Quantcast
Channel: iravaban.net
Viewing all 39648 articles
Browse latest View live

Ի՞նչ կենսագրություն ունի ՊԵԿ նորանշանակ պաշտոնյան

$
0
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 25-ի որոշմամբ՝ Արշակ Գասպարյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ։

Իրավաբան․net-ը ներկայացնում է նրա կենսգարությունը։

Կրթություն

1980-1990թթ․ Երևանի թիվ 54 միջնակարգ դպրոց
1990- 1995թթ․ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1999-2005 թթ․ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ
2005-2007 թթ․ ՀՀ ԿԱ ՀՊԾ հետաքննության բաժնի հետաքննիչ, ավագ հետաքննիչ
2007-2008 թթ․ ՀՀ ԿԱ ՀՊԾ քննչական բաժնի ավագ քննիչ
2008-2018 թթ․ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության թիվ 1 բաժնի պետ
2018-2019 թթ․ ՀՀ ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալ
2019-2020 թթ․ ՀՀ ՊԵԿ քննչական վարչության պետ
2020 թ, հունիսի 25-ից ՊԵԿ նախագահի տեղակալ
Ծառայությունը

1996-1998 թթ․ որպես սպա ծառայել է ՀՀ զինված ուժերում

Այլ տվյալներ

21․01․2008 թ․ ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի հրամանով պարգևատրվել է թանկարժեք նվերով

27․12․2010 թ․ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով արժանացել է շնորհակալության

06․06․2017 թ․ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով արժանացել է շնորհակալության

27․05․2019 թ․ ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով արժանացել է շնորհակալության

Ունի հարկային ծառայության գնդապետի հատուկ կոչում։

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի


Օդորակիչները, ըստ գիտնականների, կարող են նպաստել կորոնավիրուսի տարածմանը․ BBC

$
0
0

Տարբեր երկրներում կարանտինի ռեժիմը մեղմվել է, իսկ օդի ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է։ Քաղաքացիների մոտ հարց է առաջանում՝ կարելի է արդյոք ամառային տապին միացնել օդորակիչները, եթե աշխարհում կորոնավիրուսային համաճարակ է, արդյո՞ք այն մեծացնում է վարակվելու հավանականությունը:

BBC-ի փոխանցմամբ՝ օդորակիչները, ըստ գիտնականների, կարող են նպաստել կորոնավիրուսի տարածմանը: Բայց դրանք չեն կարող լինել դրա աղբյուրը: Ուստի հարկ է հաշվի առնել, թե որտեղ և ինչպես են դրանք օգտագործվում:

Գիտնականների խոսքով՝ օդորակման համակարը իսկապես կարող է բարձրացնել վարակի տարածումը, եթե հիվանդ մարդ է գտնվում սենյակում:

Օդորակիչները, ըստ էության,  շրջանառում են նույն օդը՝ առանց օդափոխման։

«Կա պրակտիկա. Եթե օդորակիչը միացված է, պատուհանները ամբողջությամբ փակված են: Օդորակիչը աշխատում է այնպես, որ օդը վերցնում է, սառեցնում ու վերադարձնում է», – բացատրում է Ուկրաինայի Առողջապահության նախարարության հանրային առողջության կենտրոնի մասնագետ Դանիլա Բրինդակը:

Հետևաբար, երբ վիրուսով վարակված անձը փռշտում կամ հազում է, օդորակիչից օդի հոսք կարող է տարածել այդ կաթիլները։ Հիշեք նաև, որ օդի հոսքի ուղղությունը նույնպես կարևոր է:

Պարբերականը նշում է՝  սեփական բնակարանում կամ տանը օդորակումը շատ ավելի անվտանգ է, քան հասարակական վայրերում, եթե ձեզ հետ բնակվող անձինք առողջ են:

Ինչ վերաբերում է գրասենյակներին և ռեստորաններին, ապա ռիսկը, իհարկե, մեծ է: Բայց մասնագետները խորհուրդ չեն տալիս լիովին հրաժարվել օդորակիչներից, քանի որ մարդկանցով լիքը սենյակում գտնվելը կարող է նույնիսկ ավելի վտանգավոր լինել, հատկապես տարեցների համար:

Մասնագետների հիմնական խորհուրդը սենյակը պարբերաբար օդափոխելն է:

«Անիմաստ է արգելել մարդկանց օգտագործել օդորակիչներ, քանի որ դրանք անհրաժեշտ են հարմարավետության համար: Բայց լավ օդափոխումը մնում է պարտադիր», – ասում է Դանիլա Բրինդակը:

Բացի այդ, կորոնավիրուսը սովորաբար դառնում է ավելի քիչ վտանգավոր`օդի ջերմաստիճանի բարձրացման հետ։ Աշխատեք ջերմաստիճանը շատ չիջեցնել։

Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ հուլիսի 1 և 2 -ին

$
0
0

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 1-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 2-ը ժամը 10.00-ն կդադարեցվի։ Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից։

Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնց, Շիրվանզադե, Ն. Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Մալխասյանց, Տոլբուխին, Արաբկիրի 41, 43, 49, 51, 53 փողոցների, Վրացական 4-րդ, Կոմիտաս 1-ին, Մալխասյանց նրբանցքների, Թբիլիսյան խճուղի 1, Գրիբոյեդով 15, 15ա, 26, Ն. Զարյան 21-140 հասցեներն իրենց կոտորակներով, Ազատության պողոտա 7/1, 7/2, 9/1, 9/2, 21, 23, 24, 25, 26, 27 հասցեներն իրենց կոտորակներով, Հ. Էմին 135-150 հասցեներն իրենց կոտորակներով, Վրացական 12 – 21 հասցեներն իրենց կոտորակներով, Կոմիտասի պող. 37, 39, 41, 45 – 67 հասցեներն իրենց կոտորակներով, Կոմիտաս անցուղին իր այգիով, Արաբկիր բժշկական կենտրոնի ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Կորոնավիրուս․ իրավիճակը տարածաշրջանում. 30.06

$
0
0

Հունիսի 30-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։

Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 10,365,963 է։ Մահացել է 507,188 մարդ, բուժվել՝ 5,284,305-ը։

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 646,929-ի։ Բուժվել է 412 650 մարդ, մահացել է՝ 9320-ը։

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 10,817-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 227,662 դեպք։ Ապաքինվել է 188,758 մարդ։

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 199,906 դեպք է գրանցվել, մահացել է 5,131 մարդ, բուժվել՝ 173,111-ը։

Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 17,524 անձի մոտ, որից 9,715-ն ապաքինվել են, 213-ը՝ մահացել է։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 928-ի։ Մահացել է 15 մարդ, բուժվել է 794 մարդ։

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 25,542-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 14,048 է, վիրուսից 443 մարդ է մահացել։

Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 2,612,259 վարակված, 126,493 մահ։

Հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 30%-ով ավելի շատ մահ ենք ունեցել․ Փաշինյան

$
0
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հանդես է գալիս բրիֆինգով, որին կմասնակցում են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:

Փաշինյանը հայտարարեց, որ ցավոք, դեռ չի հաջողվել լուծել գլխավոր ռազմավարական խնդիրը, այն է՝ ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ։

«Երեկվա վիճակագրության պարագայում մենք ունենալու ենք 10 մահ։ 525 դեպքը նշանակում է, որ առաջիկայում ունենալու ենք 10 մահ և մեզնից յուրաքանչյուրը կարող է վիճակագրություն նվազեցնել՝ չվարակվելով և ուրիշին չվարակելով։ Հիվանդանոցներում այժմ կա 536 ծանր վիճակում գտնվող հիվանդ, 117՝ առանձնապես ծանր, իսկ 1730 հիվանդի մոտ արձանագրվել է թոքաբորբ։ Տարվա առաջին 5 ամիսներին ավելի քիչ մահ ենք ունեցել նախորդ տարվա հետ կապված, հունիսի դրությամբ վիճակագրությունը փոխվել է։ Դա մասամբ կապված է նաև կորոնավիրուսի հետ»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Արայիկ Հարությունյանը՝ ընդունելության քննությունների անցկացման մասին

$
0
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հանդես է գալիս բրիֆինգով, որին կմասնակցում են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:

Արայիկ Հարությույանը խոսեց առաջիկայում սպասվող ընդունելության քննությունների վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում

Արմեն Սարգսյանը հանդիպել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ

$
0
0

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է առողջապահական ոլորտի մասնագետների հետ քննարկումները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և հաղթահարման ուղիների շուրջ:

Նախագահն այսօր հանդիպել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են համավարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին, այդ աշխատանքներում երիտասարդ մասնագետների, այդ թվում՝ ԵՊԲՀ ներկայացուցիչների ներգրավվածությանը: Նրանք կարևորել են նաև անհրաժեշտ կանխարգելիչ և նախապատրաստական քայլերի ձեռնարկումը՝ հետագա հնարավոր համավարակների կանխմանն առավել պատրաստ լինելու համար:

Հայաստանում կարտադրվի օրական 2000-2500 թեստ․ Արսեն Առաքելյան

$
0
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հանդես է գալիս բրիֆինգով, որին կմասնակցում են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:

Արսեն Առաքելյանը նոր մանրամասներ է հայտնել ՀՀ-ում արտադրվող թեստերի հետ կապված։

Մանրամասները՝ տեսանյութում


Նիկոլ Փաշինյանը՝ դիմակ չկրելու վերաբերյալ Արսեն Թորոսյանի նախնական կոչերի մասին

$
0
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հանդես է գալիս բրիֆինգով, որին կմասնակցում են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:

Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է համավարակի սկզբում արված կոչերին, մասնավորապես՝ Արսեն Թորոսյանի կողմից այն հայտարարությանը, որ դիմակ պետք չէ կրել։

Վարչապետը նշում է, որ դա ոչ թե ՀՀ-ի համար մեկ պատասխանատուի հայտարարություն է եղել, այլ ԱՀԿ-ի։

Մանրամասները՝ տեսանյութում

Սա քաղաքական դեգրադացիայի ու քաղաքական վախճանի սկիզբն է․ Միքայել Նահապետյան

$
0
0

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շատ կարևոր մի բանի մասին եմ ուզում գրել։

Կան չէ՞ էդպիսի մանրուքներ, սիմվոլիկ նշաններ որոնք արտահայտում են երկրում տեղի ունեցող երևույթների խորքային կողմերը։

Ասենք Մարտի 1-ի ողբերգությունը շատ մեծ էր, բայց կատարյալ լկտիություն էր դրանից 40 օր հետո Սերժի երդմնակալության օրը գունավոր օդապարիկներ երկինք բարձրացնելը, Քոչարյանի կառավարման տարիները հազար ու մի աղետ էին պարունակում, բայց հունից հանում էր կանգառներում աշխատավոր կանանց ջիպերով նվաստացնող պորճի լակոտների վարքը, Լևոնի կառավարման տարիների մասին հազար լուրջ բան կարելի է ասել, բայց կյանքում չի մոռացվի, որ աղքատ ժողովրդի վրա «ագնետուշիծել» էին ծախում ու չառնողին 50 դոլար տուգանում էին։
Այ հիմա, Նիկոլ Փաշինյանի կառավարության մասին էլ հազար լուրջ քննադատություն կարելի է հնչեցնել, բայց կա նշանային մի բան, որը բնութագրում է պատահաբար աթոռին հայտնված մարդկանց դեգրադացիայի ամբողջ խորությունը։

Լուսանկարներում կառավարական համարանիշերով մեքենաներն են՝ Էդուարդ Աղաջանյանին պատկանող ակումբի դիմաց, ՄԱՅԹԻՆ կայանված։ Ծառայողական մեքենաները, ոչ աշխատանքային ժամին, զվարճանքի օբյեկտի դիմաց, կայանված են մայթին։ Ու նույն տեսանյութում, որից վերցված են այս լուսանկարները, կա մի քանի դեպքի արձանագրություն, որ հաճախորդներին մասսայաբար ՀԴՄ կտրոն չեն տրամադրում, իսկ ով բողոքում է՝ առաջարկում են «հյուրասիրություն», սա անում են ի հեճուկս վարչապետի գիշեր-ցերեկ տարվող պրոպագանդայի, որ ՀԴՄ չտպելը բանակ թալանելուն հավասար բան է, սա անում են ի հեճուկս այն փաստի, որ հասարակ մարդկանց օբյեկտները բանսարկությամբ փակում են հարկային տեսուչները։

Սա հանցանք չի, սա դատվելու բան չի, բայց սա քաղաքական դեգրադացիայի ու քաղաքական վախճանի սկիզբն է։ Նիկոլ Փաշինյանի զինակիցները ասեղներով մտել են նրա քաղաքական հեղինակության երակը ու հարբեցողության մեջ են։ Պարո՛ն վարչապետ, ես գիտեմ, որ Ձեզ տեղեկանքներ են ուղարկում իմ ու այլ մարդկանց գրառումների վերաբերյալ և ուղարկում են մի քանի կառույցներից։ Հետևաբար հետայսու համոզված եմ, որ Դուք տեղյակ եք սրա մասին։ Հանե՛ք այս մարդուն, որովհետև այն ինչ ինքն է անում՝ մտածողություն է, իսկ դա սաստելով կամ տուգանելով չեք փոխի, հանեք նրան իր այս կոմֆորտ կարգավիճակից ու ուղարկեք այտեղ, որտեղ կար մինչև 2018-ի ապրիլը, հակառակ պարագային ես սա ընկալելու եմ, որպես հովանավորչություն։ Չէ՞ որ Քոչարյանն էլ անձամբ փողոցներում լկտիություններ չէր անում»,-գրել է նա և կցել հետևյալ լուսանկարները։

Թափուր աշխատատեղ՝ նախարարությունում․ աշխատավարձը՝ 459 հազար դրամ

$
0
0

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի (ծածկագիր՝ 10-Ղ1-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի (ծածկագիր՝ 10-Ղ1-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի (ծածկագիր՝ 10-Ղ1-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ (ք. Երևան, Տերյան 89) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 10-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 3-ին՝ ժամը 10:00-ին, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ին, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 459 011 (չորս հարյուր հիսունինը հազար տասնմեկ) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Մանրամասները՝ այստեղ

ԱՆ պարզաբանումը՝ Մարիամ Մալխասյանի դիի կորստի մասին

$
0
0

«Ի պատասխան Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգի, ուզում եմ տեղեկացնել, որ մինչև իր հայտարարությունը` առողջապահության նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից: Հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը:

Նշեմ, որ մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն:

Խնդրում եմ դեռևս չպարզված հանգամանքների և առանց մանրամասներին ծանոթանալու զերծ մնալ ենթադրություններ անելուց: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էր, որ կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին։

Դատախազության բարձրաստիճան պաշտոնյաներ են պարգևատրվել

$
0
0

Նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ hամաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել`

Արսեն Ռուբիկի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ

Արմեն Գագիկի ՓԱՆՈՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ

Գուրգեն Համոյի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ»:

Պարգևատրումներ՝ գլխավոր դատախազությունում

$
0
0

Նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ hամաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել`

Արսեն Ռուբիկի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ

Արմեն Գագիկի ՓԱՆՈՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ

Գուրգեն Համոյի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ»:

Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին

$
0
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին․

Ուղերձում մասնավորապես նշվում է․

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ փոփոխությունների հաստատման վերաբերյալ համառուսական քվեարկությունը հաջող անցկացնելու կապակցությամբ:

Այս իրադարձությունը, իհարկե, սկզբունքային նշանակություն ուներ Ռուսաստանի պետականության հետագա ամրապնդման համար: Վստահ եմ, որ երկրի հիմնական օրենքի մեջ կատարվող փոփոխությունները, որոնք արժանացել են Ռուսաստանի հասարակության ճնշող մեծամասնության հավանությանը, ստեղծում են երկրի հետագա առաջընթացի և նրա սոցիալ-տնտեսական զարգացման համար նպաստող պայմաններ:

Մաղթում եմ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության եղբայրական ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»:


Կոնյուկտիվիտ, սրտխառնոց, փսխում, լուծ․ Արսեն Թորոսյանի նոր հրամանը՝ կորոնավիրուսով վարակված պացիենտների վերաբերյալ

$
0
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունիսի 30-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատվել է «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների վարման կարգը (ժամանակավոր)։

Նշվում է, որ կարգը նախատեսված է առողջապահության ոլորտի պետական լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման ենթակայության և անկախ կազմակերպաիրավական ձևից բժշկական կազմակերպությունների մասնագետների համար, որոնք ներգրավված են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և բուժման միջոցառումների կազմակերպման և իրականացման գործընթացներին:

Հիվանդության գաղտնի շրջանը միջին հաշվով 5-6 օր է, չնայած կարող է երկարաձգվել մինչև 14 օր: Այս շրջանում, որն անվանում են նաև «պրեսիմպտոմատիկ» շրջան, պացիենտները կարող են լինել կոնտագիոզ:

Պացիենտների մեծ մասի մոտ հիվանդության ընթացքը լինում է թեթև (40%) կամ միջին (40%) ծանրության, մոտ 15%-ի մոտ դիտվում է ծանր ընթացք` թթվածնային թերապիայի անհրաժեշտությամբ, և 5%-ի մոտ` ծայրահեղ ծանր: Տարիքը, ծխելը և ուղեկցող հիվանդությունների առկայությունը, ինչպիսիք են շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշումը, սիրտ-անոթային հիվանդությունները, ԹՔՕՀ-ը, քաղցկեղը հիվանդության ընթացքը բարդացնող ռիսկի գործոններ են:

Տարեցները և իմունային անբավարարությամբ պացիենտները կարող են ունենալ ատիպիկ ախտանիշներ, մասնավորապես` տենդի բացակայություն, հոգնածություն, ուշադրության և շարժունակության նվազում, լուծ, ախորժակի կորուստ, գիտակցության խանգարում, այդ թվում դելիրիում:

Սույն կարգը ժամանակավոր է, մշակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկությունների և մի շարք այլ ուղեցույցների հիման վրա` ամփոփելով հիմնական տեղեկությունները COVID-19 վերաբերյալ:

Թեթև ընթացքով պացիենտների բժշկական հսկողությունը կարող է իրականացվել արտահիվանդանոցային պայմաններում` ինչպես առողջության առաջնային պահպանման բժիշկների այցերի, այնպես էլ հեռավար խորհրդատվության միջոցով:

Թեթև ընթացքով հաստատված COVID-19 պացիենտները հանվում են բժշկական հսկողությունից հիվանդության 14-րդ օրից հետո, եթե նախորդող 3 օրերի ընթացքում ախտանշաններ չեն ունեցել, իսկ ախտանշանների առկայության դեպքում` վերջինների բացակայության օրվանից 3 օր հետո:

Թեթև կլինիկական ընթացքին բնորոշ են հիմնականում սուբֆեբրիլ ջերմությունը, հազը, թուլությունը: Հնարավոր են նաև հետևյալ նշանները՝ ցավ բկանցքում, հարբուխ, սրտխառնոց, փսխում, լուծ, հոտառության կորուստ, համի կորուստ, շաղկապենաբորբ (կոնյուկտիվիտ):

Կլինիկական նշաններն ու ախտանշանները կարող են վատթարանալ հիվանդության 2-րդ շաբաթից` ստորին շնչուղիների ախտահարման պատճառով: Թեթև ձևերը մոտավորապես 10-15% դեպքերում վերաճում են ծանրի, ուստի բոլոր պացիենտները պետք է ուշադիր մշտադիտարկվեն:

Թեթև կլինիկական ընթացքի դեպքում (առանց նշված ռիսկի գործոնների և առանց շնչառության խանգարման), իրականացվում է սիմպտոմատիկ բուժում (պարացետամոլը սովորական դեղաչափով կարող է նախընտրելի լինել որպես ցավազրկող/ջերմիջեցնող սիմպտոմատիկ բուժում): Հնարավոր է ԱԱՊ բժշկի կողմից պացիենտներին դեղերի հեռահար նշանակում:

Թեթև կամ միջին կլինիկական ընթացքով COVID-19 պացիենտներին կանխարգելիչ կամ բուժական նպատակով հակաբիոտիկների նշանակում խորհուրդ չի տրվում:

COVID-19 պացիենտների մոտ բակտերիալ վարակի միանալու հավանականությունը մեծ չէ, COVID-19 հոսպիտալացված պացիենտների միայն 8%-ի մոտ է դիտվում բակտերիալ/սնկային համավարակ:

Տարեց պացիենտների համար պետք է դիտարկել հակաբիոտիկների էմպիրիկ նշանակումը որպես հնարավոր թոքաբորբի բուժում:

Հրամանում նշվում է, որ ցանկալի է նախապատվությունը տալ ոչ լայն սպեկտրի, հասանելի հակաբիոտիկներին (ինչպես օր.` ամօքսացիլին+քլավուլանաթթու):

Խորհուրդ է տրվում խիստ հսկողություն սահմանել արտահիվանդանոցային պայմաններում բուժվող միջին ծանրության ընթացքով COVID-19 պացիենտների նկատմամբ` հիվանդության պրոգրեսը բաց չթողելու համար:

Ծանր թոքաբորբին բնորոշ են` բարձր ջերմությունից և շնչառական ախտանիշներից բացի հետևյալ ≥1-ի առկայությունը.

style=”text-align: justify;”>

շնչառության հաճախություն` ≥30/րոպե (մեծահասակներ),

արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93%,

24-48 ժամվա ընթացքում թոքային դաշտի >50% ընդգրկող ինֆիլտրատներ թոքերում:

Բոլոր այն բաժանմունքները, որտեղ կարող են բուժում ստանալ ծանր ընթացքով COVID-19 պացիենտները, պետք է ապահովված լինեն պուլսօքսիմետրերով և թթվածնային թերապիայի համար անհրաժեշտ սարքավորումներով:

Խորհուրդ է տրվում թթվածնային թերապիայի անհապաղ իրականացում անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բոլոր պացիենտներին և առանց այդպիսի նշանների այն պացիենտներին, որոնց մոտ թթվածնով հագեցվածությունը SpO₂≤93%:

Հրամանն ամբողջությամբ՝ այստեղ

Կասեցումներ՝ «ՎՏԲ Հայաստան բանկ»-ում, Սոցիալական ապահովության ծառայությունում, առեւտրի կենտրոններում․ ԱԱՏՄ

$
0
0

«ՎՏԲ Հայաստան բանկ»-ի մասնաճյուղ, Սոցիալական ապահովության ծառայության Մաշտոցի տարածքային բաժին, առեւտրի կենտրոններ, գրասենյակներ․ սրանք առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի այսօրվա կասեցումների ցանկում են։

ԱԱՏՄ-ն շարունակում է կասեցումները։ Վերջիններիս այսօրվա ցանկում 2 տասնյակ տնտեսավարող է։ Դրանց գործունեությունն արգելվել է պարետի որոշմամբ, որի հիմքում ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումներն են։

Պարետի կողմից կասեցման որոշում կայացվում է բոլոր այն տնտեսավարողների մասով, որոնց մոտ ամենօրյա ռեժիմով ԱԱՏՄ տեսչական ստուգումներն պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրում։

Կասեցումներ

Կասեցումներ՝ «ՎՏԲ Հայաստան բանկ»-ում, Սոցիալական ապահովության ծառայությունում, առեւտրի կենտրոններում․ ԱԱՏՄ «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի մասնաճյուղ, Սոցիալական ապահովության ծառայության Մաշտոցի տարածքային բաժին, առեւտրի կենտրոններ, գրասենյակներ․ սրանք առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի այսօրվա կասեցումների ցանկում են։ԱԱՏՄ-ն շարունակում է կասեցումները։ Վերջիններիս այսօրվա ցանկում 2 տասնյակ տնտեսավարող է։ Դրանց գործունեությունն արգելվել է պարետի որոշմամբ, որի հիմքում ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումներն են։Պարետի կողմից կասեցման որոշում կայացվում է բոլոր այն տնտեսավարողների մասով, որոնց մոտ ամենօրյա ռեժիմով ԱԱՏՄ տեսչական ստուգումներն պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրում։

Gepostet von ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am am Donnerstag, 2. Juli 2020

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԱԾ տնօրենին

$
0
0

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ԱԱԾ տնօրենին պաշտոնում նշանակվելու առթիվ և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության մեջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ազգային անվտանգության ծառայության ընթացիկ գործունեությանը:

Պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշումները՝ տնտեսվարողների գործունեության արգելման մասին

$
0
0

Պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշումներ է ստորագրել՝ տնտեսվարողների գործունեությունը արգելելու վերաբերյալ․

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) Ա/Ձ «Թամարա Խաչատրյան», Արմավիրի մարզ, գ. Հացիկ ( ՀՎՀՀ 49640101).
2) Ա/Ձ «Շողակաթ Փոլադյան», Արմավիրի մարզ, գ. Հացիկ.
3) Ա/Ձ «Բյուրեղիկ Շաբոյան», Արագածոտնի մարզ, ք.Աշտարակ Վ.Պետրոսյան
67 (ՀՎՀՀ 54634088).
4) Ա/Ձ «Շահեն Մելքոնյան», Սյունիքի մարզ, ք.Մեղրի,Փարամազի 17/4 (ՀՎՀՀ 79503864).
5) Ա/Ձ «Լիաննա Իշխանյան», Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Որոտան 4ա (ՀՎՀՀ 77937538).
6) Ա/Ձ «Գևորգ Ավանեսյան», Արարատի մարզ, գ․Նորամարգ, Ազատության փողոց (ՀՎՀՀ 47841704).
7) Ա/Ձ «Սյուզաննա Ավանեսյան», Արարատի մարզ, գ․Նորամարգ, Ազատության փողոց 133 (ՀՎՀՀ 47817258).
8) Ա/Ձ «Քնարիկ Հովհաննիսյան», Արարատի մարզ, գ․Ռանչպար (ՀՎՀՀ 45133167).
9) Ա/Ձ «Գալինա Գազարյան», Արարատի մարզ, գ․Նորամարգ, Ազատության փողոց 117 (ՀՎՀՀ 45142321).
10) Ա/Ձ «Զոյա Բաբայան», Արարատի մարզ, գ․Նորամարգ, 20 փող., 6 տուն (ՀՎՀՀ 45129935).
11) Ա/Ձ «Սուսաննա Հովհաննիսյան», Տավուշի մարզ, ք. Իջևան, Բլբուլյան փող. 85/84 (ՀՎՀՀ 70948271).
12) Ա/Ձ «Սոնա Ավագյան», Լոռու մարզ, գ. Գարգառ (ՀՎՀՀ 64411894).
13) Ա/Ձ «Սուսաննա Այվազյան», Լոռու մարզ, գ. Գարգառ (ՀՎՀՀ 64412252) .
14) «Ազատեկ Հեկ» ՓԲԸ, Վայոց ձորի մարզ, ք.Վայք, Ջերմուկի խճ. 63 (ՀՎՀՀ 02582446).
15) Ա/Ձ «Լիանա Բուլղադարյան», ք. Երևան, Այվազովսկու փողոցին հարող տարածք, (ՀՎՀՀ 25357744):

Մեկ այլ որոշման մեջ նշվում է․

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) Ա/Ձ «Տիգրան Ավետիսյան», ք.Երևան, Աթոյան 109/10 (ՀՎՀՀ 75438023).
2) Ա/Ձ «Արմենակ Ղազարյան», ք.Երևան, Նուբարաշեն 6/14 (ՀՎՀՀ 22623054).
3) Ա/Ձ «Արթուր Հայրապետյան», ք.Երևան, Այվազովսկու 97/7 (ՀՎՀՀ 83300049):

COVID-19-ի դեմ պայքարի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծման մասին. պատգամավոր

$
0
0

ԱԺ-ում ստեղծվելիք՝ կորոնավիրուսի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ղեկավարելու է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«Հանձնաժողովը ղեկավարելու առաջարկը հնչեցրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը և այս առումով ԲՀԿ-ի հետ տարաձայնություն չի եղել։

Հանձնաժողովի կազմը հաստատվելու է լիագումար նիստում, որը տեղի կունենա սեպտեմբերին:

Հանձնաժողովի օրակարգում դրվելու են ամբողջական արտակարգ իրավիճակի և համավարակի պայմաններում կառավարության կատարած բոլոր գործողությունները, թերացումները, ծախսած գումարները, դրանց նպատակահարմարությունը։

Հանձնաժողովը ղեկավարելու է ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը, ով, համոզված եմ՝ կկարողանա գործնական միջավայր ձևավորել, որպեսզի նորմալ, թիմային աշխատանք լինի և տեղ գտած բոլոր թերացումները բացահայտվեն»,-նշել է նա։

Viewing all 39648 articles
Browse latest View live