Quantcast
Channel: iravaban.net
Viewing all 39557 articles
Browse latest View live

Արդարադատության նախարարությունը կկազմակերպի լայնամասշտաբ հանրային քննարկում

$
0
0

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ հաշվի առնելով «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ հասարակության տարբեր շերտերում առկա մտահոգությունը՝ գերատեսչությունն առաջիկայում կկազմակերպի լայնամասշտաբ հանրային քննարկում և նոր միայն, ստացված առաջարկների հիման վրա, լրամշակված նախագծի տարբերակը կտեղադրվի նախարարության պաշտոնական կայքում:

Իրավաբան.net


Քրեական գործ՝ կնոջը ծեծի ենթարկելու հրապարակման հիման վրա

$
0
0

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ԶԼՄ-ներում տեղ գտած՝ «Երևանի փողոցներից մեկում «Ջունգլ»-ը ծեծի է ենթարկել կնոջը» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերի և քաղաքացի Հ.Մ.-ի հաղորդման ուսումնասիրության արդյունքում, հսկողություն իրականացնող դատախազը, առերևույթ հայտնաբերելով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու հիմքերը, 28.11.2016թ. ՀՀ քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածով դատախազը հարուցել է քրեական գործ:      Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Լուսանկարը՝ Առավոտից

ԱԻՆ. այրվում է վագոն-տնակ

$
0
0

ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 29-ին, ժամը 07.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցում գտնվող աղյուսի չգործող արտադրամասի տարածքում այրվում է վագոն-տնակ, ներսում կա քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ չգործող արտադրամասի սենյակներից մեկում (20 քմ) այրվում են կենցաղային իրեր (մոտ 10 քմ):

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել Լ. Հ.-ին (1978 թ. ծնված), ով հրաժարվել է հոսպիտալացումից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.26-ին, մարվել՝ 07.28-ին:

Նախարարը հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ

$
0
0

«Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու, խնդիրն արձանագրելու և ուսումնասիրելու նպատակով  ՀՀ  ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հանձնարարությամբ կրթահամալիր են այցելել ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, նախարարության մարզառազմական և արտաուսումնական կրթության վարչության պետ Արկադի Պետրոսյանը և ԿԳՆ  այլ աշխատակիցներ: Այս մասին հաղորդում են ԿԳՆ-ից:

Ըստ աղբյուրի՝ վերջիններս հանդիպել և զրուցել են կրթահամալիրի սովորողների հետ, ստեղծված իրավիճակը քննարկել նաև կրթահամալիրի տնօրենի, կառավարման խորհդի նախագահի հետ: Սովորողները ԿԳՆ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հարց են բարձրացրել, որ  «Փոքր Մհեր» կրթահամալիրում ուսումնական աշխատանքների կազմակերպման ընթացքում առանձին դեպքերում չեն պահպանվել մանկավարժական մոտեցումները: Նախարարի հանձնարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝  ՀՀ  ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի գլխավորությամբ, որը իրավիճակի ուսումասիրությունից և անհրաժեշտ պարզաբանումից հետո կներկայացնի հիմնախնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկություններ:

Այս պահին ուսումնական գործըթացը վերականգվել է:

Իրավաբան.net

 

Ռուս իրավապահների կողմից առևանգման համար մեղադրվողը հայտնաբերվեց Սպիտակ քաղաքում

$
0
0

Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները Սպիտակ քաղաքի Ալ. Մանուկյան փողոցի թիվ 14 շենքի հարակից տարածքում հայտնաբերել և բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վալերիկ Ա.-ին, որը 2011 թ. դեկտեմբերի 23-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Հյուսիսային վարչական շրջանի իրավապահների կողմից հետախուզվում է ՌԴ քր. օր.-ի 126 հոդվածի 2-րդ մասի (անձի առևանգում) մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Լոռու մարզի դատախազություն: Վալերիկ Ա.-ն ձերբակալվել և տեղափոխվել է Սպիտակի բաժնի ՁՊՎ:

Իրավաբան.net

 

Հրդեհ է բռնկվել դպրոցում

$
0
0

Նոյեմբերի 29-ին, ժամը 10.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցում: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

ԱԺ-ն ընդունեց երկու օրենքները

$
0
0

Ազգային ժողովում այսօր քվեարկություն դրվեցին Սահմանադրական երկու օրենքներ: Քվեարկությունը դեռ չմեկնարկած ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ասաց. «Պարոն Սահակյան, քվեարկությունից առաջ խնդրում եմ ինձ ձայն տվեք»,- ինչին ի պատասխան ԱԺ նախագահը արձագանքեց. «Վայ, դե ամոթ ա, քվեարկում ենք» ու հարցերը դրեց քվեարկության:

Նախ քվեարկության դրվեց Մարդու իրավունքների պաշտպանի մասին և կիթ ներկայացված օրենքների փաթեթը, նախագծին կողմ էր 106 պատգամավոր, դեմ և ձեռնպահ 2 պատգամավոր, այնուհետև քվեարկության դրվեց Կուսակցությունների մասին նոր օրենքը, որին կողմ էր 99, դեմ 1 պատգամավոր: Նախագծերն ընդունվեցին առաջին ընթերցմամբ:

Իրավաբան.net

Կինը ոստիկանության կայքի հրապարակումից ճանաչել է իրեն կողոպտողին

$
0
0

Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ հոկտեմբերի 17-ին անհայտ անձը Ավանեսովի փողոցի թիվ 10 շենքի մոտ քաշել-պոկելով բացահայտ հափշտակել է 1949 թ. ծնված Վարդիթեր Դ.-ի պարանոցի ոսկյա վզնոցը՝ պատճառելով 300.000 դրամի վնաս:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 25-ին կինը ոստիկանության կայքում զետեղված «Ավազակային հարձակում կատարողները հայտնաբերվեցին և ձերբակալվեցին»հրապարակման լուսանկարներից ճանաչել է իր ոսկյա վզնոցը հափշտակող անձին: Նա ոստիկաններին հայտնել է, որ իր վզնոցը բացահայտ հափշտակել է լուսանկարում պատկերված Սուրեն Կ.-ն, որը կալանավորվել է ավազակային հարձակում կատարելու համար: Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net


Երեմ Մարգարյանը՝ Բավրայի մաքսային կետի ղեկավար

$
0
0

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ենթակայության տակ գործող Այրում-Ջիլիզայի մաքսային կետի պետը նախորդ ամիս պաշտոնից աատվել է: ՊԵԿ-ի լրատվական բաժնից մանրամասնեցին, որ լրացել էր նրա թոշակի գնալու տարիքը: Այս պաշտոնը ներկայումս թափուր է:

Բացի այդ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի նոր հրամանով Երեմ Մարգարյանը նշանակվել է Բավրայի մաքսային կետի ղեկավար:

Լուսանկարում՝ Երեմ Մարգարյանը

Իրավաբան.net

Փաստաբան Արթուր Սուքիասյանը՝ ապօրինի հարստացման քրեականացման մասին

$
0
0

Փաստաբան Արթուր Սուքիասյանը կողմ է ապօրինի հարստացման քրեականացմանը: Նա կարծում է, որ այս նախաձեռնությունը կոռուպցիայի դեմ պայքարի համար անփոխարինելի գործիք է. «Առավել ևս, որ հաշվի ենք առնում այլ երկրների փորձը, գտնում եմ, որ սա հաջողության հասնելու գործիքներից մեկն է»,- ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ այս ինստիտուտին վերաբերող նախագիծը կառավարությունը հաստատել է նոյեմբերի 18-ի նիստի օրակարգում:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, նոր հոդվածով՝ 310.1 նախատեսվում է հետևյալը.

1. Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

2. Սույն հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»:

Փաստաբանը մտավախություն ունի, որ հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաները կարող են այնպիսի ձևակերպումներ տալ, որ հանցակազմը առկա չլինի:

Խոսելով նախատեսված պատժից՝ փաստաբանն ասաց. «Կարծում եմ, որ միջին պատժաչափ է վերցրված, այսինքն՝ ոչ շատ ցածր, ոչ էլ բարձր պատիժ է ընտրված: Թեկուզ սկզբնական շրջանի համար կարելի է համարել, որ այս ձևով կիրառվի, հետագայում միգուցե խստացվի: Իրականում այն խիստ չէ»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Իրավաբան.net

Որքա՞ն են կազմում փոխադրամիջոցների գույքահարկի դրույքաչափերը

$
0
0

Գույքահարկի մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով`

1) մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`

– 1-ից 120 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ,

– 121-ից 250 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 300 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ` 1000 դրամ,

– 251 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 500 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ` 1000 դրամ.

2) 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների և բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`

– 1-ից 200 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 100 դրամ,

– 201 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ:

Մոտոցիկլետների համար գույքահարկի տարեկան գումարը հաշվարկվում է հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի դիմաց 40 դրամ դրույքաչափով:

Ջրային փոխադրամիջոցների, ձյունագնացների և մոտոամենագնացների (քվադրոցիկլերի) համար գույքահարկի տարեկան դրույքաչափը հաշվարկվում է հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի դիմաց 150 դրամ դրույքաչափով:

Կարևոր է իմանալ, որ մինչև 3 տարվա վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով:

3 տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը:

Բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների վաղեմության ժամկետի 20-րդ տարին լրանալուց հետո տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար գույքահարկ չի հաշվարկվում և չի վճարվում:

Նշված փոխադրամիջոցների հարկման բազան կիլովատերով արտահայտված լինելու դեպքում գույքահարկի տարեկան գումարը որոշվում է` համապատասխան դրույքաչափի նկատմամբ կիրառելով 1.36 գործակից:

Իրավաբան․net

Ուժի մեջ է մտել նոր փոփոխություն

$
0
0

2016 թվականի հոկտեմբերի 19-ին ընդունվել է «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ օրենքը, որի համաձայն՝

ՀՈԴՎԱԾ 1. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող ձերբակալված կամ կալանավորված անձը «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում ապաստանի խնդրանք ներկայացնելու իրավունք ունի, որը համապատասխան վարչակազմի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա է փոխանցման միգրացիայի հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

8 նոյեմբերի 2016 թվականի

Իրավաբան․net

Ավտոբուսի երթուղին կփոխվի

$
0
0

Քաղաքապետարանը հայտարարում է, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչների տրանսպորտային սպասարկումը բարելավելու նպատակով այսօրվանից Գյուլիքեխվյան փողոցից ավտոբուսային հ.35 երթուղու շահագործումը կիրականացվի Բակունցի, Հովհաննիսյան փողոցներով մինչև «Սիգարոն» գործարան ուղեգծով։ Հետադարձը՝ նույն ուղղությամբ։

Իրավաբան.net

Կուրոպատկինոյի ուղղությամբ ադրբեջանցիները կիրառել են ականանետ և նռնականետ

$
0
0

ԼՂՀ ՊԲ-ից հաղորդում են, որ նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 45 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 360 կրակոց:

Շփման գծի արևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (10 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Իրավաբան.net

Նախագահը ներում է շնորհել քրեակատարողական հիմնարկում գտնվող քաղաքացուն

$
0
0

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին ներում է շնորհել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող քաղաքացի Դավիթ Հակոբյանին: Այս մասին ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի գրավոր հարցման՝ հայտնվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը: Դավիթ Հակոբյանը երեկ ազատվել է պատժի հետագա կրումից: Նամակն իր ֆեյսբուքյան հաշվում տեղադրել է Թևան Պողոսյանի դուստրը՝ Քրիստինե Պողոսյանը:

15241835_1533244680025706_6876530750400228782_n-1

Իրավաբան.net


Ջուր չի լինի այսօր և վաղը

$
0
0

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 30-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 1-ը ժամը 22.00-ն  կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

1. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ թաղամասի 1-ից-17 և  Զ. Սարկավագի փողոցների` իրենց նրբանցքներով, Ֆանարջյան, Աղասու, Զաքյան, Մ. Մելիքյան փողոցների, Ծարավաղբյուրի փող. 55/6, 55/8, 55/11 համարների  և 1-ից-103 համարի անհատական տնատիրությունների, Թբիլիսյան խճուղու 1, 2, 4, 6, 7, 8, 10, 35/1, 35/2 համարների և Քանաքեռ թաղամասի  զորամասերի, Էմինեսկու 1-ին, 2-րդ, Գերցենի, Բուսաբանական,  Մ.Ավետիսյան 1-ից-4-րդ, Լեփսիուսի 2-րդ 5-րդ, 5ա, 6-րդ   փողոցների, Կ.Ուլնեցու փող. 1-ին, 2-րդ  նրբանցքների,  2-րդ փակուղու`  4, 6 համարների, 3-րդ փակուղու 70, 70/1, 72, 74, 76 համարների, Դրոյի փող. 4, 15, 17, 18, 19, 23, 24, 28 համարների` իրենց կոտորակներով և Դրոյի  4-րդ նրբանցքի անհատական տնատիրությունների, Նորաշխարհային փող. 8/1, 17, 17/1, 17/3, 17/14 համարների և 31-ից-41 համարի անհատական տնատիրությունների, Գոգոլի փող. 5/1, 85, 86, 88 համարների և 93-ից-115 համարի անհատական տնատիրությունների, Շովրոյան փող. 12, 14, 16 համարների և 66-ից-86 համարի անհատական տնատիրությունների, Ռայնիսի փող. 89, 90, 105 համարների և 80-ից-106 համարի անհատական տնատիրությունների, Պ. Սևակի փող.  90, 92, 106 համարների, Ռուբինյանց փող. 1, 1ա, 2, 2/1, 2/2, 2/3, 12-ից-28 համարների և կահույքի ֆաբրիկայի, Ֆանարջյան փողոցի ուռուցքաբանության ազգային կենտրոնի և «Քանկոր» բժշկական կենտրոնի, «Դեկոր», «Պիոներ» խանութների, «Կյանքի խոսք» եկեղեցու, «Դղյակ», «Էտնա», «Էրզրում», «Դալար», «Պուրակ», «Վենեցիա», «Սկառլետ», «Գրին փալաս», «Գարդեն մոլ» ռեստորանների, «Լիտոկոլ», «Իդեալ»,  «Գազպրոմ Արմենիա», «Էլնոր» «Քեթրին» ընկերությունների, Թբիլիսյան խճուղու գազալցակայանի, «Կոկա-Կոլա», «Շամպայն գինիների», «Ալմաստ», «Աշտարակ կաթ» գործարանների, Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի արխիվի,

2.  Կոտայքի մարզի`  Բալահովիտ, Առինջ, Գետարգել, Վերին Պտղնի գյուղերի,  «Առինջ մոլ» տոնավաճառի, «Կոտայք» գարեջրի գործարանի, Սևանի խճուղու «Փարավոն» ժամանցի համալիրի, Աբովյանի քրեակատարողական հիմնարկի:

Բացի այդ, նոյեմբերի 30-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Բաշինջաղյան փող. 1-ին նրբանցքի 1-ից-24 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հայտնաբերվեցին հերթական անսթափ վարորդները

Գտի՛ր քո աշխատանքը. տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ

$
0
0

«Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան» և «ԱՐՄԱԿԱԴ» ընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 2-ին «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպում են աշխատանքի տոնավաճառ, որին կմասնակցեն ավելի քան 20 կազմակերպություն՝ առաջարկելով հարյուրավոր թափուր աշխատատեղեր:

Տոնավաճառը բաղկացած է լինելու երկու մասից։ Ժամը 14:00 Կոնգրես հյուրանոցի «Պիկասո» դահլիճում կսկսվի սեմինար։ Ծրագիրը տե՛ս ներքևում։

Ժամը 16:00 Կոնգրես հյուրանոցի «Մեծ» դահլիճում կսկսվի բուն տոնավաճառը, որտեղ բոլոր ներկայացված ընկերությունները կներկայանան առանձին սեղաններով: Տոնավաճառն ավարտվելու է 19:00:

Տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել այստեղ և լրացնել համապատասխան դաշտերը։ Գրանցված մասնակիցների համար տոնավաճառի մասնակցությունն անվճար է։ Նախքան տոնավաճառ այցելելը խնդրում ենք նաև բոլոր ընկերներին հրավիրել միանալու տոնավաճառի պաշտոնական ֆեյսբուքյան խմբին, ինչպես նաև կարդալ տոնավաճառ այցելելու 15 խորհուրդները։

Աշխատանքի տոնավաճառի նպատակն է ստեղծել հարմարավետ ու բարենպաստ միջավայր աշխատանք փնտրողների ու գործատուների համար։ Տոնավաճառին մասնակցելու և իրենց մոտ առկա թափուր աշխատատեղերն են ներկայացնելու հետևյալ կազմակերպությունները (սեղմելով կազմակերպության անվան վրա՝ կարող եք ծանոթանալ այդ կազմակերպության կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերին).

Եթե փնտրում եք աշխատանք, ապա այս տոնավաճառը հիանալի հնարավորություն է այն գտնելու համար։ Բաց մի թողեք աշխատանք գտնելու այս բացառիկ միջոցառումը և մի մոռացեք գրանցվել հիմա՝ այստեղ:

Աշխատանքի տոնավաճառի ինֆորմացիոն գործընկերներն են 168.am, iravaban.net, mediamax.am

ԾՐԱԳԻՐ

ՊԻԿԱՍՈ ԴԱՀԼԻՃ

14:00 – 14:10   Բացման խոսք, Ալեքսանդր Շագաֆյան, ՀԱՇԱ, գործադիր տնօրեն. Խաչիկ Գևորգյան, ԱՐՄԱԿԱԴ, նախագահ

14:10 – 14:40   Դասախոսություն, «Կրթությունը Հայաստանում, Teach for Armenia», Թենի Ավագյան:

14:40 – 15:00   Հարց ու պատասխան

15:00 – 15:30   Դասախոսություն, «Quick Start. աշխատաշուկայի մասնագիտական կողմնորոշման և զարգացման նոր հարթակ», «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյան և «Quick Start» նախագծի ղեկավար Զարուհի Նուրբեգյան

15:30 – 15:50   Հարց ու պատասխան   

ՄԵԾ ԴԱՀԼԻՃ

16:00 – 19:00

Աշխատանքային տոնավաճառ

Իրավաբան.net

Նոր փոփոխություններ բնակարան ձեռք բերելու համար տրամադրվող վարկերի համակարգում

$
0
0

ՀՀ կենտրոնական բանկը մշակել և կառավարություն է ուղարկել բնակարանային հիփոթեքային վարկին առնչվող օրենսդրական փաթեթ, որը ընդգրկված է գործադիրի առջիկա նիստի օրակարգում: Նախագծի մշակման գործընթացում ներգրավված են եղել ՀՀ տարածքում գործող բանկերը, վարկային կազմակերպությունները: Նախագծով, հիմք ընդունելով միջազգային փորձը, առաջարկվում են հետևյալ հիմնական կարգավորումները`

  • Այն վարկերը, որոնք հանդիսանում են բնակարանային հիփոթեքային կրեդիտներ և այն անձանց (կրեդիտառուների) շրջանակը, ովքեր օգտվում են Նախագծով նախատեսված իրավունքներից:
  • Հիփոթեքային վարկի պայմանագրի նվազագույն պայմանները և կնքման կարգը: Սահմանվում են այն դրույթները, որոնք պարտադիր պետք է ներառվել հիփոթեքային վարկի պայմանագրում (նախագծի 7-րդ հոդված) և սահմանվում են այս պահանջը չպահպանելու հետևանքները (նախագծի 19-րդ հոդված): Միաժամանակ, պայմանագրում Նախագծի 7-րդ հոդվածում նշված դրույթները չներառելը չի հանգեցնում պայմանագրի անվավերությանը: Նման կարգավորումը պայմանավորված այն նկատառմամբ, որ պայմանագրի անվավերությունը կհանգեցնի սպառողի համար շատ ավելի ծանր հետևանքների (ստացված վարկի վաղաժամկետ մարում, գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու հնարավորության առաջացում), քան պայմանագրում որոշ դրույթների բացակայությունը: Ուստի, առաջարկվում է պայմանագիրն անվավեր կամ չկնքված համարելու փոխարեն, սահմանել վարկատուի կողմից վարկառուի օգտին տուգանք վճարելու պարտավորություն:
  • Վարկառուներին բացահայտման ենթակա տեղեկությունը, այդ տեղեկության ծավալը և բացահայտման կարգը, Վարկառուի և վարկատուի միջև հաղորդակցման կարգը (Նախագծի 4-րդ և 8-րդ հոդվածներ): Այս կարգավորումները գրեթե նույնանում են «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում առկա նմանատիպ կարգավորումներին, և ըստ էության, հնարավոր է Նախագծում հղում անել նշված օրենքի համապատասխան դրույթներին: Սակայն, «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքին հղում չանելը, պայմանավորված է սպառողական և հիփոթեքային վարկերի հետ կապված հարաբերություններն առանձին օրենքներով կարգավորելու` որդեգրած մոտեցմամբ:
  • Վարկառուների կողմից հիփոթեքային վարկի վաղաժամկետ մարման հնարավորությունը և այն դեպքերը, երբ վաղաժամկետ մարման պարագայում տույժ կամ վարկառուի համար այլ անբարենպաստ հետևանք չի կարող սահմանվել:

      Վարկատուի և վարկառուի շահերի հավասարակշռման անհրաժեշտությունից ելնելով, Նախագծով սահմանված են դեպքեր, երբ վաղաժամկետ մարման պարագայում կարող է գանձվել տույժ (Նախագծի 13-րդ հոդված)` Նախագծով սահմանված չափից ոչ ավել: Այլ դեպթերում վաղաժամկետ մարման համար տույժ կամ որևէ այլ անբարենպաստ հետևավանք չի կարող առաջանալ:

Նման կարգավորումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հիփոթեքային վարկերը, որպես կանոն, տրամադրվում են երկար ժամանակով: Այդ ընթացքում բանկերը կրում են շուկայում տոկոսադրույքների անբարենպաստ տատանումների ռիսկը և ստիպված են ներդնել տրամադրված վարկերից ստացվող դրամական հոսքերի կառավարման հատուկ մեխանիզմներ: Հիփոթեքային վարկերով ցանկացած ժամանակ վաղաժամկետ մարում թույլատրելը կառաջացնի վարկավորման շուկայի անկայունության ռիսկ և, որպես հետևանք` հիփոթեքային վարկավորման ծավալի կրճատում:

  • Վարկատուի կողմից Նախագծով սահմանված հատուկ կարգավորումները չպահպանելու հետևանքները: Նախագծի 17-րդ և 18-րդ հոդվածներով սահմանվում է կրեդիտավորողի պատասխանատվությունը պետության և վարկառուի առջև` Նախագծով սահմանված դրույթները խախտելու համար:

 Մասնավորապես, Նախագծի դրույթները խախտելու դեպքում, կրեդիտավորողը պարտավոր կլինի հօգուտ վարկառուի վճարել տույժ` 300.000 ՀՀ դրամ գումարի չափով:

  • Օժանդակ ծառայություններից օգտվելու կանոններ: Նախագծով սահմանվել է անշարժ գույքի գնահատում իրականացնող ընկերությունների ընտրության չափանիշներ(գնահատողների ընտրության լայն հնարավորություն, միմյանց և կրեդիտառուի հետ փոխկապակցվածության բացառում, բացառապես անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնելու թույլտվություն ունեցող գնահատողների ծառայություններից օգտվելու պահանջ և այլն) այն դեպքում, երբ կրեդիտավորողը իր կողմից առաջարկվող ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումը պայմանավորել է առանձին գնահատողների ծառայություններից օգտվելու հետ:

Նման կարգավորում նախատեսելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ իրակավիրառ պրակտիկայում արձանագրվել են որոշ դեպքեր, երբ գնահատողներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են եղել միմյանց հետ կամ իրենց հետ համագործակցող ֆինանսական կազմակերպության հետ, ինչը սպառողի համար գործնականում չի ապահովել ընտրության լայն հնարավորություն: Նույնիսկ այն դեպքերում, երբ ընդունելի գնահատողների ցանկից ընտրություն կատարելու հնարավրությունն ապահովված է եղել, ապա չի չապահովվել գույքի գնահատման գործընթացի անաչառությունը, անկախությունը և օբյեկտիվ գնահատական տալու հնարավորությունը: Արդյունքում, ֆինանսական ծառայության սպառողը կորցնում է վստահությունը գնահատման արդյունքների օբյեկտիվության, դրա հիման վրա իրեն մատուցված ծառայության որակի և ընդհանուր առմամբ ֆինանսական համակարգի նկատմամբ: Ավելին, ստեղծված իրավիճակում ոլորտում չի ապահովվում առողջ մրցակցային դաշտի ձևավորումը:

Նախագծին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ՝

«Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մասին

Իրավաբան.net

 

Վարչապետը հանձնարարեց թափանցիկ դարձնել արտաբյուջետային միջոցների ծախսերը

$
0
0

Վարչապետ Կարեն Կարապետյանն հերթական կառավարության նիստը կրկին սկսեց հանձնարարականներից: Նա խոսեց պետական մարմինների արտաբյուջետային միջոցների գոյացման ու դրանց նպատակային ծախսման թափանցիկությունը և հաշվետվողականությունը ապահովելու խնդրից: Դիմելով արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, վարչապետը հանձնարարեց մինչև 2016թ. դեկտեմբերի 9-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել ՀՀ ԱՆ և ԴԱՀԿ նյութական խրախուսման և համակարգի զարգացման արտաբյուջետային միջոցների վերաբերյալ կառավարության համապատասխան որոշման նախագիծ:

Իրավաբան.net

Viewing all 39557 articles
Browse latest View live