Quantcast
Channel: iravaban.net
Viewing all 39527 articles
Browse latest View live

«Երևան քաղաքի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենն ազատվել է պաշտոնից

$
0
0

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 17-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետով, 16-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 3-րդ մասի 4-րդ կետով, 130-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով 2024 թվականի դեկտեմբերի 6-ի Ն/71996-24 ծանուցումը՝

1. Արմինե Սարգսյանին՝ 2024 թվականի դեկտեմբերի 17-ից ազատել «Երևան քաղաքի պատմության թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ աշխատանքային վերջին օր համարելով 2024 թվականի դեկտեմբերի 16-ը»:

Լուսանկարը՝ Armenpress-ի։


Տեղի ունեցավ ԻՀԱ խորհրդի տարեվերջյան նիստը

$
0
0

Դեկտեմբերի 20-ին հիբրիդային ձևաչափով անցկացվեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) խորհրդի տարեվերջյան նիստը՝ ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանի նախագահությամբ: Նիստին մասնակցում էին խորհրդի անդամներ Մարատ Ատովմյանը, Կարեն Քոչարյանը, Արփինե Եղիկյանը և Աստղիկ Մատինյանը։

Օրակարգի առաջին հարցով ԻՀԱ նախագահը ներկայացրեց կազմակերպության 2024 թվականի գործունեության հաշվետվությունը: Շեշտադրում կատարվեց կառույցի կողմից իրականացվող ծրագրերի՝ 2024 թվականին գրանցած արդյունքներին, տարվա ընթացքում իրականացված միջազգային կարևորագույն այցերին, հանդիպումներին։ Կարեն Զադոյանը խոսեց նաև ԻՀԱ-ի կողմից գործարկվող Iravaban.net մասնագիտացված լրատվականի աշխատանքներին և արդյունքներին։

Այնուհետև խորհրդի անդամների կողմից քննարկվեց 2024 թվականի ընթացքում ԻՀԱ անդամների կողմից անդամավճարների վճարման ընթացակարգը, արդյունքները։

Նիստի ընթացքում հատուկ ուշադրություն հատկացվեց 2025 թվականի հունիսին նախատեսվող միջազգային իրավաբանական համաժողովի կազմակերպչական հարցերին: Այս թեմայով զեկույցներով հանդես եկան Կարեն Զադոյանը և Մարատ Ատովմյանը: Խորհրդի անդամները ներկայացրին իրենց առաջարկություններն ու դիտարկումները համաժողովի արդյունավետ կազմակերպման վերաբերյալ:

Նիստի ավարտին քննարկվեցին նաև ընթացիկ այլ հարցեր, որից հետո ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանն ամփոփեց հանդիպման արդյունքները՝ շնորհավորելով ներկաների գալիք ամանորը։

Շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը

$
0
0

Շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը։

Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

«Հայտնում ենք, որ օրակարգից հանվել է (նախագծերը դուրս են բերվել շրջանառությունից և այլևս չեն քննարկվելու այդ տրամաբանությամբ)
հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը:

Ի պատասխան ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունների, որ ՆԳՆ կողմից օրենսդրական նախաձեռնություն է մշակվել այս թեմայով, հայտնում ենք, որ նախաձեռնությունը շրջանառության մեջ է դրվել ոչ թե ՆԳՆ կողմից, այլ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից:
Նախորդ նախագծի քննարկումների շրջանակներում առաջ էր քաշվել մոտեցում, որը շահագրգիռ մի շարք կողմերի կողմից ընդունելի էր համարվել, համաձայն որի՝ ՆԳՆ-ին տրվի ՏԻՄ-երի և պետական մարմինների տեսահսկման համակարգին հասանելիություն:

ՆԳ նախարարությունը պատրաստակամություն է հայտնում նոր նախաձեռնության շրջանակում նախագծով հետաքրքրված բոլոր սուբյեկտների հետ կազմակերպելու հանդիպում-քննարկում` ընթացքը փոխհամաձայնեցված տարբերակով իրականացնելու նպատակով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ակնհայտի մասին բանավիճելն անիմաստ է. Սերժ Սարգսյան

$
0
0

«Ակնհայտի մասին բանավիճելն անիմաստ է»,-այս մասին գրված է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ֆեյսբուքյան էջում։

«Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ, ովքեր 2009-2013 թվականներին հինգ անգամ հայտարարել են բանակցային ձևաչափի և այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը»,նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ վարչապետը առավոտյան գրառում էր կատարել, որում ասել էր, որ 1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Վարչապետի գրառմանը արձագանքել էին ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների գրասենյակներից։

Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով այդ հայտարարություններին, նշել էր, որ  պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել իր ասածները:

Տարադրամի փոխարժեքը՝ դեկտեմբերի 23-ի դրությամբ

$
0
0

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, կազմել է 395.58 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.53 դրամով:

Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 411.09 դրամ (աճել է 0.63 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 496.33 դրամ (աճել է 2.24 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.93 դրամ (աճել է 0.08 դրամով):

«Ես վճռական եմ»․ Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներին կոչ է անում ևս մեկ անգամ մտածել

$
0
0

Նախկին նախագահներին կոչ եմ անում ևս մեկ անգամ մտածել և օգտվել առերես բանավիճելու այս հնարավորությունից։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սիրելի ժողովուրդ, սա իրականում ճշմարտության պահ է, որովհետև բանավեճը, որը առաջարկել եմ Հայաստանի նախկին նախագահներին, կարևորագույն նշանակություն պիտի ունենար այն հարցում, որ ժողովուրդը վերջնական և աներկբա եզրակացություն աներ, թե ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել 3-րդ Հանրապետության պատմության ողջ ընթացքում։ Ո՞վ է մեղավոր։ Ինչու՞մ է մեղավոր և ով ինչում է մեղավոր։ Եվ սա բացառիկ հնարավորություն է, որ ինֆորմացիայի առանջային կրող մարդիկ դեմ դիմաց հանդիպեն և հեռավար ու հեռակա բանավեճը եզրափակեն առերես բանավեճով։

Նրա խոքով՝ պետք է անել վերջնական հետևություններ, պետք է գալ հետևությունների, պետք է հասկանալ՝ ինչ և ինչու է տեղի ունեցել։

«Այստեղ խնդիրը միայն բանավեճի մեջ չէ, այլև սեփական ժողովրդին, սեփական պատմությունը մեկնաբանելու, սեփական պատմությունը հասկանալու հնարավորություն տալու կամ այդ հնարավորությունից զրկելու մասին է»,-նշեց նա և կոչ արեց՝ ևս մեկ անգամ մտածել բանավեճի հրավերի մասին։

Վարչապետն ասաց, որ ինքը վճռական է և այդ խոսակցությունները տանելու է մինչև վերջ։

Հիշեցնենք, որ վարչապետը առավոտյան գրառում էր կատարել, որում ասել էր, որ 1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Վարչապետի գրառմանը արձագանքել էին ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների գրասենյակներից։

Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով այդ հայտարարություններին, նշել էր, որ  պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել իր ասածները:

Մանրամասները՝ տեսանյութում։

«Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ». Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը

$
0
0

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի հրավերին:

«Նախագահ Քոչարյանը վաղուց չի կարդում վարչապետի ֆեյսբուքյան մարազմատիկ գրառումները։ Ես ստիպված եմ ծանոթանալ դրանց՝ աշխատանքիս բերումով, և դա եղել է իմ արձագանքը։

Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է ու ակնհայտ՝ բոլոր ադեկվատ մարդկանց համար։

2018-2024 թվականներին Հայաստանում մեկ մարդ է ունեցել ամբողջական իշխանություն, և այդ մեկ մարդն է կրում բոլոր իրադարձությունների ամբողջական պատասխանատվությունը։ Մեկ մարդ է հայտարարել, որ բանակցում է իր սեփական կետից, ինչ որ պետք է՝ այն էլ բանակցում է, և այդ մեկ մարդը գործող վարչապետն է։ Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի։

Հազարավոր ոստիկանների և թիկնապահների ետևում թաքնված գոյատևողի՝ թաքնվելու ակնարկի մասին կցանկանայի լռել, դրա մասին ավելի խոսուն կպատմեն բունկեր-թաքստոցների բազմատանջ պատերը»։

Հիշեցնենք, որ վարչապետը առավոտյան գրառում էր կատարել, որում ասել էր, որ 1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Վարչապետի գրառմանը արձագանքել էին ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների գրասենյակներից։

Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով այդ հայտարարություններին, նշել էր, որ  պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել իր ասածները:

«Չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ»․ Արման Մուսինյան

$
0
0

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը:

Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան բանավեճը չափազանց օգտակար կլինի ոչ միայն Ղարաբաղյան հարցի շուրջ, այլև հասարակությանը հուզող ցանկացած այլ թեմայով. Ամուլսար, բանկերի մենատիրություն, ԲՈՒՀ-երի կառավարման կուսակցականացում, դեսպանների նշանակման քաղաքականացում, պետական/քաղաքական պաշտոնյաների կողմից իրականացվող հովանավորչություն և տարատեսակ տենդերների միջոցով պետական բյուջեի մսխում, պադավատապետություն, դատական համակարգի անկախության ոչնչացում և sms-ով դատական բարձրագույն պաշտոնյաների ազատում, քաղաքական հակառակորդների դեմ իրավապահ մարմիններին որպես մահակ գործածում և այլն:

Արդյունքը կրկին նույնն է լինելու»:

Հիշեցնենք, որ վարչապետը առավոտյան գրառում էր կատարել, որում ասել էր, որ 1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Վարչապետի գրառմանը արձագանքել էին ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների գրասենյակներից։

 

 

Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով այդ հայտարարություններին, նշել էր, որ  պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել իր ասածները:


Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը և համագործակցում նրա հետ՝ առանց Կոսովոյի անկախությունը ճանաչելու. Անի Բադալյան

$
0
0

Հայաստանը և Կոսովոն համաձայնություն են ձեռք բերել փոխադարձաբար նախատեսել միմյանց կողմից տրամադրվող անձնագրերով մուտքի վիզայի համար դիմելու հնարավորություն:

Մեկնաբանելով Կոսովոյի անձնագրերը ըստ էության ճանաչելու այս որոշումը՝ արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» հայտնել է՝ նպատակը մարդկանց ազատ տեղաշարժի հիմնարար սկզբունքը ապահովելն է:

Հաշվի առնելով, որ Հայաստանը չի ճանաչել Կոսովոյի անկախությունը՝ «Լուրերը» Անի Բադալյանից հետաքրքրվել է նաև՝ գործակցության ու հարաբերությունների ամրապնդման ի՞նչ փուլում են Հայաստանն ու Կոսովոն, հնարավո՞ր է արդյոք այդ երկրի անկախության ճանաչում: ԱԳՆ մամուլի խոսնակը պարզաբանել է.

«Ինչ վերաբերում է երկկողմ փոխգործակցության բնույթին, ապա, ինչպես տեղյակ եք, Հայաստանի և Կոսովոյի միջև առկա երկխոսությունը պահպանվում է տարբեր հարթակներում, մակարդակներով: Երկկողմ հանդիպումների, քննարկումների միջոցով քայլեր են ձեռնարկվում զբոսաշրջային կապերը և մարդկանց միջև շփումներն աշխուժացնելու ուղղությամբ, ինչը չի նշանակում ճանաչում: Նկատենք, որ այս առումով Հայաստանի Հանրապետությունն ամենևին բացառություն չէ. աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում և՝ մի շարք ԵՄ անդամ պետություններ, ճանաչում են Կոսովոյի անձնագրերը և ոլորտային համագործակցություն ունեն Կոսովոյի հետ՝ առանց ճանաչման»,- ասել է Անի Բադալյանը:

Պլանային անջատումներ՝ դեկտեմբերի 24-ին

$
0
0

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաք՝

11։00-17:00 Քանաքեռ ՀԷԿ թաղ. 5-11 շենքեր և 5-11 առանձնատներ, Ղափանցյան փ. 5/9-5/162առանձնատներ, Շահսուվարյան փ. 3-6 շենքեր, Շիրվանզադեի փ. 3-11 շենքեր, Վ․ Փափազյան փ. 22Ա-24 շենքեր, Ա.Խաչատրյան փ. 22-22ա շենքեր, Տիմիրյազևի և Պոպովի փողոցների առանձնատներ, Տիմիրյազևի փողոցի 1-ին նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արմավիրի մարզ՝

11։00-17:00 Մրգաստան և Դոխս գյուղեր,

Արարատի մարզ՝

10:30-12։30 Արտաշատ քաղաք՝ Մռավյան, Երևանյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:30-12։30 Վեդի քաղաք՝ Վեդու Գինու գործարանի Բանավան, «Տելեկոմ Արմենիա», «Վիվա-Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ, Հեռուստակայան ոչ բնակիչ- բաժանորդ, Սիսավան, Նոր Ուղի և Գինեվետ գյուղեր,

Կոտայքի մարզ՝

10։00-12:00 Քարաշամբ և Թեղենիք համայնքներ, «Բժիշկներ», «Նաիրի», «Տրուդ», «Մարինե» այգեգործական ընկերություններ, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ,

11:00-15։00 Նոր Գեղի գյուղ՝ Կոյուղի թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արզնի համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բյուրեղավան քաղաքի ոչ բնակիչ-բաժանորդներ մասնակի, «Բյուրեղաշող», «Գոլդեն Ֆլաուեր», «Արզնի Էքսպրես», «Վյակ», «Էյ Էլ Թի», «Արզնի Գրուպ», «Լուսիմա», «Ե/Գ Առողջարան» ՍՊԸ-ներ, «Արզնի էսթետիկա» վիրաբուժության կենտրոն և սպա, Հանգստի գոտի, «Կ․ Պողոսյան» և «Ա․ Ահարոնյան» «Նարեկ 95» ԱՁ-ներ, Սեփականատերեր՝ «Մ․ Հարությունյան», «Նարեկ Առաքելյան», «Վ․ Մանուկյան», «Վ․ Հակոբյան», «Կոյուղի», «Մանո», «Սանատորիա»,«Խաչմերուկ», «Գետաշեն», «Սառնարան», «Գերեզմաններ» և «Գյուղապետարան» թաղամասեր,

11։00-17։00 Աբովյան քաղաք՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ միկրոշրջաններ մասնակի, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցները մասնակի, Առինջ գյուղ մասնակի,

12։00-13:00 Աղվերան համայնք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Գեղարքունիքի մարզ՝

12:00-14:00 Գավառ քաղաքի կենտրոնական մաս, Կենտրոնական հրապարակ, «Արա-Նանե» ՍՊԸ, «Ֆինքա» Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, «Սիրունյան Մարատ» ԱՁ, «Մոբայլ սենթր» խանութ սրահ, Նալբանդյան փողոցն ամբողջությամբ, «Գևորգ Մուխսիխաչոյան» ԱՁ, Կուլտուրայի պալատին հարակից խանութ-սրահներ և բնակիչ-բաժանորդներ,

15։00-17։00 Վարսեր համայնք մասնակի, «Գեղամա» մասնաճյուղի կարգավարական ծառայություն, Ավտոտեխսպասարկման կենտրոն, «Սևան հեռուստակենտրոն, «Լև Լեն», «Արա Արեգ», «Հ. Սեդրակյան», «Ռանչպար», «Գազ Ամա»և «Գրին Սոլուշնս» ՍՊԸ-ներ, Սևանի խմելու ջրի պոմպակայան, «Ա.Տեր Գրիգորյան, «Շ.Բոզոյան, «Է. Մխիթարյան, «Ա.Սալազարյան, «Հ. Պողոսյան», «Դ.Գաբրիելյան», «Գ. Հակոբյան» և «Ա. Ավագյան» ԱՁ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ

Տավուշի մարզ՝

11։00-15:00 Դիլիջան համայնք` Օրջոնիկիձեի, Սայաթ-Նովայի փողոցներ մասնակի, Ուսանողական փողոցն ամբողջությամբ և Զինմաս,

12:00-14:00 Իջևանի տարածաշրջան՝ Բերքաբեր գյուղ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ:

Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, Նոր Ամանոս և Արագածոտն բնակավայրերի անխափան և հուսալի էլեկտրամատակարարման ապահովման նպատակով իրականացվում են վերակառուցման աշխատանքներ, որոնք ավարտին կհասցվեն ս.թ. դեկտեմբերի 26-ին։ Վերակառուցման աշխատանքների իրականացման ժամանակահատվածում նշված տարածքներում հնարավոր են էլեկտրամատակարարման ժամանակավոր ընդհատումներ, որոնց համար հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

«Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցիներին»․ Հայկ Մարության

$
0
0

Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցիներին ու անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց․ ավագանու ՔՊ-ական թեւն այսօր հաստատեց աղբահանության վճարի փաստացի ավելացման եւ, ի հեճուկս դատարանի վճռի, «կարմիր գծերի» թանկացումը վերահաստատող որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«ՔՊ-ն կրկին ցույց է տալիս, որ հանրային կառավարման միայն մեկ ձեւ գիտի՝ ավելի ու ավելի մեծացնել քաղաքացիներից գանձվող գումարներն ու դրանով տնտեսական կայունության ու զարգացման պատրանք ստեղծել։ Այս վերջին թանկացումները, տրանսպորտի թանկացման նրանց փորձերը, երկրով մեկ գույքահարկի, շահութահարկի ու այլ հարկերի ու տուրքերի ավելացումը միայն մեկ անուն ունի՝ սա պետական մակարդակի թալան է։

Արձանագրենք նաեւ, որ ՔՊ կուսակցությունն այս թանկացումներն իրականացնում է իր հավատարիմ դաշնակիցների՝ «Հանրապետություն» կուսակցության լիդերներ Արամ Զ. Սարգսյանի ու Արտակ Զեյնալյանի, ինչպես նաեւ «Հանրային ձայն» խմբակցության մնացորդների օգնությամբ»,-նշել է նա։

Երևանի ավագանու որոշմամբ 30 %-ով կբարձրացվի մշակութային ու մարզական կառույցների, 15 %-ով՝ գրադարանների աշխատակիցների աշխատավարձերը

$
0
0

Երևանի ավագանին տարեվերջյան նիստում հաստատել է 2025թ. բյուջեն: Գալիք տարի նախանշված ծրագրերի հիմքում տարածքային համաչափ և կայուն զարգացումն է, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովումն ու քաղաքային ենթակառուցվածքների արդիականացումը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 

2025թ. Երևանում կյանքի կկոչվեն կարևոր մի շարք նախագծեր.
1.    կմեկնարկի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցումը,
2.    ձեռք կբերի ևս 15 նոր տրոլեյբուս,
3.    կբարեկարգվի 107 բակային տարածք,
4.    կբարեկարգվեն Աղի լճի, Ֆիզիկայի բանավանի տարածքները, Պարույր Սևակի անվան այգին ու Հակոբ Պարոնյանի անվան պուրակը,
5.    կշարունակվի Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնանորոգումը,
6.    Նուբարաշենի խճուղու հյուսիս-արևելյան հատվածում կստեղծվի անտառապաշտպանիչ գոտի,
7.    էներգաարդյունավետության ծրագրով կհիմնանորոգի 17 մանկապարտեզ՝ բակային տարածքներով, 47-ում կիրականացվեն հորիզոնական միջոցառումներ,  
8.    30%-ով կբարձրացվի համայնքային մշակութային ու մարզական կառույցների, 15%-ով՝ գրադարանների աշխատակիցների աշխատավարձերը:
Ծավալուն աշխատանքներ կիրականացվեն նաև ճանապարհների նորոգման, ենթակառուցվածքների արդիականացման և մի շարք այլ բնագավառներում: Ըստ հատկացումների 2025թ. նախանշված ծրագրերը՝ հղմամբ
***
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբին կտրամադրվի 9 անուն 19 երաժշտական գործիք՝ վաթսունյոթ միլիոն հինգ հարյուր ինը հազար դրամ արժողությամբ: Պատանի երաժիշտներին կհանձնվեն աշխարհում գործող բարձրակարգ սիմֆոնիկ նվագախմբերի կողմից գործածվող թանկարժեք երաժշտական գործիքներ, որոնք կարևոր դեր կունենան ինչպես նվագախմբի կատարողական որակի բարձրացման, նոր և բարձրորակ երաժշտական գործիքներով համերգային ծրագրերի իրագործման, այնպես էլ Հայաստանում դասական երաժշտարվեստի զարգացման ու արտադպրոցական ուսուցման ոլորտի շահառուների սոցիալական բեռի թեթևացման գործընթացներում:

***
Ավագանու մեկ այլ որոշմամբ սահմանվել են Երևանում տեղական տուրքերի և վճարների 2025թ. դրույքաչափերը: 
Միևնույն ժամանակ տեղական որոշ տուրքերի և վճարների համար ավագանին սահմանել է նաև  արտոնություններ:  
***
Երևանում տաքսի ծառայություն իրականացնող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար ավագանին սահմանել է լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ: Մասնավորապես, հաշվի են առնվելու մեքենայի շահագործման տարեթիվը, նախորդ տարվա ընթացքում վարչական իրավախախտումներ կատարած լինելու, վարորդի բուժզննում անցած լինելը, ինչպես նաև մեքենայի հիբրիդային կամ  էլեկտրական շարժիչով աշխատելու հանգամանքը: Հավաստագրմամբ Երևանի քաղաքապետարանը ցանկանում է բարելավել տաքսի ծառայության որակը: Հավաստագրումը կրում է բացառապես կամավոր բնույթ, ի դեպ, հերթական նիստերից մեկում ավագանու քննարկմանը կներկայացվի նաև հավաստագրում անցած վարորդների համար որոշակի արտոնություններ սահմանելու նախագիծը: 

Կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչը մեկ տարվա ընթացքում նույն եղանակով ենթակա է պարտադիր վերապատրաստման և ատեստավորման․ ԿԳՄՍՆ

$
0
0

«Հանրակրթության մասին» օրենքի համաձայն՝ կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչը մեկ տարվա ընթացքում նույն եղանակով ենթակա է պարտադիր վերապատրաստման և ատեստավորման։

Այս մասին պատզաբանում են տարածել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

«Կազմակերպվող հաջորդ ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարելու կամ սահմանված ժամկետում ատեստավորմանը չմասնակցելու դեպքում ուսուցչի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ նույն օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով:

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերոգրյալ կարգավորումը ընդունվել է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին, և այն չի կարող ունենալ վատթարացնող նշանակություն և հետադարձ ուժ, այն չի տարածվում նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների վրա, ուստի նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը հանրակրթական դպրոցներում:

Վերոնշյալ կարգավորումը կսկսի գործել հաջորդ տարվանից, եթե այս կամ նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները հաջորդ տարվա կամավոր ատեստավորման ընթացքում չհաղթահարեն անցողիկ շեմը: Այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարվա կամավոր ատեստավորման արդյունքներով մասնակից ուսուցիչների ավելի քան 70 տոկոսը հաղթահարում է շեմը, հույս ունենք, որ այս տարում հաջողություն չգրանցած ուսուցիչները մեծ հավանականությամբ բարձր արդյունքներ կգրանցեն եկող տարվա գործընթացում»,-ասվում է պարզաբանման մեջ։

Բանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք․ Նիկոլ Փաշինյան

$
0
0

Այսպիսով, 1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նկոլ Փաշինյանը։

«Այսինքն՝ բանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք. ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ:
Մենք սա չենք արել եւ ի սկզբանե բանակցային գործընթացի վերոնշյալ շրջանակը կանխորոշած միջազգային հանրությունը պատերազմին լրջորեն չի էլ ընդդիմացել:
Սա է իրականությունը, ժողովուրդ ջան:

Իսկ թե վերը նշվածը ե՞րբ, ինչու՞, ինչպե՞ս չենք արել, կարո՞ղ էինք անել, թե չէինք կարող, ե՞րբ կարող էինք ու երբ չէինք կարող՝ բոլորովին ուրիշ խոսակցության թեմա է: Լուրջ, խորը եւ համապարփակ թեմա, ինչի մասին հանրության հետ խոսել եմ տարբեր առիթներով եւ ըստ պատեհության էլի կխոսեմ:

Ինչ վերաբերում է երեք նախկին նախագահներին, հիմա նրանք եւ նրանց ներկայացուցիչները ինչ ասեն, ասեն թե չասեն, հասկանալիորեն արժեք չունի: Հարգելի երեք նախկին նախագահներ, եթե բանավեճի հարցում փոշմանեք, ձայն հանեք: Ցտեսություն»,-գրել է նա:

Այս տարի արդեն իսկ շեմը հաղթահարած ուսուցիչները հունվարից կսկսեն ստանալ բարձրացված վարձատրությունը․ Ժաննա Անդրեասյան

$
0
0

Այս տարի արդեն իսկ շեմը հաղթահարած ուսուցիչները հունվարից կսկսեն ստանալ բարձրացված վարձատրությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կրության, գիտության, մշակույթթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Սիրելի ուսուցիչներ,

նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համապատասխան հստակեցումները օրենսդրության մեջ արվել են այս տարի, հետևաբար դրանք հետադարձ ուժ չունեն։

Սա նշանակում է, որ բոլոր մասնակից ուսուցիչները, որ դրական արդյունք չունեին, ևս մեկ հնարավորություն ունեն ատեստավորմանը մասնակցելու եկող տարի։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարվա մասնակիցների ավելի քան 70 տոկոսը հաղթահարել է շեմը, հույս ունեմ, որ դուք նույնպես բարձր արդյունք կգրանցեք։

Իսկ այս տարի արդեն իսկ շեմը հաղթահարած ուսուցիչները հունվարից կսկսեն ստանալ բարձրացված վարձատրությունը»,-նշել է նա։


Նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ. նախաձեռնվել է քրեական վարույթ

$
0
0

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել: Ըստ տեղեկությունների՝ հետախուզվողը տվյալ պահին գտնվում էր Ճոճկան բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկի մոտ:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ վարչության և Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները մեկնել են Ճոճկան: Նշված տան մուտքի մոտ կանգնած տղամարդը, ներկայանալով որպես տանտիրոջ ազգական, ոստիկաններին հայտնել է, որ ինքը բնակվում է նույն հասցեում, իսկ տանտերը բացակայում է: Նա ոստիկաններին ուղեկցել է տուն՝ հայտնելով, որ տանը հետախուզվող չկա: Բացել է նաև կից նկուղի դուռը: Ստուգման ժամանակ ոստիկանները նկուղի տեսանելի հատվածներում նկատել են ապակյա տարաներ՝ լցված կանեփանման չորացված-մանրացված զանգվածներով:

Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Թումանյանի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տան նկուղի տարբեր հատվածներում հայտնաբերվել են ընդհանուր 12,6 կգ չորացված-մանրացված կանեփի նմանվող զանգված և կանեփի 43 չորացված ցողուն:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Փոփոխություններ են կատարվել Կուսակցության ընտրությունների կարգում

$
0
0

Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ Գևորգ Պապոյանը։

Հաստատվել է Կուսակցության 2025թ.-ի բյուջեն։

Աշոցքի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Կարեն Մանուկյանի, իսկ Ամասիայի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Սամվել Ղարիբյանի թեկնածությունը։

Փոփոխություններ են կատարվել Կուսակցության ընտրությունների կարգում։

Պարգևատրումներ Ազգային ժողովում

$
0
0

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 24-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի սեպտեմբերի 13-ի որոշմամբ պարգևատրվել էին Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներ։

Տարադրամի փոխարժեքը՝ դեկտեմբերի 24-ի դրությամբ

$
0
0

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 24-ին, կազմել է 395.75 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.17 դրամով:

Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 411.42 դրամ (աճել է 0.33 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 496.07 դրամ (նվազել է 0.26 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.97 դրամ (աճել է 0.04 դրամով):

Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն

$
0
0

Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Լճից դուրս է բերվել 168 ձկնորսական ցանց, 119 խեցգետնաորսիչ, առգրավվել է 280 սիգ տեսակի ձուկ՝ ընդհանուր 83 կգ։ Գեղարքունիքի մարզի ՊԾ ջրային կարգախմբերի կողմից սիգ տեսակի ձկան ապօրինի որսի արգելման դեմ տարվող միջոցառումների ընթացքում կատարվել են ստուգայցեր և շրջագայություններ Սևանա լճի առափնյա հատվածներում։

Էկոպարեկային ծառայության, Պարեկային ծառայության ջրային կարգախմբի և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրի լճափնյա հատվածում արձանագրվել է ձկան ապօրինի որսի 1 դեպք, 2 անձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին։ Վերջիններիս մոտ հայտնաբերվել են 105 սիգ՝ ընդհանուր 44,84 կգ, և շարժիչավոր նավակ։

Ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ մինչև հունվարի 20-ը արգելվում է սիգի որսը: Այդ ընթացքում ոստիկանության ծառայողները, շահագրգիռ այլ մարմինների հետ, հետևողականորեն շարունակելու են կանխարգելիչ միջոցառումները:
Հորդորում ենք պահպանել Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ձկնորսության արգելքի պահանջը և գործել բացառապես օրենքի շրջանակներում։

Ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Viewing all 39527 articles
Browse latest View live