Quantcast
Channel: iravaban.net
Viewing all 39668 articles
Browse latest View live

ԿԲ-ն դադարեցրել է «Արդշինբանկ լուծարվող բանկ»-ի (նախկին HSBC) գործունեությունը

$
0
0

Հայաստանի կենտրոնական բանկը որոշել է «Արդշինբանկ լուծարվող բանկ» ԲԲԸ (նախկին HSBC Armenia) բանկը լուծարել եւ գործունեությունը համարել դադարեցված:

«Հիմք ընդունելով ՀՀ սնանկության դատարանի «Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկի» հաշվեկշիռը հաստատելու մասին 2025 թվականի հունվարի 9-ի որոշումը, ղեկավարվելով «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներով ՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն իր թիվ 11Ա որոշմամբ 2025 թվականի հունվարի 29-ից «Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկ»-ին հանել է գրանցումից եւ, համապատասխանաբար, վերջինս համարվել է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:

Ավելի վաղ «Արդշինբանկ» ՓԲԸ եւ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ բաժնետերերերի արտահերթ ընդհանուր ժողովները 2024 թվականի դեկտեմբերի 23-ին կայացրել են «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն «Արդշինբանկ» ՓԲԸ-ին միացման գործարքը հաստատելու եւ գործարքի կնքման նախնական համաձայնություն ստանալու նպատակով ՀՀ կենտրոնական բանկ դիմելու որոշում:

««Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ի՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ին միացումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցվելու պահից «Արդշինբանկ» ՓԲԸ-ն վերակազմակերպման արդյունքում հանդիսանալու է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ի բոլոր իրավունքների եւ պարտականությունների իրավահաջորդը»,- ասվում է հաղորդագրությունում:


Ընկերությունը, որը պատկանում է միջազգային հետախուզման մեջ գտնվող Նվեր Ծառուկյանին, ավելի քան 64 միլիոն դրամ չի վճարի պետբյուջե․ հարցը գործադիրի օրակարգում է

$
0
0

«Մուլտի Տրանսպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի սպասարկման բարելավման նպատակով նախատեսվում է ներմուծել 32 հատ միկրոավտոբուս։ Կառավարության հունվարի 30-ի օրակարգում է ընկերությանը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության տրամադրման հարցը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագրի մեկնարկը լուրջ խթան կհանդիսանա Կոտայքի մարզի բնակիչներին կանոնավոր տրանսպորտային սպասարկում ապահովելու համար:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 380․8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 64․7 մլն դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Նվեր Ծառուկյանին։ Նա բաժնեմասը տնօրինում է 2021-ի սեպտեմբերի 16-ից։ Ընկերության գլխավոր տնօրենն էլ Արթուր Դալլաքյանն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, միջադեպ է տեղի ունեցել խաղատներից մեկում։ Վիճաբանությունն առաջացել էր խաղատան աշխատակիցների և Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև, որը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ։

Քննչական կոմիտեից Iravaban.net-ին հայտնել են՝ խաղատանը տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում։

Փաստաբան Էմին Խաչատրյանը, ում դիտարկմամբ Ծառուկյանի որդուն առաջադրված մեղադրանքը անհիմն է, հայտնել էր՝ իր կարծիքով մեղադրանքն իրավական ոչ ճիշտ գնահատականի արդյունք է, իսկ Նվեր Ծառուկյանը գործուղվել է Բելառուս և Ռուսաստանի Դաշնություն։ Նախաքննական մարմինը մանրամասնել է՝ ինչում են մեղադրում մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի որդուն։ Տեղեկացել էինք նաև, որ Նվեր Ծառուկյանը գործուղվել է Բելառուս։

Թեմայի վերաբերյալ ավելի համապարփակ տեղեկատվություն ստանալու նպատակով  Iravaban.net -ը հարցում էր ուղարկել Քննչական կոմիտե։ Հայտնեցին, որ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով՝ Նվեր Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 46-253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (Հանցակցությունը կողոպուտին, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով),  335-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) իսկ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում: 

Քրեական վարույթով մյուս 4 մեղադրյալների նկատմամբ, որոնցից մեկը ներկայումս գտնվում է կալանքի տակ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի  253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (Կողոպուտը, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով), 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Հանցագործության կամ հանցանք կատարած անձի բացահայտմանը, հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության կամ պատժի ենթարկելուն, պատժի կամ դրա չկրած մասի, անվտանգության կամ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցի իրականացմանը խոչընդոտելու նպատակով՝ հանցագործությունը կամ հանցանք կատարած անձին առանց նախնական խոստման պարտակելը կամ հանցանք կատարած անձին այլ կերպ աջակցելը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ

Հունվարի 24-ին էլ Գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց ու հայտնեց, որ Նվեր Ծառուկյանի անվտանգության 3 աշխատակիցների գործով նյութերը դատարան են հանձնվել, իսկ Գագիկ Ծառուկյանի ավագ որդու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եթե մեկ աշխատանքային օրվա ընթացքում հերքումը հրապարակվի, նյութը հեռացվի, ես կհրաժարվեմ հայց ներկայացնելու գաղափարից․ Ալեն Սիմոնյան

$
0
0

Հարգելի հայրենակիցներ, ուզում եմ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել հայցեր ներկայացնել նախ «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, որն օրերս մի հրապարակում էր արել, իբր ես բալթյան-սկանդինավյան երկրների խոհրդարանների բարձրաստիճան պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ ասել եմ, մեջբերում եմ՝ «պետք է ՌԴ-ն ջախջախվի, պարտվի, վերանա, որպեսզի մեր և ձեր երկրների համար լավ լինի: Ռուսաստանի կործանումը մեզ համար շատ լավ հեռանկարներ կբացի»: Այս մասին հայտնում  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ի դեպ ասեմ, որ եթե նշված ԶԼՄ-ն մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակի հերքում և հեռացնի նյութը, ես կհրաժարվեմ հայց ներկայացնելու գաղափարից:

Մի բան է, երբ բամբասանքների և ներքին թեմաների շուրջ զրպարտություն է արվում, մեկ այլ բան, երբ շահարկվում է միջպետական հարցեր և հնարավորություն տրվում մեր հակառակորդներին դրա վրա շահարկումներ կառուցելու:

Ես այդ թեմայի շուրջ ինչ ասել եմ ու ասում եմ, արել եմ ու անում եմ հրապարակային, իսկ իմ բոլոր հանդիպումների տեսաձայնագրություններն առկա են:

Երկրորդ հայցն արդեն երկրորդն է «Մեդիահաբ» լրատվականի դեմ, որի լրագրողը իմ անձին անդրադառնալու հիվանդագին տարվածություն ունի, ընթացքում էլ արդարանալու և մենախոսության ոճով ինքնահաստատվելու, ով իր սեփական ֆանտազիաները հերթական անգամ փորձել է սուտ տեղեկություններով հրապարակել, թե իբր ռուսների պատճառով Փաշինյանը «շան լափ է թափել» Ալեն Սիմոնյանի գլխին․ զայրացել է նաև Գուրգեն Արսենյանը:

Տզզզզ ….)))

Հիմա ստիպված կլինի գալ դատարան և ապացուցել այս զառանցանքները»,-նշել է նա:

Ինչպե՞ս է հաշվարկվում ավանդի փոխհատուցման գումարը

$
0
0

Ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարի չափը հաշվարկելիս ավանդատուի` մեկից ավելի ավանդների (ներառյալ մահացած ամուսնուն պատկանող ավանդի 50 տոկոսը) գումարները գումարվում են, և անձին հասանելիք փոխհատուցումը հաշվարկվում է ընդհանուր գումարի նկատմամբ:

Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Փոխհատուցման գումարի չափը հաշվարկվում է համաձայն «2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 4-րդ կետի՝ ըստ ստորև բերված սանդղակի.

Դպրոցում աշակերտի բացակայությունների թույլատրելի շեմը և դրա հետևանքները

$
0
0

Ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ դասերից բացակայած 2-12-րդ դասարանների սովորողի հաջորդ դասարան փոխադրվելու կամ Հաստատությունից դուրս մնալու հարցը քննարկվում է մանկավարժական խորհրդում մինչև մայիսի 15-ը: Այս մասին նշվում է նախարարի հրամանում, որը ստորագրվել է տարիներ առաջ, սակայն գործում է առայսօր։

Սովորողի բացակայությունների հաշվառումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում և ամփոփվում է ուսումնական պարապմունքների ավարտից 15 օր առաջ:

Հաստատության տնօրենը հաստատում է 5 քննական առարկաների ցանկը, ժամանակացույցը և տեղեկացնում է Նախարարությանն ու լիազոր մարմնին: Քննություններին կարող են մասնակցել Նախարարության և (կամ) լիազոր մարմնի ներկայացուցիչը (ները):

Հաստատության մանկավարժական խորհուրդը կազմում և տնօրենի հաստատմանն է ներկայացնում տեղեկանք՝ 2-12-րդ դասարանների սովորողի բացակայությունների քանակի, դրանց բնույթի վերաբերյալ:

1) 10-12-րդ դասարանների սովորողների մասին տեղեկանքը՝ Հաստատության տնօրենի կողմից ներկայացվում է Նախարարություն` որոշում կայացնելու համար:

2) Նախարարությունը, 5 աշխատանքային օրվա ընթացքում, կայացնում է որոշում և տեղեկացնում է Հաստատության տնօրենին:

36. Բոլոր դասարանների քննական առաջադրանքները մշակվում են Հաստատության մեթոդմիավորումների կողմից՝ առնվազն 3 տարբերակով:

Քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների հիման վրա նշանակվում են սովորողի տարեկան գնահատականները:

Որևէ կիսամյակում կամ ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայության դեպքում սովորողի կիսամյակային (տարեկան) գնահատականներ չեն նշանակվում՝ անկախ ընթացիկ գնահատականների առկայությունից: Բոլոր առարկաների տարեկան գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով՝ մանկավարժական խորհրդի կողմից սահմանված ժամանակացույցի՝ սույն կարգի համաձայն:

200 ժամից ավելի բացակայելու կամ նախատեսված քննություններից և ամփոփիչ ստուգողական աշխատանքներից (10 միավորային համակարգում)՝ 1-3 միավոր գնահատված լինելու դեպքերում՝ սովորողը, կրկնում է դասընթացը, իսկ 9-րդ և 12-րդ դասարանների 19 տարին լրացած սովորողը դուրս է մնում ուսումնական հաստատությունից:

«Օրենքում բազմաթիվ թերի կետեր կան, որոնք վնասելու են շուկային»․ անշարժ գույքի գործակալների գործունեությունը փորձ է արվում կանոնակարգել

$
0
0

Կադաստրի կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ՝ նպատակ ունենալով կարգավորել ռիելթորական ոլորտը։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ներկայումս ոլորտը Հայաստանում գործում է առանց որևէ օրենսդրական կարգավորման և տարիների փորձը ցույց է տվել, որ դա բացասական է ազդել ոլորտի կայացման և զարգացման վրա։ Ըստ կոմիտեի՝ դա հանգեցրել է գործող կազմակերպությունների և անձանց կողմից մատուցվող ծառայությունների որակի նվազմանը:

Ռիելթորական գործունեության ոլորտում բացակայում է կարգավորման պետական համակարգը: Բացակայում են, կամ չեն գործում այն իրավական նորմերը, որոնք կարող են նպաստել ռիելթորի պատասխանատվության և մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև նրանց գործունեության տեղափոխմանը հարկման դաշտ:

«Կենտրոն» անշարժ գույքի գործակալության հիմնադիր տնօրեն Վահե Դանիելյանը նշում է, որ համաձայն է Կադաստրի կոմիտեի մտահոգության հետ, ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան: Նրա խոսքով՝ նախկինում եղել են կարգավորումներ, որոնք ոչ մի դրական արդյունք չեն տվել, կոռուպցիոն լրացուցիչ ծախսեր են առաջացրել շուկայի մասնակիցների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ե՞րբ է տրամադրվում աշխատողին ընդմիջում

$
0
0

Հայաստանում աշխատանքային օրվա (հերթափոխի) կեսի ավարտից հետո, սակայն ոչ ուշ, քան աշխատանքը սկսելուց 4 ժամ հետո, հանգստանալու և սնվելու համար աշխատողներին տրամադրվում է 2 ժամից ոչ ավելի և կես ժամից ոչ պակաս տևողությամբ ընդմիջում:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Աշխատանքային օրենսգրքից։

Նշենք, որ աշխատանքի ընթացքում տրամադրվող ընդմիջումների վերաբերյալ կարգավորումները տարբեր երկրներում կարող են զգալիորեն տարբերվել՝ կախված աշխատուժի պաշտպանվածության աստիճանից, աշխատանքային օրենսդրությունից և տնտեսական պայմաններից։

ԱՄՆ-ում ֆեդերալ մակարդակով աշխատողներին վճարովի ընդմիջում տրամադրելու պահանջ չկա, բայց եթե գործատուն տրամադրում է 20 րոպեից կարճ ընդմիջում, այն պետք է վարձատրվի։ Որոշ նահանգներ, օրինակ՝ Կալիֆորնիան, պահանջում են 30 րոպեանոց չվճարվող ընդմիջում աշխատանքային 5 ժամից հետո և 10 րոպեանոց վճարվող ընդմիջում՝ յուրաքանչյուր 4 ժամվա համար։

Մեծ Բրիտանիայի աշխատանքային օրենսդրությամբ սահմանվում է, որ 6 ժամ կամ ավելի աշխատելու դեպքում աշխատողը պետք է ստանա առնվազն 20 րոպե չընդհատվող ընդմիջում։ Ֆրանսիայում աշխատողները իրավունք ունեն առնվազն 20 րոպե ընդմիջման, եթե նրանց աշխատանքային օրը գերազանցում է 6 ժամը։ Արդյունաբերական որոշ ոլորտներում, կոլեկտիվ պայմանագրերի հիման վրա, ավելի երկար ընդմիջումներ են տրամադրվում։

գերմանիայում աշխատողին պետք է տրամադրվի առնվազն 30 րոպե ընդմիջում, եթե աշխատում է 6-ից 9 ժամ, և 45 րոպե՝ 9 ժամից ավել աշխատելու դեպքում։
Ընդմիջումը կարող է բաժանվել, բայց առնվազն 15 րոպեանոց հատվածներով։

Ճապոնիայի աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված է, որ 6-8 ժամ աշխատելու դեպքում պետք է տրամադրվի 45 րոպե ընդմիջում, իսկ 8 ժամից ավելի աշխատանքի դեպքում՝ 1 ժամ։ Գործատուն կարող է որոշել, թե երբ է տրամադրվում ընդմիջումը, բայց աշխատողը իրավունք ունի օգտվելու դրանից անընդմեջ։

Չինաստանում ընդմիջումները հիմնականում կարգավորվում են կազմակերպությունների ներքին կանոնակարգերով, բայց սովորաբար սահմանվում է մեկժամյա ճաշի ընդմիջում։ Գործող օրենսդրության համաձայն՝ յուրաքանչյուր 4 ժամից հետո պետք է առնվազն կարճատև ընդմիջում տրամադրվի։

ՌԴ-ում աշխատողներին պետք է տրամադրվի 30 րոպեից 2 ժամ տևողությամբ ընդմիջում 4 ժամից ավելի աշխատանքի դեպքում, բայց այն սովորաբար չվճարվող է։ Իսպանիայի դեպքում, եթե աշխատանքային ժամերը գերազանցում են 6 ժամը, ապա աշխատողը իրավունք ունի առնվազն 15 րոպե ընդմիջման։

Այսպիսով, երկրների մեծամասնությունում որոշակի կարգավորումներ կան՝ կապված աշխատանքային ընդմիջումների հետ, սակայն դրանց կոնկրետ չափերը և վճարովի լինելը տարբերվում են։

Թափուր աշխատատեղ՝ վարչապետի աշխատակազմում

$
0
0

ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում փորձագետի ներգրավելու մասին հայտարարություն.

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․

Փորձագետը՝

• ստեղծել ԱՄՆ-ում և Կանադայում հայկական համայնքային, կրոնական ու հայրենակցական կառույցների, լրատվամիջոցների, դպրոցների, գիտական ու կրթական հաստատությունների, մասնագիտական կառույցների, մարզական ու մշակութային միությունների, բարեգործական ու հասարակական-քաղաքական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվական բազա․
• զարգացնել կապը ԱՄՆ-ի և Կանադայի հայկական համայնքների, կառույցների, համահայկական կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցիչների հետ, համակարգել այդ ուղղությամբ տարվող աշխատանքները.
• մշակել ԱՄՆ-ի և Կանադայի հայկական համայնքներ այցերի, հանդիպումների, միջոցառումների օրակարգը․
• մշակել և ներկայացնել առաջարկություններ գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերին, միջոցառումենրին և համաժողովներին՝ ԱՄՆ-ի և Կանադայի հայկական համայնքներից մասնակիցների ներգրավվածությունը խթանելու համար.
• ստեծել և խմբագրել անգլերեն լեզվով տարատեսակ նյութեր՝ ԱՄՆ-ի և Կանադայի անգլախոս լսարանին ուղված հաղորդակցությունների հասանելիությունը բարելավելու նպատակով:

Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մինչև 1 տարի ժամանակահատվածով։

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

Փորձագետն ունի բարձրագույն կրթություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, տիրապետում է հայերեն և անգլերեն (ազատ) լեզուներին:

Փորձագետի պարտականությունները`

Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2025 թվականի հունվարի 31-ը ներառյալ:

Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները lilit.badalyan@gov.am էլեկտրոնային փոստով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում (ձևանմուշը կցվում է).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3)կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3×4 սմ չափսի.
7) համառոտ CV:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. +374 10 515 670, էլ. փոստ` lilit.badalyan@gov.am):


«Արդշինբանկ» ՓԲԸ-ն գործում է սովորական ռեժիմով և կապ չունի շուրջ 23 տարի առաջ լուծարված բանկի հետ. հայտարարություն

$
0
0

«Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը շարունակում է գործել սովորական ռեժիմով, որևէ կապ չունի շուրջ 23 տարի առաջ լուծարված բանկի հետ և չի հանդիսանում այդ բանկի իրավահաջորդը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը։

«Այսօր Կենտրոնական բանկը պետական գրանցումից հանել է դեռևս 2002 թվականին սնանկացած և 2003 թվականին լուծարված «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերությունը: Հայտնում ենք, որ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը շարունակում է գործել սովորական ռեժիմով, որևէ կապ չունի շուրջ 23 տարի առաջ լուծարված բանկի հետ և չի հանդիսանում այդ բանկի իրավահաջորդը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սույնով պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 29.01.2025 թվականի որոշմամբ նույն օրվանից գրանցումից հանված (գործունեությունը դադարեցված) «Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկ»-ը որևէ առնչություն չունի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության (գրանցման համարը՝ 83, գրանցման ամսաթիվը՝ 25.02.2003թ.) հետ և չի հանդիսանում վերջինիս իրավանախորդը:

Մամուլում տեղ գտած հաղորդագրություններն ապատեղեկատվություն են»,- ասվում է հայտարարության մեջ:

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` հունվարի 30-ին

$
0
0

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Բ-3 թաղամասի և Աջափնյակ 10, 11 թաղամասերի էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի:

Երևան քաղաք՝

11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ.15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեստան 11 փողոց 34-101 առանձնատներ, Հերացու փ. 2, 2ա շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Շրջանցիկ Թունելի փ. 13/10-23/6 առանձնատներ, Վ․ Վահյան փ. 1-54 առանձնատներ, Հ. Ներսիսյան փ. 6-10 շենքեր, 16 թաղ․ 16, 17, 18 շենքեր, Նորաշեն թաղ. 12, 14, 15, 47 շենքեր, Մազմանյան փ. 5/1 շենք, Չաուշի փողոց մասնակի, Առաքելյան փ. 66, 68, 70 շենքեր, Բ-2 թաղ․ 83, 85, 89 շենքեր,

Արարատի մարզ՝

10։00-11։30 Վերին Արտաշատ գյուղ մասնակի,

Կոտայքի մարզ՝

11։00-17։00 Առինջ գյուղ մասնակի, Զովք և Գեղաշեն գյուղեր,

Գեղարքունիքի մարզ՝

11.00-17:00 Ծաղկաշեն և Գանձակ գյուղերն ամբողջությամբ, Գանձակ գյուղ՝ «Աշոտ Հարությունյան» ԱՁ, Գանձակի «կարտոֆիլի պահեստներ» կոչվող տարածք, Գանձակի ջրմուղ, Հացառատ գյուղ՝ Հացառատ թաղամաս մասնակի, թիվ 8 դպրոց, Մանկապարտեզ, Հացառատի «գլանոց» կոչվող տարածք,

Տավուշի մարզ՝

12:00-15:00 Բերդի տարածաշրջան՝ Նորաշեն, Չորաթան գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Շիրակի մարզ՝

11:00-16:00 Արթիկի տարածաշրջան՝ Փանիկ, Գետափ գյուղեր և Անուշավան գյուղի Մանկապարտեզի թաղամաս,

Լոռու մարզ՝

11:00-15:00 Մղարթ և Կարմիր Աղեկ գյուղեր:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն հանդես են եկել հայտարարություններով

$
0
0

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի արդյունքներով հանդես են եկել հայտարարություններով:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե,
Հայաստանի և Վրաստանի կառավարությունների հարգարժան անդամներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ կրկին Հայաստանում հյուրընկալել Վրաստանի վարչապետ, իմ բարեկամ Իրակլի Կոբախիձեին և Երևան ժամանած Վրաստանի Կառավարության հարգարժան գործընկերներին։ Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների պարբերական փոխայցելությունները, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ամենամյա կանոնավոր նիստերը մեր երկրների բարեկամության, առկա փոխգործակցության ծավալների աճի ու համատեղ ձևավորած հարուստ օրակարգի վկայությունն են։

Նախորդ տարի մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատումը նոր լիցք է հաղորդել Հայաստանի և Վրաստանի միջպետական հարաբերություններին։ Վստահ եմ, որ մեր կառավարությունների համատեղ ջանքերով և առանց որևէ սահմանափակումների շարունակելու ենք խորացնել փոխշահավետ ու բազմաոլորտ համագործակցությունը:

Մեր հանձնաժողովն այսօր հանգամանորեն քննարկել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսության, տրանսպորտի, կապի և հաղորդակցության, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, առողջապահության, մշակույթի, կրթության, գիտության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընթացիկ ծրագրերն ու փոխգործակցության նոր հեռանկարները:

Պետք է արձանագրեմ, որ մեր եղբայրական երկրների համագործակցային ու ջերմ վերաբերմունքը խարսխվել է շատ կոնկրետ և ամուր իրողությունների վրա. Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար և աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Մեր երկրները ռազմավարական գործընկերներին հարիր հարգանքով և հոգատարությամբ են վերաբերվում տարբեր հարցերում առկա դիրքորոշումներին ու առաջնահերթություններին՝ ձգտելով ոչ միայն չվնասել, այլև առավելագույն աջակցություն ցուցաբերել միմյանց շահերի առաջմղմանը: Պակաս կարևոր չէ նաև, որ մեր երկրների հասարակությունները կիսում են արժեհամակարգային, մշակութային և նույնիսկ կենցաղային բազմաթիվ ավանդույթներ, որոնք անխախտ են դարձնում մեր երկրների բարեկամությունը:

Մեր հարուստ երկխոսության կարևոր բաղադրիչներից է տնտեսական համագործակցությունն ու երկու երկրների փոխկապակցվածության ամրապնդումը, այդ թվում՝ փոխադարձաբար անհրաժեշտ դյուրացումներ ներդնելու միջոցով: Վրաստանի մեր գործընկերներին տեղեկացրել եմ, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և լիարժեք վերագործարկմամբ, որը պետք է տեղի ունենա բոլոր երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունը լիարժեք հարգելու շրջանակում: Այս համատեքստում ընդգծել եմ Հայաստանի Հանրապետության Կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչելու կարևորությունը, որը շատ կոնկրետ ու շոշափելի հեռանկարներ է խոստանում Հայաստանի, Վրաստանի և մեր ընդհանուր տարածաշրջանի մյուս երկրների համար:

Կարևորել եմ նաև, որ տարածաշրջանային և արտատարածաշրջանային նախագծերում ապահովվի ներառականություն: Այդ համատեքստում առանձնացնում ենք Հայաստանի հետաքրքրությունն ու պատրաստակամությունը Սև ծովի էլեկտրական մալուխի նախագծին միանալու վերաբերյալ:

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր, բնականաբար, չենք շրջանցել նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ու ամրապնդմանը միտված ընթացիկ գործընթացների շուրջ քննարկումները։ Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները՝ շեշտելով, որ երկուստեք մտահոգություններ ներկայացնող բոլոր հարցերի շուրջ Հայաստանը ներկայացրել է շատ կոնկրետ առաջարկներ և լուծումներ, և սպասում է Ադրբեջանի կառուցողական արձագանքին: Վերահաստատում եմ, որ Հայաստանի Կառավարությունը հաստատակամ է խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում և շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Գործընկերոջս ներկայացրել եմ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները՝ տեղեկացնելով, որ երկու երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման գործընթացի հաջորդ փուլն սկսել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան միջպետական սահմանների հատման կետի անմիջապես հարևանությամբ:

Վրաստանի վարչապետի հետ այսօր տեղի ունեցած քննարկումների ընթացքում խոսել ենք նաև Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացն ակտիվացնելու մասին և պայմանավորվել ենք, որ այդ ուղղությամբ ջանքեր կգործադրենք:

Ավարտելով` պետք է ընդգծեմ, որ Հայաստանն ու Վրաստանը ձևավորել են հետագա համագործակցությունն ընդլայնելու, զարգացնելու օրակարգ և առաջիկայում ևս ջանքեր չենք խնայելու երկկողմ և տարածաշրջանային բարօրությանը միտված մեր փոխգործակցությունն ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ:

Այժմ, խոսքը սիրով փոխանցում եմ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին»:

Իր հերթին Իրակլի Կոբախիձեն նշել է.

«Ինձ համար մեծ հաճույք և պատիվ է ժամանել Հայաստան, սա իմ երկրորդ այցելությունն է Երևան: Նման հաճախականությունը նշանակում է, որ Վրաստանը մեծ հետաքրքրություն ունի հարաբերությունները Հայաստանի հետ ընդլայնելու և խորացնելու հարցում:

Ես ցանկանում եմ ջերմորեն երախտագիտություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Փաշինյանին և մեր հայ բարեկամներին ջերմ ընդունելության համար: Եվ ուզում եմ կրկին նշել, որ մեր երկրները կապված են երկարատև բարեկամության և գործընկերության կապերով: Սա վերաճել է նաև ռազմավարական գործընկերության մեր երկու երկրների միջև: Այս գործընկերությունը խիստ կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար՝ անվտանգության, բարգավաճման և կայուն զարգացման համար:

Այսօր, ինչպես տեղյակ եք, մենք անցկացրեցինք հայ-վրացական տնտեսական համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստը: Այն արդյունավետ էր, արգասաբեր, և ուզում եմ շնորհակալություն հայտնել հայկական կողմին վրացական պատվիրակությանը բարձր մակարդակով ընդունելու համար: Ուզում եմ հատուկ նշել, որ այսօրինակ նիստերի կանոնավոր անցկացումը խիստ կարևոր է մեր համագործակցության հետագա ընդլայնման համար, որպեսզի հասնենք մեր ռազմավարական նպատակներին:

Մեր երկրների միջև գոյություն ունեն առանձնահատուկ հարաբերություններ, և դրանք ոչ միայն աշխարհագրական առումով են, այլ կուզեի ընդգծել, կրկնել մի միտք, որ արտահայտեցի նիստի ընթացքում. մեր գործընկերությունը խորապես արմատավորված է պատմական հանգամանքներով, և մեր բարեկամությունը դարերի պատմություն ունի: Եվ սրա վրա է շաղախված և խարսխված Հայաստանի ու Վրաստանի ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը: Եվ մեր փոխհարգանքը դրա առհավատչյան է և՛ ժողովուրդների, և՛ կառավարությունների միջև:

Այսօր մենք շատ հետաքրքիր առանձնազրույց ունեցանք պարոն Փաշինյանի հետ, խոսեցինք երկկողմ համագործակցության, բազմակողմ ասպարեզներում փոխգործունեության մասին: Մենք գաղափարներ փոխանակեցինք այն գործընթացների մասին, որոնք զարգանում են և՛ համաշխարհային, և՛ ռեգիոնալ ասպարեզում: Իհարկե, աշխարհը լի է մարտահրավերներով, և դրանց հաշվի առնելը խիստ կարևոր է, և էլ ավելի է ընդգծում սերտ համագործակցության կարևորությունը: Մենք կարող ենք միասին հոգ տանել մեր համատեղ շահերի պաշտպանության, ազգային շահերի պաշտպանության հարցերով: Մեր երկրների միջև զարգացումները նաև ազդագիր են համաշխարհային զարգացումների, և մեր համագործակցությունն այս իմաստով կենսական կարևորություն ունի:

Մենք ևս մեկ անգամ արտահայտում ենք մեր պատրաստակամությունը՝ մեր նպաստը բերելու կայունությանն ու խաղաղությանը այս տարածաշրջանում, որը նախապայման է տարածաշրջանի բարեկեցության, խաղաղության և կայունության համար: Մենք մեր ջանքերը պատրաստ ենք ներդնել՝ նաև հետայսու: Շատ կարևոր է, որ հարգանք դրսևորենք միմյանց ռազմավարական շահերի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հանդեպ: Եվ առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել հայ բարեկամներին՝ մեր տարածքային անձեռնմխելիությունը և ինքնիշխանությունը ամենաբարձր մակարդակով պաշտպանելու համար:

Տնտեսական և առևտրային մեր երկկողմ հարաբերությունները նույնպես շատ կարևոր են: Թերևս տեղյակ եք, որ տնտեսական հանձնաժողովը հիմնական շեշտադրումը դնում է տնտեսական ասպարեզում համագործակցության վրա: Մենք շատ բավարարված ենք այս ասպարեզում դրական միտումներով: Տնտեսական և առևտրային ոլորտներն ունեն նաև զարգացման ներուժ և այդ չօգտագործված ներուժը կփորձենք լավագույնս օգտագործել: Սա քննարկվեց նաև մեր հանձնաժողովի նիստում:

Եվ վերջապես ուզում եմ ընդգծել, որ մեր գործընկերությունը, բարեկամությունը շատ ամուր հիմքերի վրա է: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում էլ ավելի ջանքեր ձեռնարկելու՝ ի շահ այս հարաբերությունների հետագա ամրացման, ի շահ մեր երկրների և ազգերի:

Եվ կրկին ուզում եմ վարչապետ Փաշինյանին սրտանց հրավիրել մեր երկիր: Մենք մեծ հաճույք և մեծ պատիվ կհամարենք Ձեզ այնտեղ ընդունել:

Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»:

Տարադրամի փոխարժեքը հունվարի 30-ին

$
0
0

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 30-ին, կազմել է 397.92 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.35 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 413.72 դրամ (նվազել է 0.6 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 413.72 դրամ (աճել է 0.6 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.0695 դրամ (աճել է 0.0171 դրամով):

Գևորգ Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՊԾ ծառայության պետի տեղակալ

$
0
0

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 30-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 3-րդ մասի.

Գևորգ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալ»:

Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց

$
0
0

Դժվար է անգամ պատկերացնել, թե շուրջ 18 կիլոգրամից թմրամիջոցի քանի փաթեթ կստացվի ու համացանցի միջոցով քանի օգտագործողի կիրացվի: Խոսքն, իհարկե, հազարների մասին է: Թմրամիջոցների հենց այդքան իրացում կանխվեց համագործակցված աշխատանքի շնորհիվ, որ սկսվեց Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությամբ:

Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Ըստ տեղեկության` Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստան էր ներմուծվելու մեծ քանակի թմրամիջոց, որի մի մասն իրացվելու էր տեղում, իսկ մյուս մասը պետք է նույն`մաքսանենգ ճանապարհով տեղափոխվեր Վրաստան:

Ստացված տեղեկության հիման վրա նախաձեռնվեց քրեական վարույթ։

Վարույթով ձեռք բերվեցին նոր տվյալներ, համաձայն որոնց՝ ձեռնարկվեցին օպերատիվհետախուզական, ապացուցողական և վարույթային քննչական գործողություններ:

Օպերատիվ միջոցառմանը մասնակցում էին նաև Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվհետախուզական բաժնի ծառայողներ։
Ծավալուն և համագործակցված աշխատանքի շնորհիվ կազմակերպված հանցավոր խմբի անդամներին հայտնաբերելու գործողություններն արդյունավետ եղան։

Ապօրինի թմրաշրջանառության շղթան սկսեց բացվել օղակ առ օղակ:
Մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց ներմուծելու և իրացնելու կասկածի հիմքով մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասում ձերբակալվեց Երևանի 40-ամյա մի բնակիչ: Նրա վարած «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերված փաթեթում կար ընդհանուր 3 կգ 465 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Տեղեկությունը, որ նա պետք է թմրանյութը փոխանցեր Արարատի մարզի 40-ամյա մի բնակչի, հաստատվեց:

Նույն օրը, ԵրևանԵրասխ ճանապարհին, հիշյալ փաթեթը ստանալուց անմիջապես հետո, 40-ամյա արարատցին ձերբակալվեց և իր կողմից շահագործվող «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ ներկայացվեց նախաքննական մարմին:
Շարունակելով միջոցառումները` մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցում, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց արտահանելու կասկածի հիմքով, ձերբակալվեցին Երևանի 51-ամյա և Կոտայքի մարզի 46-ամյա բնակիչները: Քրեական վարույթի շրջանակում 46-ամյա տղամարդու վարած «Կիա» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց փաթեթ` ընդհանուր 106 գրամ բյուրեղանման, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի և 142 գրամ ընդհանուր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներով։

Նույն օրը, նույն կասկածի հիմքով, Լոռու մարզի Լալվար սարի գագաթամերձ տարածքում իրավապահները ձերբակալեցին Վրաստանի ազգությամբ հայ 46-ամյա քաղաքացուն և Երևանի 36-ամյա բնակչին: Մոտակայքում էր նաև 36-ամյա երևանցու վարած «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան:

Վրաստանի քաղաքացի ազգությամբ հայ անձը Վրաստանից ժամանել էր Հայաստան, և եղբոր ազգականի հետ վերցրել էին թմրամիջոցը։ Այնուհետև թմրմիջոցը տեղափոխել էին Լալվար սարի գագաթ, որը գտնվում է Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ հատվածում: Նպատակն այն էր, որ Վրաստանի քաղաքացին օրինական ճանապարհով սահմանը հատեր, մեկներ Վրաստան, ապա Վրաստանից արդեն ապօրինի սահմանահատման միջոցով սարի գագաթից վերցներ թմրամիջոցը և տեղափոխեր Վրաստան։

46-ամյա տղամարդը թաքստոցից ներկայացրեց 2 փաթեթ՝ ընդհանուր ավելի քան հինգուկես կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։
Միջոցառումները շարունակվեցին մայրաքաղաքում: Տիգրան Մեծի պողոտայում իրավապահները ձերբակալեցին Երևանի 38-ամյա և Սյունիքի մարզի 39-ամյա բնակիչներին: Վերջինիս վարած «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերված փաթեթում կային ընդհանուր 202 գրամ մեթամֆետամինի և 1 կգ 155 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Հայտնաբերվեց նաև ինքնաձիգ` 28 փամփուշտով:

Տեղեկություններ էին ստացվել նաև, որ Շիրակի մարզի երկու բնակիչ` 33 և 32 տարեկան տղամարդիկ զբաղվում են թմրամիջոցների տեղադրմամբ և համացանցի միջոցով դրանց իրացմամբ:

Միջոցառումները շարունակվեցին Կոտայքի մարզում: Եղվարդում իրավապահները ձերբակալեցին Շիրակի մարզի 33-ամյա և 32-ամյա բնակիչներին: Քրեական վարույթի շրջանակում վերջինիս վարած «Մերսեդեսի» շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվեց փաթեթ՝ ընդհանուր 1 կգ 210 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով: Հայտնաբերվեց նաև ընդհանուր 163 գրամ քաշով մարիխունայի 86 փաթեթ։
Հունվարի 20-ին Եղվարդի խճուղում ձերբակալվեց Երևանի 32-ամյա մի բնակիչ: Նրա վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվեց 6 փաթեթ՝ ընդհանուր մոտ 6 կգ մարիխուանայի նմանվող զանգվածով։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոցներն ուղարկողների և Հայաստանում նրանց օժանդակած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Հիշյալ բոլոր անձինք կալանավորվել են, նախաքննությունը շարունակվում է:
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը շարունակում է մնալ ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից, և այս ուղղությամբ ծավալուն միջոցառումները հետևողականորեն շարունակվում են` հատկապես շեշտը դնելով այսպես ասած` մեծածախ թմրավաճառության վրա։

Ներկայացված բացահայտումը խոսուն օրինակ է, թե ինչպես կարելի է կանխել թմրամիջոցների այսպես ասած` մանրածախ առևտուրը, ինչն էլ էականորեն կբարձրացնի թմրամոլության դեմ պայքարի արդյունավետությունը։

Ծանր մթնոլորտ, մեծաթիվ մտահոգություններ, խնդիրներ և վերջը չերևացող գործընթաց․ ԱԺ-ում անհետ կորած անձանց հարազատների հետ հանդիպում է եղել

$
0
0

ԱԺ փակ լսումների շրջանակներում մասնակցեցի անհետ կորած մեր հայրենակիցների հարցով քննարկմանը, որ շուրջ 5 ժամ տևեց` առանց ընդմիջման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Անհետ կորած զինծառայողների հարազատները, իրավապաշտպանները բավականին փաստարկված զեկույցներ և հարցադրումներ էին նախապատրաստել, և շատ դիտարկումների վերաբերյալ համապատասխան կառույցները կամ ասելիք չունեին կամ դրանք ակնհայտորեն չէին բավարարում թեմայի գլխավոր շահառուներին:

Առավելագույնը, ինչ արձագանքում էին տարբեր կառույցների ղեկավարները, ներկայացվող փաստերի, խնդիրների առնչության լրացուցիչ ճշտումներ անելն էր կամ նոր հանձնարարականների մասին հավաստիացումները: Տպավորություն էր ստացվում, որ կարծես պատերազմը նոր է ավարտել և անորոշությունների ու անհայտների վերաբերյալ նոր-նոր աշխատանք է նախաձեռնվում, այն էլ լավատեսություն չներշնչող խոստումներով:

Մի խոսքով, ծանր մթնոլորտ, մեծաթիվ մտահոգություններ, խնդիրներ և վերջը չերևացող գործընթաց: Միակ բանը, որ այդ ընթացքում անընդհատ մտքիս էր` անհետ կորած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների ծանր հոգեվիճակն ու ապրումներն էին, որոնցից շատերի հետ վաղուց շփումներ ունեմ ու նրանց ամուր կամք, համբերություն և ուժ եմ ցանկանում, որպեսզի այս դժոխային փուլը հաղթահարեն ու իրենց համառ ջանքերը նպատակին ծառայեն` հասարակական մեծ սատարմամբ ու մասնակցությամբ»,-նշել է նա:


Դատական համակարգի չերևացող կողմը․ Տաթև Ոսկանյանը 4 տարի է՝ կրում է կարգադրիչի համազգեստը, հետևում դատարանի կարգուկանոնին

$
0
0

Դատական կարգադրիչ, արդարադատության ավագ սերժանտ Տաթև Ոսկանյանը 4 տարի է՝ աշխատում է դատարանում։ Նշում է, որ փոքր տարիքից ցանկացել է համազգեստ կրել, ու այս աշխատանքի ընտրությունը պատահական է ստացվել։

«Շատ պատահաբար հայտարարությունը տեսնելով մտածեցի հենց այն է, ինչ ինձ պետք է, հայտարարությամբ դիմեցի, կանչեցին հարցազրույցի, եկա պրակտիկա, ստացվեց այնպես, որ ես դատական կարգադրիչ եմ արդեն 4 տարի»,-Iravaban.net-ի հետ զրույցում նշեց նա՝ կիսվելով իր փորձառությամբ, ներկայացնելով այն քայլերը, որոնք պահանջվում են Դատական կարգադրիչների ծառայության աշխատակիցների շարքերը համալրելու համար։

Նա պատմում է, որ աշխատանքային առաջին օրերը հեշտ չեն անցել, դատական նիստերին մասնակցելիս վախեր են առաջացել, սկզբնական շրջանում գործընկերներից մեկը պարտադիր իր հետ է եղել՝ անհրաժեշտության դեպքում աջակցելու, օգնելու համար։

«Դրանից հետո ընտելացա, հիմա ես եմ օգնում մեր նոր եկած աշխատողներին»,-ժպտալով ասում է Տաթևը։

Դատարանում ծանրաբեռնվածությունը մեծ է, կարգադրիչների աշխատանքային օրը սկսում է առավոտյան 08։40-ից, ծանոթանում են օրվա գրաֆիկին, միմյանց միջև բաշխում կատարվելիք գործառույթները։ Նրա խոսքով՝ հատկապես մեծ հնչեղություն ունեցող գործեր կան, որոնց ուզում են անպայման մասնակցել, իմանալ՝ ի վերջո ինչ որոշում է կայացնելու դատարանը։

«Պատասխանատվությունը, իհարկե, շատ մեծ է, մենք պետք է ապահովենք դատարան մտնող և դատարանում գտնվող անձանց անվտանգությունը, պետք է ապահովենք կարգուկանոնը, և դրանք պետք է արվեն օրենքի սահմաններում»։

Աշխատանքով պայմանավորված՝ կնոջ համար խնդիրներ են առաջանում ժամանակի ճիշտ կառավարման, ընտանիքի անդամների հետ լինելու, երեխայի դաստիարակման և այլ հարցերի հետ կապված։

«Երբ հայտարարությունը տեսա, որոշեցի, որ պետք է դիմեմ, առաջինը տեղյակ եմ պահել ամուսնուս, ասաց՝ եթե ուզում ես, փորձի։ Ամուսնացած կնոջ համար առաջնային դժվարությունը ժամանակը կիսելն է՝ աշխատավայրում և ընտանիքում։ Ճիշտ է, սա ծառայություն է, սակայն կանայք ևս կարող են համատեղել իրենց աշխատանքը ընտանիքի հետ»,-ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Թուրքերին տեսնելով՝ շատ վախեցանք»․ բռնի տեղահանված

$
0
0

Շատ դժվար պայմաններում, 5-6 հոգով ճանապարհն անցել ենք, եկել ենք Հակարիի կամուրջ։ Թուրքերին տեսնելով՝ շատ վախեցանք, բայց փառք Աստծո, անցանք։  Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում պատմեց օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Լուսինե Բալայանը։

Շատ եմ փորձել աշխատանք գտնել։ Գտել եմ, աշխատել եմ, դուրս եմ եկել։ Հիմա երկաթի գործարանում եմ աշխատում։ Ինձ երկրորդ աշխատանք է հարկավոր, որ կարողանամ իմ կոմունալները տամ, տան վարձը տամ։

Նա նշում է, որ անձնագրի հետ կապված խնդիրներ են առաջացել։

————————

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակներում:
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Պլանային անջատումներ հունվարի 31-ին

$
0
0

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Բ-4 թաղամասի, Բաբաջանյան փողոցի (մասնակի) և Բաբաջանյան այգիների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի:

Երևան քաղաք՝

11։00-17։00 Արցախի փ. 10, 10Ա, 14 շենքեր, Գարեգին Նժդեհի փ. 58 շենք (բն. 14-34) շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 16 թաղ․ 29, 30, 31, 32, 33, 34, 39, 40 շենքեր, Ծ.Իսակովի պող. 23, 26, 30, 32, 34, 36, 36/1, 36/2, 36/3, 36/4 շենքեր, Կոմիտասի պող. 61 շենք, Շահսուվարյան փ. 3-9 շենքեր, Պարույր Սևակի փ. 1/4 շենք, Հր.Քոչարի փ. 9-11 շենքեր և Գյուլբենկյան փ. 30/3-34Ա շենքեր,

Արարատի մարզ՝

10։00-11։30 Նորաշեն գյուղ մասնակի,

11։30-13։30 Վեդի քաղաք՝ Կասյան, Սազայի Նիկողոսյան, Արամ Յղյան, Սայաթ- Նովայի փողոցներ մասնակի,

Վայոց Ձորի մարզ՝

11։00-16։00 Վայք քաղաք՝ «Արփա Սևան» թունելախորշի բանավան, «Ասաթ» և «Արեգ» արևային կայաններ, «Սարավան» ՓՀԷԿ,

Կոտայքի մարզ՝

11։00-14:00 Բջնի համայնք, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-17։00 Զովք, Գեղաշեն, Ջրվեժ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հրազդան քաղաք՝ Կենտրոն թաղ․ 3-20, 25, 26, 30, 32, 34, 36, 38, 40, 42, 98 շենքեր, թիվ 14 դպրոց, Նոր Մաքրավան թաղամաս, Կոտայքի մարզպետարան, Հրազդանի քաղաքապետարան, դատախազություն, քննչական բաժին, «ՎՏԲ-Հայաստան բանկ», «Հայէկոնոմբանկ», «Ամիոբանկ» ընկերություններ, ԱՁ «Գագիկ Ղազարյան», «Տիվա» սուպերմարկետ, «Վիվա-Արմենիա» ընկերության բջջային օպերատորի կայանն ու գրասենյակ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Գեղարքունիքի մարզ՝

11։00-14:00 Վարդենիկ բնակավայր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Անտառամեջ, Ձորավանք, Դպրաբակ, Այգուտ, Կալավան, Բարեպատ գյուղեր, զորամաս, Շորժա և Ջիլ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

15։00-17։00 Վարսեր համայնք մասնակի, «Գրին Սոլնուշս» ՍՊԸ-ներ, Ավտոսպասարկում, Հեռուստակենտրոն, Սևանի խմելու ջրի և թիվ 1 Պոմպակայան, «Հ. Սեդրակյան», «Լեվ Լեն», «Գազ Ամա», «Արա Արեգ», «Ա.Սալազարյան», «Է. Մխիթարյան», «Շ.Բոզոյան» «Հ.Պողոսյան», «Դ. Գաբրիելյան», «Ա. Գասպարյան», «Ա. Ավագյան», «Գ. Հակոբյան» ընկերություններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ;

Տավուշի մարզ՝

12:00-15:00 Բերդի տարածաշրջան՝ Վերին Կարմիր Աղբյուր գյուղ մասնակի, Նորաշեն, Չորաթան, Արծվաբերդ, Մովսես գյուղեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Ավտովթար Տաթև-Լծեն ավտոճանապարհին․ մեկ անձ հոսպիտալացվել է

$
0
0

Հունվարի 30-ին, ժամը 16:29-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Լծեն գյուղ տանող ավտոճանապարհին Foton մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ն. Գ., ծնված 1980 թ) կողաշրջվել է. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և վարորդին պատգարակով մոտեցրել շտպօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

ՔՊ-ն նիստ է գումարել․ Տիգրան Ավինյանը հանդես է եկել զեկույցով

$
0
0

Հունվարի 30-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ:

Քննարկվել են հանրային տրանսպորտի ռեֆորմին և հանրային հաղորդակցությանն առնչվող հարցեր։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել կուսակցականների հարցերին։

Viewing all 39668 articles
Browse latest View live