Quantcast
Channel: iravaban.net
Viewing all 39607 articles
Browse latest View live

Քանի՞ օր անընդմեջ կհանգստանանք առաջիկա Ամանորի և Ծննդյան տոներին

$
0
0

«Հայաստանի հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն Ամանորը և Ծննդյան տոները Հայաստանում համարվում են ոչ աշխատանքային օրեր: Ըստ նույն օրենքի Ամանորը և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն):

 Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր` նշվում է հունվարի 7-ին: Այս բոլոր օրերը ըստ «Հայաստանի հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համարվում են ոչ աշխատանքային օրեր: Այսպիսով, ըստ օրենքի, Հայաստանի Հանրապետությունում ոչ աշխատանքաjին օրերը կսկսվեն 2016թ.-ի դեկտեմբերի 31-ին և կավարտվեն 2017թ.-ի հունվարի 6-ին` ուրբաթ օրը` 7 օր անընդմեջ հանգստանալու հնարավորություն ընձեռելով աշխատողներին: Ոչ աշխատանքային և հանգստյան օրեր կլինեն նաև հունվարի 7-ը և 8-ը՝ շաբաթ և կիրակին:

Այսպիսով, ենթադրվում է, որ Ամանորին և Սուրբ Ծնունդին կհանգստանանք 9 օր անընդմեջ, իսկ 2017 թվականի առաջին աշխատանքային օրը կսկսվի հունվարի 9-ից՝ երկուշաբթի օրը:

Իրավաբան.net


2015 թվականին 2 միլիարդ դրամի ավտոմեքենա է գնվել պետբյուջեի միջոցներով

$
0
0

Պետական գնումների ոլորտում թերևս ամենաաչքի զարնողը ավտոմեքենաների ձեռքբերման պայմանագրերն են:  Պարզվում է միայն 2015 թվականի ընթացքում շրջանակային համաձայնագրերով ձեռք է բերվել շուրջ 2 միլիարդ դրամի (1 944 421 000) ավտոմեքենա. այս մասին տեղեկանում ենք Գնումների աջակցման կենտրոնի տարեկան հաշվետվությունից: Նշենք նաև, որ 2014 թվականին ձեռք է բերվել 1 461 689 510 դրամի, իսկ 2013-ին՝  647 669 000 դրամի ավտոմեքենա: Այս երկու տարիներին առաջատար դիրքերում եղել է պաշտպանության նախարարությունը. 2014-ին  ձեռք է  բերել 626 195 000 դրամի ավտոմեքենա, իսկ 2013-ին՝ 325 109 000 դրամի:

2015-ի ընթացքում, ըստ պատվիրատուների, շրջանակային համաձայնագրերով ձեռք բերված ավտոմեքենաների գնման պայմանագրերի պատկերն այսպիսին է.

Միևնույն ժամանակ,  շրջանակային պայմանագրերի հաշվետվություններում ներկայացված գնումների ընդհանուր և տարեկան հաշվետվություններում առկա ցուցանիշները միմյանց չեն համապատասխանում: Այսպես, շրջանակային պայմանագրերի հաշվետվության համաձայն, մեր հաշվարկները ցույց են տալիս, որ 2015 թվականների ընթացքում պետության կարիքների համար գնվել է 38 ավտոմեքենա և ծախսվել է 383.38 միլիոն դրամ: Այսինքն, այս երկու հաշավետվությունների ներկայացրած տվյալների տարբերությունը ավելի քան 1.5 միլիարդ դրամ է: Եվ անհայտ է մնում, թե այդ տարբերությունը կազմող ահռելի գումարով ի՞նչ ավտոմեքենաներ են գնվել և որ ընկերություններից:

dsc06922-copyԻրավաբան.net-ի հետ զրույցում տնտեսական հարցերով փորձագետ Արտակ Մանուկյանը նշում է, որ այս խնդիրը իր կողմից նույնպես նկատվել է. «Այո, այդ խնդիրը կա և կա նաև մեկ անձից կատարվող գնումների դեպքում: Եթե մտնենք e-gov.am-ում ներկայացված գնումները ձեռքով հաշվարկենք, ապա կտեսնենք, որ քանակը, գումարը չեն համապատասխանում»: Փորձագետը նշում է նաև, որ այս տարբերության պատճառ կարող է լինել այն, որ պայմանագիրը կնքված սակայն հետագայում չեղյալ համարված լինել, սակայն սա արդարացում չի կարող լինել. կարող են հաշվետվություններում ներկայացնել, որ տվյալ պայմանագրով գնումը չի կատարվել: Մյուս կողմից՝ պետական կառույցները պարտավոր են միմյանց հետ համագործակցել՝ հստակ վիճակագրություն ցույց տալու համար:

Ինչևէ, ներկայացված ներկայացնում ենք, թե 2015 թվականի ընթացքում շրջանակային պայմանագրերով որ պետական կառույցները որ ընկերություններից ինչ արժողությամբ մեքենաներ են գնել:

Այսպես, 2015 թվականի ապրիլ ամսին ոստիկանությունը «Տոյոտա-Երևան» ընկերությունից ձեռք է բերել 1 հատ սեդան թափով և 2.5լ շարժիչի ծավալով մեքենա, որի արժեքը եղել է 15.8 միլիոն դրամ և 26 հատ 1.6լ շարժի հզորությամբ մեքենա՝ 11 միլիոն դրամ արժողությամբ, այսինքն՝ ընդհանուր 286 միլիոն դրամ: Այս նույն ամսվա ընթացքում ոստիկանությունը «Մեգնա» ընկերությունից ձեռք է բերել ևս 3 սեդան թափքով ավտոմեքենա, որոնց արժեքը եղել է մոտ 7 միլիոն դրամ: Այսինքն, այս ամսվա ընթացքում ձեռքբերված 30 ավտոմեքենաների համար վճարվել է 322 միլիոն 785 հազար դրամ:

2015-april

2015 թվականի հուլիսին  մեքենա է ձեռքբերել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: «Կարկոմավտո» ընկերությունից 14.5 միլիոն դրամով գնվել է 1 հատ ամենագնաց մեքենա:

2015-hulis

2015-ի սեպտեմբերին ոստիկանությունը ևս 1 հատ սեդան թափքով ավտոմեքենա է ձեռքբերել «Կարկոմավտո» ընկերությունից և վճարել է 5.8 միլիոն դրամ:2015-september

2015-ի հոկտեմբերին էկոնոմիկայի նախարարությունն է «Տոյոտա Երևան» ընկերությունից ձեռքբերել 1 հատ մարդատար ավտոմեքենա՝ վճարելով 10 միլիոն դրամ:2015-hoktember

2015-ի նոյեմբերին  ոստիկանությունը ևս մեկ հատ սեդան թափքով մեքենա է ձեռքբերել և վճարել է 5.73 միլիոն դրամ: Գնումը կատարվել է «Էյչ գրուպ» ընկերությունից:2015-noyember

2015-ի դեկտեմբերի 2 հատ ամենագնաց մեքենաներ էէ ձեռք բերել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը: «Կարկոմավտո» ընկերությունից գնվել է 3 հատ 5.7 միլիոն դրամ արժեքով և 1 հատ 7.5 միլիոն դրամանոց մեքենա: Ընդհանուր առմամաբ վճարվել է 24.6 միլիոն դրամ:
2015-dektember

Ընդհանուր առմամբ, 2015 թվականի ընթացքում շրջանակային համաձայնագրերով պետական կառույցները ձեռք են բերել 38 ավտոմեքենա և վճարվել է 383.38 միլիոն դրամ կամ շուրջ 800 հազար դոլար:

Միևնույն ժամանակ նշենք, որ Իրավաբան.net-ը ֆիքսել է 2015 թվականի ընթացքում կատարված այլ մեքենաների գնումներ նույնպես: Օրինակ, պաշտպանության նախարարությունը «Կարկոմավտո» ընկերությունից գնել է 2 հատ ամենագնաց մեքենա.  «Նիսան Պատրոլ 5.6» մեքենայի համար վճարվել է 35.8 միլիոն դրամ (շուրջ 75 հազար ԱՄՆ դոլար) և «Շեվրոլետ Կապտիվա 3.0»-ի համար՝ 17.5 միլիոն դրամ (շուրջ 37 հազար ԱՄՆ դոլար):

Աստղիկ Կարապետյան
Իրավաբան.net

Ապօրինի հարստացումը կքրեականացվի. ի՞նչ է սպասվում

Ինչպե՞ս է կատարվում աշխատանքի վարձատրությունը հանգստյան և ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին

$
0
0

Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:

Աշխատանքի ժամանակացույցով օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով:

Օրենքով սահմանված պահանջները չեն տարածվում՝

  • առողջապահական,
  • հոգաբարձության (խնամակալության),
  • մանկական դաստիարակչական,
  • էներգամատակարարման,
  • գազամատակարարման,
  • ջերմամատակարարման,
  • կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների վրա այն դեպքում, եթե աշխատանքը կատարվում է միմյանց հաջորդող առնվազն 5 ոչ աշխատանքային (տոնական, հիշատակի, հանգստյան) օրերից որևէ մեկի ընթացքում: Ընդ որում, սույն մասով նախատեսված դեպքում ոչ աշխատանքային օրվա ընթացքում կատարված աշխատանքի դիմաց հավելման չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով:

Տեղեկացնենք նաև, որ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է 1 ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

Իրավաբան.net

Ամուսնացող անձանց բժշկական հետազոտությունը

$
0
0

Ամուսնացող անձինք նախքան ամուսնանալը իրավունք ունեն անցնել բժշկական հետազոտություն:

Ամուսնացող անձանց բժշկական հետազոտությունը, ինչպես նաև բժշկագենետիկական և ընտանիքի պլանավորման հարցերով խորհրդատվությունն անցկացնում են առողջապահական կազմակերպությունները՝ պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում ամուսնացող անձանց ցանկությամբ։

Ամուսնացող անձի հետազոտության արդյունքները համարվում են բժշկական գաղտնիք: Այդ արդյունքները հետազոտություն անցած անձի համաձայնությամբ կարող են հաղորդվել այն անձին, որի հետ նա մտադիր է ամուսնանալ:

Եթե ամուսնացած անձը մյուս ամուսնուց թաքցրել է ամուսնության պետական գրանցման պահին իր մոտ սեռավարակի (ընդ որում՝ մարդու իմունային անբավարարության վիրուսի), ինչպես նաև հոգեկան հիվանդության և թմրամոլության, թունամոլության առկայության փաստը, ապա մյուս ամուսինն իրավունք ունի ամուսնությունն անվավեր ճանաչելու համար դիմելու դատարան։

Իրավաբան.net

Այսօրվանից ուժի մեջ մտավ նոր փոփոխություն

$
0
0

2016 թվականի հոկտեմբերի 19-ին «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ընդունված օրենքի համաձայն՝

ՀՈԴՎԱԾ 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ.1» կետը «իրականացնում է» բառերից հետո լրացնել «տրանսպորտային միջոցի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում,» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Մինչև տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցումը ճանապարհային ոստիկանությունը նոտարի ծանուցմամբ գույքի նկատմամբ իրավատիրոջ անվամբ կատարում է իրավունքի վերաբերյալ նախնական նշում, որն ընդգրկում է տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկություններ, իրավատիրոջ տվյալները, որի օգտին կատարվում է իրավունքի վերաբերյալ նախնական նշումը»:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Իրավաբան․net

Ի՞նչ է պետք իմանալ աշխատանքային ժամերին սոցիալական ցանցերից օգտվելիս

$
0
0

«Բարբուլեսկյուն ընդդեմ Ռումինիայի» վճռով, որը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը կայացրել է այս տարվա սկզբին, սահմանվում է, որ գործատուն իրավունք ունի ստուգել իր աշխատակցի անձնական նամակագրությունը, եթե դրանք կատարվել են աշխատանքային ժամերին:

Վերոնշյալ վճռի փաստական հանգամանքների համաձայն` գործատուն ստեղծել էր առանձին փոստային հասցե, որպեսզի աշխատողները դրանով իրականացնեն որոշ գործառույթներ, սակայն աշխատողը այդ փոստի միջոցով նամակագրվել էր իր կնոջ և եղբոր հետ:

Նշենք, որ ՀՀ դատարանների համար ՄԻԵԴ-ի նախադեպային վճիռները պետք է պարտադիր լինեն, եթե տվյալ գործի և վճռում առկա հանգամանքները նույնանման են:

Տվյալ պարագայում աշխատողները պետք է իմանան հետևյալը`

1. Ըստ Աշխատանքային օրենսգրքի` աշխատողը պարտավոր է բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, կատարել աշխատանքի սահմանված նորմաները:

2. Հարկավոր է ուշադիր ընթերցել աշխատանքային պայմանագիրը, ծանոթանալ դրա դրույթներին: Վերոնշյալ վճռով` աշխատողն աչքաթող է արել այն հանգամանքը, որ ըստ աշխատանքային պայմանագրի` նա ստանձնել էր հաճախորդների հետ համապատասխան փոստով շփվելու պարտավորություն, իսկ գործատուն իրավունք ուներ վերահսկել այդ փոստի նամակագարությունը:

3. Եթե աշխատանքային ժամերին պարբերաբար օգտվում եք սոցիալական ցանցերից (Facebook.com և այլն), ապա պետք է իմանալ, որ գործատուն իրավունք ունի պատշաճ իրազեկման և գրավոր համաձայնության պարագայում ծանոթանալ այդ նամակագրությանը, բնականաբար պարտավոր է նաև չօգտագործել ձեր անձնական տվյալները: Բացի այդ պետք չէ մոռանալ, որ աշխատանքային ժամերին սոցիալական ցանցերից օգտվում եք գործատուի կողմից տրամադրած համակարգչով:

Գ.Թ.

Իրավաբան.net

Նոր նշանակումներ ոստիկանության համակարգում

$
0
0

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի նոր հրամաններով նշանակումներ են կատարվել Տավուշի մարզային վարչությունում: Մինչ այս տեղեկացրել էինք, որ ոստիկանապետը պաշտոնից ազատել էր Նոյեմբերյանի և Իջևանի բաժնի պետերին, ինչպես նաև Բագրատաշենի բաժանմունքի պետին:

Ոստիկանության կայքից տեղեկացանք, որ այս պաշտոններին նոր նշանակումներ են կատարվել, մասնավորապես՝ նոյեմբերյանի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Անտոնյանը, Իջևանի բաժնի պետ է ոստիկանության գնդապետ Արթուր Հարությունյանը, իսկ նոյեմբերյանի բաժնի Բագրատաշենի բաժանմունքի պետն է ոստիկանության կապիտան Հակոբ Խաչատրյանը:

Իրավաբան.net


Ուշադրություն. «Զվարթնոց» օդանավակայան հատվածում առկա են տեսախցիկներ

$
0
0

«Զվարթնոց» օդանավակայանում գործում են տեսախցիկներ, որոնք ֆիքսում են վարորդների խախտումները: Վերջին շրջանում Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր ֆեյսբության խմբում վարորդները հաճախ են հրապարակում իրենց տուգանքների տեսանյութերը: Այս հատվածում տեղադրված տեսախցիկը ակտիվորեն տուգանում է հետիոտնային անցման վրա կանգնած մեքենաների սեփականատերերին: Վարորդներին հորդորում ենք նշյալ հատվածում առավել զգոն լինել և խուսափել սխալ կայանումներից:


Իրավաբան.net

Արամ Վարդևանյանը` ընտանեկան բռնության մասին

$
0
0

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի օգնական Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գիտակցում եմ, որ իմ կարգավիճակով պայմանավորված հանրության ուշադրությունը իմ կողմից արված ցանկացած խոսքի նկատմամբ ավելացել է: Գիտակցում եմ, որ իմ խոսքը կարող է խեղաթյուրվել, կոնկտեքստից կարող են ձևակերպումներ դուրս բերվել, ներկայացվել մոնտաժված տեսանյութեր և այլն: Նախ տեսանյութի վերաբերյալ՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած ցանկացած վճիռ պետք է հարկադիր կատարվի. դա կարծում եմ բոլորը գիտեն: Դա ոչ թե «դաժանություն է» այլ արդարության հասարակ պահանջ:

Ո՞րոնք են եղել իմ մոտեցումները, որ արտացոլված չեն այդ մոնտաժված տեսանյութում. Հայաստանում ամունսալուծության դեպքում երեխային խնամողի վերաբերյալ վեճերը դատարանը լուծում է՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը, և հաճախ ծնողներից մեկը, որը ըստ վճռի երեխայի խնամողը չէ (իսկ այդպես հաճախ լինում է, երբ այդ ծնողը լինում է թմրամոլ, խաղամոլ, դատվածություններ ունեցող և այլն) խոչընդոտներ է ստեղծում վճռի կատարմանը: Ես պնդել եմ և պնդում եմ, որ, այո երեխայի լավագույն շահից ելնելով, պետք է զերծ մնալ զգացմունքային վիճակներից և պետք է ապահովել վճռի հարկադիր կատարումը, քանի որ հակառակը վնասում է հենց երեխայի շահին և հարիր չէ հայկական ընտանիքներին և պարզապես հակաօրինական է: Ի՞նչ աղերս ունի դա ընտանեկան բռնության մասին օրենքի դեռևս նույնսիկ շրջանառության մեջ չդրված նախագծի հետ, իհարկե ոչ մի աղերս չունի, և այս պարագայում էլ ավելի տարակուսելի է դառնում նման մեկնաբանությունը: Խոսքիս հատվածական մասը «դատարանի վճիռը պետք է կատարվի… », որը կոնտեկստից դուրս ներկայացվում է դաժան տեսարաններով զուգորդված որպես նշյալ նախագծի դրույթ և տեսանյութում գրվում է «…սպասվում է մեր ընտանիքներին» իրականությանը իհարկե չի համապատասխանում: Խոսքս վերաբերել է դատարանի վճիռների հարկադիր կատարմանը, որը այս պահին գործում է, և ոչ միայն այս պահին այլ գործել է դեռևս 1918 թվականին՝ մեր առաջին Հանրապետության տարիներին, քանի որ նույնսիկ այդ ժամանակ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռները ենթակա էին հարկադիր կատարման և այսօր գործող օրենսդրությամբ ևս ենթակա են հարկադիր կատարման անկախ զգացումնքային իրավիճակներից:

Ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր ունեն իրական ողջամիտ մտահոգություններ ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի վերաբերյալ, կարող են դրանք ներկանացնել այն մշակող մարմնին այսինքն՝ ՀՀ արդարադատության նախարարություն, և ես վստահ եմ, որ դրանք անպատասխան չեն մնա, անպատասխան չմնալուն ևս հետևողական եմ լինելու: Միաժամանակ բոլորը կարող են վստահ լինել, որ ՀՀ կառավարության նախաձեռնած ցանկացած օրենքի նախագիծ արտացոլում է հայկական իրավական մշակույթի տարրերը»:

Իրավաբան.net

Ինչպե՞ս կանխել անօրինական ներխուժումը Ձեր բնակարան

$
0
0

Հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի (այսուհետ` անշարժ գույք) օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանն իր անունից կատարել գործողություններ` առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության (այսուհետ` առանց օրինական հիմքերի) անշարժ գույքի տարածք մուտք գործելը (այսուհետ` ներխուժում) կանխելու կամ վերացնելու համար:

Հարկ է նշել, որ անշարժ գույքի օրինական տիրապետող է հանդիսանում այն անձը, որը պայմանագրով կամ օրենքով սահմանված կարգով իրավունք ունի տիրապետելու կամ տնօրինելու կամ օգտագործելու կամ կառավարելու անշարժ գույքը, այդ թվում` անշարժ գույքի սեփականատերը, օգտագործողը (վարձակալ, անհատույց օգտագործող, կառուցապատման իրավունք ունեցող) կամ հավատարմագրային կառավարիչը, ինչպես նաև նրանց օրինական ներկայացուցիչները: Անշարժ գույքի օրինական տիրապետման իրավունքը կարող է հավաստվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված համապատասխան իրավունքի վկայականով կամ դրան օրենքով և այլ իրավական ակտերով հավասարեցված այլ վկայականներով:

Անշարժ գույքի օրինական տիրապետողը ներխուժումը կանխելու կամ վերացնելու համար ոստիկանությանը կարող է դիմել հեռախոսով կամ այլ միջոցներով` ոստիկանությանը համապատասխան անշարժ գույքի տարածք հրավիրելու կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում անձամբ ներկայանալու միջոցով: Ոստիկանությունը պարտավոր է անշարժ գույքի օրինական տիրապետողի դիմումը (հաղորդումը) ստանալուց հետո ոչ ուշ, քան երեք ժամվա ընթացքում ներկայանալ համապատասխան անշարժ գույքի տարածքը, եթե անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից գրավոր չեն նշվել անշարժ գույքի տարածք ներկայանալու ավելի ուշ ժամկետներ:

Ոստիկանությունն անշարժ գույքի տարածք ներկայանալով ստուգում է դիմող անձի ինքնությունը, անշարժ գույքի նկատմամբ նրա օրինական տիրապետումը հավաստող փաստաթղթերը, որից հետո պարզում է անշարժ գույքի տարածքում գտնվող կամ տարածք մուտք գործել ցանկացող անձի ինքնությունը և նրա կողմից անշարժ գույքի տարածքում մուտք գործելու կամ գտնվելու հիմքերը կամ պատճառները: Պետք է իմանալ, որ ազգակցական, բարեկամական կապերը կամ տվյալ անշարժ գույքի տարածքում հաշվառված լինելու հանգամանքն ինքնին անձին իրավունք չի վերապահում առանց տիրապետողի համաձայնության մուտք գործել կամ գտնվել անշարժ գույքի տարածքում:

Եթե ոստիկանը պարզում է, որ անձը գտնվում է անշարժ գույքի տարածքում` առանց օրինական հիմքերի, կամ այդ անձը հրաժարվում է ներկայացնել իր ինքնությունը կամ անշարժ գույքի տարածքում գտնվելու օրինականությունը հավաստող փաստաթղթեր, կամ կողմերի միջև վեճի հիմքում ընկած է գործողությունը դադարած պայմանագիր, ապա ոստիկանը ներխուժողին բանավոր առաջարկում է մուտք չգործել կամ անհապաղ դուրս գալ անշարժ գույքի տարածքից` դրա համար նրան տալով ողջամիտ ժամկետ:

Եթե ներխուժած անձը հրաժարվում է ոստիկանի բանավոր պահանջով դուրս գալ ներխուժած տարածքից կամ չի հրաժարվում անշարժ գույքի տարածք մտնելու իր մտադրությունից, ապա ոստիկանն առաջարկում է անշարժ գույքի օրինական տիրապետողին անշարժ գույքի տարածք ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով իրեն ներկայացնել գրավոր լիազորագիր՝ տալով նրան սույն կարգի ու պայմանների ձևում նշված լիազորագրի ձևաթուղթը:

Անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից լիազորագիրն ստանալուց հետո ոստիկանը ևս մեկ անգամ պահանջում է ներխուժողից դուրս գալ անշարժ գույքի տարածքից կամ չիրականացնել ներխուժում` նշելով, որ իր օրինական պահանջի չկատարումը կդիտվի որպես հաuարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոuտիկանության ծառայողի oրինական պահանջին չարամտորեն չենթարկում և կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն: Եթե այս դեպքում ևս ներխուժողը հրաժարվում է կատարել ոստիկանի պահանջը, ապա ոստիկանն իրավունք ունի ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով գործադրելու օրենքով նախատեսված ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոցներ:

Իրավաբան.net

Արարատ Խանդոյանին անհապաղ այցելելու վերաբերյալ. ՄԻՊ

$
0
0

Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա նոյեմբերի 25-ի վաղ առավոտյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, անհապաղ այց է կատարվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները քրեակատարողական հիմնարկի պատժախցում առանձնազրույց են ունեցել Արարատ Խանդոյանի հետ, ուսումնասիրել նրա պահման պայմանները:

Առանձնազրույցի ընթացքում՝ Ա. Խանդոյանը նշել է, որ թեև իրեն տրամադրել է էլեկտրական ջեռուցիչ, այդուհանդերձ պատժախցում ցուրտ է:

Պարզվել է, որ ապակին կոտրված է և այդ հատվածն Ա.Խանդոյանը բարձով է ծածկել: Արարատ Խանդոյանը տեղեկացրել է նաև իր մոտ հիվանդությունների առկայության մասին:

Արձանագրելով պատժախցի պատուհանի ապակու կոտրված լինելու հանգամանքը՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից տեղում բարձրացվել է խնդիրը: Քրեակատարողական հիմնարկի կողմից նույն օրը խցի պատուհանին տեղադրվել է նոր ապակի՝ լուծելով հարցը:

Ա.Խանդոյանի հարցով Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հետ քննարկում է տեղի ունեցել նաև այսօր, կարևորվել է բժշկի այցի անհրաժեշտությունը, որը տեղի կունենա երկուշաբթի առավոտյան:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է մուտքագրվել նաև փաստաբանի բողոքը՝ Ա.Խանդոյանի հայտարարության պատճենի հետ միասին: Բողոքի հիման վրա Արդարադատության նախարարությանն ուղղված գրությամբ բարձրացվել են Ա.Խանդոյանի ու նրա փաստաբանի նշած հիվանդությունների պայմաններում պատժախցում Արարատ Խանդոյանի գտնվելու, ինչպես նաև համապատասխան բժիշկների խորհրդատվության կազմակերպման հարցերը:

ՄԻՊ աշխատակազմ 
Իրավաբան.net

Ապօրինի հարստացման քրեականացման ինստիտուտը կիրառել է պետք, հակառակ դեպքում՝ չի գործի. Երվանդ Վարոսյան

$
0
0

Փաստաբան Երվանդ Վարոսյանը, կողմ լինելով հանդեր ապօրինի հարստացման ինստիտուտի ներդրմանը, խիստ կասկածներ ունի դրա կիրառման մասով: Իրավաբան.net-ի հետ զրույցում պարոն Վարոսյանը նշեց. «Կարծում եմ՝ հերթական գործ ենք ունենալու իմիտացիոն գործընթացների հետ, հատկապես արտաքին դոնորներին ներկայացնելու համար, թե Հայաստանում կոռուպցիայի դեմ լուրջ պայքար է մղվում»,- միաժամանակ նա թերահավատ է նաև այն հարցում, որ ապօրինի հարստացման քրեականացումը հանգեցնելու է անհիմն հարստացած պաշտոնյաների պատասխանատվության. «Իմ համոզմամբ՝ սա հանգեցնելու է հայտարարագրվող եկամուտներում խնդիրների, այսինքն՝ չի ներկայացվելու այն գույքը, եկամուտը, որ հիմնականում պաշտոնյան ստանում է»:

Փաստաբանը, որպես հակափաստարկ բերում է նաև ներկայիս իրավիճակը՝ ասելով. «Եթե ռեալ ցանկություն լինել պաշտոնյաների ապօրինի հարստացման դեմ պայքարելու, ապա որոշակի նման հնարավորություն տալիս է գործող օրենսդրությունը, պաշտոնական դիրքի չարաշահում և այլն, ամեն ինչ քրեականացված է, բայց ես փորձերը չեմ տեսնում, եթե ես տեսնեմ այդ փորձերն ու հասկանամ, որ իրավապահ մարմիններին որևէ բան խանգարում է ու քրեականացված չէ ապօրինի հարստացումը, ուստի կա դրա անհրաժեշտությունը»:

Այդուհանդերձ, մեր զրուցակիցը շեշտում է, այո, ապօրինի հարստացման գաղափարը լավն է ու ընդունելի, լծակները պետք են, սակայն առավել քան կարևոր է դրանց կիրառման ապահովումը. «Ինձ թվում է, որ ինչպես առկա լծակները պատշաճ չեն օգտագործվում, ստեղծվելիք լծակներն էլ ցավոք սրտի պատշաճ չի օգտագործվի, թե չէ ինքնին մի լծակ ավելանալը վատ չէ, ամեն դեպքում, պարզապես կիրառել է պետք»:

Իրավաբան.net

Այսօր ջուր չի լինի Երևանի կենտրոնում և Դավիթաշենում

$
0
0

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 28-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 4-ին զանգվածի 32-ից-51 համարների ջրամատակարարումը:

Բացի այդ, այսօր ժամը 10.00-18.00 կդադարեցվի նաև Կենտրոն վարչական շրջանի` Եկմալյան փողոցի, Պուշկինի փող. 35-ից-72, Մաշտոցի պող. 25-ից-27Ա, Փարպեցի փող. 1-ից-14, Թումանյան փող. 35/1, Արամի փող. 60-ից-92, Ամիրյան փող. 18-ից-80, Բուզանդի փող. 75-ից-107, Մայիսյան փող. 33, Սարյան փող. 6-ից-41 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Ադրբեջանական զինուժը կիրառել է ականանետ, հակատանկային ու աստոցավոր ավտոմատ նռնականետեր

$
0
0

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2500 կրակոց:

Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ), ձեռքի հակատանկային (2 արկ) ու հաստոցավոր ավտոմատ (5 արկ) նռնականետեր:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործղությունների:

Իրավաբան.net


Ի՞նչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերին

$
0
0

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում նոյեմբերի 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ին սպասվում են տեղումներ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 2-3 աստիճանով, նոյեմբերի 30-ին ամենուրեք կբարձրանա 2-3, դեկտեմբերի 1-ի գիշերը՝ 7-8 աստիճանով:

Երևանում՝

Նոյեմբերի 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ին սպասվում են տեղումներ:

Իրավաբան.net

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրվող երիտասարդը բերման է ենթարկվել

$
0
0

Ոստիկանության Մալաթիայի բաժնի և ոստիկանության վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Տիգրան Կ.-ն, որը նոյեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի):

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Տիգրան Կ.-ն ներկայացվել է քննչական բաժին:

Իրավաբան.net

«Երևանտրանս»-ը կազատվի 26 մլն դրամ շահութաբաժնի վճարումից

$
0
0

Երևան քաղաքանի ավագանու վաղվա՝ նոյեմբերի 29-ի նիստի օրակարգում ընդգրկված է նաև «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությանն առնչվող որոշման նախագիծ, որով նախատեսվում է, որ ՓԲԸ-ն մասնակի ազատվում է 2015 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով զուտ շահույթից հաշվարկված և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից՝ 26 մլն 875 հազար դրամի չափով։

Որոշման նախագծում նշվում է, որ ներկայումս դրամական միջոցների անբավարարության հետևանքով ընկերությունը հնարավորություն չունի վճարել շահութաբաժնի գումարը: Ուստի հիմք ընդունելով ընկերության ֆինանսատնտեսական ցուցանիշները և ֆինանսական առողջացման նպատակով, առաջնորդվելով Երևանի ավագանու 2010 թվականի մարտի 18-ի հ.69-Ա որոշման 3-րդ կետով, առաջարկվում է «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությանը մասնակի՝ ազատել 2015 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով զուտ շահույթից հաշվարկված և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից։

Իրավաբան.net

Երեք օրվա մեջ արձանագրվել է 29 ավտովթար, զոհվել է 1 մարդ

$
0
0
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 25-ից 28-ը հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 33 դեպքից բացահայտվել է 30-ը: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 1 դեպք: Բացահայտվել է խարդախության 9, գողության 25, որսագողության 1, յուրացման և խուլիգանության 4-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 45-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 620 կրակոց

$
0
0

ԼՂՀ ՊԲ-ից հաղորդում են, որ նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 620 կրակոց:

Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Իրավաբան.net

Viewing all 39607 articles
Browse latest View live