Դատական իշխանությունն ունի պաշտոնական կայք
ԱԺ ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե ներառում է ավելորդ գրառում
ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը նախատեսում է այն դեպքերը, երբ են քվեաթերթիկները վավեր և անվավեր։ Այսպես՝
1. Ազգային ժողովի ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե ներառում է ավելորդ գրառում:
2. Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե՝
1) մեկից ավելի թեկնածուի, կուսակցության օգտին նշումներ է ներառում.
2) մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում միաժամանակ «կողմ եմ» և «դեմ եմ» բառերի դիմաց նշումներ է ներառում.
3) բացի քվեարկության համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կամ դրան նմանվող նշանից, ներառում է ավելորդ գրառում.
4) որևէ նշում չի ներառում.
5) ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձևը:
3. Սահմանված ձևի ոչ էական խախտումը չի կարող համարվել քվեաթերթիկի անվավերության հիմք, եթե ընտրողի մտադրությունը հստակ է և աներկբա:
4. Սահմանված նմուշի քվեաթերթիկը վավեր է, եթե այն անվավեր չէ:
Սոցփաթեթի շահառուների համար նույնականացման քարտերը պարտադիր են դառնում
Մեղադրանք է առաջադրվել Արթուր Աղաբեկյանին՝ «Մարտիկ» հիմնադրամի՝ առանձնապես խոշոր չափերի գումարները վատնման եղանակով հափշտակելու համար
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում առանձնապես խոշոր չափերի գումարի վատնման դեպքեր են բացահայտվել «Մարտիկ» հիմնադրամում. մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին։
«Մարտիկ» հիմնադրամում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա, 2018 թվականի հուլիս ամսին։ Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու համար։
Արդյունքում պարզվել է, որ «Մարտիկ» հիմնադրամն ստեղծվել է 2002թ., որի կանոնադրային նպատակներն են հանդիսացել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի կրթմանն ու վերապատրաստմանը, այդ բնագավառի նյութատեխնիկական բազայի հարստացմանը, ռազմական գիտության զարգացմանն աջակցելը, իսկ խնդիրներն են հանդիսացել կազմակերպչական, կրթական, բարեգործական, քարոզչական և այլ ծրագրերի մշակումն ու իրականացումը, գիտնական զինվորականների, դասախոսների և ուսանողների պատրաստման և վերապատրաստման, արտերկրում կազմակերպվող գիտաժողովների և այլ ծրագրերի՝ նրանց մասնակցության ֆինանսական օժանդակությունը, շնորհալի ուսանողների կրթաթոշակների հիմնումը և վճարումը:
Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հիմնադրամի միջոցներն առանձին դեպքերում ծախսվել են կանոնադրությամբ սահմանված նպատակներին ու խնդիրներին հակառակ։ Մասնավորապես՝ առանձնապես խոշոր չափերի գումարներ են ուղղվել տարբեր անձանց համար ռեստորաններում և հյուրանոցներում հյուրասիրություններ կազմակերպելու, հիմնադրամի հետ առնչություն չունեցող տրանսպորտային միջոցների համար պրեմիում տեսակի բենզին ձեռք բերելու, տարբեր անձանց թանկարժեք նվերներ մատուցելու համար։
Առերեւույթ չարաշահումներն արձանագրվել են 2012-2016թթ. ընթացքում, որոնց հետևանքով՝ վատնման եղանակով հիմնադրամին պատկանող միջոցներից հափշտակվել է, նախնական գնահատականով, 54.083.860 մլն ՀՀ դրամ։ Քրեական գործով պարզվել է, որ նշված ժամանակահատվածում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է հանդիսացել Արթուր Աղաբեկյանը, ով ունեցել է հիմնադրամի աշխատակազմի գործունեությունն անմիջականորեն ղեկավարելու իրավասություն և փաստացի միանձնյա տնօրինել հիմնադրամի գույքը։ Բավարար տվյալներ են ձեռք բերվել նաև առ այն, որ հիմնադրամի միջոցների մի մասը ծախսվել են այն հանգստյան գոտու ռեստորանում հյուրասիրությունների կազմակերպման համար, որի բաժնետոմսերի 40 տոկոսը պատկանել է Արթուր Աղաբեկյանին։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ օգոստոսի 29-ին Արթուր Աղաբեկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նախագահի նստավայրի դարպասները բացվել են հանրության համար
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր սկիզբ է դրվել նոր ավանդույթի: Նստավայրի դարպասները բացվել են հանրության համար:
Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից:
Ինչպես նշել էր նախագահ Արմեն Սարգսյանը, այսուհետ ոչ աշխատանքային օրերին նստավայրի հարակից այգին բաց կլինի բոլորի համար:
Այսօրվա առաջին այցելուները շրջել եւ լուսանկարվել են նախագահական նստավայրի բացօթյա տարածքում ու հարակից այգում, որը նրանց համար կարող է դառնալ այցելության եւ զբոսանքի հետաքրքիր վայր:
Առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում. Արթուր Աղաբեկյան
Արցախի նախկին փոխվարչապետ, Արցախի նախագահի նախկին խորհրդական գեներալ–լեյտենենտ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մարտիկ հիմնադրամի գորունեության վերաբերյալ հարուցվել է քրեական գործ և այդ շրջանակում հարցաքնվել եմ՝ որպես «Մարտիկ» հիմնադրամի նախագահ։ Ինձ մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի խնդիրների և ծրագրերի իրականացման ընթացքում հիմնադրամի ֆինանսական ռեսուրսները վատնելու համար։ Մեծ պատրաստակամությամբ, այս օրերին համագործակցել եմ վարույթն իրականացնող մարմնի հետ։ Մանրամասն պատասխանել եմ բոլոր հարցադրումներին՝ համարելով, որ երբեք առիթ չեմ ունեցել հանգամանորեն ներկայացնելու «Մարտիկ» հիմնադրամի իրականացրած մի քանի հարյուրի հասնող հայրենանվեր ծրագրերը։ Թե բարեգործական, թե ռազմահայրենասիրական և թե մարտական ու քարոզչական ծրագրերի իրականացման համար կրել եմ անձնական պատասխանատվություն, որոնք իրականացրել եմ պատվախնդրությամբ և գտնում եմ, որ գործել եմ բացառապես «Մարտիկ» հիմնադրամի գաղափարի և կանոնադրության շրջանակներում։
Ի գիտություն բոլոր անհանգստացողներին՝ հիմնադրամի հաշվին առկա է 1.241.000 ԱՄՆ դոլար անձեռնմխելի գումար, որը ձևավորվել է 8200 փաստացի մասնակցի ներդրումից (յուրաքանչյուրը 100 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Մարտիկ հիմնադրամին) , և 421.000 ԱՄՆ դոլար բանկային տոկոսներից, որը հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Արցախյան ազատամարտում զոհված 4210 ազատամարտիկների անունից նվիրաբերվել է հիմնադրամի հաշվին և համալրվել է անձեռնմխելի գումարը։ Իսկ զոհված ազատամարտիկների անունները զետեղվել են martik.am կայքում՝ ի հիշատակ նրանց։
Բարեկամներիս տեղեկացնեմ, որ չընդունելով մեղադրանքը շարունակելու եմ համագործակցել քննչական մարմինների հետ։ Խոստանում եմ պարբերաբար իմ իրավասության շրջանակում այս մասին տեղեկացնել իմ հեղինակությամբ և Մարտիկ հիմնադրամի ապագայով մտահոգվող ընկերներիս և բարեկամներիս»։
Սոչիում հանդիպել են Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքից:
Քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները: Կարծիքների փոխանակում է եղել միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ:
Բանակցությունների ավարտից հետո Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Ռուսաստանի Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության առաջնային ուղղությունների մասին: Հանդիպման ընթացքում ստորագրվել է նաև միջկառավարական և առևտրային փաստաթղթերի փաթեթ:
Սահմանված է դպրոցականների օրական և շաբաթական ուսումնական ծանրաբեռնվածության առավելագույն թույլատրելի նորմերը
Առողջապահության նախարարի 12-Ն հրամանով սահմանվում են դպրոցներին ներկայացվող պահանջները:
Հրամանը ստորագրվել է 2017 թվականի մարտի 28-ին: Օրենքնե ուժի մեջ է մտել նույն տարվա մայիսի 12-ից:
Այս հրամանով սահմանվում է, որ ուսումնական հաստատության 1-9-րդ դասարաններում նույն առարկայից կրկնակի (անմիջապես իրար հաջորդող) դասերի անցկացում չի թույլատրվում, իսկ 10-12-րդ դասարաններում թույլատրվում է նույն առարկայից կրկնակի (անմիջապես իրար հաջորդող) դասերի անցկացում:
Դասացուցակը կազմվում է հաշվի առնելով առարկաների բարդության աստիճանի սանդղակը, սովորողների օրվա և շաբաթվա մտավոր աշխատունակության առավելագույն թույլատրելի նորմերը, դասացուցակին ներկայացվող հիգիենիկ պահանջները:
Դասամիջոցների տևողությունը կազմում է 10-ական րոպե, մեծ դասամիջոցի տևողությունը կազմում է 20-30 րոպե, հնարավոր է կազմակերպել 2 դասամիջոց 20-ական րոպե: Մեծ դասամիջոցը կազմակերպվում է 2-րդ և/կամ 3-րդ դասաժամերից հետո:
Սովորողների կողմից բերվող դասագրքերի և գրենական պիտույքների հավաքածուի քաշը չպետք է գերազանցի
- 1-ին, 2-րդ դասարանների սովորողների համար 1,5 կգ,
- 3-րդ, 4-րդ դասարանների սովորողների համար՝ 2 կգ,
- 5-6-րդ դասարանների սովորողների համար՝ 2,5 կգ,
- 7-8-րդ դասարանների սովորողների համար՝ 3,5 կգ,
- 9-12-րդ դասարանների սովորողների համար՝ 4 կգ:
Սովորողների օրական ուսումնական ծանրաբեռնվածության առավելագույն թույլատրելի նորմերը
Դասարաններ |
Օրական թույլատրելի առավելագույն |
1 |
Օրական ոչ ավելի, քան 4 դաս, շաբաթը 1 անգամ 5 դաս՝ ֆիզկուլտուրայի դասի հաշվին |
2-4 |
Օրական ոչ ավելի, քան 5 դաս, շաբաթը 1 անգամ 6 դաս՝ ֆիզկուլտուրայի դասի հաշվին |
5-6 |
Օրական ոչ ավելի, քան 6 դաս |
7-12 |
Օրական ոչ ավելի, քան 7 դաս |
Սովորողների շաբաթական ծանրաբեռնվածության առավելագույն թույլատրելի նորմերը
Դասարաններ |
Շաբաթական առավելագույն |
|
6-օրյա ուսումնական շաբաթ |
5-օրյա ուսումնական շաբաթ |
|
1 |
22 |
20 |
2-4 |
25 |
22 |
5 |
31 |
28 |
6 |
32 |
29 |
7 |
34 |
31 |
8-9 |
35 |
32 |
10-12 |
36 |
33 |
Ուսումնական շենքերի միջանցիկ օդափոխության տևողությունը՝ կախված արտաքին ջերմաստիճանից
Արտաքին |
Շենքերի օդափոխության տևողությունը, րոպե |
|
Փոքր դասամիջոցներին |
Մեծ դասամիջոցներին |
|
10 – 6 |
4 – 10 |
25 – 35 |
5 – 0 |
3 – 7 |
20 – 30 |
0 – (-5) |
2 – 5 |
15 – 25 |
(-5) – (-10) |
1 – 3 |
10 – 15 |
(-10) – ցածր |
1 – 1,5 |
5 – 10 |
Հաստատության 1-4-րդ դասարանների առարկաների բարդության աստիճանի սանդղակ
Հանրակրթական առարկաներ |
Միավորների քանակը |
Մաթեմատիկա |
8 |
Ռուսաց լեզու |
7 |
Օտար լեզու |
8 |
Ես և շրջակա աշխարհը |
6 |
Մայրենի |
5 |
Կերպարվեստ և երաժշտություն |
3 |
Տեխնոլոգիա |
2 |
Ֆիզկուլտուրա |
1 |
Շախմատ |
8 |
Հաստատության 5-9-րդ դասարաններում ուսուցանվող առարկաների բարդության աստիճանի սանդղակ
Հանրակրթական առարկաներ |
Միավորների քանակը (ըստ բարդության աստիճանի) |
||||
5-րդ դասարան |
6-րդ դաս. |
7-րդ դաս. |
8-րդ դաս. |
9-րդ դաս. |
|
Քիմիա |
– |
– |
13 |
10 |
12 |
Երկրաչափություն |
– |
– |
12 |
10 |
8 |
Ֆիզիկա |
– |
– |
8 |
9 |
13 |
Հանրահաշիվ |
– |
– |
10 |
9 |
7 |
Գծագրություն |
– |
– |
– |
5 |
4 |
Կենսաբանություն |
10 |
8 |
7 |
7 |
7 |
Տնտեսագիտություն |
– |
– |
– |
– |
11 |
Մաթեմատիկա |
10 |
13 |
– |
– |
– |
Օտար լեզու |
9 |
11 |
10 |
8 |
9 |
Ռուսաց լեզու |
8 |
12 |
11 |
7 |
6 |
Հայրենագիտություն |
7 |
– |
– |
– |
– |
Բնագիտություն |
7 |
8 |
– |
– |
– |
Աշխարհագրություն |
– |
– |
– |
– |
5 |
Հայաստանի աշխարհագրություն |
– |
7 |
6 |
6 |
5 |
Հայոց պատմություն |
– |
8 |
6 |
8 |
10 |
Համաշխարհային պատմություն |
– |
8 |
6 |
8 |
10 |
Հայոց եկեղեցու պատմություն |
8 |
8 |
6 |
8 |
10 |
Հայոց լեզու |
8 |
12 |
11 |
7 |
6 |
Տեխնոլոգիա |
4 |
3 |
2 |
– |
– |
Գրականություն |
4 |
6 |
4 |
4 |
7 |
Կերպարվեստ |
3 |
3 |
1 |
3 |
_ |
Ֆիզկուլտուրա |
3 |
4 |
2 |
2 |
2 |
Երաժշտություն |
2 |
1 |
– |
– |
– |
Ինֆորմատիկա |
4 |
10 |
4 |
7 |
7 |
ՆԶՊ և անվտ. կենսագործ. |
– |
– |
– |
3 |
3 |
Հաստատության 10-12-րդ դասարաններում ուսուցանվող ուսումնական առարկաների բարդության աստիճանի սանդղակ
Հանրակրթական առարկաներ |
Միավորների քանակը (ըստ բարդության աստիճանի) |
Հանրակրթական առարկաներ |
Միավորների քանակը (դժվարության աստիճան) |
Ֆիզիկա |
12 |
Ինֆորմատիկա, տնտեսագիտություն |
6 |
Երկրաչափություն |
11 |
Հասարակագիտություն |
5 |
Քիմիա |
11 |
Կենսաբանություն |
7 |
Հանրահաշիվ |
10 |
Հայոց եկեղեցու պատմություն (10-11-րդ դասարաններում) |
4 |
Ռուսաց լեզու |
9 |
Աշխարհագրություն |
3 |
Հայ գրականություն |
8 |
ՆԶՊ և անվտ. Հայրենագիտություն. (10-11-րդ դասարաններ) |
2 |
Կենսաբանություն |
7 |
Ֆիզկուլտուրա |
1 |
Հայոց լեզու |
7 |
Օտար լեզու |
8 |
Հայոց պատմություն |
9 |
Համաշխարհային պատմություն |
9 |
Մասիսի քաղաքապետի կալանքի ժամկետը երկարացվել է. փաստաբանը պնդում է՝ դատավորը խախտել է օրենքն ու նրա կամքին հակառակ հանրային պաշտպան ներգրավել
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Դատավոր Մնացական Մարտիրոսյանը խախտելով Սահմանադրության, Կոնվենցիայի և քրեական դատավարության բոլոր վերաբերելի նորմերը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կամքին հակառակ ներգրավել է հանրային պաշտպան և առանց պաշտպանության կողմի ներկայության որոշում է կայացրել կալանքի ժամկետը երկարացնելու մասին։ Նման խայտառակ և բացահայտ ապօրինություն դժվար էր պատկերացնել Նոր Հայաստանում, սակայն դա արդեն փաստ է։
Ակնհայտ է նաև, որ նման ապօրինություն կարող էր տեղի ունենալ միայն իրավապահ ողջ համակարգի համատեղ ջանքերով։ Կարծում եմ, ամենինչ առավել քան պարզ է։ Օրենքը և արդարադատատությունը այստեղ պարզապես բացակայում են, իսկ տեղի ունեցողը մի օր պետք է դառնա առանձին քննության առարկա»։
Հիշեցնենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։ Գործով մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, նրա տեղակալին և ևս 3 անձի:
Հունիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ձերբակալումը և կարգադրել նրան անհապաղ ազատ արձակել, այնուհետև կրկին կալանավորել:
Սոցիալական նպաստն անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալը
Պետական նպաստների մասին ՀՀ օրենքը սահմանում է սոցիալական նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմքերը։ Սոցիալական նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝
1) ընտանիքի անապահովության միավորը սոցիալական նպաստի իրավունք տվող` ընտանիքի անապահովության սահմանային միավորից իջնելու դեպքում.
2) դիմողի կողմից սույն օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ժամկետում տարածքային կենտրոն անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.
3) սոցիալական նպաստն անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում.
4) ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կրկնակի հաշվառման դեպքում:
2. Սոցիալական նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից:
Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն 13 քաղաքական ուժեր
- Ռեֆորմիստների կուսակցություն
- Ժառանգություն կուսակցություն
- «Լույս» կուսակցությունների դաշինք
- «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք
- Բարգավաճ Հայաստան կուսակցություն
- «Հայք» (Հայկազուններ) կուսակցություն
- Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն կուսակցություն
- Երկիր Ծիրանի կուսակցություն
- Ժողովրդական Ուղի կուսակցություն
- «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք
- Օրինաց Երկիր կուսակցություն
- Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություն
- «Երևանցիներ» կուսակցությունների դաշինք:
Ովքե՞ր են Երևանի քաղաքապետի երեք կին թեկնածուները
Իրավաբան.net–ը ձեզ է ներկայացնում նրանց կենսագրությունները:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյան
Նա ծնվել է 1965թ. մայիսի 8-ին Երևանում:
1987թ. ավարտել է Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը:
Ավարտել է միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթաց: Մասնագիտական վերապատրաստում է անցել Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտում, Մոսկվայի կինոյի միութենական պետական ինստիտուտում, ինչպես նաեւ Մոսկվայի առաջատար թատրոններում: Թատերական բազմաթիվ աշխատությունների հեղինակ է, որոնք տպագրվել են տեղական եւ արտերկրի մշակութային պարբերականներում:
1992թ. աշխատել է լրագրող «Ար», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայք» պարբերականներում: 1999-2006թթ.` «Հայկական ժամանակ» օրաթերթի քաղաքական մեկնաբան: 2007թ.` «Կենտրոն» հեռուստաընկերության «Վերելք» քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարող:
2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 19.06.2007-08.06.2009թթ.` Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, 16.06.2008-15.09.2009թթ.` 2008 թվականի մարտի 1-2 Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ, 08.06.2009-31.05.2012թթ.` Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 31.05.2012 – 19.03.2015թթ.՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, 19.03.2015թթ.՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Ունի մեկ դուստր:
«Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակը գլխավորում է Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը:

Զարուհի Փոստանջյան
Ծնվել է 1972 թ. հունվարի 16-ին Երևանում։
1990-1994 սովորել եւ ավարտել է Երևանի «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը։ Մասնագիտությամբ իրավաբան-իրավագետ է։
Տիկին Փոստանջյանը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է։ Վերապատրաստվել է ԱՄՆ-ում, Շվեդիայում և Լեհաստանում։
Եղել է «Պրոմեթևս» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով հեռարձակվող «Փաստաբան» հեռուստահաղորդման ծրագրի հեղինակ և վարող։
2007-2012-ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր։ Ժառանգություն խմբակցության անդամ։
2012 թվական-Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ «Ժառանգություն» կուսակցությունից։
Այժմ Զարուհի Փոստանջյանը Երևանի ավագանու անդամ է։
«Երևանի հանրություն» դաշինքի ցուցակը գլխավորում է Անահիտ Թարխանյանը:

Անահիտ Թարխանյան
Անահիտ Թարխանյանը ծնվել է 1959 թ․ մարտի 5-ին, Երևանում` հանրաճանաչ ժողովրդական ճարտարապետ Արթուր Թարխանյանի ընտանիքում։ Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Ամուսինը՝ նախկին քաղբանտարկյալ Անդրիաս Ղուկասյանն է (մոտ 2 տարի՝ 2016-ից 2018 թթ․, զրկված է եղել ազատությունից, քաղաքական հայացքների պատճառով):
٠1981 թվականին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը։
٠1993 թվականին ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։
٠1994 թվականին ավարտել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի դիվանագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ վերապատրաստման դասընթացները։
Մայրենի լեզվին զուգահեռ ազատ տիրապետում է անգլերեն և ռուսաց լեզուներին։
٠1981-1989 թթ․ «ՀայՊետՆախագիծ» ինստիտուտում սկզբում աշխատել է որպես ճարտարապետ, այնուհետև զբաղեցրել նախագծի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։
٠1989-1992 թթ․ «Վեմ» ճարտարապետական արվեստանոցում զբաղեցրել է ընկերության տնօրենի պաշտոնը։
٠1992-1994 թթ․ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում աշխատել է ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության վարչությունում, ունեցել է երկրորդ դասի խորհրդականի դիվանագիտական աստիճան։
٠1994-1998 թթ․Հայ FM – 105.5 ռադիոկայանում զբաղեցրել է տնօրենի պաշտոնը։
٠1997-1998 թթ․ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունում զբաղեցրել է հեռուստառադիո ոլորտի հարցերով պետի տեղակալի պաշտոնը։
٠1998-2004 թթ. «Ա3 Ճարտարապետներ» ՍՊԸ-ում զբաղեցրել է տնօրենի պաշտոնը։
٠2004-2007թթ․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում զբաղեցրել է գլխավոր ճարտարապետի պաշտոնը։
٠2007-2018 թթ․ «Ա3 Ճարտարապետներ» ՍՊԸ-ում զբաղեցրել է տնօրենի պաշտոնը։
٠2012-2017 թթ․ ընտրվել է Հայաստանի ճարտարապետների միության վարչության անդամ։
٠2018 թվականին ընտրվել է Հայաստանի ճարտարապետների պալատի վարչության անդամ։
1994 թվականի աշնանը հիմնադրել է Հայաստանում առաջին անկախ ռադիոկայանը՝ ՀԱՅ FM 105.5 Երևանը, որն այժմ հանդիսանում է հանրապետության ամենահայտնի ռադիոկայաններից մեկը։ 1996 թվականին հիմնադրել է Ռադիո Հայ ռադիոկայանը (Երևանում 104.1 հաճախականությամբ), որը 2005 թ. դարձել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տարածքում հեռարձակվող ռադիո ցանց։
Իր ճարտարապետական գործունեության ընթացքում մշակել է ավելի քան 60 նախագիծ՝ մանկապարտեզներ, դպրոցներ, բժշկական կենտրոններ, եկեղեցիներ, բանկեր, հյուրանոցներ, սպորտային և մշակութային համալիրներ, բնակելի թաղամասեր և շենքեր։ Այդ նախագծերի իրագործման արդյունքում ավելի քան կես միլիոն մարդ զգալիորեն բարելավել են իրենց կենսապայմանները։
Համագործակցել է Համաշխարհային Բանկի և Հայաստանի միջև առողջապահության կենտրոնների արդիականացման ծրագրի (2007-13 թթ), ԱՄՆ-ի և Հայաստանի միջև պաշտպանական համակարգերի զարգացման համատեղ ծրագրի (2013-16 թթ) և մի շարք այլ ծրագրերի շրջանակներում։
Աշխատանքի բերումով համակարգել է շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր բյուջեով խոշոր քաղաքաշինական ծրագրեր, որոնք ներառել են 40-ից ավել շենքերի և շինությունների կառուցում։ Ղեկավարել է տասնյակ որակյալ մասնագետների համատեղ աշխատանքը տարբեր բարդության ծրագրերի շրջանակում։
Հիմնադրել է «Մեր քաղաքը» հասարակական կազմակերպությունը, մասնակցել Երևանի պատմական շինությունների և հուշարձանների պաշտպանության բոլոր շարժումներին, այդ թվում` Երիտասարդության պալատի, Զվարթնոց միջազգային օդանավակայանի, Մոսկվա կինոթատրոնի բացօթյա դահլիճի, Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի, Երևանի փակ շուկայի և այլն։
Մարդու իրավունքների եվրոպական դատարան իրավաբան գործուղելու համար հավակնորդների մրցույթ է հայտարարել
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը տեղեկացնում է, որ արդարադատության նախարարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարան իրավաբան գործուղելու համար հավակնորդների մրցույթ է հայտարարել:
«Բաց ու թափանցիկ մրցույթի անցկացումը երաշխավորված է:
Պահանջվող որակներն ու մրցույթի վերաբերյալ այլ մանրամասները կգտնեք Արդարադատության նախարարության կայքում»,-գրում է Արտակ Զեյնալյանը:
Արդարադատության նախարարության հայտարարության մեջ ասվում է.
«Հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարի 2018թ. հունիսի 29-ի N 302-Լ հրամանը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է հավակնորդների մրցույթ Մարդու իրավունքների եվրոպական դատարան իրավաբան գործուղելու համար: Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել բարձրագույն իրավաբանական (առնվազն իրավագետի բակալավրի) կրթություն ունեցող, առնվազն վերջին երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող, անգլերենին գերազանց տիրապետող, Դատարանի նախադեպային իրավունքին իրազեկ գործունակ ՀՀ քաղաքացիները: Մրցույթը կանցկացվի ս.թ. հոկտեմբերի 15-ին, ժամը 11:00-ին՝ ՀՀ արդարադատության նախարարությունում (0010 ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8): Դատարան գործուղման ժամկետը 1 տարի է:
Հավակնորդի կողմից ՀՀ արդարադատության նախարարություն պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը.
1) անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը),
2) 1 լուսանկար (3×4),
3) իրավաբանի բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը),
4) առնվազն վերջին երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձը հաստատող փաստաթուղթ,
5) անգլերենի գերազանց իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում),
6) ինքնակենսագրական (հայերեն և անգլերեն),
7) մտադրության հիմնավորում (motivation letter),
8) երկու երաշխավորագիր,
9) հայտարարություն սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչված չլինելու մասին,
10) համաձայնություն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իր վերաբերյալ պահվող տեղեկություններին ծանոթանալու մասին:
Փաստաթղթերը ՀՀ արդարադատության նախարարություն են հանձնվում առձեռն` անձամբ հավակնորդի կողմից, մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը ներառյալ:
Մրցույթը հաղթահարած հավակնորդների ցանկից ՀՀ արդարադատության նախարարը ընտրում և ՀՀ արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում երեք հավակնորդի տվյալները, որոնք ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից ուղարկվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Գործուղվող իրավաբանի վերջնական ընտրությունը կատարվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղարության կողմից:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել ՀՀ արդարադատության նախարարություն՝ (010) 594084 կամ (010) 594016 հեռախոսահամարներով»:
Որքա՞ն պետք է վճարել՝ չափման միջոցների ստուգաչափման աշխատանքների համար
Էկոնոմիկայի նախկին նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 19-ին ստորագրել էր 132-Ն հրամանը, որով սահմանվել են չափման միջոցների ստուգաչափման աշխատանքների վճարման գները:
Սոցիալական և կենսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցների փորձաքննության արժեքը սահմանվել է 200 դրամ:
Հրամանը ուժի մեջ է մտել և գործում է մարտի 11-ից:
ԳՆԵՐ
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ
I. Գնորդի և վաճառողի միջև առևտրային գործողություններում, արտադրողի և իրացնողի միջև հաշվարկներում
NN |
Ստուգաչափվող չափման միջոցների |
Առաջարկվող գինը |
1 |
2 |
3 |
1 |
Հեղուկի և գազի ծախսի և հոսքի որոշման սարքեր, ջրի հաշվիչներ | |
– Ջրի հաշվիչներ մինչև 20 մմ պայմ. անցումով |
500 |
|
– Ջրի հաշվիչներ 25 մմ և բարձր պայմ. անցումով |
2500 |
|
– Ծավալի մեծության կերպափոխիչ |
10000 |
|
– Ուլտրաձայնային ծախսաչափեր |
15000 |
|
2 |
Հեղուկ նավթամթերքի հաշվիչ |
5000 |
3 |
Բնական գազի հաշվիչ | |
– Գազի կենցաղային հաշվիչ |
1000 |
|
– Գազի ռոտացիոն հաշվիչ |
8000 |
|
– Գազի տուրբինային հաշվիչ |
8000 |
|
4 |
Կշեռք | |
– Կշեռքներ՝ էլեկտրոնային կշռի, գնի, արժեքի գրառմամբ |
4000 |
|
– Կշեռքներ՝ լաբորատոր |
10000 |
|
– Բաժնեկշեռքներ |
8000 |
|
– Կշեռքներ ապրանքային |
8000 |
|
– Կշեռքներ (ավտոմոբիլային, ամբարձիչային, վագոնային) (3 մասնագ.) |
35000 |
|
5 |
Կշռաքարերի հավաքածու |
4000 |
6 |
Ավտոմոբիլային սակաչափիչներ |
2000 |
7 |
Նավթամթերքի բաշխիչ աշտարակներ (1 խողովակ) |
5000 |
8 |
Գազաբաշխիչ աշտարակներ(1 խողովակ) |
18000 |
9 |
Չափման համար նախատեսված ծավալային տարաներ | |
– Տարողություններ՝ մինչև 10մ3÷100մ3 (1 մ3 գինը) |
5000 |
|
10 |
Էլեկտրական էներգիայի հաշվիչներ | |
– Միաֆազ հաշվիչ |
400 |
|
– Եռաֆազ հաշվիչ |
600 |
|
11 |
Հոսանքի տրանսֆորմատորներ |
2000 |
12 |
Լարման տրանսֆորմատորներ |
2000 |
II. Առողջապահության բնագավառում
NN |
Ստուգաչափվող չափման միջոցների |
Առաջարկվող գինը |
1 |
2 |
3 |
1 | Ջերմաչափեր–ջերմակարգավորիչներ |
3000 |
2 | Անալիզատորներ |
15000 |
3 | Թրթռաչափ |
15000 |
4 | Պոլյարոգրաֆ, վոլտ-ամպերմետր | |
– Պոլյարոգրաֆ |
17000 |
|
– Վոլտ-ամպերմետր |
3500 |
|
5 | Ռադիոմետր–դոզիմետրեր | |
– Ռադիոմետր |
13000 |
|
– Դոզիմետրեր |
5500 |
|
6 | Տոնոմետրեր |
1000 |
7 | Էլեկտրակարդիոգրաֆ |
9000 |
8 | Էլեկտրամիոգրաֆ |
12000 |
9 | Էլեկտրաէնցեֆալոգրաֆ |
12000 |
10 | Պուլսօքսիմետր |
9000 |
11 | Ուրինոմետր |
7500 |
12 | Սպեկտրաֆոտոմետրեր |
15000 |
13 | Լսողական առանձնահատկությունների որոշմանն ուղղված չափման միջոցներ | |
– Աղմկաչափեր |
13500 |
|
14 | Ասպիրատոր, ռոտամետր | |
– Ասպիրատոր |
3000 |
|
– Ռոտամետր |
4000 |
|
15 | Ֆոտոկոլորիմետրեր |
7500 |
16 | ph–մետր |
8000 |
17 | Նիտրատոմեր |
9000 |
18 | Իոնոմետր |
8000 |
19 | Անալիտիկ, տեխնիկական, տորսիոն և էլեկտրոնային կշեռք | |
– Կշեռքներ անալիտիկ |
8500 |
|
– Կշեռքներ տեխնիկական |
3000 |
|
– Կշեռքներ տորսիոն |
4500 |
|
– Կշեռքներ էլեկտրոնային |
10000 |
|
20 | Անեմոմետր |
5000 |
21 | Շաքարաչափ |
7500 |
22 | Սպիրտաչափ |
6000 |
23 | Տեխնիկական և կոնտակտային մանոմետր |
1000 |
24 | Խտաչափերի լրակազմ |
14000 |
25 | Համակարգչային սպիրոգրաֆ |
13000 |
III. Շրջակա միջավայրի պահպանության, աշխատավայրում անվտանգության ապահովման և պատահարների կանխման ժամանակ
NN |
Ստուգաչափվող չափման |
Առաջարկվող գինը (ՀՀ դրամ) առանց ԱԱՀ-ի |
1 |
2 |
3 |
1 |
Աղմկաչափեր |
14000 |
2 |
Հոսքաչափեր |
5000 |
3 |
Հոսանքի ուժի և լարման չափման միջոցներ |
3500 |
4 |
Ծխաչափեր |
10000 |
5 |
Օդի, ջրի, հողի անալիզատորներ |
14000 |
6 |
Սպեկտրոմետրեր |
17000 |
7 |
Էլեկտրամագնիսական պարամետրերի չափման միջոցներ |
17000 |
8 |
Մանոմետրեր |
1000 |
9 |
pH-մետրեր |
8000 |
10 |
Իոնաչափեր |
8500 |
11 |
Նիտրատոմեր |
8000 |
12 |
Պղտորաչափեր |
8500 |
13 |
Գազանալիզատորներ |
9000 |
14 |
Ասպիրատորներ, էլեկտրահաղորդականության չափման միջոցներ | |
Ասպիրատորներ |
3000 |
|
Էլեկտրահաղորդականության չափման միջոցներ |
2000 |
|
15 |
Համընդհանուր շարժական համակարգի ալեհավաքներ |
23000 |
16 |
Ալֆա – ճառագայթային աղբյուրներ |
21000 |
17 |
Բետա – ճառագայթային աղբյուրներ |
21000 |
18 |
Գամմա – ճառագայթային աղբյուրներ |
35000 |
19 |
Դոզիմետրեր |
5500 |
20 |
Հեղուկի և գազի ծախսի և հոսքի որոշման սարքեր, ջրի հաշվիչներ | |
Գազի կենցաղային հաշվիչներ |
1000 |
|
Գազի արդյունաբերական հաշվիչներ |
8000 |
|
Գազի և ջրի ուլտրաձայնային, էլեկտրոմագնիսական ծախսաչափեր և հոսքաչափեր |
15000 |
IV. Ճանապարհային երթևեկության վերահսկման և տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը գնահատելու ժամանակ
NN |
Ստուգաչափվող չափման |
Առաջարկվող գինը |
1 |
2 |
3 |
1 | Արագաչափեր |
5000 |
2 | Ալկոմետրեր |
8000 |
3 | Գազի անալիզատորներ |
10000 |
4 | Ծխաչափեր |
9000 |
5 | Լուսաթափանցելիության չափման միջոցներ |
5500 |
Արսեն Թորոսյանի հրմանանով սահմանվել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործման կարգը և պայմանները
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է բժշկական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման կարգը և պայմանները:
Սահմանվել են նաև, որ սույն հրամանի հավելվածով հաստատված կարգի դրույթները տարածվում են ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով օրենսդրությամբ սահմանված գործընթացի ժամանակ փաստաթղթաշրջանառությունն ապահովելու համար:
ԲԺՇԿԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության բժշկական հաստատություններում պացիենտներին բժշկական ցուցումներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման կարգի և պայմանների (ստացման, հաշվառման, պահպանման, դուրս գրման, բացթողման, ոչնչացման) իրականացման հետ կապված հարաբերությունները:
II. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ
2. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նշանակման ցուցում է հանդիսանում այն ցավային համախտանիշը, երբ ցավի ուժգնությունն, ըստ Վիզուալ Անալոգային Սանդղակի և ԱՀԿ եռաստիճան սանդուղքի, գնահատվում է միջին և ուժեղ աստիճանի ու հնարավոր չէ մեղմել այլ բնույթի ցավազրկող դեղերով, ինչպես նաև՝ որպես փոխարինող թերապիա թմրամիջոցներ օգտագործողներին: Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ցավային համախտանիշի կառավարման նպատակով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նշանակումն իրականացվում է պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ցավային համախտանիշի կառավարման նպատակով, ինչպես նաև՝ ծանր հևոցի դեպքում, թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նշանակման կլինիկական ուղեցույցով:
3. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր կարող են նշանակվել նաև համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում:
III. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ (ՍՏԱՑՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ, ԲԱՑԹՈՂՄԱՆ, ՈՉՆՉԱՑՄԱՆ) ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՁԵՎՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՇՏԱՊ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
4. Հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, շտապ և անհետաձգելի օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների տնօրենի հրամանով հաստատությունում նշանակվում է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության (ստացման, հաշվառման, պահպանման, դուրս գրման, բացթողման, ոչնչացման) իրականացման համար պատասխանատու անձ:
5. Հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, շտապ և անհետաձգելի օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների դեղատանը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պահպանման համար պետք է ունենան երկաթյա պահարան, որը տեղակայված է հատուկ դրա պահպանման համար նախատեսված վանդակաճաղերով պատուհաններով և երկաթյա դուռ ունեցող սենյակում, որն ապահովված է ձայնային ահազանգման համակարգով:
6. Աշխատանքային օրվա ավարտին մետաղյա պահարանները և սենյակը, որտեղ գտնվում են այդ պահարանները պետք է փակվեն և միացվեն ձայնային ահազանգման համակարգով: Բանալիները պահվում են պատասխանատու անձի մոտ:
7. Թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը ենթակա են անվանաքանակական հաշվառման՝ «Դեղերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն: Հաշվառումը վարվում է սրվակ, ամպուլ, դեղահատ, սպեղանի, գրամ, միլիգրամ, լիտր, միլիլիտր միավորներով:
8. Բժշկական հաստատությունների դեղատանը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հաշվառման համար պահվում է առանձին մատյան (Ձև 1): Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի յուրաքանչյուր դեղաձևի և դեղաչափի համար գրքում հատկացվում է առանձին էջ: Մատյանի էջերը պետք է լինեն համարակալված, կարված և վավերացված բժշկական հաստատության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությամբ ու կնիքով (առկայության դեպքում): Մեկ մատյանում թույլատրվում է լրացնել մի քանի դեղեր:
9. Յուրաքանչյուր ամսվա վերջին հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների ղեկավարի կամ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության իրականացման համար պատասխանատու անձի կողմից կատարվում է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հաշվառում ու կազմվում է հաշվետվություն:
10. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մնացորդը հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում, շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների դեղատանը չպետք է գերազանցի հաստատության երկու ամսվա պահանջը: Բժշկական հաստատության բաժնում (բաժանմունքում, կաբինետում, կայանում, ենթակայանում) այդ բաժնի (բաժանմունքի, կաբինետի) յոթ օրվա պահանջը, իսկ շտապ բուժօգնության կայանների և ենթակայանների այդ օրվա պահանջը:
11. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի բաց թողումը բժշկական հաստատությունների դեղատնից կատարվում է պահանջագիր–ապրանքագրերի հիման վրա: Պահանջագիր-ապրանքագրի պահանջագիր մասը լրացվում է բժշկական հաստատությունում, ստորագրվում և կնքվում նրա ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից, իսկ շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների` տնօրենի կամ նրա տեղակալի կողմից (Ձև 2), իսկ ապրանքագիր մասը լրացվում է դեղատանը և ստորագրվում դեղատան ղեկավարի կողմից:
12. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի բաց թողման պահանջագիր-ապրանքագրերը պետք է գրվեն մնացած դեղերից առանձին, նշելով ստացվող դեղի անվանումը, դեղաչափը, քանակը (նաև տառերով), արտադրության սերիան, գինը: Ջնջումներ և ուղղումներ չեն թույլատրվում:
13. Պահանջագիր-ապրանքագրերը գրվում է երեք օրինակից, ստորագրվում է բաժանմունքի վարիչի և ավագ բուժքրոջ, իսկ շտապ օգնության կայանում՝ կայանի վարիչի և ավագ բուժքրոջ կողմից և հաստատվում տնօրենի կողմից: Դեղատունը համարակալում է պահանջագիր-ապրանքագրերը, երեք օրինակի վրա ապրանքագիր մասում գրվում են բացթողնման քանակները և գնահատվում այն՝ նշելով նաև ընդհանուր գումարը:
14. Պահանջագիր-ապրանքագրի առաջին օրինակը դեղատնից ապրանքի հետ միասին ուղարկվում է բաժանմունք, մյուս երկուսը մնում է դեղատանը: Դեղատունը յուրաքանչյուր ամսվա վերջում ծախսված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին հաշվետվություն է ներկայացնում հաշվապահություն (Ձև N 3), վերջինին կցելով պահանջագրերի մեկ օրինակը: Պահանջագիր-ապրանքագրերի մյուս օրինակը պահվում է դեղատանը 5 տարի ժամկետով:
15. Հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում, շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների հերթապահ բժիշկը և ավագ բուժքույրը դեղատնից ստացած թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի համար վարում է անվանաքանակական հաշվառման մատյան (Ձև N 4): Մատյանի էջերը պետք է լինեն համարակալված, կարված և վավերացված բժշկական հաստատության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությամբ ու կնիքով (առկայության դեպքում): Մեկ մատյանում թույլատրվում է լրացնել մի քանի դեղեր:
16. Հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում, շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նշանակումները ձևակերպվում են հիվանդության պատմագրի մեջ բուժող բժշկի գրառումով, նշելով քանակը` թվերով և տառերով: Ջնջումներ չի թույլատրվում: Սխալի դեպքում ուղղումը կատարվում է բուժող բժշկի կողմից գրելով՝ «ուղղումը իմ կողմից է» և ստորագրվում է, այնուհետև ստորագրվում ու կնքվում է հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից:
17. Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նշանակումները կատարվում են դեպքի/կանչի վայրում, ձևակերպվում են կանչի թերթիկի մեջ բրիգադի բժշկի գրառումով, նշելով քանակը նաև տառերով: Ջնջումներ չի թույլատրվում: Սխալի դեպքում ուղղումը կատարվում է բուժող բժշկի կողմից գրելով՝ «ուղղումը իմ կողմից է» և ստորագրվում է, այնուհետև ստորագրվում ու կնքվում է շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից:
18. Հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում բժշկի նշանակումով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ներարկումը/տրամադրումը պացիենտին կատարվում է հերթապահ բժշկի կողմից` պացիենտի հիվանդության պատմագրի մեջ գրառում կատարելով ներարկման կամ օգտագործման մասին, որը հաստատվում է բժշկի և բուժքրոջ ստորագրություններով: Հերթապահ բժիշկը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի համար վարում է անվանաքանակական հաշվառման մատյան (Ձև N 4): Մատյանի էջերը պետք է լինեն համարակալված, կարված և վավերացված բժշկական հաստատության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությամբ ու կնիքով (առկայության դեպքում):
19. Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում բրիգադի բժիշկը հերթապահության օրը ենթակայանի ավագ բուժքրոջից ստանում է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, որի համար ստորագրում է դրա համար նախատեսված համապատասխան մատյանում (Ձև N 5): Մեկ մատյանում թույլատրվում է լրացնել մի քանի դեղեր:
20. Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում բրիգադի բժշկի նշանակումով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ներարկումը/տրամադրումը պացիենտին կատարվում է բրիգադի բուժքրոջ կողմից բժշկի ներկայությամբ` կանչի թերթիկի մեջ գրառում կատարելով` ներարկման կամ օգտագործման մասին:
21. Հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող և շտապ ու անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում ղեկավարի հրամանով ստեղծվում է մշտական գործող հանձնաժողով, երեք մարդուց ոչ պակաս կազմով, հաստատության ղեկավարի տեղակալի նախագահությամբ, որը ոչնչացնում է օգտագործման համար ոչ պիտանի (պիտանելիության ժամկետը սպառված, վնասված, ջարդված, չօգտագործված) թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը, որոնց ոչնչացման ժամանակ հանձնաժողովի կողմից կազմվում է արձանագրություն (Ձև N 6) 3 օրինակից: Դրանք ոչնչացվում են` ներգրավվելով ոստիկանության ներկայացուցչի: Ձև 6-ի պահպանման ժամկետը 3 տարի է:
22. Օգտագործումից հետո դատարկ մնացած դեղերի փաթեթները (բոլոր դեղաձևերի համար) ենթակա չեն վերադարձման:
23. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչնչացումը հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում, շտապ ու անհետաձգելի բժշկական օգնություն իրականացնող հաստատություններում իրականացվում է`
1) Հեղուկ դեղաձևերը (ներարկման լուծույթներ, կաթիլներ, օշարակներ) ոչնչացվում են ամպուլաները և սրվակները ջարդման միջոցով, իսկ պարունակությունը նոսրացվում է ջրով 1:100 հարաբերությամբ և լցվում է կոյուղու մեջ:
2) Կարծր դեղաձևերը (փոշի, դեղահատ, դեղապատիճ) մանրացվում են մինչև փոշիանման զանգված, որը լուծվում է ջրով 1:100 հարաբերությամբ և լցվում է կոյուղու մեջ:
3) Մյուս դեղաձևերը (սպեղանի, քսուք, մոմիկ) ոչնչացվում են այրման միջոցով, որպես բժշկական թափոն` օրենսդրությամբ սահմանված կարգով:
24. Բաժանմունքը, ինչպես նաև շտապ բուժօգնության ենթակայանը յուրաքանչյուր ամսվա վերջում իր ծախսած թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին հաշվետվությունը ներկայացնում է հաշվապահություն` ոչ ուշ, քան մինչև հաջորդ ամսվա 7-ը (Ձև N 7):
IV. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ (ՍՏԱՑՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ, ԲԱՑԹՈՂՄԱՆ, ՈՉՆՉԱՑՄԱՆ) ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՁԵՎՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
25. Արտահիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատության բժիշկը առնվազն երկու շաբաթը մեկ անգամ պետք է իրականացնի թմրամիջոցներ ստացող պացիենտների դիտարկում: Այն դեպքում, երբ պացիենտները գամված են անկողնուն, արտահիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատության բժշկի կողմից դիտարկումը իրականացվում է տանը:
26. Թմրամոլ պացիենտներին թմրամիջոցներով բուժման ընթացքում թմրամիջոցների տրամադրման հաճախականությունը (ամեն օր, շաբաթական երեք անգամ, շաբաթական երկու անգամ, շաբաթական մեկ անգամ) որոշում է բուժող բժիշկը: Թմրամոլ պացիենտներին թմրամիջոցներով բուժման ընթացքում իրենց մշտական բնակության վայրից երկարատև բացակայության դեպքում բուժման շարունակական ընթացքը ապահովելու նպատակով բուժող բժիշկը կարող է տրամադրել թմրամիջոցներ պարունակող դեղեր բացակայության ողջ ընթացքի համար:
27. Արտահիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նշանակումները ձևակերպվում են ամբուլատոր բժշկական քարտում բուժող բժշկի գրառումով, նրանց քանակը նշելով տառերով: Ջնջումներ չի թույլատրվում: Սխալի դեպքում ուղղումը կատարվում է բուժող բժշկի կողմից գրելով՝ «ուղղումը իմ կողմից է» և ստորագրվում է, այնուհետև ստորագրվում ու կնքվում է արտահիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից:
28. Պացիենտներին կամ նրանց լիազորված անձանց թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր դեղատնից բաց են թողնվում միայն անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում` դեղատոմսային ձևաթղթում կատարելով նշումներ` այն ստացող անձի անձնագրային տվյալների, իսկ լիազորագրի առկայության դեպքում` լիազորված անձի անձնագրային տվյալների մասին: Ընդ որում, պացիենտներին կամ նրանց լիազորված անձանց թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր դեղատնից բաց են թողնվում, եթե ներկայացվում է.
1) անձը հաստատող փաստաթուղթ,
2) լիազորագիր` ստորագրված պացիենտի և բուժող բժիշկի կողմից և կնքված այն բժշկական հաստատության տնօրենի կողմից, որը ցուցաբերում է տվյալ բժշկական օգնությունը,
3) տվյալ դեղի ստացման համար անհրաժեշտ դեղատոմս:
29. Լիազորագիրը տրվում է 2 օրինակից, հաստատվում արտահիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների ղեկավարի կողմից: Լիազորագրի մեկ օրինակը փակցվում է պացիենտի ամբուլատոր քարտին, իսկ մյուս օրինակը մնում է դեղատանը: Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերի դարձերեսի վրա դեղատան աշխատողի կողմից պարտադիր լրացվում են բաց թողնման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, ստացվող դեղի (դեղերի) փաստացի քանակը (տառերով), ստացողի անձնագրի տվյալները և ստացողի ստորագրությունը:
30. Օգտագործումից հետո դատարկ մնացած դեղերի փաթեթները (բոլոր դեղաձևերի համար) ենթակա չեն վերադարձման:
31. Չօգտագործված թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը, հիվանդի կամ հիվանդի հարազատների կողմից վերադարձնելու դեպքում դրանք հանձնվում են արտահիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատության ղեկավարին կամ ղեկավարի տեղակալին: Չօգտագործված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ընդունման և անվանաքանակական հաշվառման համար վարվում է մատյան (Ձև N 8): Մեկ մատյանում թույլատրվում է լրացնել մի քանի դեղեր: Մատյանի էջերը պետք է լինեն համարակալված, կարված և վավերացված բժշկական հաստատության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությամբ ու կնիքով (առկայության դեպքում):
32. Արտահիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում ղեկավարի հրամանով ստեղծվում է մշտական գործող հանձնաժողով, երեք մարդուց ոչ պակաս կազմով, հաստատության ղեկավարի տեղակալի նախագահությամբ, որը ոչնչացնում է օգտագործման համար ոչ պիտանի (պիտանելիության ժամկետը սպառված, վնասված, ջարդված, հիվանդի կամ հիվանդի հարազատների կողմից վերադարձնելու դեպքում չօգտագործված դեղերը) թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը, ոչնչացման ժամանակ հանձնաժողովի կողմից կազմվում է արձանագրություն (Ձև N 6) 3 օրինակից: Դրանք ոչնչացվում են` ներգրավվելով ոստիկանության ներկայացուցչի: Ձև 6-ի պահպանման ժամկետը 3 տարի է: Ձև 6-ի գումարային սյունակը չի լրացվում արտահիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատության կողմից:
33. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչնչացումը արտահիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում իրականացվում է`
1) Հեղուկ դեղաձևերը (ներարկման լուծույթներ, կաթիլներ, օշարակներ) ոչնչացվում են ամպուլաները և սրվակները ջարդման միջոցով, իսկ պարունակությունը նոսրացվում է ջրով 1:100 հարաբերությամբ և լցվում է կոյուղու մեջ:
2) Կարծր դեղաձևերը (փոշի, դեղահատ, դեղապատիճ) մանրացվում են մինչև փոշիանման զանգված, որը լուծվում է ջրով 1:100 հարաբերությամբ և լցվում է կոյուղու մեջ:
3) Մյուս դեղաձևերը (սպեղանի, քսուք, մոմիկ) ոչնչացվում են այրման միջոցով, որպես բժշկական թափոն` օրենսդրությամբ սահմանված կարգով:
34. Պացիենտի հարազատների կողմից թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) չօգտագործված նյութեր վերադարձնելու դեպքում` անհրաժեշտ է ներկայացնել մահը հաստատող վկայականի պատճենը, որտեղ նշված է մահվան վրա հասնելու ժամանակը (օրը, ժամը, պատճառը):
35. Արտահիվանդանոցային պայմաններում թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ստացող պացիենտների հոսպիտալացման դեպքում դադարեցվում է դրանց դուրս գրումն արտահիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների կողմից: Դրանք տրամադրվում են հիվանդանոցային հաստատության կողմից, բացառությամբ թմրամոլ պացիենտների, որոնք ստանում են թմրամիջոցներով բուժում:
Ձև 1
ՄԱՏՅԱՆ
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՂԱՏԱՆԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
_________________________________________________
(Դեղի անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում)
Սկզբնա–կան մնացորդ |
Մ ՈՒ Տ Ք |
Ե Լ Ք |
Մ Ն Ա – |
||||||||||||
Հ/Հ |
Քանակ |
Ստացման ամիս/ամսաթիվ |
Հաշիվ ապրանքագիր N |
Չափման միավոր |
Քանակ |
Միա-վորի գին |
Գումար |
Դեղի |
Բաց թողնման ամիս ամսաթիվ |
Պահան ջագիր N |
Չափման միավոր |
Քա-նակ |
Բաժանմունք, Ստացող հերթապահ բուժքրոջ ստորագրություն |
Քա-նակ |
Գու-մար |
Ձև N 2
|
|
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ Բժշկական հաստատության ղեկավար` _______________________ ստորագրություն/ անուն, ազգանուն «____» ________ 20 թ. |
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ «____» ________ 20 թ. |
ՊԱՀԱՆՋԱԳԻՐ N ԱՊՐԱՆՔԱԳԻՐ N
Պահանջագիր |
Ապրանքագիր |
|||||||
Հ/Հ |
Նյութական արժեքների անվանումը |
Դեղաչափ |
Չափման միավոր |
Բաժանմունքի կողմից պահանջվող քանակ (տառերով) |
Դեղատան կողմից բաց թողնվող քանակ (տառերով) |
Արտադրության սերիան |
Միավորի գին |
Ընդհանուր գումար |
Բաժանմունքի վարիչ/Կայանի վարիչ` _________________________________________
Անուն, ազգանուն/ ստորագրություն |
Ավագ բուժքույր`
/Ստացող/ _________________________________________
Անուն, ազգանուն/ ստորագրություն |
Բաց թողեց` ______________________________________
Անուն, ազգանուն/ ստորագրություն |
Ձև N 3
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
Բժշկական հաստատության ղեկավար`
_______________________
ստորագրություն/ անուն, ազգանուն/ Կ.Տ
«____» ________ 20 թ.
ԴԵՂԱՏԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԾԱԽՍՎԱԾ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվետու ժամանակաշրջան « » « » 201 թ.առ « » « » 201 թ.
Հ/Հ |
Դեղի անվանում |
Մնացորդ ամսվա սկզբին |
ՄՈՒՏՔ |
ԵԼՔ |
ՄՆԱՑՈՐԴ |
|||||
Քանակ |
Միավորի Գին |
Գումար |
Քանակ |
Գումար |
Քանակ |
Գումար |
Քանակ |
Գումար |
||
Դեղատան վարիչ` _________________________________________
Անուն, ազգանուն/ ստորագրություն |
Ձև N 4
ՄԱՏՅԱՆ
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՁԵՎՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՇՏԱՊ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԱՊԱՀ ԲԺՇԿԻ ԵՎ ԱՎԱԳ ԲՈՒԺՔՐՈՋ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎԱՆԱՔԱՆԱԿԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
____________________________________________________________________
(Բաժանմունքի անվանում)
(Դեղի անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում)
____________________________________________
Մ ՈՒ Տ Ք |
Ե Լ Ք |
Մ Ն Ա Ց Ո Ր Դ |
||||||||||
Հ/Հ |
Ստացման ամիս/ամսաթիվ |
Պահանջագի կամ Հաշիվ ապրանքագիր N |
Չափման միավոր |
Քանակ |
Գումար |
Դեղի |
Բաց թողնման ամիս ամսաթիվ |
Հիվանդության պատմության N (ծախսած քանակ)N |
Չափման միավոր |
Քանակ |
Հերթափահ բժշկի, անուն, ազգանուն, ստորագրություն |
Քանակ |
Ձև N 5
ՄԱՏՅԱՆ
ՇՏԱՊ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՐԻԳԱԴԻ ՀԵՐԹԱՊԱՀ ԲԺՇԿԻ, ԵՆԹԱԿԱՅԱՆԻ ԱՎԱԳ ԲՈՒԺՔՐՈՋԻՑ ՍՏԱՑԱԾ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎԱՆԱՔԱՆԱԿԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
_____________________________________ | __________________________________ | |
(Դեղի անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում) |
(Գին) |
Հ/Հ |
Կանչի ամիս/ ամսաթիվ |
Կանչի համար |
Պացիենտի անուն, ազգանուն, հայրանուն |
Բնակության վայր |
Հեռախոսահամար |
Ախտորոշում |
Դեղաչափ |
Հերթապահ բժշկի անուն, ազգանուն, ստորագրություն |
Ձև N 6
Բժշկական հաստատության ղեկավար` _______________________ |
անուն, ազգանուն/ Ստորագրություն /Կ.Տ «____» ________ 20 թ. |
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ (ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՍՊԱՌՎԱԾ, ՎՆԱՍՎԱԾ, ՋԱՐԴՎԱԾ, ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ) ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հ/Հ |
Նյութական արժեքների անվանումը |
Դեղաչափ |
Չափման միավոր |
Քանակ |
Գումար* |
1. Բժշկական հաստատության ղեկավարի տեղակալ(հանձնաժողովի նախագահ)` | _________________________________________ |
Անուն, ազգանուն/ ստորագրություն | |
2. Հանձնաժողովի անդամներ` | _________________________________________ |
Անուն, ազգանուն/ ստորագրություն | |
_________________________________________ | |
Անուն, ազգանուն/ ստորագրություն | |
_________________________________________ | |
Անուն, ազգանուն/ ստորագրություն |
Ձև N 7
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
Բժշկական հաստատության ղեկավար`
_______________________
ստորագրություն/ անուն, ազգանուն
«____» ________ 20 թ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՇՏԱՊ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ
ԾԱԽՍՎԱԾ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվետու ժամանակաշրջան « » « » 201 թ.առ « » « » 201 թ.
_______________________________________________________
(Բաժանմունքի անվանում)
Հ/Հ |
Դեղի անվանում |
Մնացորդ ամսվա սկզբին |
ՄՈՒՏՔ |
ԵԼՔ |
ՄՆԱՑՈՐԴ |
||||
Քանակ |
Գումար |
Քանակ |
Գումար |
Քանակ |
Գումար |
Քանակ |
Գումար |
||
Բաժանմունքի վարիչ/Կայանի վարիչ` Անուն, ազգանուն/ ստորագրություն |
_________________________________________ |
Ավագ բուժքույր` Անուն, ազգանուն/ ստորագրություն |
_________________________________________ |
Ձև N 8
ՄԱՏՅԱՆ
ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԱՆՎԱՆԱՔԱՆԱԿԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
_________________________________________________
(Դեղի անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում)
Հ/Հ |
Վերադարձի օր, ամիս, ամսաթիվ |
Պացիենտի անուն, ազգանուն, հայրանուն |
Ծննդյան օր, ամիս, ամսաթիվ |
Բնակության վայր |
Ախտորոշում |
Դեղաչափ |
Վերջին անգամ ստացված քանակ |
Վերադարձման պատճառ |
Մահվան, հոսպիտալացման կամ այլ դեպքերում` օր, ամիս ամսաթիվ |
Վերադարձրած քանակ |
Վերադարձնողի կամ լիազորված անձի անուն ազգանուն, ստորագրություն |
Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձի իրավունքների իրազեկման թերթիկի ձևը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձի իրավունքների իրազեկման թերթիկի ձևը:
Հրամանի համաձայն՝ հոգեբուժական կազմակերպությունների տնօրենները պետք է հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրազեկումը կազմակերպեն և իրականացնեն:
Հրամանը ստորագրվել է օգոստոսի 7-ին, ուժի մեջ կմտնի սեպտոմբերի 13-ին:
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
1. Հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարում ունեցող յուրաքանչյուր անձ պետք է իրազեկվի իր իրավունքների, հոգեբուժական հաստատությունում գտնվելու նպատակի և պատճառների մասին:
2. Հոգեկան խանգարումներով տառապող անձանց հոգեբուժական օգնությունը երաշխավորվում է օրենքով, պետության միջոցների հաշվին` պետության երաշխավորած նպատակային ծրագրերի շրջանակներում, մարդասիրության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների հիման վրա: Հոգեկան խանգարումներ ունեցող անձինք ունեն օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքները և ազատությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
3. Հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձինք մասնավորապես իրավունք ունեն`
1) հաստատելու նամակագրական կապ.
2) օգտվելու հեռախոսակապից.
3) հանդիպելու այցելուների հետ.
4) ունենալու և ձեռք բերելու առաջին անհրաժեշտության իրեր ու պարագաներ, օգտվելու անձնական հագուստից.
5) հաղորդակցվելու թերթերի և լրագրերի միջոցով.
6) կոչվելու իր անվամբ կամ ազգանվամբ.
7) օգտվելու սոցիալական ապահովության իրավունքից.
8) ստանալու իրավաբանական օգնություն.
9) օգտվելու անձնական անվտանգության ապահովման իրավունքից.
10) մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով տեղեկություններ ստանալու իր իրավունքների, ազատությունների և պարտականությունների վերաբերյալ.
11) օգտվելու իր նկատմամբ բարեկիրթ, անձը չնվաստացնող վերաբերմունքից.
12) տալու համաձայնություն և ցանկացած փուլում հրաժարվելու բուժական մեթոդներից և միջոցներից, եթե դրանք կիրառվում են գիտական կամ փորձարարական նպատակներով, ուղեկցվում են լուսա-, տեսա- և կինոնկարահանումներով.
13) պահանջելու իր ընտրած հոգեբույժ մասնագետի մասնակցությունը օրենքով նախատեսված հոգեբուժական հանձնաժողովի աշխատանքներին.
14) օգտվելու առողջության պահպանման իրավունքից, այդ թվում` ստանալու բավարար սնունդ, անհետաձգելի բժշկական օգնություն, ինչպես նաև զննության ենթարկվելու իր նախընտրած բժշկի կողմից սեփական միջոցների հաշվին.
15) հանգստի, ներառյալ` բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի իրավունքը, որի ընթացքում արգելվում է պացիենտին ներգրավել բժշկական կամ այլ գործողություններում.
16) կնքելու քաղաքացիաիրավական գործարքներ, բացառությամբ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների.
17) անձնական ընդունելության խնդրանքով դիմելու հոգեբուժական կազմակերպության ղեկավարին, դրա գործունեության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին.
18) հետազոտման, բուժման, դուրսգրման, օրենքով սահմանված իրավունքների պաշտպանության և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, անձամբ կամ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու հոգեբուժական կազմակերպության ղեկավարին, նրա վերադաս մարմնին, դատարան, դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական միավորումներին և կուսակցություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին.
19) հոգեկան խանգարումներով տառապող անձինք իրավունք ունեն քննվելու և վերաքննվելու բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից:
4. Սույն թերթիկի 3-րդ կետի 1-5-րդ, 15-րդ (բացառությամբ հանգստի և ութժամյա գիշերային քնի իրավունքի) և 16-րդ կետերով սահմանվող իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով կամ հետազոտող բժշկի կամ հոգեբուժական հանձնաժողովի կողմից: Նշված հիմքերով իրավունքների սահմանափակման մասին նույն օրը իրազեկվում է հոգեկան հիվանդությամբ տառապող անձը, և համապատասխան գրառում է կատարվում բժշկական փաստաթղթերում: Նշված հիմքերի վերացման դեպքում հոգեբուժական կազմակերպությունը պարտավոր է նույն օրը սահմանափակումների վերացման մասին տեղեկացնել հիվանդին` համապատասխան նշում կատարելով բժշկական փաստաթղթերում:
5. Առավել մանրամասն տեղեկատվություն հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարում ունեցող անձի իրավունքների ինչպես նաև դրանց իրականացման ընթացակարգերի վերաբերյալ ներկայացված է «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում:
Պացիենտին իր իրավունքների մասին իրազեկեցի և տրամադրեցի իրազեկման թերթիկը`
____________________________________________________
_________________________
անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն | ստորագրություն |
Իրազեկվեցի իմ իրավունքների մասին և ստացա իրազեկման թերթիկը`
____________________________________________________
_________________________
անուն, ազգանուն, հայրանուն, | ստորագրություն |
« »_________________20
Արսեն Թորոսյանը այցելել է Թբիլիսիի հիվանդանոցներում բուժվող ՀՀ 2 քաղաքացիներին
ՄԻԵԴ քարտուղարությունը ծանուցեց, որ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը/որոշումը հրապարակվելու է այս ամսվա 20-ին. Վահե Գրիգորյան
Մարտի 1-ի գործով փաստաբան Վահե Գրիգորյանը գրում է.
«Եւ այդ իրավական գործընթացը սկսելու է 2018թ.-ի սեպտեմբերի 20-ից …
Երեկ, ուշ երեկոյան ՄԻԵԴ քարտուղարությունը ծանուցեց, որ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը/որոշումը հրապարակվելու է այս ամսվա 20-ին:
Նույն ժամանակ նաեւ Մուշեղ Շուշանյանն է ծանուցվել Գասպարին ընդդեմ Հայասատնի գործով վճռի/որոշման նույն օրը հրապարակման մասին:
Սրանք մարտիմեկյան առաջին գործերն են, որ ՄԻԵԴ-ն ավարտել է եւ ավարտական դատական ակտ է հրապարակելու: Երեկ գիշեր ու այսօր առավոտյան նոթեր արեցի այս գործերի մասին: Մտածեցի կմանրամասնեմ եւ կհրապարակեմ այսօր: Շատ երկար ստացվեց: Չեմ հրապարակի, կարճ կասեմ.
Դատարանի վճիռ/որոշում երբեք չեմ փորձել կանխատեսել: Հիմա էլ չեմ կարող: Բայց հավատում եմ, որ այն լինելու է հենց այն ինչին միշտ էլ հավատացել ենք, գնացել ենք հաղթահարելով մեր կամքը մաշեցնող կասկածները (միգուցե չկարողնանանք եւ ավելի ամրապնդենք մարդկանց հուսահատությունը):
Այս եւ նման գործերը հատ առ հատ վերաբացվելու են, վերաքննվելու են, ապօրինի դատապարտվածների իրավունքները վերականգնվելու են, սպանությունները մանրամասն քննության են ենթարկվելու, խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի պատմությունները ջրի երես են հանվելու, քաղաքական նկատառումներով տարիների ընթացքում մարդկանց մասնագիտական կործանված կարիերաները վերականգնվելու են, …
Մարտի 1-ի գործով «Ճշմարտության համապարփակ զեկույցը» լինելու է …
Անցումնային արդարադատությունը լինելու է եւ այդ գործընթացի մեկնարկն արդեն տրված է: Դրա իրավական բաղադրիչը սկսվելու է 2018թ.-ի սեպտեմբերի 20-ից …»:
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ
Արցախի Հանրապետության օրվան եւ անկախության հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 2-ի առավոտյան Արցախի նախագահի նստավայրում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Նախագահները կարեւորել են երկկողմ կապերի շարունակական ընդլայնումն ու խորացումը:
Երիտասարդ կնոջը դանակով պատճառվել է ավելի քան 65 հարված. մեղադրանք է առաջադրվել 38-ամյա տղամարդու
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է երիտասարդ կնոջ սպանության շարժառիթը, էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Մեղադրանք է առաջադրվել 38-ամյա տղամարդու։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Երիտասարդ կնոջ դին հայտնաբերվել է կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով՝ 2018 թ. օգոստոսի 30-ին՝ Երևան քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկում, որտեղ կինը բնակվում էր վարձակալական հիմունքներով։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման նյութի հետքեր, մատնահետքեր, դանակ՝ արնանման նյութի հետքով:
Քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է կնոջ սպանությունը, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, նրա առնչությունը՝ տուժողի հետ, վիճաբանության շարժառիթը։
Նախնական քննության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 30-ի վաղ առավոտյան. մասնավոր հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կնոջը կտրող-ծակող գործիքով պատճառվել է ավելի քան 65 հարված, որոնց հետևանքով ստացած վնասվածքներից կինը տեղում մահացել է։
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 1980թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: