Quantcast
Channel: iravaban.net
Viewing all 39682 articles
Browse latest View live

Գազամատակարարման դադարեցում Փոքր Վեդի բնակավայրում

$
0
0

Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 7-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Փոքր Վեդի բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։


«Ահա արդեն ունենք նաև դրա լուծումը, որը կաշխատի մարտի 29-ից»․ պատգամավորը՝ էլեկտրոնային ստորագրության մասին

$
0
0

Ազգային ժողովում հարց էի բարձրացրել էլեկտրոնային ստորագրությունը առանց ֆիզիկական SIM քարտի հեռախոսների մեջ ակտիվացնելու մասին և ահա արդեն ունենք նաև դրա լուծումը, որը կաշխատի մարտի 29-ից։ Այս մասին գրառում է կատարել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Հարցս՝

Լուծումը՝

imID-ն հայտարարում է Team Telecom Armenia-ի, Ucom-ի և Viva-ի կողմից նորարարական eSIM Mobile ID-ի լուծման գործարկման մասին: Նպատակ ունենալով հեշտացնելու քաղաքացիների՝ առցանց նույնականացման և էլեկտրոնային ստորագրության ակտիվացման գործընթացը՝ առաջիկայում կգործարկվի eSIM Mobile ID-ն։ Մինչ այդ Mobile ID-ն հնարավոր էր ակտիվացնել ցանկացած օպերատորի ֆիզիկական SIM քարտով՝ մոտենալով սպասարկման գրասենյակներ։

eSIM Mobile ID-ն զգալի թռիչք է Հայաստանի թվային առաջխաղացման մեջ՝ հնարավորություն տալով անհատներին և բիզնեսներին անվտանգ և անխափան շփվել թվային աշխարհի հետ: Այս ծառայությունը նախատեսված է հեշտացնելու և անվտանգ դարձնելու առցանց նույնականացումը և էլեկտրոնային ստորագրությունների ստացումը: Քաղաքացիները կարող են ստանալ իրենց eSIM Mobile ID-ն մարտի 29-ից՝ այցելելով հեռահաղորդակցության օպերատորի ցանկացած մասնաճյուղ իրենց նույնականացման քարտով»:

Տարադրամի փոխարժեքը նվազել է

$
0
0

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 31-ին, կազմել է 397.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.57 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 412.25 դրամ (նվազել է 1.47 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.31 դրամ (նվազել է 0.6 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.0389 դրամ (նվազել է 0.0306 դրամով):

ՊՆ-ն հորդորում է՝ զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից

$
0
0

Սոցիալական ցանցերում տարածվում է տարիներ առաջ թողարկված ֆիլմից մի հատված, որտեղ ներկայացվում են իբր գործող զինվորականների մասնակցությամբ խիստ դատապարտելի, իրականության և բանակի հետ աղերս չունեցող տեսարաններ: Այս մասին հայտարարություն է տարածել Պաշտպանության նախարարությունը:

«Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նմանօրինակ ֆիլմերն ու սերիալները չեն արտացոլում զինված ուժերում գործող միջանձնային և կանոնագրքային հարաբերությունները, ավելին՝ խեղաթյուրված են ներկայացնում ՀՀ բանակի սպաների և առհասարակ զինծառայողների վարքագիծը, արատավորում նրանց պատիվն ու հեղինակությունը։

Պաշտպանական գերատեսչությունը ստեղծագործական թիմերին, կազմակերպություններին ու անհատներին հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող նմանատիպ բովանդակությամբ ֆիլմերի ստեղծումից և տարածումից»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարության անունից տարածվում է կեղծ հաղորդագրություն

$
0
0

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անունից սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում, թե իբր նախարարությունը տեղեկատվական հարթակ է ստեղծում։

Հայտնում ենք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԱՆՏԵՍԵԼ ՏԱՐԱԾՎՈՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԲԱՑԵԼ ԿՑՎԱԾ ՀՂՈՒՄԸ»,-նշել է նա։

Մեղրիի մասին փաստերով. Լևոն Քոչարյան

$
0
0

Լևոն Քոչարյանը գրառում է արել, որում ասվում է․

«Մեղրիի մասին փաստերով․

Հեյդար Ալիևը համաձայն էր, որ Արցախը միանար Հայաստանին Մեղրիի հետ փոխանակման դիմաց

Հայկական կողմը չի համաձայնվել Մեղրին Արցախով փոխանակելուն

Հայկական փայլուն դիվանագիտության արդյունքում բանակցային սեղանին հայտնվել է կարգավորման առաջարկ, որով Ադրբեջանին ընդամենը վերգետնյա ճանապարհ(էստակադա) էր տրամադրվելու Մեղրիով

Արցախը դառնալու էր միջազգայնորեն ճանաչված Հայաստանի մաս, Լաչինի միջանցքով հանդերձ

Չնայած նախնական համաձայնության Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է այս տարբերակից

Այսօր՝ Արցախի կորստից հետո, Նիկոլ Փաշինյանը բանակցում է Ադրբեջանին Մեղրիով ճանապարհ տալու շուրջ, դիմացը չստանալով ոչինչ

Փաշինյանի իշխանության ժամանակ Արցախը կորսվել է, Ադրբեջանը Հայաստանից օկուպացրել է Մեղրիից ավելի մեծ տարածք և չի էլ պատրաստվում հետ վերադարձնել

Առնվազն տարօրինակ և անազնիվ է, երբ գաղտնազերծում են որոշ պաշտոնյաների ընկալումները բանակցային սկզբնական փուլից, բայց չի գաղտնազերծվում բուն փաստաթուղթը, որն առաջացել է այդ բանակցությունների արդյունքում և որում հստակ ֆիքսված է, որ Մեղրին չէր փոխանակվելու: Եզրակացությունները յուրաքանչյուրի համար պետք է որ ակնհայտ լինեն:

Սրանք փաստեր են, իսկ իշխանությունների և այլ ուժերի կողմից գեներացվող աղմուկն այս ամենի շուրջ պարզապես նպատակ է հետապնդում նորից մոլորեցնել հասարակությանը հերթական միակողմանի զիջումների գնալուց առաջ»:

Հայտնի են 2024 թ․ 10 լավագույն մարզիկները, նրանք պարգևատրվել են

$
0
0

Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է 2024 թվականի լավագույն մարզիկներին և նշել, որ սպորտի ոլորտում իր ղեկավարած գերատեսչության քաղաքականությունն ուղղված է բարեփոխումների շարունակական իրականացմանը, նպաստավոր պայմանների ստեղծմանը և ավելի շատ մարդկանց սպորտով զբաղվելու խրախուսմանը։

Այնուհետև, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական խոսք է ասել, հանձնել պարգևները և մաղթել մարզիկներին նոր հաղթանակներ ու հաջողություններ։

Տարվա լավագույն մարզիկ անվանակարգում մրցանակ են ստացել Արթուր Ալեքսանյանը, Արթուր Դավթյանը, Վարազդատ Լալայանը: Լավագույն կին մարզիկ անվանակարգում՝ Ալեքսանդրա Գրիգորյանը: Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկը Գրետա Վարդանյանն է: Լավագույն թիմ (շախմատ) անվանակարգում Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը: Լավագույն երիտասարդ մարզիկ անվանակարգում մրցանակը հանձնվել է Էմմա Պողոսյանին: Վերադարձ մեծ սպորտ կամ հայտնություն անվանակարգում՝ Հռիփսիմե Խուրշուդյան: Լավագույն մարզիչ անվանակարգում՝ Հակոբ Սերոբյանը: Հանդիսատեսի համակրանք անվանակարգում՝ Վարազդատ Լալայանը:

Դադարեցնում եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Հովսեփ Աղազարյան

$
0
0

Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, դուրս է գալիս «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցությունից։

Ֆեյսբուքյան իր էջում նա գրառում է արել, որում ասվում է․

«Սեփական դիմումիս համաձայն որոշել եմ դադարեցնել անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»։

Լուսանկարը՝ Հովսեփ Աղազարյանի ֆեյսբուքյան էջից։


Վարդան Սարգսյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ

$
0
0

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 29-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․

«1. Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վարդան Յուրիկի Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ (գլխավոր 3-րդ)` ազատելով նրան նույն բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչի (առաջատար 2-րդ) պաշտոնից:

2. Վարդան Սարգսյանին հանել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ծառայողական առաջխաղացման ցուցակից:

3. Աշխատավարձը սահմանել համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի»:

«9 միլիոն դրամանոց տուն ես որտեղի՞ց գտնեմ»․ բռնի տեղահանված

$
0
0

Լենա Հարությունյանը օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվել է սեպտեմբբերի 27-ին։  Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում նա պատմեց, որ եղբայրը 2-րդ խմբի հաշմանդամություն ունի, սկայն ոչ մի տեղ չի ներառվել, որպեսզի որևէ օգնություն ստանա։

Ասում է՝ ունի բարձրագույն կրթություն, բայց չի կարողանում աշխատանք գտնել․ «Մասնակցում եմ հարցազրույցներին, ձևական բնույթ է կրում, ես ավելի մեծ փորձ ունեմ, ամեն ինչին տիրապետում եմ, անգամ արհեստների եմ տիրապետում։ Հետո դիմել եմ միասնական սոցիալական ծառայություն, արհեստ սովորեմ, իբր 3 ամիս կաշխատեմ, լրիվ սուտ է»։

————————

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակներում:
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիտվան պատրաստակամ է աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացում․ ՆԳՆ

$
0
0

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 30-ին ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարության Արևելյան հարևանության քաղաքականության հարցերի դեպարտամենտի ղեկավար Մանտաս Յակիմավիչիուսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը։

Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։
Փոխնախարարն, ընդգծելով երկու երկրների համագործակցության կարևորությունը, ներկայացրել է ՆԳՆ մանդատի վերահսկողության տակ գտնվող մի շարք ուղղություններում գրանցված առաջընթացը՝ մասնավորապես անդրադառնալով միգրացիայի և քաղաքացիության, ոստիկանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտներին։

Քննարկվել են նաև վիզաների ազատականացման և մի շարք այլ ուղղություններում համագործակցության ընդլայնման հարցեր։ Այս համատեքստում Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը նախարարության օրակարգային առաջնահերթ հարցերից է։ Այս առնչությամբ Մանտաս Յակիմավիչիուսը լիտվական կողմի պատրաստակամությունն է հայտնել համակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ երկխոսության ընթացքն առավել սահուն դարձնելու նպատակով։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել փոխգործակցությունը՝ տարբեր ոլորտների համար մշակելով համապատասխան ծրագրային գործողությունների պլան։

«Եվ ի՞նչ եմ տեսնում այսօր». փոխքաղաքապետ

$
0
0

2024 թվականի փետրվարի 5-ին այս հարթակում առաջին անգամ գրառում արեցի առ այն, որ շրջանառվել է միասնական տոմսային համակարգին վերաբերող ավագանու որոշման նախագիծ։ Դրանից հետո նախագիծն ընդունվել և մի քանի անգամ լրամշակվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով երթուղայիններից մեկում Հայկ Մարությանի մասնակցությամբ միջադեպին, որի ժամանակ վերջինս դիմել է քաղաքացուն՝ ասելով․ «Նարկոծիկի տա՞կ եք»։

«Ավագանու բուռն նիստեր, դրանց նախորդող հանձնաժողովի բուռն նիստեր, ասուլիսներ, հարցազրույցներ, ճեպազրույցներ, և դրանց ժամանակ անհաշվելի ստեր, մանիպուլյացիաներ, անհիմն մեղադրանքներ թալանի և կոռուպցիայի մեջ, անհիմն քննադատություն։ Շուրջ մի տարի շարունակվում է այս ամենը, բայց վստահ կարող եմ ասել, որ այս ամբողջ ընթացքում ոչ մի անգամ ինձ թույլ չեմ տվել որևէ ընդդիմադիր գործչի, լրագրողի կամ այլ անձի վիրավորել՝ ոչ միայն իմ տեսակետը չկիսելու, այլ անգամ բացահայտ սուտ կամ մանիպուլյացիա, անգամ իմ հասցեին վիրավորանքներ հնչեցնելու դեպքում։ Ով կցանկանա ստուգել, խնդրեմ, ամբողջը տեսագրված է։

Եվ ի՞նչ եմ տեսնում այսօր։ Մարդ, որը քաղաքապետի պաշտոն է զբաղեցրել, որն անընդհատ հավաստիացնում է, որ իր սիրտը քաղաքացիների համար է ցավում, և պայքարը նրանց շահերից է բխում, որ ինքը ժողովրդավարության ջատագով է, հակառակ կարծիք հայտնող քաղաքացուն ասում է ի՞նչ՝ «էս նառկոծիկի տա՞կ եք»։

Նախապես գրված տեքստերը, պատրաստած ելույթները կարդալն այդքան բարդ չէ։ Բայց երբ հայտնվում ես իրավիճակում, որի սցենարը նախապես քեզ հայտնի չէ, էությունդ շատ ավելի արագ է երևում»,-գրել է Սուրեն Գրիգորյանը։

«Մենք այստեղ կարտոֆիլ չենք վաճառում»․ Հայկ Մարության

$
0
0

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի տրանսպորտի թանկացման մասին հայտարարությանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետը չի տիրապետում տվյալ ոլորտին և դա գուցե նորմալ է, քանի որ ինքը Կառավարության ղեկավարն է։

«Չի տիրապետում և կարող է այդպիսի բաներ ասել։ Ուզում եմ Նիկոլ Փաշինյանին ասել, որ իր ուշադրությունը դարձնի այն փաստին, որ 2026 թվականին արդեն մոտ 20 միլիարդ դրամ գույքահարկի մասով ավել է հավաքվում։ Ավինյանը, բանավեճի ժամանակ պարզ պատասխանեց իմ հարցին։ Ասացի՝ պարոն Ավինյան, ինչքա՞ն եք պատրաստվում ավել գումար հավաքել այս թանկացումներով։ Նա, նախ չգիտեր պատասխանը, երկար մտածեց, բայց ասաց՝ 5 միլիարդ դրամ։ Փաստացի 20 միլիարդ դրամ «քերում են» մարդկանցից գույքահարկի տեսքով, որի 5 միլիարդ դրամը կարող են այնտեղ սուբսիդավորել»,-նշեց նա։

Մարությանի խոսքով՝ ժողովրդական մեծ ճնշման ներքո են քաղաքային իշխանությունները հետ քայլ արել և սակագին սահմանել 150 դրամ։

«Ցավում եմ, որ իրենք չհասկացան, որ սա ասիական շուկա չի, մենք այստեղ կարտոֆիլ չենք վաճառում՝ գինը ինչքան ա, 150 դրամ, դե լավ մի քիչ իջի։ Չեն հասկանում։ Մարդիկ 100 դրամ պահանջում են այն պատճառով, որ սա հազիվ այն գումարն է, որ մարդիկ պատրաստ են տալ»,-նշեց նա։

Նախկին քաղաքապետն ասաց, որ կարող են օրը ամփոփել և արձանագրել, որ մարդիկ հանգիստ կարող են վճարել 100 դրամ և երթևեկել, ոչ ոք ոչինչ չի կարող անել կամ իրենց իջեցնել․ «Մարդիկ, ովքեր ուզում են 100 դրամով երթևեկել, դա այսօր հնարավոր է»։

 

Մահացել է Բեքաայի շրջանի հոգևոր հովիվ Տեր Անանիա ծայրագույն վարդապետ Գուջանյանը

$
0
0

Լիբանանի Ազգային Առաջնորդարանից հայտնում են, որ մահացել է Տեր Անանիա ծայրագույն վարդապետ Գուջանյանը։ Ըստ տարբեր հրապարակումների և մեկնաբանությունների հոգևորականը սպանվել է այսօր՝ փետրվարի մեկին, իր տանը։

Նշվում է, որ նա եղել է Բեքաայի շրջանի հոգևոր հովիվը։

«Լիբանանի հայ համայնք» ֆեյսբուքյան էջում ևս տեղեկատվություն է հրապարակվել հոգևորականի սպանության վերաբերյալ, որում ասվում է․ «Նախնական քննությամբ պարզվել է, որ տուժողը դանակի մի քանի հարված է ստացել ամբողջ մարմնով սուր առարկաներով և դանակներով, ինչը դաժան հանցագործություն է, որի հանգամանքները դեռ պարզվում են»։

 

Երևանում վագոն-տնակում հրդեհ է բռնկվել

$
0
0

Փետրվարի 1-ինժամը 16:31ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թոթովենցի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։06-ին, մարվել՝ 17։36-ին։ Այրվել է տնակի գույքը (մոտ 20 քմ)։


Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է

$
0
0

Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր տարածելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա 2025 թվականի հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Քրեական վարույթով կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ղ․Բ․-ն 2025 թվականի հունվարի 30-ին իր կողմից օգտագործվող «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» անվամբ բաց հասանելիություն ունեցող ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հանրապետության հրապարակում օտարերկրյա մի խումբ քաղաքացիների մասնակցությամբ կատարված տեսագրություն և դրա էությունը խեղաթյուրող մեկնաբանություններ՝ այդ կերպ տարածելով քաղաքական և այլ հայացքներով, անձնական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք։

Նշված արարքը կատարելու համար Ղ․Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։

Վերջինս ձերբակալվել է և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ձերբակալված Ղարիբ Բաբայանը 70 տարեկան է, կալանքի նիստը լինելու է մոտակա ժամերին․ իրավապաշտպան

$
0
0

Ձերբակալված Ղարիբ Բաբայանը 70-ամյա արցախցի է։

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածվել, որում ասվում էր, որ  օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ․-ի կողմից՝ համանուն ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ տեսագրությանը կից Ղ․ Բ․-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հանդես է եկել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով։

Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ Ղարիբ Դանիելյանը ձերբակալվել է։ Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր տարածելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա 2025 թվականի հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նա  ձերբակալվել է և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ ադրբեջանցիների դեմ անհանդուրժողականություն հրահրելու հակաիրավական, հակաբարոյական ու ապազգային մեղադրանքով ձերբակալված անձը՝ Ղարիբ Բաբայանը, արցախցի է, 70 տարեկան, անվանի գիտնական ու կրթության կազմակերպիչ։

Ատելության խոսքի և խոսքի ազատության սահմանին․ իրավական գնահատական

$
0
0

Ատելության խոսք, վիրավորանք, անձի նկատմամբ բռնության խրախուսում․ այս երևույթներն իրենց արտահայտությունն են գտնում սոցիալական մեդիայում, շատ հաճախ վտանգ ներկայացնում մարդու իրավունքների պաշտպանության, ազատության համատեքստում։

Թեև հիմա հստակ ամրագրված չէ «ատելության խոսք» հասկացությունը, բայցևայնպես քրեական և քաղաքացիական օրենսգրքերով պատասխանատվության միջոցներ են սահմանվում  ատելություն քարոզելուն ուղղված նյութերի տարածման համար։

Մանրամասները՝ մեր պատրաստած տեսանյութում։

Աշխատանքային խումբ կստեղծվի

$
0
0

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 29-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռ. Ռուբինյանի 2025 թվականի հունվարի 24-ի թիվ Ն/809-2025 գրությունը՝ կարգադրում եմ.

1. Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ ժողովրդավարական զարգացման համագործակցության ծրագիրը կազմակերպելու նպատակով 2025 թվականի փետրվարի 1-ից մինչեւ 2026 թվականի մայիսի 31-ը ստեղծել աշխատանքային խումբ՝ հետեւյալ կազմով.

Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, մշտական անդամ, խմբի ղեկավար
Հայկ ԿՈՆՋՈՐՅԱՆ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն,մշտական անդամ
Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն,մշտական անդամ
Հռիփսիմե ԳՐԻԳՈՐՅԱՆ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն,մշտական անդամ
Լուսինե ԲԱԴԱԼՅԱՆ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն,մշտական անդամ
Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն,փոխարինող անդամ
Արման ԵՂՈՅԱՆ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, փոխարինող անդամ
Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, փոխարինող անդամ
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, փոխարինող անդամ
Լիլիթ ՄԻՆԱՍՅԱՆ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն,փոխարինող անդամ
Գառնիկ ԴԱՆԻԵԼՅԱՆ «Հայաստան» խմբակցություն, մշտական անդամ
Քրիստինե ՎԱՐԴԱՆՅԱՆ «Հայաստան» խմբակցություն, մշտական անդամ
Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆ «Հայաստան» խմբակցություն, փոխարինող անդամ
Արմեն ՌՈՒՍՏԱՄՅԱՆ «Հայաստան» խմբակցություն, փոխարինող անդամ»:

Վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, ինչպես նաև հասարակական կարգը պահպանելիս ոստիկանությունն իրավասու է լինելու իրականացնել սթափության վիճակի ստուգում․ նախագիծ

$
0
0

Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ։ Նշվում է, որ «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության օրենքով սահմանված իրավունքների ընդյալնմամբ, մասնավորապես` հանցագործությունները և վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, ինչպես նաև հասարակական կարգը պահպանելիս իրավասու է լինելու իրականացնել սթափության վիճակի ստուգում՝ ոստիկանության ստորաբաժանումներում առկա սարքավորումների միջոցով։

Ըստ նախագծի հիմնավորման՝ գործող իրավակարգավորումները ոստիկանությանը լիազորել են տեխնիկական սարքավորմամբ իրականացնելու միայն վարորդների և նավավարի սթափության վիճակի ստուգում։ Այլ դեպքերում ոստիկանությունը նշված ստուգումներն իրականացնում է անձին համապատասխան բժշկական հաստատություններ տեղափոխելու միջոցով։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով /այսուհետ՝ Օրենսգիրք/ սահմանվել են մի շարք դրույթներ, որոնցով վարչական ներգործության միջոցներ կիրառելն անմիջականորեն պայմանավորված է անձի սթափության վիճակի հետ։ Մասնավորապես Օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն վարչական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է նաև վարչական իրավախախտումը հարբած վիճակում կատարելը։ Բացի այդ, Օրենսգրքի 262-րդ հոդվածի համաձայն վարչական ձերբակալման ժամկետը հաշվվում է արձանագրություն կազմելու համար խախտողին բերելու պահից, իսկ հարբած վիճակում գտնվող անձին` նրա սթափվելու ժամանակից: Օրենսգրքում նախատեսվել են նաև որոշ իրավախախտման տեսակներ (հոդված 175-րդ և 177-րդ), որոնցով վրա հասնող պատասխանատվության համար նույնպես անհրաժեշտ է իրականանցել սթափության վիճակի ստուգումներ։

Նախագծի ընդունմամբ հանցագործությունները և վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, ինչպես նաև հասարակական կարգը պահպանելիս ոստիկանությանը վերապահվելու է տեխնիկական սարքերի միջոցով սթափության վիճակի ստուգում իրականացնելու իրավունք։ Նշված գործընթացի իրականացմամբ ոստիկանությունը հնարավորություն կունենա տեղում որոշելու ենթադրյալ իրավախախտի սթափության վիճակը՝ այդ նպատակով անձին այլևս բժշկական հաստատություն չտեղափոխելով։ Նախագծի ընդունմամբ կբացառվի նաև սթափության վիճակով պայմանավորված վարչական ձերբակալման ժամկետների հնարավոր խախտումները և կապահովվի վարչարարության իրականացնումն առավել կարճ ժամանակահատվածում:

Viewing all 39682 articles
Browse latest View live