Quantcast
Channel: iravaban.net
Viewing all 39567 articles
Browse latest View live

Ո՞վ է համարվում աշխատաշուկայում անմրցունակ գործազուրկ

$
0
0

Գործազուրկը ճանաչվում է անմրցունակ, եթե՝

  • անձն ունի հաշմանդամություն կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ,
  • անձի ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ,
  • անձը 16-30 տարիքային խմբում է և երեք ամսվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում,
  • անձը 31-63 տարիքային խմբում է և մեկ տարվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում,
  • անձը վերադարձել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից ու վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում հաշվառվել է տարածքային կենտրոնում,
  • անձը վերադարձել է ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից ու վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում հաշվառվել է տարածքային կենտրոնում,
  • անձը հաշվառված է արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում և գտնվում է դադարի (ռեմիսիայի) շրջանում,
  • անձը թրաֆիքինգի զոհ է,
  • անձը փախստական է,
  • անձը բնակվում է կամ սահմանամերձ կամ լեռնային կամ բարձրլեռնային վայրերում,
  • անձն առնվազն 90 օր անընդմեջ գտնվել է արտերկրում և վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում չի կարողացել դառնալ զբաղված,
  • անձը չունի մասնագիտություն, նախկինում չի աշխատել կամ աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ,
  • անձն ունի մասնագիտություն, նախկինում չի աշխատել իր մասնագիտությամբ (որակավորմամբ) կամ իր մասնագիտությամբ (որակավորմամբ) աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ կամ տարածքային կենտրոնում հաշվառվելուց հետո երեք ամսվա ընթացքում աշխատաշուկայում համապատասխան պահանջարկի բացակայության դեպքում կենտրոնին չի հաջողվել նրան տեղավորել հարմար աշխատանքի` անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը համապատասխան,
  • անձը խնամում է իր` մինչև երեք տարեկան երեխային կամ հաշմանդամություն ունեցող երեխային,
  • անձն ունի դատվածություն, այդ թվում` պատիժը կրում է բաց ուղղիչ հիմնարկում,
  • անձը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտ է,
  • նա սոցիալական դեպքի վարման շրջանակներում ուղղորդված անձ է,
  • անձը Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) է,
  • անձը երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող է:

Այս մասին տեղեկանում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։


«Հակարիի կամրջում շատ վախեցած էինք, ամուսնուս իջեցրեցին մեքենայից»․ բռնի տեղահանված

$
0
0

Մարինե Աղաբալյանը բռնի տեղահանվել է օկուպացված Արցախից։ Դուրս է եկել սեպտեմբերի 25-ին։ 3 օր ճանապարհ են անցել։

«Հակարիի կամրջում շատ վախեցած էինք, ամուսնուս իջեցրեցին մեքենայից, բեռնախցիկը բացեցին։ Եկա, որ ինձ նկարահանեին, հարցնում էին՝ որտեղից ենք եկել, ես չպատասխանեցի, իրենք լավ գիտեն, թե մենք որտեղից ենք եկել։ Այդպես էլ չպատասխանեցի»,-Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում պատմեց նա։

Իրենց հետ հասցրել են վերցնել մի քանի փաստաթուղթ, սնունդ ու հագուստ։

«Անձնագրային բաժնում շատ հարցեր են առաջացել։ Սկզբում, որ եկել էինք 6 ամիս թոշակ չէինք ստացել, քանի, որ ասում էին, որ մենք մեր առաջին անձնագիրը ստացել ենք ՀՀ-ում։ Ահագին գնալ-գալուց հետո վերցրեցինք ՀՀ քաղաքացիություն, թոշակը ստացանք ես ու ամուսինս»,-նշում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գտնվել է ադրբեջանական կործանված ինքնաթիռի «սև արկղը»

$
0
0

Գտնվել է Ակտաուի մոտ կործանված ադրբեջանական ինքնաթիռի «սև արկղը»։ Պարզվել է, որ անձնակազմի 5 անդամներից 3-ը ողջ են մնացել։

Մահացել է 38 մարդ։ Նշվում է նաև, որ ինքնաթիռի վերջին ամբողջական տեխնիկական ստուգումն իրականացվել է այս տարվա հոկտեմբերին։

Embraer 190 4K-AZ65 գրանցման համարով ինքնաթիռն արտադրվել է 2013 թվականին։ Վայրէջքների ընդհանուր թիվը կազմել է 9949, իսկ թռիչքի ընդհանուր տևողությունը՝ 15 257 ժամ։ Օդանավի վերջին ամբողջական տեխնիկական զննումն իրականացվել է 2024 թվականի հոկտեմբերի 18-ին, որից հետո այն կատարել է 671 ժամ թռիչք։

Ինքնաթիռը վարել է կապիտան Իգոր Կշնյակինը, ով ավելի քան 15 հազար ժամ թռիչքային փորձ ունի, որից մոտ 11 200 ժամը նա անցկացրել է որպես կապիտան։

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ դեկտեմբերի 26-ին

$
0
0

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաք՝

11։00-17:00 Թբիլիսյան փ. 5 շենք, Կոմիտասի պող. 55 շենք, Տիգրանյան փ. 11-13 շենքեր, Կոմիտասի շուկա, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 13 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արարատի մարզ՝

10:30-12։30 Արտաշատ քաղաք` Ա. Խաչատրյան, Մյասնիկյան, Գոլեցյան, Անդրանիկի, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

11:00-15:00 Ազատաշեն, Արբաթ, Գեղանիստ, Գետափնյա գյուղեր, Արգավանդ, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր մասնակի,

Վայոց Ձորի մարզ`

13:00-14:00 Եղեգնաձոր քաղաք` Իսրայել Օրի, Նալբանդյան, Կոմիտասի, Գագարինի, Սևակի, 26 Կոմիսարների, Աթարբեկյան, Ավագյան, Արսենյան, Թամանցիների, Թումանյան, Իսակովի, Իսահակյան, Լևոնյան, Խանջյան, Խաչատրյան, Մյասնիկյան, Նալբանդյան, Նարեկացու, Շահումյան, Սպանդարյան, Օրբելու, Բաղդասարյան և Բաղրամյան փողոցներ մասնակի, Գնիշիկ, Արփի, Մոզրով գյուղեր, Ագարակաձոր գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

13:00-15:30 Եղեգնաձոր քաղաք` Միկոյան, Մոմիկի և Անդրանիկի փողոցներ մասնակի, Ագարակաձոր գյուղ մասնակի,

14:30-15:30 Եղեգնաձոր քաղաք` Խորենացի, Գլաձորյան, Ալավերդյան, Զորավար Վարդանի, Կամոյի, Կիրովի, Չալաբյան, Սևակի և Թելավի փողոցներ մասնակի, Երևանյան խճուղի մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Կոտայքի մարզ`

11։00-17։00 Աբովյան քաղաք՝ Զոնալ կայան թաղամաս, Առինջ գյուղ մասնակի, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի:

Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, Նոր Ամանոս և Արագածոտն բնակավայրերի անխափան և հուսալի էլեկտրամատակարարման ապահովման նպատակով իրականացվում են վերակառուցման աշխատանքներ, որոնք ավարտին կհասցվեն ս.թ. դեկտեմբերի 26-ին։ Վերակառուցման աշխատանքների իրականացման ժամանակահատվածում նշված տարածքներում հնարավոր են էլեկտրամատակարարման ժամանակավոր ընդհատումներ, որոնց համար հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

«Աղմկիր որքան ուզում ես, այս իրողությունն արդեն պատմական փաստ է»․ Լևոն Տեր-Պետրոսյան

$
0
0

Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի, եւ քեզ այլ բան չի մնում այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Աղմկիր որքան ուզում ես, այս իրողությունն արդեն պատմական փաստ է, որն այլեւս ջնջել չի լինի։

Իսկ եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները եւ հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։

Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, եւս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից եւ զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով»,-նշել է նա։

Դատարանը «Հրապարակ» օրաթերթին պարտավորեցրել է հերքել Արայիկ Հարությունյանի վերաբերյալ հրապարակումը

$
0
0

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի, որով վերջինս պարտավորվում է հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունը ու փոխհատուցում վճարել:

Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ «Հրապարակ»-ի հոդվածում անդրադարձ էր եղել Արայիկ Հարությունյանի` իբր քաղաքի կառավարման հարցերում ակտիվ դերակատարմանը:

Դատարանը պարտավորեցրել է «Հրապարակ» օրաթերթին հերքում տարածել և հօգուտ Արայիկ Հարությունյանի բռնագանձել է 226,000 դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնաս, ինչպես նաև պետական տուրքի գումար։

«2022 թվականին հայց էի ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի կայքի դեմ՝ զրպարտություն համարելով այն, որ ես իբր լինելով վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ միջամտում եմ տեղական ինքնակառավարման մարմնի (տվյալ դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի) գործերին:

Այսօր իմացա, որ հայցս բավարարվել է մասնակի, բայց կարևորը՝ դատարանը պարտավորեցրել է «Հրապարակին» հերքման տեքստ հրապարակել: Դատարանը նաև որոշել է հօգուտ հայցվորի բռնագանձել 226 հազար դրամ փոխհատուցում, որից 200 հազարը՝ ոչ նյութական վնաս, 26 հազարը՝ պետական տուրքի գումար:

Դատարանը մերժել է ոչ նյութական վնասի հատուցումը 1,8 մլն դրամի չափով, պետական տուրքի և փաստաբանական գումարի հատուցումը՝ 194 հազար դրամի չափով:

Կեցցե՛ արդարադատությունը:

Հ.Գ. Սա եզակի դեպքերից է, երբ դիմել եմ դատարան: Դա արել եմ այն պատճառով, որ որոշ լրատվամիջոցներ բոլոր չափերն անցնում են նման նյութերով: Մինչ այդ դիմել եմ մամուլը կարգավորող դիտորդ մարմնին՝ oragir և 24news կայքերի հրապարակումների մասով: Դիմումներից մեկը բավարարվել է ամբողջությամբ, մեկը՝ մասնակի: Դիտորդ մարմնին դիմող եզակի պաշտոնյաներից եմ, բայց շատ եմ խրախուսում, որ ավելի շատ դիմենք դիտորդ մարմնին, քան դատարաններ: Այսուհետ էլ կաշխատեմ զերծ մնալ դատարան դիմելուց, կանեմ դա առանձին դեպքերում, երբկհամարեմ, որ իրավունքի ակնհայտ խախտում կա»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը:

Աշխատող քաղաքացիները ավելի քիչ կաշխատեն

$
0
0

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով օրական 8-ից 7 ժամ, շաբաթական՝ 40-ից 35՝ պահպանելով աշխատավարձը։

Նման նախագիծ է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Փոխնախարար Ռուբեն Սարգսյանը նշեց՝ հաջորդ ամիս արդեն գործատուների, աշխատողների շահերը պաշտպանողների և այլ գործընկերների հետ քննարկումներ են անցկացվելու՝ թեմայի վերաբերյալ մոտեցումները հասկանալու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

ՆԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել մի շարք նախագծեր․ պատիժը կխստացվի

$
0
0

ՀՀ ՆԳՆ հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենսդրական նախագծեր, որոնցով նախատեսվում է.

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո մեկ տարվա ընթացքում նույն արարքի կատարումը համարել հանցագործություն, որը պատժվում է տուգանքով առավելագույնը 10.000 ՀՀ դրամի չափով, կամ հանրային աշխատանքներով առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

Սահմանել կարգավորում, որի արդյունքում ՀՀ քաղաքացիների (այդ թվում՝ երկքաղաքացի հանդիսացող)՝ այլ երկրներում ստացած վարորդական վկայականները ՀՀ մուտք գործելու պահից մինչև 1 ամիս ժամկետով կճանաչվեն գործող:

Սահմանել իրավունք, որը ոստիկանությանը հնարավորություն կտա՝ շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով նույնականացնել ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց։

Արգելել 18 տարին չլրացած անձանց սառը զենքերին կառուցվածքով նմանվող առարկաների վաճառքը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագծի հիմնավորման մեջ նշվում է․ ««Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն արարքի կատարումը կնախատեսվի որպես հանցագործություն։

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կարգելվի սառը զենքերին կառուցվածքով նմանվող, ինչպես նաև՝ ծակող կամ կտրող իրերի կամ առարկաների վաճառքը 18 տարին չլրացած անձանց, իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով վարչական պատասխանատվություն կսահմանվի համապատասխան սուբյեկտների կողմից 18 տարին չլրացած անձանց սառը զենքերին կառուցվածքով նմանվող, ինչպես նաև ծակող կամ կտրող իրեր կամ առարկաներ վաճառելու, ինչպես նաև՝ վաճառքին ներգրավելու համար։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում իրավախախտումը հայտնաբերած պաշտոնատար անձը, եթե էլեկտրոնային համակարգի միջոցով հնարավորություն ունի ստուգել գործող վարորդական վկայականի առկայությունը, ապա ՀՀ քաղաքացուն չի ենթարկի վարչական պատասխանատվության։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիների (այդ թվում՝ երկքաղաքացի հանդիսացող)՝ այլ երկրներում ստացած վարորդական վկայականները ՀՀ մուտք գործելու պահից մինչև 1 ամիս ժամկետով կճանաչվեն գործող։

«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ոստիկանությանը կվերապահվի շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նույնականացնելու իրավունք»։


Ավիավթարի հետևանքով զոհվածների մարմինները կտեղափոխվեն Ադրբեջան

$
0
0

Ակտաու քաղաքի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված ուղևորների և անձնակազմի անդամների մարմինները շուտով կտեղափոխվեն Ադրբեջան։ Այս մասին ասվում է Արտակարգ իրավիճակների նախարարության և AZAL-ի համատեղ հայտարարության մեջ։

Տուժածներին տեղափոխելու համար նախատեսված է նաև ավիաընկերության հատուկ չվերթ։ Բաքու փոխադրումը կիրականացվի միայն բժիշկների թույլտվության դեպքում՝ հաշվի առնելով տուժածների առողջական վիճակը։

Նշվում է, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են Ադրբեջանի և Ղազախստանի իրավասու մարմինների կողմից անհրաժեշտ գործողությունները կատարելու համար։

Շուտով կմեկնարկի Ս. Ծննդյան պահքը

$
0
0

Ս. Ծննդյանը (հունվարի 6) նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է:

Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:

Պահեցողները պահքի շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ և տրվում է Սուրբ Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս ծնվեց և հայտնվեց, օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի հետ

$
0
0

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 10-րդ հատուկ հոսքի շրջանակներում դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ վիրտուալ հանդիպում ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր Լիզա Գրիգորյանի հետ:

Դատավորը ողջունեց Իրավաբանների հայկական ասոցիացիային շարունակական զարգացման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում նման կրթական ծրագրեր իրականացնելու կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում դատավոր Գրիգորյանը մանրամասն ներկայացրեց Վճռաբեկ դատարանի դերն ու գործառույթները հակակոռուպցիոն պայքարում, հատուկ անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրառման առանձնահատկություններին և միջազգային փորձին: Նա նաև ծանոթացրեց ներկաներին եռաստիճան դատական համակարգի և Վճռաբեկ դատարանում գործերի քննության ընթացակարգերին:

Ինտերակտիվ քննարկման ընթացքում ունկնդիրները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել դատավորին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի գործունեության, քննվող գործերի ժամկետների և պալատի աշխատանքի արդյունավետության վերաբերյալ:

Սույն հրապարակումը պատրաստվել է «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Բովանդակության համար պատասխանատու է Իրավաբանների հայկական ասոցիացիան և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Իմ հայտարարությունը քննարկման ենթակա չէ. Փաշինյանի ու Լուկաշենկոյի միջև լեզվակռիվ եղավ

$
0
0

Իմ հայտարարությունը քննարկման ենթակա չէ. Փաշինյանի ու Լուկաշենկոյի միջև լեզվակռիվ եղավ։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ, որին Փաշինյանը հեռավար է մասնակցում, Բելառուսի նախագահն ասաց. «Նիկոլ Վովաևիչ, Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև հիվանդացել եք, դրա համար մենք ձեզ ընդունում ենք որպես մեր խորհրդի նոր և տեսքով երիտասարդ անդամ»։

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ մայիսին Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին ՀՀ-ն կրկին տեսակապով կմասնակցի։ Ի պատասխան Բելառուսի նախագահը հեգնեց` ինչո՞ւմն է խնդիրը, հեռո՞ւ է Մինսկը, մենք կարող ենք Ձեր պատվիրակության այցը կազմակերպել։

Փաշինյանն էլ հիշեցրեց, որ ինքն արդեն Բելառուս մեկնելու առումով հայտարարություն արել է։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի, քանի այնտեղ նախագահ է Լուկաշենկոն։

«Այս նույն հարցի վերաբերյալ, արդեն հաշիվն էլ եմ կորցրել, թե քանի անգամ ենք խոսում»․ դատախազը՝ Արուսյակ Ալեքսանյանի գործով նիստի ժամանակ

$
0
0

Հակակոռուպցիոն քրեական դատարանում դեկտեմբերի 24-ին շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է  դատավոր Վահե Դոլմազյանը։

Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։

Ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները։ Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, փոխել է վերջինիս խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել կալանքից։ Սերգեյ Գրիգորյանն Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին միջնորդություն ներկայացրեց մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի պաշտպաններից Առնոլդ Վարդանյանը։ Միջնորդությունը այն մասին էր, որ դատարանը օպերատիվ հետախուզական մի շարք միջոցառումներ անթույլատրելի ապացույց ճանաչի։

«Առանձնապես ասելու բան չունեմ, որովհետև այս նույն հարցի վերաբերյալ արդեն հաշիվն էլ եմ կորցրել, թե քանի անգամ ենք խոսում։ Յուրաքանչյուր դատական նիստին պաշտպանական կողմը օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքները վիճարկող նոր միջնորդություն է բերում։ Այդ միջնորդությունները փորձում էին օրենսդրական տարբեր կարգավորումներով հիմնավորել, գոնե մինչ այս պահը։ Ինձ համար տարակուսելի է, թե ինչու է պարոն Վարդանյանը կամ ի՞նչ տրամաբանությամբ է միջնորդում անթույլատրելի ճանաչել կամ սահմանափակել օպերատիվ հետախուզական միջոցառումներով ստացված տվյալների օգտագործումը»,-ասաց դատախազ Արմեն Գևորգյանը։

Միջնորդության լուծումը դատարանը հետաձգեց։ 

Այս դատական նիստին դատարանն անդրադարձավ 2023 թվականի մայիսի 4-ին Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությանը, որը վերաբերում էր  օպերատիվ հետախուզական միջոցառումների (ՕՀՄ) ընթացքում ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի ճանաչելուն։ Դատարանը նշեց, որ այս հարցի լուծշում էլ կտրվի եզրակափիչ դատական ակտի հրապարակման ժամանակ։

«Պարոն Գևորգյանը նշեց, որ համալիր այլ հետախուզական միջոցառումներ են իրականացրել, արտաքին դիտում, առանց տեխնիկական միջոցների օգտագործման և այլն, այո, իրականացվել են։ Եվ այդ օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքում ի՞նչ է պարզվել, պարզվել է՝ Արուսյակ Ալեքսանյանը ինչ հեռախոսահամար է օգտագործում և պարզվել է, թե Արուսյակ Ալեքսանյանի աշխատասենյակը որտեղ է գտնվում, որ հարկն է և այլն։ Եկեք հասկանանք, այդ որ պարզել են հեռախոսահամարը մեկ, երկրորդը՝ աշխատասենյակի գտնվելու վայրը։ Դրանից ի՞նչ է պարզվել։ Պարզվել է, որ Արուսյակ Ալեքսանյանը կաշա՞ռք է վերցրել, ոչ։ Պարզվե՞լ է, որ Արուսյակ Ալեքսանյանը կասկածելի խոսակցություններ է ունեցել Էրիկ Ալեքսանյանի հետ, ոչ»,-ասաց ամբաստանյալ Էրիկ Ալեքսանյանը։

 

Դատական նիստը հետաձգվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ

$
0
0

ՀՀ նախագահի հրամանագրով Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ։

«Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ»,-ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

«Գնային առումով որոշ մարդկանց համար կնվազի, որոշ մարդկանց համար՝ կավելանա». Ավինյանը՝ աղբահանության վճարի մասին

$
0
0

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ աղբահանության վճարի գնի հնարավոր փոփոխման վերաբերյալ հարցի հետ կապված նշեց, որ մեթոդներն են փոխվել, ոչ թե վճարի չափը։

«Միջինում մոտավորապես նույն չափի աղբահանության վճար է վճարվելու, դրա մեթոդը դարձել է 13 դրամ՝ 1 քառ․ մետրի համար, և սա մոտավորապես 60 կամ 70 քառ․ մետրանոց և 4 հոգի գրանցում ունեցող բնկարանում ապրող մարդկանց համար նույն գինն է, որովհետև այն  ժամանակ 1 անձի համար 200 դրամ էր։

Շատ դեպքերում բազայի հետ լինում է խնդիր՝ փաստացի բնակության  հետ կապված, քառ․ մետրով իրականացվել է նախկինում հասարակական շինությունների համար, հիմա նույնն արվում է բնակելիների դեպքում։

Գնային առումով որոշ մարդկանց համար կնվազի, որոշ մարդկանց համար՝ կավելանա, մենք մեխանիզմներ ենք քննարկելու, եթե փաստացի մարդիկ չեն բնակվում, այնտեղ նույնպես որոշակի լուծումներ տրվեն»,-ասաց Ավինյանը։


ՔՀԿ-ներին տրամադրվող հարկային խթանի մեխանիզմները․ «ՔՀԿ-ները պետք է անկախ լինեն»

$
0
0

2024 թվականի դեկտեմբերի 13-ին «ՔՀԿ-ների ֆինանսական կենսունակության բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՔՀԿ-ների ֆինանսական կենսունակության բարձրացման նպատակով ստեղծված բազմաշահառու աշխատանքային հարթակի ընդլայնված նիստը։ 

Քննարկմանը բացման խոսքով հանդես եկան ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը և Քաունթերփարթ Ինթերնեշնլի և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի ղեկավարի տեղակալ Աննա Ավագյանը։ Նրանք ողջունեցին ներկաներին՝ ընդգծելով հանդիպման նշանակությունը։ 

Զադոյանը կարևորեց ծրագրի խորքային վերլուծությունը՝ առաջարկելով գնահատել դրա արդյունավետությունը և հնարավոր ազդեցությունը պետական ինստիտուտների վրա: Քննարկման հիմնական նպատակը, ըստ նրա, պետք է լինի փոխադարձ վստահության հաստատումը և ընդհանուր հայտարարի գալը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սույն տեղեկատվական նյութը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Քաունթերփարթ Ինթերնեշնլի ենթադրամաշնորհառու Իրավաբանների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպությունը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի, Միացյալ Նահանգների կառավարության և Քաունթերփարթ Ինթերնեշնլի տեսակետները։

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում

$
0
0

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաք՝

11։00-17:00 Աճառյան փ. 7/6-35/74 շենքեր, Ծարավ Աղբյուրի փ. 66/1-177/6 առանձնատներ, Շովրոյան փ. 12-16 շենքեր, Ռայնիսի փ. 7 շենք, Դավիթ Անհաղթի փ. 23-23/20 շենքեր և Դրոյի փ. 3 շենք,

Վայոց Ձորի մարզ՝

11։00-12։00 Ելփին, Չիվա, Ռինդ գյուղեր, Արենի գյուղ մասնակի,

Կոտայքի մարզ`

10:00-12։00 Զովունի գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 1, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 38, 39, 40, 38 փողոցներ, «Արագիլ» Այգեգործական ընկերություն, ԱԱԾ զորամաս և ԱԻՆ փրկարար ծառայություն,

11։00-17։00 Ջրվեժ, Կոտայք, Հրազդան, Զովք և Նոր-գյուղ գյուղեր:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

«Այս որոշմանը դեռ կհետևեն համապատասխան իրադարձություններ». Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանի հայտարարությունը

$
0
0

«Այսօր վճռաբեկ դատարանն Արուսյակ Ալեքսանյանի գործով իմ ներկայացրած բացառիկ վերանայման բողոքի հիման վրա կայացրել է մի որոշում, որը խաթարում է արդարադատության բուն էությունը։ Այս որոշմանը դեռ կհետևեն համապատասխան իրադարձություններ, սակայն մինչ այդ հիշյալ որոշումը կայացրած դատական կազմի դատավորներին խորհուրդ եմ տալիս հիշելու համար վերընթերցել հայ ժողովրդի առջև դրված երդման տեքստը՝ դատական օրենսգրքով սպառիչ սահմանված»,-այս մասին Iravaban.net-ին հայտնել է Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը։

Ալեքսանյանի գործով կայացած վերջին նիստը՝ այստեղ։

«Հայրս բավականին կոպիտ և տգեղ պատասխաններ է տալիս». Ավինյանը ներողություն է խնդրել հոր պահվածքի համար

$
0
0

«Սիրելի՛ երևանցիներ, ես ուզում եմ խոսել մի թեմայի շուրջ, որը բավականին լայնորեն քննարկվում է համացանցում, մի տեսանյութի վերաբերյալ, որտեղ լրագրողը մոտենում է հորս և հարցեր է տալիս կայանատեղիների մասին, և հայրս բավականին կոպիտ և տգեղ պատասխաններ է տալիս։ Վստահ եմ՝ այս պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի, միգուցե նաև մի փոքր էլ լրագրողի նկատմամբ նյարդի ազդեցության հետևանքներ են, շատ ափսոսում եմ ասված բառերիի ու խոսքերի համար, և ներողություն եմ խնդրում դրա համար։

Երևանի քաղաքապետարանը իր որևէ քաղաքականություն մշակելիս, աշխատանք անելիս մարդկանց, հավասարապես բոլորի շահերը պաշտպանելու տրամաբանությամբ է շարժվում»,-ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսաուղերձում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։

Արտակ Մանուկյանը հրաժարական է տվել Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամի պաշտոնից

$
0
0

Արտակ Մանուկյանը հայտնել է, որ հրաժարական է տվել Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամի պաշտոնից։

«Հարգելի հայրենակիցներ և շախմատային համքարության ներկայացուցիչներ, ցանկանում եմ տեղեկացնել Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամի զբաղեցրած պաշտոնիցս հրաժարականի մասին: Այս որոշումը կայացրել եմ երկար մտածելուց հետո և համոզված եմ, որ այս պահին ճիշտ է և իմ, և կազմակերպության համար:

Միևնույն ժամանակ, ցանկանում եմ ընդգծել, որ իմ հրաժարականը ոչ մի կերպ չի նվազեցնում իմ պատրաստակամությունը շարունակել աջակցել հայկական շախմատի հետագա զարգացմանը: Ես միշտ կլինեմ հասանելի՝ իմ փորձով, գիտելիքներով և նախաձեռնություններով՝ ոլորտին օգտակար լինելու համար: Այս ընթացքում մեր միասնական ջանքերով հաջողվել է իրականացնել մի շարք կարևոր ծրագրեր, որոնցից յուրաքանչյուրը մեծ նշանակություն է ունեցել շախմատի հանրայնացման և հայ շախմատիստների ձեռքբերումների համար:

Շնորհակալություն եմ հայտնում Երևանի ֆեդերացիայի թիմին (հանձինս պարոն Քալանթարյանի) և գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար: Մաղթում եմ ֆեդերացիային շարունակական հաջողություններ, նոր նվաճումներ և կայուն առաջընթաց՝ ի շահ հայկական շախմատի»,- գրել է նա։

 

Viewing all 39567 articles
Browse latest View live