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելը, ներդրումները և գործարար միջավայրը կարգավորող բարենպաստ օրենսդրական դաշտի ձևավորմանն օժանդակելը:

2․ Միջոցառման կարգավորման առարկան է գործարարների շահերի պաշտպանությունը և այդ նպատակով մասնագիտացված մարմնի՝ Գործարարների շահերի պաշտպանի գրասենյակի ստեղծումը։

3․ Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետությունում գործարարների շահերի պաշտպանության համար կստեղծի լրացուցիչ արդյունավետ երաշխիքներ, կխթանի ներդրումների ներգրավման գործընթացը, կապահովի գործարարների դիմումների արդյունավետ և ողջամիտ ժամկետներում քննությունը, գործարարների խախտված կամ վիճարկվող իրավունքների վերականգնումը, գործարար միջավայրի բարելավումը ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, կստեղծի պետություն-մասնավոր հատված առավել արդյունավետ երկխոսության հիմքեր, ինչպես նաև նախադրյալներ՝ գործարարների կողմից առաջարկվող, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված իրավական ակտեր ընդունելու, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար:

ՀՔԾ-ն՝ Աբրահամյանի տանը հայտնաբերված զենքի մասին

$
0
0

Անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթում 04.09.2018թ.-ին տպագրված «Աբրահամյանի տանը հայտնաբերված զենքը որևէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ» վերտառությամբ հրապարակմանը` հարկ ենք համարում հայտնել, որ ինչպես ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից դեռևս 08.08.2018թ.-ին տարածած հաղորդագրության մեջ է նշվել, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական համագործակցված միջոցառումներ` ստուգելու համար խուզարկությամբ հայտնաբերված զենքերի ձեռք բերման աղբյուրները և դրանց`2008 թվականի մարտի 1-ին և 2-ին գործադրված լինելու հանգամանքը:

Այդ նպատակով նշանակվել է նաև դատաձգաբանական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել, ուստի լրատվամիջոցին հորդորում ենք անանուն աղբյուրներից ստացված և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները հրապարակելուց առաջ դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանց հավաստիությունը ստուգելու համար:


Գործատուն իրավունք կունենա աշխատողի հետ լուծել աշխատանքային պայմանագիրը, եթե նա ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չի կատարել իր պարտականությունները

$
0
0

Սեպտեմբերի 5-ին Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը:

Փոփոխության է ենթարկվել աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 9-րդ մասը:

Նախագծի ընդունումից հետո գործատուն իրավունք կունենա աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը, եթե աշխատողը անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի՝ աշխատանքի չներկայանալու կամ աշխատանքային պայմանագրով (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով) սահմանված պարտականությունները ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չի կատարել:

ՊԵԿ-ը վերջին ամիսներին գրանցած հարկային վճարների մասին

$
0
0

Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել «Հրապարակ» oրաթերթի հրապարակումը, որտեղ անդրադարձ է եղել վերջին ամիսներին հարկային մուտքերի մասով ցուցանիշների ապահովմանը: Ըստ հրապարակման, «Հարկային մուտքերի մասով թեև պլանային ցուցանիշները վերջին ամիսներին ապահովվել են, սակայն մասնավորապես օգոստոսին դա հեշտ չի եղել: Ավելի ճիշտ, դատելով գործարար շրջանակներից ստացված տեղեկություններից, դա հաջողվել է նախկին աշխատաոճին անցնելու գնով՝ կանխավճարների ինստիտուտը վերականգնելով»:

Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունվարի 1-ից հարկ վճարողների կողմից կատարված վճարումները համարվում են պետական բյուջեի հարկային եկամուտներ՝ վերջիններիս կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներով առաջացած հարկային պարտավորություններին համապատասխան միասնական հաշվից կատարված հաշվեգրման արդյունքում: Նշվածից հետևում է, որ հարկ վճարողների կողմից միասնական հաշվին կատարված վճարումները դեռևս պետական բյուջեի եկամուտներ չեն:

Հարկ վճարողների հարկային պարտավորություններն առաջանում են վերջիններիս կողմից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներով: Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ միասնական հաշվում առկա գումարների առաջացման հիմնական պատճառն առանձին հարկ վճարողների կողմից, որոնք միաժամանակ հանդիսանում են հարկային գործակալներ և որոնց վրա օրենսգրքի համաձայն դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ բնամթերային ձևով տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը կամ վճարները հաշվարկելու, պահելու (գանձելու) և ՀՀ պետական բյուջե վճարելու պարտավորությունը, նույն օրենսգրքով սահմանված հարկային պարտավորությունների վճարման վերջնաժամկետից շուտ կատարված վճարումներն են: Նշված գումարները մուտքագրվում և պահվում են միասնական հաշվում մինչև հարկային պարտավորության մարման համար օրենսգրքով սահմանված վճարման վերջնաժամկետը: Հարկ է նշել նաև, որ միասնական հաշվում առկա գումարները հարկ վճարողները կարող են ազատ տնօրինել ըստ դրանց նպատակահարմարության:

Ինչ վերաբերում է գերավճարների դինամիկային, ապա տեղեկացնում ենք, որ այն 2018 թվականի հունիս ամսից սկսած դրսևորում է շարունակաբար նվազման միտում: Այսպես, 2018 թվականի հունիսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գերավճարը նվազել է 27.6 մլրդ. դրամով, հուլիսի 1-ին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 43.0 մլրդ. դրամով, օգոստոսի 1-ին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 47.9 մլրդ. դրամով, սեպտեմբերի 1-ին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 53.3 մլրդ.դրամով: Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ հարկ վճարողների կողմից հարկային ապառքների գծով իրենց պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողական գործառույթներ իրականացնելը նույնպես հանդիսանում է հարկային վարչարարության բաղադրիչ, որն ի թիվս այլ գործիքակազմի, իրագործվում է այցելությունների, հեռախոսազրույցների և կոմունիկացիոն այլ խողովակների միջոցով:

Հայաստանը 4 տարի ժամկետով ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Թեհրանի կենտրոնի ղեկավար խորհրդի անդամ

$
0
0

Սեպտեմբերի 3-5-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների` Թեհրանի կենտրոնի ղեկավար խորհրդի 4-րդ նիստի ընթացքում Հայաստանն ընտրվեց կենտրոնի ղեկավար խորհրդի (Governing Council) կազմի անդամ` 2018-2022 թթ. համար: Հայաստանի հետ կենտրոնի ղեկավար խորհրդի կազմի անդամ ընտրվեց նաև Լիբանանը։

Ղեկավար խորհուրդը բաղկացած է տարածաշրջանի ոչ նյութական մշակութային ժառանգության 3 փորձագետներից, Թեհրանի կենտրոնի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և Իրանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի 1-ական ներկայացուցիչներից, ինչպես նաև կենտրոնի 2 անդամ պետություններից: Ղեկավար խորհուրդը` անդամ պետությունների հետ, հաստատում է կենտրոնի գործունեության գործողությունների ծրագիրը, մշակում է ծրագրային դրույթներ և կազմում է ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում տարածաշրջանային հետագա ծրագրերը:

Տեղեկանք․ Թեհրանի կենտրոնը հիմնվել է 2011թ համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրված համաձայնագրի: Կենտրոնին անդամակցում են Հայաստանը (2015թ.-ից), Իրանը, Իրաքը, Լիբանանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Պաղեստինը, Թուրքիան և Պակիստանը:

Կենտրոնի հիմնական գործառույթներն են 2003թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի դրույթների իրականացումը, ոչ նյութական մշակութային  ժառանգության ոլորտում  տարածաշրջային համագործակցության ապահովումը և ընդլայնումը` համապատասխան բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, կարողությունների հզորեցման աշխատաժողովների կազմակերպումը, ոչ նյութական մշակութային  ժառանգության պահպանման լավագույն փորձի փոխանակումը ևկենտրոնի անդամ պետությունների համատեղ հայտերիմիջոցառումների և ծրագրերի կազմակերպումը:

«Սպայկա» ՍՊԸ-ի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի

$
0
0

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում գյուղմթերք արտահանող «Սպայկա» ՍՊ ընկերության կողմից հարկային պարտավորությունների պակաս հաշվարկման դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ընկերության կողմից ինքնուրույն հաշվարկվել են թերհայտարարագրված հարկային պարտավորությունները և դրանց վերաբերյալ հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված համապատասխան հաշվարկներ: Այս մասին հայտնում են պետական եկամուտների կոմիտեի  տեղեկատվության և հասարակիայնության հետ կապերի բաժին:

Քրեական գործով որոշում է կայացվել «Սպայկա» ՍՊԸ-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:

ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը

$
0
0

Հատուկ քննչական ծառայությունն այսօր` սեպտեմբերի 4-ին,  որոշում է կայացրել Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հատնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ քննիչի ընտրած նախորդ խափանման միջոցը  վերաքննիչ դատարանը անհամատեղելի համարեց առաջադրված մեղադրանքի հետ և այս դեպքում քննիչը առաջարկում է ընտրել նոր խափանման միջոց, այն է ստորագրությունը չհեռանալու մասին:

«Մենք այս որոշումը բողոքարկելու ենք»,-նշեց Օրբելյանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Viewing all 39159 articles
Browse latest View live