Quantcast
Channel: iravaban.net
Viewing all 39467 articles
Browse latest View live

«Սպիտակի» ԲԿ են տեղափոխվել 7 քաղաքացիներ, որոնցից 3-ը երեխաներ են

$
0
0

Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում շմոլ գազից թունավորման դեպք է արձանագրվել։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց գյուղի վարչական ղեկավար Գոռ Աշուղաթոյանը։

«Ոնց որ «դվիժոկ» է միացրած եղել, չեն զգացել՝ ոնց է տուն լցվել։ 7-ն էլ մեկ ընտանիքի անդամներ են, նրանցից 3-ը երեխաներ են։ Զանգել եմ քիչ առաջ, հետաքրքրվել եմ, ամեն ինչ նորմալ է այս պահին»,-նշեց նա։

ԲԿ-ից հայտնում են, որ ընտանիքի անդամների կյանքին վտանգ չի սպառնում։

«Այսօր` դեկտեմբերի 20-ին, ժամը 18:55-ի սահմաններում շմոլ գազի թունավորումով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ, որոնցից 3-ը` անչափահաս:

Ըստ տուժածների` նրանք թունավորվել են շմոլ գազից(բենզինային գեներատորի թերայրման հետեւանքով):

Չափահաս 4 տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեխաներինը` բավարար:

Շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն, նրանց կյանքին այլեւս վտանգ չի սպառնում»,-նշվում է հաղորդագրության մեջ:


Դոլարի փոխարժեքն աճել է, եվրոն՝ էժանացել

$
0
0
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, կազմել է 395.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.14 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 410.46 դրամ (նվազել է 0.52 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 494.09 դրամ (նվազել է 5.04 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.85 դրամ (աճել է... Read more »

Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է. ՌԴ փոխվարչապետ

$
0
0

Ռուսաստանի և Հայաստանի միջև 2024 թվականի 10 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունը հասել է 10,2 միլիարդ դոլարի, ինչը երկու անգամ գերազանցում է 2023 թվականի ցուցանիշը։

Ըստ ռուսական ТАСС գործակալության՝ դրա մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում։

«Մեր առևտրատնտեսական կապերը շարունակում են զարգանալ։ Համենայնդեպս կարող եմ ասել, որ մեր երկրների միջև փոխադարձ առևտուրը նոր ռեկորդներ է սահմանում։ Այժմ 2024 թվականի 10 ամիսների մեր տվյալները կազմել են 10,2 միլիարդ դոլար, սա ավելի քան կրկնակի է նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ »,- նշել է նա` հավելելով, որ տարին դեռ չի ավարտվել, ուստի տարեվերջին տվյալները կրկին կամփոփեն։

ՌԴ փոխվարչապետը շեշտել է, որ առևտրատնտեսական հարաբերություններ իրականացնելու համար Ռուսաստանն ու Հայաստանը գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթով վճարումներին, իսկ ռուսական ռուբլու տեսակարար կշիռը փոխադարձ վճարումներում հասել է 96,3%-ի։ Օվերչուկը միաժամանակ նշել է, որ այս պահին Ռուսաստանը Հայաստանում հիմնական ներդրողներից է։

«Հայաստանում արդյունաբերական նախագծում մեր ներդրումները հասել են 3,4 միլիարդ դոլարի: Հայաստանում գործում են ավելի քան 40 խոշոր ռուսական ընկերություններ։ Նրանցից մի քանիսը, բացի ուղղակի ներդրումներից, Հայաստանի պետական ​​բյուջեի խոշորագույն հարկատուներն են»,- ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։

Քանի՞ օր տանը կլինեն քաղաքացիները Ամանորին և Սուրբ Ծնունդին

$
0
0

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում նշվող բոլոր տոնական և հիշատակի օրերը:

Iravaban.net-ը հայտնում է՝ ոչ աշխատանքային օրեր են դեկտեմբերի 31-ը (երեքշաբթի), հունվարի 1-ը (չորեքշաբթի), 2-ը (հինգշաբթի) և հունվարի 6-ը (Սուրբ ծնունդ և Հայտնությունը, օրը՝ երկուշաբթի):

Այսպիսով, քաղաքացիները Ամանորին և Սուրբ Ծնունդին տանը կլինեն 4 օր։

Բացի այդ, հունվարի 28-ին (երեքշաբթի) նշվում է Բանակի օրը, որը ոչ աշխատանքային օր է:

Եկեղեցական տոներ

Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ. Պատարագը կնշվի հունվարի 5-ին։

Ողբերգություն Գերմանիայի քաղաքներից մեկում․ նախնական տվյալներով՝ 11 մարդ է զոհվել, 60-ը՝ վիրավորվել

$
0
0

Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան տոնավաճառում, նախնական տվյալներով, 11 մարդ է զոհվել, 60-ը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ երկու մեքենաները մխրճվել են ամբոխի մեջ։ Այս մասին հայտնում են գերմանական լրատվականները։

Իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչություն են անվանել, մեքենայի վարորդը տեղում ձերբակալվել է, ականատեսները պատմում են, որ նա Սիրիայից է։

Տեսախցիկները ֆիքսել են սարսափելի վրաերթի պահը։ Իշխանությունները փակել են Սուրբ Ծննդյան տոնավաճառը, իսկ շտապ օգնության ծառայությունները դեպքի վայրում են:

Մագդեբուրգը գերմանական քաղաք է, որը գտնվում է Բեռլինից արևմուտք, Սաքսոնիա-Անհալթ նահանգի մայրաքաղաքն է, որտեղ ապրում է շուրջ 240,000 մարդ:

Տեսանյութերը՝ Telegram-ի մեր ալիքում։

«Խաղադրույքները երբեք այսքան բարձր չեն եղել. Հայաստանը կարևոր ջրբաժանում է». Վարդան Օսկանյան

$
0
0

2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում։ Այս տարին բնորոշվեց հինգ հիմնական միտումներով, որոնք մեկը մյուսից մտահոգիչ են և ընդգծում են կառավարման և երկրի քաղաքական ուղղության փոփոխության հրատապ անհրաժեշտությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Հայաստանի կառավարության արտաքին և տարածաշրջանային քաղաքականության նախորդ տարիների ձախողումների հետևանքները ոչ միայն չեն հաղթահարվել, այլև խորացել են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը Ադրբեջանի հետ բանակցություններում խորհրդանշում է վտանգավոր և կրկնվող սխալը։ Խաղաղության մասին նրա հռետորաբանությունը, թեև տեսականորեն գովելի է, տարվա ընթացքում ուղեկցվեց միակողմանի զիջումների շարքով, որը ավելի է ոգևորել Բաքվին և թուլացրել Հայաստանի դիրքերը։ Յուրաքանչյուր նոր զիջում թերևս խորացնում է Ադրբեջանի պահանջներն ու սպառնալիքները՝ մեզ ավելի հեռացնելով արդար խաղաղությունից։ Այս ընթացքը երկիրը թողել է խոցելի, հուսախաբ և Փաշինյանի խոստումներից գրեթե ձեռնունայն։

Աշխարհաքաղաքական ասպարեզում Հայաստանի մեկուսացումը միայն խորացել է՝ երկիրը դուրս չբերելով անողոք շրջապտույտից, որից, ներկայիս ղեկավարության ներքո, անհնար է թվում դուրս գալը։ Ավանդական դաշնակիցները՝ Ռուսաստանը և Իրանը, չեն վստահում Փաշինյանի կառավարությանը, իսկ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են կասկածանքով վերաբերվել նրա խոսքին։ Նույնիսկ Արևմուտքը, որը թվում է՝ որոշ աջակցություն է ցուցաբերում, դա անում է ոչ թե վստահության պատճառով, այլ «հարմարավետ ամուսնության» արդյունքում, քանի որ նպատակներին հասնելու ավելի լավ այլընտրանքներ չունի։

Փաշինյանի դիվանագիտական և ռազմաքաղաքական գիտելիքների պակասը, որին գումարվել են ռազմավարության բացակայությունն ու իռացիոնալ հաջորդական որոշումները, ավելի է բարդացրել Հայաստանի կացությունը։ Նոր դաշինքներ ստեղծելու ուղղությամբ լուրջ ջանքեր չգործադրելով՝ դիվանագիտական այս իներցիան Հայաստանին թողել է անկառավարելի՝ միջազգային օրըստօրե բարդացող միջավայրում։

Թեև մակրոտնտեսական ցուցանիշները կարող են վկայել տնտեսական դիմակայունության մասին, սակայն դա մեծապես բխում է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների չկանխատեսված օգուտներից, որոնք տնտեսական որոշ գործունեություն վերաուղղորդել են դեպի Հայաստան։ Սակայն հայաստանցիների մեծամասնությունը դրա օգուտները չի զգում։ Կյանքի թանկացումը, լճացած աշխատավարձերը, արտաքին պարտքի աճը, օտարերկրյա ներդրումների պակասը, աշխատատեղերի ստեղծման սահմանափակությունը և չափազանց բարձր հարկերը սովորական քաղաքացիների դժվարին վիճակը չեն փոխել, ինչը վկայում է մակրոտնտեսական ցուցանիշների և առօրյա իրականության միջև անջրպետի մասին։

2024-ի թերևս ամենամտահոգիչ միտումը ժողովրդավարական հետընթացն է։ Հայաստանն այժմ սահում է դեպի ավտորիտար կառավարում։ 2018-ին Փաշինյանի օրոք սկսված ժողովրդավարական զորթոնքի հույսի շրջանը վերածվել է մեկ մարդու իշխանության։ Չնայած հանրային վստահության պատմական ցածր մակարդակին՝ Փաշինյանը պահպանում է իշխանությունը խորհրդարանական մեծամասնության միջոցով, որը նրան պաշտպանում է հաշվետվողականությունից։ Իշխանության այս գերկենտրոնացումն արտացոլում է Հայաստանի ժողովրդավարական համակարգի ավելի խոր բացը՝ ղեկավարներին հաշվետու պահելու կամ կենսունակ ընդդիմություն ձևավորելու անկարողությունը։

Ժողովրդավարության համար կենսական նշանակություն ունեցող ինստիտուտները, ինչպիսիք են դատական անկախ համակարգը, ազատ մամուլը և քաղաքացիական ակտիվ հասարակությունը, ավելի են թուլացել Փաշինյանի ներքո։ Սեղմելով այլախոհությունը և կենտրոնացնելով իշխանությունը՝ նրա կառավարությունը անտարբերություն և հիասթափություն է սերմանել ընտրողների շրջանում։ Հայաստանցիներից շատերն այժմ կասկածի տակ են դնում փոփոխության գործիքի՝ ընտրությունների արդյունավետությունը՝ վախենալով, որ ժողովրդավարական ճանապարհով իմաստալից իշխանափոխությունը գնալով անհասանելի է դառնում։

Կոռուպցիան՝ Հայաստանի քաղաքական դաշտի երբեմնի պատուհասը, այս տարի ստացել է ավելի նենգ և ինստիտուցիոնալ բնույթ՝ քայքայելով երկրի ժողովրդավարական հիմքերը։ Իշխող վերնախավի կողմից հարկատուների գումարների չարաշահումը հասել է աննախադեп մակարդակի՝ հանրային միջոցները ուղղորդելով անթափանց սխեմաների միջոցով և անհիմն պարգևավճարներ ու արտոնություններ տրամադրելով հավատարիմներին։ Այս գործողությունները հանրային վստահության համակարգային դավաճանություն են, որոնք խորացնում են անհավասարությունը և հուսահատությունը։ Կոռուպցիայի հարաճուն այս մշակույթը քայքայում է երկրի հիմքերը՝ մարդկանց թողնելով այն ծանր գիտակցության հետ, որ պետությունը դարձել է մասնավոր շահի, այլ ոչ թե հանրային բարօրության գործիք։

Վերջապես, հայ հասարակությունը շարունակում է խորապես պառակտված մնալ։ Բևեռացումն ու անվստահությունը, որոնք սնուցվում են քաղաքական մանիպուլյացիաներով և սոցիալական լարվածությամբ, թշնամանքի բաժանարար մթնոլորտ են ստեղծել։ Հասարակության այս մասնատվածությունը թուլացնում է կոլեկտիվ գործողությունները և Հայաստանի՝ մարտահրավերներին միասնաբար դիմակայելու կարողությունը։

2025-ի սկզբին ուշադրությունն անխուսափելիորեն կսևեռվի 2026-ի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունների վրա, հնարավոր է՝ արտահերթ ընտրությունների՝ հաշվի առնելով քաղաքական անկայուն միջավայրը։ Մեկ բան հստակ է՝ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ լճացման և վատ կառավարման ևս մեկ տարի։ Կառավարության փոփոխության անհրաժեշտությունը երբեք այսքան ակնհայտ չի եղել։ Առաջիկա ամիսները երկրի համար պետք է լինեն ինքնաքննադատության և հնարավորի վերաիմաստավորման ժամանակահատված։

Խաղադրույքները երբեք այսքան բարձր չեն եղել։ Պահի հրամայականը աշխարհում Հայաստանի դերի ու անելիքների մասին հստակ տեսլական ունեցող ղեկավարություն ձևավորելն է, որը առաջնահերթություն կտա ազգային միասնությանը, իրական բարեփոխումներին և ժողովրդավարական սկզբունքներին նորոգված հավատարմությանը։ Հայաստանը կարևոր ջրբաժանում է, և առաջիկա կարճ ժամանակահատվածում կայացված որոշումներն են, որ սահմանելու են հաջորդ տասնամյակներում նրա հետագիծը»,- գրել է նա։

«Կզղջան դրա համար»․ Պուտինը՝ Կազանի վրա ԱԹՍ-ի հարձակման մասին

$
0
0

«Հակառակորդը կզղջա Կազանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման համար»,-այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների բացման արարողության ժամանակ։

«Ով և որքան էլ ջանա մեզ մոտ ինչ-որ բան ոչնչացնել, դրա դիմաց կբախվի ավելի մեծ ավերածությունների և կզղջա, որ փորձել է նման բան անել մեր երկրում»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Դեկտեմբերի 21-ի առավոտյան ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կազանը։ Վնասվել է երկու բարձրահարկ և մեկ ցածրահարկ շենք: Դրոնները փորձել են հարվածել նաև արդյունաբերական ձեռնարկություններից մեկին։

Կենսաթոշակային ֆոնդերի ստեղծման պահից եկամտաբերությունը կազմել է շուրջ 8 տոկոս․ ՀՀ ԿԲ

$
0
0

Կենտրոնական բանկը և ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Դեկտեմբերի 18-ին հանդիպեցին պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների հետ: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից։

Հիշեցնենք՝ պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված`

ա) վարձու աշխատողները և հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, բացառությամբ զինվորական ծառայողների և նրանց հավասարեցված անձանց,

բ) նոտարները,

գ) անհատ ձեռնարկատերերը:

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին կենսաթոշակային ֆոնդերի կառավարման արդյունքները, ներդրումային որոշումների ընթացակարգերը, ինչպես նաև կապիտալի շուկայի զարգացման և կենսաթոշակային խնայողությունների՝ տնտեսության իրական հատվածում ներդրումների ընդլայնման հնարավորությունները:

Հիմնական կետերը՝

Կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների կազմում ավելանում են իրական հատվածի ընկերությունների թողարկած արժեթղթերը։ Հատկանշական է, տեղական բաժնետոմսերում ներդրումների ավելացումը։ Շեշտադրվել է ընկերություններում կորպորատիվ կառավարման բարելավման կարևորությունը՝ կենսաթոշակային խնայողություններին հասանելիություն ստանալու համար:

Նախաձեռնված օրենսդրական փոփոխությունները կարող են էապես ընդլայնել իրական հատվածի ընկերություններում և ենթակառուցվածքներում ներդրումների հնարավորությունները։

Կենսաթոշակային ֆոնդերի ստեղծման պահից եկամտաբերությունը կազմել է շուրջ 8 տոկոս։ Ընդ որում, ՏՀԶԿ-ի կողմից հրապարակվող Pension Markets in Focus 2024-ի համաձայն, Հայաստանը կենսաթոշակային ֆոնդերի վերջին 10 տարվա անվանական եկամտաբերությամբ 48 երկրների շարքում զբաղեցնում է 12-րդ տեղը, իսկ իրական եկամտաբերությամբ՝ 7-րդ տեղը։

Հանդիպման նպատակն էր ապահովել կենսաթոշակային խնայողությունների առավել արդյունավետ կառավարում և նպաստել տնտեսական աճին»,-հայտնում են ԿԲ-ից:


Վրաստանի նախագահը զբաղեցրել է ամանորյա գյուղի բեմը, իսկ նրա թիկնապահները քաղաքապետարանի աշխատակիցներին ուժով դուրս են բերել այնտեղից

$
0
0

Վրաստանի նախագահը զբաղեցրել է Օրբելիանի պալատի մոտ գտնվող ամանորյա գյուղի բեմը, հայտնում է Sputnik Грузия-ն։

Նրա թիկնապահները դուրս են մղել քաղաքապետարանի աշխատակիցներին՝ թույլ տալով Սալոմե Զուրաբիշվիլիին խոսել ամբոխի հետ։

«Ես ուզում եմ ձեզ ասել, որ այս վայրը մերն է», – ասել է նա։

Ժամը 21:00-ին Զուրաբիշվիլին խոստացել է կրկին ելույթ ունենալ, բայց մեծ հանրահավաքում։ Մինչև այսօր երեկո նա ժամանակ է պահանջել մտածելու, թե արդյոք երկրում նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու է։ Վարչապետը պատասխանել է նրան բանտով սպառնալով։

Արցախյան շարժման մասնակից Ռադիկ Թորոսյանը մասնակցել է նաև 2020 թվականի պատերազմին

$
0
0

Ռադիկ Թորոսյանը կամավոր է մեկնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին։

Որդին՝ Խաչատուր Թորոսյանը, Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմեց, որ հայրը նաև Արցախյան շարժման մասնակից է։

«Այնտեղ ստացել է վիրավորում, վիրավորումից հետո ընտանիք է կազմել, ունեցել է երեք երեխա։ Շինարար է եղել, որ իր ընտանիքը պահի։ Ինքը հոգով սրտով զինվորական էր։ Իր գործերով ենք դաստիարակվել, մեր արյունի մեջ էր հայրենասիրությունը, առանց ակնկալիքի»,-ասում է Խաչատուրը։

Ապրիլյան քառօրյա պատերազմին էլ է ցանկացել մասնակցել, բայց որդին չի թողել։ 

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ տագնապ են տվել, ես տագնապով գնացել եմ զորամաս, հաջորդ օրը մայրս զանգեց, ասաց, որ հայրս էլ է գնացել կռվի։ Մեկ ամիս առաջ էր դուրս գրվել հիվանդանոցից»,-պատմեց որդին։

Ռադիկ Թորոսյանը կռվել է Քարվաճառում։

Որ դեպքերում է հերթագրված հիվանդին տրամադրվում արտահերթ բժշկական օգնություն

$
0
0

Հերթագրված հիվանդների բուժման ժամանակացույցը (հերթը) կարող է փոփոխվել միայն հիվանդի առողջական վիճակից ելնելով, և հիվանդին կարող է արտահերթ բժշկական օգնություն տրամադրվել համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում, որի մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի կողմից` անհրաժեշտ մասնագետների ներգրավմամբ, ընդ որում, հանձնաժողովի որոշման մասին համապատասխան նշում է կատարվում հերթագրման մատյանում:

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Ո՞ր դեպքերում է բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում արտահերթ.

1) անհետաձգելի բժշկական օգնություն.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների բժշկական օգնություն.

3) հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնություն.

4) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում՝ փորձաքննություն.

5) ծննդօգնություն.

6) արտահիվանդանոցային բժշկական օգնություն՝ բացառությամբ հետևյալ ծառայությունների՝

ա. մասնագիտացված ստոմատոլոգիական,

բ. արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ,

գ. մտավոր, հոգեկան (վարքագծային), լսողական, ֆիզիկական (շարժողական) և զարգացման այլ խանգարումներով երեխաների գնահատման և վերականգնողական բուժման,

դ. ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագիտացված կենտրոններում և շարունակական հսկողություն պահանջող և առանձին հիվանդությունների բուժման.

7) չարորակ հիվանդությունների բուժում.

8) հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի անցկացման.

9) դատաբժշկական, դատահոգեբուժական, դատաթմրաբանական և թմրաբանական փորձաքննություն՝ իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտություններ և ախտաբանաանատոմիական,

10) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտություններ.

11) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների բժշկական օգնություն և սպասարկում։

Ե՞րբ է աշխատողը կրում նյութական պատասխանատվություն

$
0
0

Աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած նյութական վնաuը, որն առաջացել է`

1) գործատուի գույքը փչացնելու կամ կորցնելու հետևանքով,

2) նյութերի գերածախu թույլ տալու հետևանքով,

3) աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիu այլ անձանց պատճառված վնաuը գործատուի կողմից հատուցելու դեպքերում,

4) գործատուին պատկանող գույքը փչացնելու պատճառով կատարված ծախuերից,

5) նյութական արժեքների ոչ պատշաճ պահպանության հետևանքով,

6) անորակ արտադրանքի թողարկումը կանխելու համար դիտավորյալ կերպով միջոցառումներ չձեռնարկելու, նյութական կամ դրամական արժեքները հափշտակելու հետևանքով:

Այս մասին տեղեկանում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Որքա՞ն տուգանք է նախատեսված անձնական մեքենայում կամ տաքսիում ծխելու համար

$
0
0

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 135․2-րդ հոդվածը պատիժ է սահմանում տրանսպորտային միջոցներում ծխախոտային արտադրատեսակներ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելու համար։

Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 7000 դրամի չափով, և տուգանային միավորի կիրառում` 0.5 միավոր:

Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով, իսկ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ՝ նաև տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:

136-րդ հոդվածի համաձայն՝ երկաթուղային տրանսպորտով սահմանված նորմաներից ավելի ձեռնածանրոց փոխադրելը` առաջացնում է տուգանքի նշանակում 5000 դրամի չափով:

Տուգանքի վճարումը ուղևորին չի ազատում սահմանված նորմաներից ավելի ձեռնածանրոցի փոխադրման և անվճար փոխադրված ուղեբեռի արժեքի վճարումից:

Վարկը սահմանված ժամկետից շուտ կամ ուշ մարելու դեպքում ի՞նչ է սպասվում

$
0
0

«Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ վարկ վերցրած անձը, այսինքն՝ սպառողը, իրավունք ունի կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, թե ոչ:

Սպառողի կողմից կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն նվազեցվում է սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը:

Այս իրավունքը սահմանափակող, ինչպես նաև պատասխանատվության միջոցներ սահմանող համաձայնությունն առ ոչինչ է:

Վարկը շուտ մարելու դեպքում կրեդիտավորողը (բանկը, վարկային կազմակերպությունը) չի կարող կիրառել պատասխանատվության միջոցներ (տուժանք կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոց):

Վարկը սահմանված ժամկետից ուշ մարելու դեպքում քաղաքացու նկատմամբ կիրառվում են տույժեր և տուգանքներ, որոնք նշվում են սպառողական կրեդիտավորման վերաբերյալ պայմանագրում։

Թրամփը հայտարարել է նոր քաղաքականության մասին՝ ընդամենը երկու սեռ՝ արական և իգական

$
0
0
ԱՄՆ նորընտիր նախագահը Արիզոնայում ԱՄՆ-ի Turning Point կոնֆերանսում ելույթի ժամանակ խոստացել է, որ պետական ​​մակարդակով կհաստատի մի քաղաքականություն, ըստ որի երկրում ճանաչվելու են միայն երկու սեռեր՝ արական և իգական։ «Թրամփի վարչակազմի օրոք Միացյալ Նահանգների իշխանությունների պաշտոնական քաղաքականությունն է լինելու, որ գոյություն ունի միայն երկու սեռ՝ արական և իգական: Սա առանձնապես դժվար չի հնչում, չէ՞»,-նշել է... Read more »

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահը հանդիպել է Ավստրիայի փաստաբանների պալատի նախագահին

$
0
0

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահ, ԱՏՈՎՄՅԱՆ իրավաբանական և խորհրդատվական ընկերության տնօրեն, փաստաբան Մարատ Ատովմյանը հանդիպել է Ավստրիայի փաստաբանների պալատի նախագահ, փաստաբան, դոկտոր Արմենակ Ութուջյանի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Ավստրիայում և Հայաստանում փաստաբանական գործունեության և դատական համակարգերի առանձնահատկությունները և հետագա համագործակցության հարցերը։

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը

$
0
0

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ռաֆայելի  Եգանյանը:

Հորեղբայրը՝ Գագիկ Եգանյանը գրել է․ «Լուսավոր երկնային ասուպի նման կարճատև երկրային կյանքից հեռացավ սիրելի եղբորս առաջնեկ որդին, բոլորիս շատ սիրելի Տիգրանը` անսահման վշտի մեջ թողնելով ծնողներին, իր ընտանիքի անդամներին, եղբորը և սգակիր հարազատներին։

Ձայնակցելով սուրբ Ներսես Շնորհալուն խնդրում եմ Աստծո միածին Որդուն.
Լույս ճշմարիտ Քրիստոս, արժանավորիր սիրելի Տիգրանի հոգուն ուրախությամբ տեսնել Քո փառքի լույսը և բարիքների հույսով հանգչել արդարների օթևաններում մինչև Քո գալստյան մեծ Օրը»։

Տիգրան Եգանյանը մահացել է դեկտեմբերի 21-ին Մյունխենի հիվանդանոցում։

Ծնվել է 1978թ. փետրվարի 7-ին Երեւանում:

1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:

1999-2002թթ. սովորել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրայում:

2002թ. պաշտպանել է գիտական թեզ եւ ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2000թ. աշխատել է «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում որպես ավագ տնտեսագետ:

2000-2003թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում որպես առաջին կարգի մասնագետ, այնուհետեւ` առաջատար մասնագետ:

2003-2005թթ.` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական:

2005թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել ՕԵԿ համամասնական ընտրացուցակով:

Մինչեւ 2006թ. մայիսի 22-ը` ՕԵԿ եւ ՕԵ խմբակցության անդամ:

2006թ. մայիսի 25-ից` «Գործարար» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:

Աժ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը գումարեց տարեվերջյան նիստը

$
0
0

2024 թվականի դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի ամփոփիչ նիստը: Հանդիպումն անցկացվեց հիբրիդային ձևաչափով՝ համատեղելով առկա մասնակցությունը Իրավաբանների հայկական ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում և հեռավար մասնակցությունը Zoom հարթակի միջոցով: Նիստին առկա ձևաչափով ներկա էին խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը, կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, անդամներ՝ Արկադի Սահակյանը, Հարություն Ալեքսանյանը։ Խորհրդի անդամներից Արփինե Հակոբյանը, Արմինե Պոդոսյանը և Արտակ Կիրակոսյանը մասնակցում էին նիստին հեռավար եղանակով։

Օրակարգում ընդգրկված էին մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ նոր անդամների ընդունումը, առաջիկա համաժողովի կազմակերպումը և կոալիցիայի դիրքորոշման հայտարարության հաստատումը: Նիստին ներկա էին նաև անդամակցության հայտ ներկայացրած կազմակերպությունների ներկայացուցիչները՝ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի նախագահ Անուշ Մարտիրոսյանը և «Թվային Հայաստան» ՀԿ-ի փոխնախագահ Արմեն Բաղդասարյանը: Նրանք ներկայացրեցին իրենց կազմակերպությունների առաքելությունն ու ձեռքբերումները՝ վստահություն հայտնելով, որ իրենց փորձառությամբ կնպաստեն կոալիցիայի նպատակների իրագործմանը:

Անդամների հաստատմանը հաջորդեց կոալիցիայի առաջիկա համաժողովի հրավիրման հարցը։ Քննարկման արդյունքում որոշվեց, որ կոալիցիայի առաջիկա համաժողովի համար նախնական ամսաթիվը։

Քննարկվեց նաև կոալիցիայի հայտարարությունը՝ նվիրված երկրում առկա իրավիճակին, հակակոռուպցիոն պայքարի մարտահրավերներին և հնարավոր ռիսկերին:
Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց անդամ կազմակերպությունների գործունեության գնահատման հարցախույզի արդյունքներին և մշակվեցին առաջիկա գործողությունների ուղղությունները: Հանդիպման ավարտին խորհրդի անդամները փոխանակեցին տոնական բարեմաղթանքներ՝ միմյանց մաղթելով մասնագիտական նոր հաջողություններ գալիք տարում:

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին

$
0
0

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Անիի և Գուգարքի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ ստեց. Լևոն Քոչարյան

$
0
0

Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ ստեց։ Այս մասին ասել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, նա տեսանյութ է հրապարակել։

«Սա այն թեման չէ, որի շուրջ կարելի է բանավիճել: Կա փաստ՝ փաստաթղթերով, և կա սուտասանի կեղծիք՝ փաստազուրկ: Ասում է՝ 1994-ից սկսած բանակցությունները ընթացել են Արցախը Ադրբեջանին վերադարձնելու շուրջ։ Ապացուցված է, որ բանակցություններն ընթացել են կամ Արցախը Հայաստանին միացնելու շուրջ կամ անկախացման շուրջ։ Այս ամենի մասին շատ լավ գիտի Նիկոլ Փաշինյանը, բայց շարունակում է ստել՝ արդարացնելով ինքն իրեն։ Նա գիտի, որ մեր հայրենակիցներից շատերը դեռ հավատում են իր ստերին։

Լինենք տեղեկացված և չտրվենք սրանց քարոզչական ստերին»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ վարչապետը առավոտյան գրառում էր կատարել, որում ասել էր, որ 1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Վարչապետի գրառմանը արձագանքել էին ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների գրասենյակներից։

«Վաղուց պարզ է, որ Փաշինյանը ստախոսության բացարձակ չեմպիոն է: Նույն հաջողությամբ կարող է հայտարարել, թե Արցախյան շարժման մեկնարկից ի վեր պայքարել ենք Հայաստանն «արևմտյան Ադրբեջան» հռչակելու համար»,- գրել է ՀՀ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, և վերջ, գրել է Էդուարդ Շարմազանովը։

«Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթի արդյունքում Արցախի խնդիրը լուծվելու էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման՝ հանրաքվեի միջոցով։ Սերժ Սարգսյանի բանակցած Կազանյան փաստաթղթի ստորագրումից հրաժարվել է Ադրբեջանը»,-գրել է նա։

Տեսանյութը՝ այստեղ։

Viewing all 39467 articles
Browse latest View live