Quantcast
Channel: iravaban.net
Viewing all 39725 articles
Browse latest View live

Դատարանում հաջողություններ հասնելու հնարավորություններն ավելի շատ են. Խաչատուր Գիչյանի փաստաբան

$
0
0

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ ավարտվել է ՊՊԾ գնդի զինված զավթման գործով 14 մեղադրյալների,այդ թվում՝ Խաչատուր Գիչյանի վերաբերյալ նախաքննությունը:

Խաչատուր Գիչյանի իրավունքների պաշտպանը Տիգրան Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գործի նախաքննության փուլն ավարտվել է, սակայն այն դեռ դատարան չի ուղարկվել, պետք է դեռ դատախազը մեղադրական եզրակացությունը հաստատի: Ներկայումս գործի ծանոթացման փուլն է, կարող են միջնորդություններ իրականացնել, սակայն Գիչյանի պաշտպանը չի պատրաստվում որևէ միջնորդությամբ հանդես գալ:

«Մենք ուզում ենք, որ գործը շուտ գնա դատարան, գտնում ենք, որ դատարանում հաջողություններ հասնելու հնարավորություններն ավելի շատ են»,- փոխանցեց փաստաբանը՝ հավելելով, որ գործը ուսումնասիրելով ևս մեկ անգամ համոզվել է, թե մեղադրանքը ապացուցված չէ:

Խաչատուր Գիչյանին սկզբնական շրջանում մեղադրում էին երկու հոդվածով, մեկը վերաբերում էր քաղաքացիներին պատանդ վերցնելուն և պետական իշխանությանը ապօրինի պահանջ ներկայացնելուն, իսկ երկրորդը՝ շենքեր, շինություններ ապօրինի զավթելուն օժանդակելը: Այս երկու մեղադրանքներից առաջինը հանվել է. «Քաղաքացիներին պատանդ վերցնելուն և պետական իշխանությանը ապօրինի պահանջ ներկայացնելու մեղադրանքը հանվեց, ինչն արդեն հաջողություն է: Հիմա, մենք դատարանում ավելի մեծ հնարավորություն կունենանք՝ եթե ոչ արդարացման, ապա պայմանական պատժի հասնենք: Հաշվի առնելով այն, որ Գիչյանը 67 տարեկան է, նախկինում դատված չի եղել և այլն, ապա հավանականությունը այդ մասով մեծանում է»,- ընդգծեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները ՊՊԾ գունդ էին մտել բեռնատարով, որի սեփանականտերը Խաչտուր Գիշյանն է:

Իրավաբան.net


ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են

$
0
0

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի համակարգում նոր նշանակումներ են կատարվել: ՊԵԿ լրատվական բաժնից մեզ տեղեկացրին, որ կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նոյեմբերի 17-ին և 18-ին երկու պաշտոնակատարներ է նշանակել:

Փոխանցվում է, որ նոյեմբերի 17-ից Էմիլ Ավագյանը նշանակվել է ՊԵԿ աշխատակազմի գործերի կառավարման վարչության պետի պաշտոնակատար, իսկ 18-ից Հովիկ Հովհաննիսյանը ՊԵԿ աշխատակազմի ֆինանսահաշվային վարչության պետ-գլխավոր հաշվապահի պաշտոնակատարն է: Մինչ այս նշյալ պաշտոնները թափուր էին:

Երեկ տեղեկացրել էինք, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Կենտրոն հարկային տեսչության պետ Արթուր Հարությունյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն:

Իրավաբան.net

Սյունիքում առևանգել են անչափահաս աղջկա. 2 անձի առաջադրվել է մեղադրանք

$
0
0

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մարզի անչափահաս բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքները. 2 անձի առաջադրվել է մեղադրանք։

ՔԿ-ից հաղորդում են, որ նոյեմբերի 11-ի երեկոյան ահազանգ է ստացվել Սյունիքի մարզի բնակչից, որ նույն օրն առևանգել են իր անչափահաս դստերը, ով քոլեջի 1-ին կուրսի ուսանողուհի է։ Անմիջապես ձեռնարկվել են անհետաձգելի գործողություններ՝ անչափահաս աղջկան հայտնաբերելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ աղջկան առևանգել են  2016թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 14-ի սահմաններում. Գորիս քաղաքի Ակսել Բակունցի փողոցում բռնության գործադրմամբ, կամքին հակառակ նրան նստեցրել են ավտոմեքենան, ապա տեղափոխել ու պահել «Սդըղի գյոլ» կոչվող տեղանքում գտնվող տնակում։

Հստակեցվել  են առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, անհատականացվել նրանցից  յուրաքանչյուրի գործողությունները:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ ՝ 2 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետի հատկանիշներով,  որոնցից  մեկի նկատմամբ  որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ մյուսի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին: Եվս մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների գծով տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսին

$
0
0

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների գծով տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսին։

ՀՀ ՔԿ նախագանը ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի կազմավորման ընթացքում ձեռնարկված քայլերը, առաջնահերթությունները, աշխատանքների կազմակերպման հիմքում դրված սկզբունքները, վարույթում քննվող քրեական գործերով մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում իրականացված գործողությունները: Չնայած ՔԿ կազմավորումից անցել է երկու տարի, սակայն արդեն իսկ մեծածավալ միջոցառումներ են իրականացվել` քննության կազմակերպման արդյունավետությունն ու որակը բարձրացնելու ուղղությամբ, մշակվել և ներդրվել քրեական գործերի թվայնացման, էլեկտրոնային նախաքննության ծրագրերը, որոնք նորություն են ոչ միայն հայ իրականության համար, այլ նման ծրագրեր չունեն անգամ ԱՊՀ և եվրոպական մի շարք երկրների քննչական մարմիններ։

Պրն. Ջակումոպուլոսը բարձր է գնահատել նախաքննության ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների նորարարությունները կիրառելու՝ ՔԿ նախաձեռնությունն ու  արդյունքները, պատրաստակամություն հայտնել հավելյալ բաղադրատարրեր ավելացնել էլեկտրոնային նախաքննության ծրագրում՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների ներդրման համար:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել քննչական կոմիտեի հետ ձևավորված արդյունավետ համագործակցության համար և բարձր գնահատելով քննիչների կարողությունների զարգացմանն ուղղված երկու տարիների համագործակցության արդյունքները՝ հավաստիացրել, որ այն կրելու է շարունակական բնույթ։

ԵԽ ներկայացուցիչը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների Եվրոպական չափորոշիչների կիրառման հզորացման նոր ծրագիրը՝ նախատեսված առաջիկա երկու տարիների համար, որի շրջանակներում նախատեսվում է ներառել նաև ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանը:

Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ոչ միայն շարունակել համագործակցությունն արդեն իսկ մշակված ծրագրերով, այլ նաև՝ աշխատանքային կարգով քննարկումներ իրականացնել՝ նոր ուղղություններ նախանշելու համար։

Իրավաբան.net

Պարզաբանում է դատախազը. սուտ ցուցմունք

$
0
0

«Պարզաբանում է դատախազը» տեսաշարքը՝ ՀՀ Գլխավոր դատախազության և Իրավաբաններիհայկական ասոցիացիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:

Իրավաբան.net

Յոթ հազար դոլար՝ տարկետման համար. նախապատրաստվում են նյութեր

$
0
0

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության օպերատիվ հետախուզական բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս ՀՀ ՊՆ ՌՈ բաժին հրավիրված ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ Ա.Կ.Հ.-ն հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 2014թ. յոթ հազար ԱՄՆ դոլար է տվել Երևան քաղաքի բնակչուհի Ա.Գ.Գ.-ին, իր որդուն նույն թվականի ամառային զորակոչից երեք տարի ժամկետով տարկետում տեղավորելու համար:

ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում 21.11.2016թ. Ա.Գ.Գ.-ն խոստովանել է վերը նշվածը:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան բաժնում նախապատրաստվում են նյութեր»:

Իրավաբան.net

Երևանում մենք այս գիշեր իսկապես կանխատեսել ենք սառնամանիք. Գագիկ Սուրենյան

$
0
0

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ով ինձ տեսնում է, հարցնում է` Երևանում այս գիշեր -22 աստիճան ցու՞րտ է լինելու: Ես մեղավոր չեմ, որ իմ արած արտահայտությունը՝ Աշոցքում ջերմաստիճանը կհասնի -22 աստիճանի, մեր լրատվական կայքերը հրապարակել են Հայաստանում սպասվում է -22 աստիճան ցուրտ վերնագրով, իսկ մարդկանց մի մասն էլ Հայաստանի փոխարեն հասկացել է Երևան: Ժողովուրդ ջան, Երևանում մենք այս գիշեր իսկապես կանխատեսել ենք սառնամանիք, բայց -7…-8 աստիճան»:

Իրավաբան.net

ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը

$
0
0
ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 530 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական... Read more »

Երևանում կկայանա «Կառավարություն –Քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն աշխատանքային խմբի ընդլայնված հանդիպումը

$
0
0

2016 թվականի նոյեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցի Միացյալ հանդիպումների սրահում տեղի կունենա «Կառավարություն – Քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն աշխատանքային խմբի ընդլայնված հանդիպում` «Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի զարգացում. հակակոռուպցիոն անկախ մարմնի երկու մոդելների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում» թեմայով, որի մամլո հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Իրավաբան.net

Քաղաքացիները գիշերային ակումբների և ծխախոտի, խմիչքի անօրինական վաճառքի մասին

Ապօրինի հարստացման քրեականցման օրինագիծը բավականին կարևոր է հանրության համար. Տեր Եսայի քահանա Արթենյան

$
0
0

Նախորդ շաբաթ կառավարությունը հաստատեց ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ նախագիծը: Հասարակական նշանակություն ունեցող այս նախագիծը հետաքրքրում է ոչ միայն իրավաբաններին և պաշտոնյաներին, այլն նաև հոգևորականներին: Տեր Եսայի քահանա Արթենյանն կարևորելով այն՝ շեշտում է, ժամանակն է, որ հասարակության շրջանում վստահություն ձևավորվի, իսկ ապօրինի հարստացած պաշտոնյաները պատասխանատվության դաշտ բերվեն:

Իրավաբան.net-ը մեկնարկում է նոր շարք՝ «Եկեղեցին և իրավունքը» խորագրով, շարքի առաջին թեման ապօրինի հարստացման քրեականացումն է, որի շուրջ զրուցել ենք Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ:

Այն կարծիքներին, որ եկեղեցին մասնակից չէ հասարակական կյանքի զարգացումներին, Տեր Եսային հակադարձում է պարզ կերպ. «Եկեղեցին մեր ժողովուրդն է, եկեղեցին այն հավատացյալներն ու ժողովուրդն են, որոնք այս հասարակության մի մասնիկն են»,- ուստի նա ընդգծում է, որ հոգևորականները նույնպես հետևում են իրավական համակարգում կատարվող գործընթացներին:

Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ զրուցել ենք ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ նախագծի և ընդհանրապես հարստացման ու եկեղեցու կողմից ընկալելի ապրելակերպի մասին:

– Տեր Եսայի, վերջին օրերին մշտապես խոսվում է ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ, նախ խոսենք հենց հարստացման մասին: Հիսուս Քրիստոսն իր աշակերտներին ասել է. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժվարությամբ կմտնի Երկնքի արքայությունը: Ավելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակով մտնի, քան թե հարուստը՝ Աստծո արքայությունը»: Խնդրում եմ պարզաբանել այս խոսքերը ներկայիս իրականության կոնտեքստում:

– Իրականում, երբ մենք Ավետարանի լույսի ներքո նայում ենք հարուստներին և առհասարակ՝ այս երևույթին, կոնկրետ նշված այս հատվածին, Քրիստոսը հատուկ ընդգծում է, որ հարուստները դժվարությամբ կմտնեն Երկնքի արքայություն, այստեղ խոսքը հիմնականում գնում է այն մասին, երբ մի հարուստ երիտասարդ եկավ ու ցանկություն հայտնեց Քրիստոսին հետևելու, բայց Քրիստոս դրեց զոհողության պահանջ, նրա համար անընդունելի էր, պահանջն այն էր, որ գնա ունեցածդ վաճառիր ու իմ հետևից արի:

Քրիստոսը բոլորի առջև չէ, որ այդ պահանջն է  դնում, այսինքն՝ պարտադիր պայման չէ, որ մարդը պետք է աղքատ լինի, որպեսզի կարողանա հետևել իրեն, պարզապես այս երիտասարդի պարագայում, կոնկրետ պայմանը դրեց այն պարզ պատճառով, որովհետև երիտասարդը Քրիստոսին հավատացնում էր, որ նա բոլոր պայմաններն ու պատգամները կատարում, հետևաբար վերջին բանը, որ Քրիստոսն ընդգծեց, այդ էր՝ վաճառել ունեցվածքն ու գալ իր հետևից, եթե իրապես սիրում է իրեն, որովհետև պատվիրանները կարող է պահել մեխանիկորեն ու ձևապաշտորեն, կարող է պատվիրանները պահել մարդկանց ցույց տալու, թե ինչքան բարեպաշտ ու օրինապաշտ մարդ ես: Բնականաբար երիտասարդը չի գնում այդ քայլին, հետևաբար դրան հաջորդում է Քրիստոսի պատգամը, որ հարուստները դժվարությամբ կմտնեն երկնքի արքայություն, խոսքն այն մասին է, որ հարստությունը դառնում է կռապաշտության առիթ, ինքնին հարստությունը վատ բան չէ, ըստ երևույթին, ինչպես Ավետարանից ենք մենք տեղեկանում, բայց վատ է այն, երբ մարդու համար հարստությունը դառնում է բարոյական արժեք, արդյունքում մարդը դրանից այն կողմ այլևս աշխարհում ոչինչ չի կարողանում տեսնել և ճանաչել: Այն ամբողջ հարստությունը, որ աշխարհում տրված է մեզ, այդ ամենը պատկանում է Աստծուն, կապված է նրանից, թե մենք ինչպես ենք վերաբերում այդ հարստությանը, դա նայում ենք որպես զավթելու և կուտակելու, թե տիրանալու և դա բաշխելու, բարիք գործելու առիթ, հետևաբար Սուրբ գիրքը մեզ հստակորեն տալիս է այն գիտակցումը, որ այն բոլոր հարստությունը, որ աշխարհում տրված է, դա մեր սեփականությունը չէ, մարդն արդար է ու ճիշտ, եթե կարողանում է այդ հարստությունը օգտագործել բարիք ստեղծելու համար, և ոչ թե պարզապես կուտակելու:

unnamed– Նախորդ շաբաթ կառավարությունը հաստատեց ապօրինի հարստացման քրեականացման նախագիծը: Եկեղեցին պետության մի մասն է, ու եկեղեցին նույնպես անմասն չի մնում մեր երկրում տեղի ունեցող գործընթացներին: Ներկայումս Հայաստանում առաջնային խնդիրներից է ապօրինի հարստացումը քրեականացնել: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը որպես հոգևորականի, որպես ՀՀ քաղաքացու:

– Բնականաբար երևույթը, երբ մարդիկ պաշտոնական դիրքի չարաշահումով, կաշառակերությամբ ու նման երևույթների արդյունքում հարստանում են, մեղմ ասած ցանկալի չէ ու մերժելի է, ցանկացած հայ մարդու կողմից, ով մտահոգված է ու հետաքրքրված միջավայրի, երկրի նկատմամբ, որտեղ նա ապրում է: Ես կարծում եմ, որ ապօրինի հարստացման քրեականցման օրինագիծը բավականին կարևոր է հանրության համար, հատկապես, որ մեր ժողովրդի հասարակական տարբեր շերտերի մեջ կա հենց այդ անվստահության խնդիրը, մեր իրականության մեջ պաշտոնյա անձիք որքանով են ազնիվ ու արդար: Այսօր մենք տեսնում ենք տարբեր տեղեկատվություններ ու լիազորություններ, թե ինչպես են մարդիկ իրենց պաշտոնական դիրքը չարաշահում, սա միանշանակ խաթարում է մեր բնականոն կյանքի ընթացքը: Եթե այս օրինագիծը կգա այս խնդիրը լուծելու, թեկուզ՝ ինչ-որ չափով մեղմելու, միանշանակ, մենք ուրախ ենք:

– Ինչպես ես հասկացա՝ ինչքան էլ, որ եկեղեցին ուղղակիորեն չի մասնակցում նման աշխատանքներին, սակայն հետևում է և իր կարծիքն ունի:

img_7624-copy– Գիտե՞ք, եկեղեցին մեր ժողովուրդն է, եկեղեցին այն հավատացյալներն ու ժողովուրդն են, որոնք այս հասարակության մի մասնիկն են, եկեղեցին որպես կառույց, եթե դիտարկում ենք, հոգևորականներն էլ են այս երկրի քաղաքացիներն ու նրանց հետաքրքրում է այս զարգացումները, հետևաբար ցանկացած մարդու պետք է որ հետաքրքրի այդ իրադարձություններն ու զարգացումները: Չէ որ շատ կարևոր է, որ մարդիկ և քաղաքացիները օրենքի տեսանկյունից ավելի գրագետ ու ծանոթ լինեն: Ինչքան մենք ծանոթ ենք այդ գործընթացին, այնքան ավելի մենք մասնակից ենք այս պրոցեսներին, թեկուզ և միայն կարծիք հայտնելով:

– Ո՞ր ապրելակերպն է ամենաընդունելին:

Ազնիվ, անկեղծ, արդար աշխատանքը: Իրականում, առհասարակ Ավետարանի մեջ խնդիր դրված չէ, որ մարդը պետք է հարուստ լինի, թե աղքատ: Նույն ավետարանում մենք տեսնում ենք, որ Քրիստոս ջերմ հարաբերություններ ուներ և՛ աղքատների, և՛ հարուստների հետ: Նա Ղազարոսի բարեկամն էր, իսկ Ղազարոսը հարուստ մարդ էր, նա հարուստների տուն էր այցելում, երբեք նրանց չասեց՝ ունեցվածքդ վաճառիր, ինչպես վերոնշյալ մեկ դեպքում: Խնդիրը հարուստ կամ աղքատ լինելը չէ, այլ խնդիրը այն է, թե ինչ ճանապարհով է մարդ հասել այդ հարստության: Եթե մարդու սրտում այդ հարստությունը կուռք է դարձել, որը ամեն ինչ է, ապա այս մարդը դատապարտված է կորստյան: Իհարկե, Աստված ցանկանում է, որ բոլոր մարդիկ լինեն ապահովված և երջանիկ, ապրեն բարեկեցիկ կյանքով, բայց այդ ամենը մենք պետք է հասնենք ազնիվ քրտինքով, այսինքն՝ ազնիվ աշխատանքն է հիմնականում հարստություն ունենալու եղանակը, այս դեպքում կուտակածդ հարստությունը ոչ միայն քեզ այլ հասարակության համար կդառնա բարիքի աղբյուր:

img_7621-copy

– Շատ հաճախ ապօրինի հարստացած մարդիկ իրավապահների կողմից չեն հայտնաբերվում ու չեն պատժվում, բայց դա չի նշանակում, որ նրանք ազատվում են պատասխանատվություն, այդպես չէ՞:

– Բնականաբար, նայած պատասխանատվություն ասելով՝ մենք ինչ ենք հասկանում, եթե օրենքի առաջ պատասխանատվություն, սա հարցի մյուս կողմն է, այս օրինագիծը գալիս է այդ բացը լրացնելու, մյուս կողմից մարդիկ պատասխանատու են իրենք խղճի, ընտանիքի և Աստծո առաջ, բնականաբար պատասխանատվությունից ոչ ոք չի կարող խուսափել, եթե ապօրինի կամ կեղծիքով կուտակել է հարստություն, չէ, որ դա ինչ-որ մեկի վաստակի հաշվին է, իրականում դու գողանում, թալանում և խլում ես մեկ ուրիշից ու անհայտ է՝ հանուն ինչի:

– Ես հիշում եմ Ազգային ժողովի վերջին նիստի ժամանակ քննարկումներ, երբ խոսք գնաց այն մասին, որ ապօրինի հարստացած մարդկանց թող Աստված պատժի: Չեք կարծում, որ նման մոտեցում պետք չէ որդեգրել, այլ հարկավոր է ինքներս քայլեր ձեռնարկենք, որ այդ մարդկանց պատասխանատվության դաշտ բերենք, ոչ թե սպասենք Աստծո դատաստանին:

– Եթե որևէ մեկը խեղճին, կարիքավորին, ընկածին զրկում է, այդ մարդն արդեն իսկ դատապարտված է, պետք չէ ակնկալել, որ Աստված իրեն պետք է դատապարտի, արդեն այդ մարդը դատապարտված է, եթե կարող է նման քայլի գնալ: Այն, որ Աստված կպատժի այդ դատաստանը չի ուշանալու և հետաձգվելու, բայց ինչ վերաբերում է հասարակական կյանքի առումով, երբ մենք խոսում ենք հասարակության մեջ առկա երևույթների մասին, ապօրինի հարստացման մասին, հույսներս դնել, որ Աստված կպատժի ու այդ մարդուն հանգիստ թողնել, սա միամտություն է, եթե այդպես է, ապա բոլոր մյուս բնագավառների համար օրենքները հանենք ու ասենք՝ Աստված կպատժի, այսինքն՝ այս տրամաբանությունը անհասկանալի է: Բնականաբար, այդ օրենքները գալիս են կանոնակարգելու մեր հասարակական կյանքն ու ազգային կենցաղը:

Գևորգ Թոսունյան

Ալեքսանդր Սարգսյան

Շարքի մտահղացման հեղինակներ՝

Կարեն Զադոյան

Տեր Եսայի քահանա Արթենյան

Իրավաբան.net

Ի՞նչ պետք է նշվի աշխատանքային պայմանագրում

$
0
0

Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում, աշխատանքային պայմանագրում նշվում են`

1) անհատական իրավական ակտն ընդունելու, աշխատանքային պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը.

2) աշխատողի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը.

3) կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը.

4) կառուցվածքային ստորաբաժանումը (դրա առկայության դեպքում).

5) աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը.

6) պաշտոնի անվանումը և (կամ) աշխատանքային գործառույթները.

7) հիմնական աշխատավարձի չափը և (կամ) այն որոշելու ձևը.

8) աշխատողներին սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և այլն.

9) անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը (անհրաժեշտության դեպքում).

10) փորձաշրջան սահմանելու դեպքում` փորձաշրջանի տևողությունը և պայմանները.

11) աշխատաժամանակի ռեժիմը՝ աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ կամ աշխատաժամանակի կրճատ տևողություն կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկ.

12) ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) և տևողությունը.

13) իրավական ակտը ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը:

Հարկ է նշել նաև, որ կողմերի համաձայնությամբ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում կամ գրավոր աշխատանքային պայմանագրում կարող են ներառվել նաև այլ պայմաններ:

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ

$
0
0

ԼՂՀ ՊԲ-ից հաղորդում են, որ նոյեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

Իրավաբան.net

Ի՞նչ եղանակ է գրանցվել Երևանում և մարզերում

$
0
0

Այս գիշեր Տաշիրում(Կալինինո) գրանցվել է -26, Աշոցքում -23, Վարդենիսում, Ապարանում, Ծաղկահովիտում -16, Երևանում -7…-8: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Իրավաբան.net

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամագրվելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ

$
0
0

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստից առաջ հայտարարությամբ հանդես եկավ: Նա ասաց, որ այսօր ես դիմում եմ ներկայացրել ՀՀԿ անդամագրվելու համար, կարծում եմ, որ այս քայլը կանխատեսելի էր ու տրամաբանական, ցանկանում եմ մեկնաբանել, թե ինչու.

  1. Վարչապետին պաշտոնին ինձ հրավիրել է ՀՀ նախագահ և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը,
  2. Յուրքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան,
  3. Եթե նույնիսկ հաշվի չառնենք առաջին և երկրորդ կետերը, ոմանց մոտ կարող է լինել կարծիք, թե ինչու չենք ստեղծում քաղաքական հենարան, կուսակցություն: Ես գտնում եմ, որ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզիացիոն գործառույթներից,
  4. Ո՞ր կուսակցությունը պետք է լիներ բարեփոխումների հենարան, ըստ իս՝ ՀՀԿ-ն: Իմ առջև դրված հիմնական խնդիրը եղել է հետևյալը՝ անհրաժեշտ է շատ բան փոխել, այս հարցը շատ հստակ է դրված ՀՀԿ-ում, ինքնաքննադատությունը շատ դեպերում ավելի խիստ է, քան երևում է դրսից,
  5. Վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ ես դարձա մասնակիցը փոխելու և փոխվելու նոր գործառույթին՝ վերցնելով պատասխանատվության իմ բաժինը,
  6. Այս նոր իրավիճակում իմ ընկերներից, համախոհներից շատերը ևս ցանկանում են մասնակից դառնալ ՀՀԿ-ին, պարտադի՞ր է, որ նախարարներն ու իմ թիմակիցները անդամակցեն ՀՀԿ-ին, որևէ պարտադրանք չկա,
  7. Ինչպես մյուս կուսակցությունները, ՀՀԿ-ն նույնպես ոչ միշտ է եղել արդյունավետ, բայց ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը որոշում է կայացրել փոխվել:

Այնուհետև վարչապետը անցավ օրակարգին:

Իրավաբան.net


Փոփոխություն կկատարվի ՀՀ նախագահի կարգադրության մեջ

$
0
0

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ու միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ պաշտպանություն ապահովող դատական համակարգի ու օրենսդրության առկայությունը և դրանցով պայմանավորված՝ իրավական ու դատական բարեփոխումները Հայաստանի Հանրապետության գլխավոր առաջնահերթություններից են:

Հաշվի առնելով հիշյալ բնագավառներում մինչ օրս տեղի ունեցած իրավական զարգացումները և դրանց արդյունքում տեղի ունեցած բարեփոխումների դրական ազդեցությունը՝ Արդարադատության նախարարությունն արձանագրում է, որ դեռևս առկա են իրականացման ենթակա մի շարք միջոցառումներ:

Ուստի  ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի թիվ ՆԿ-96-Ա կարգադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրության նախագիծը: Նախագծով առաջարկվող միջոցառումներն ուղղված են հետևյալ ոլորտներին՝  արդար, արդյունավետ և հանրության առջև հաշվետու դատական իշխանության ապահովում, քրեական արդարադատության և քրեական պատիժների համակարգի արդյունավետության բարձրացում, վարչական արդարադատության և վարչական վարույթի արդյունավետության բարձրացում, քաղաքացիական արդարադատության արդյունավետության բարձրացում և քաղաքացիական օրենսդրության կատարելագործում, դատավարական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացում, փաստաբանական համակարգի բարեփոխումների ապահովում, դատախազության գործունեության արդյունավետության բարձրացում, արբիտրաժային, նոտարական և հանրային ռեգիստրների համակարգերի արդյունավետության բարձրացում, հասարակության մեջ իրավական համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի վերակառուցում և ծրագրի իրականացման ապահովում:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ նախատեսված դատաիրավական բարեփոխումների լիարժեք և ամբողջական իրականացումը:

Այս նախագիծն ընդգրկված էր չքննարկվող որոշումների շարքում, այնպես որ այն ընդունվեց առանց ներկայացման:

Իրավաբան.net

ՊՈԱԿ-ների վերակազմակերպման միջոցով տարեկան կտնտեսվի 114 մլն դրամ գումար

$
0
0

 «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» և «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպվելու են: Նման նախագիծ գործադիրի ներկայացրեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նա նախատեսում է, որ նախագծի ընդունումը կնպաստի պետական բյուջեում ծախսերի նվազեցմանը։ Մասնավորապես, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ընդհանուր 67 հաստիքային միավորից կրճատվելու է 21 հաստիքային միավոր, ինչի արդյունքում տնտեսվելու է աշխատավարձ՝ տարեկան 114.238.000 ՀՀ դրամ գումար:

Իրավաբան.net

3 մլն դոլարից ավելի գումար՝ նախարարության համար շենք ձեռք բերելու համար

$
0
0

Կառավարությունը պատրաստվում է 4 մլն ԱՄՆ դոլարից ավելի գումար ծախսել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի կառուցման համար: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արամ Սահակյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծ, որով նախատեսվում է նախարարության շենքի տարածքը ձեռք բերել:

Նախագծով առաջարկվում էր Երևան քաղաքի Վ. Սարգսյան 3 հասցեում գտնվող այրված շենքի 1-ին հարկի նախկին սեփականատեր հինգ իրավաբանական անձանց 100 տոկոս բաժնեմասերը ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կողմից:

Այս շենքը ձեռք բերելու համար բյուջեից կտրամադրվի 3,3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով (հաշվի առնելով փոխարժեքի տատանումները գումարը հաշվարկվելու է 1 ԱՄՆ դոլարը 480 ՀՀ դրամով, քանի որ վճարումը կատարվելու է վճարման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հայտարարած ԱՄՆ դոլարի փոխարժեքով):

Գործադիրը հաստատեց այս նախագիծը:

Իրավաբան.net

Կարեն Կարապետյան. «Այսօր ռեկորդ խփելու հնարավորություն ունեինք, եթե Արփինե Հովհաննիսյանի և Հրայր Թովմասյանի դեբատը չլիներ»

$
0
0

Այսօր կառավարության նիստի ժամանակ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին որոշումը: Զեկույցը բավականին երկար տևեց, նախարարը մանրակրկիտ ձևով ներկայացրեց նախագծային դրույթները: Ավարտից հետո առարկություն ուներ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, նա խնդիր էր տեսնում՝ կապված ԱԺ մշտական հանձնաժաղովի լիազորությունների հետ: Արդարադատության նախկին նախարարը մի քանի րոպե ներկայացրեց իր առարկությունը՝ հիմնավորելով այն Սահմանադրության փոփոխությամբ, այնուհետև խոսեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ի վերջո արձագանքեց. «Այսօր ռեկորդ խփելու հնարավորություն ունեինք և՛ կարճ հայտարարությունների, և զեկույցների մասով, իհարկե, եթե Արփինե Հովհաննիսյանի և Հրայր Թովմասյանի դեբատը չլիներ: Պարոն Թովմասյան Դուք ուզո՞ւմ եք մասնագիտական դեբատը բերել այս դաշտ, առանձին բաներ կա՞ն ասելու, առանձին նստեք, քննարկեք, առանց այդ էլ սա ամենաերկար զեկույցն էր իմ երբևէ ղեկավարած նիստում»,- կատակելով ասաց վարչապետը:

Այս նկատողությունից հետո Արփինե Հովհաննիսյանը հաջորդ զեկույցը ներկայացնելիս, ասաց, որ թեև հարցը կարևոր է և ծավալուն, սակայն հնարավորինս հակիրճ կլինի, երբ նախարարն ավարտեց զեկույցի ներկայացումը, վարչապետը միանգամից դիմեց Հրայր Թովմասյանին. «Առարկություննե՞ր, պարոն Թովմասյան»,- ժպտալով ասաց նա ու տեսնելով, որ առարկություններ չկան փակեց նիստը:

Իրավաբան.net

Զարինե Մխեյանի ղեկավարած ՍՊԸ-ներից 2,5 մլն դրամ են պահանջում շուրջ 60 քաղաքացիներ

$
0
0

Երևանում այդպես էլ չկայացած Էրոս Ռամազոտտիի համերգի կազմակերպիչների դեմ ներկայացրած հայցով շուրջ 60 քաղաքացիներ 2,5 մլն դրամ գումար են պահանջում:

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ քաղաքացիների հայցի քննությունն` ընդեմ Զարինե Մխեյանի և նրա ղեկավարած «Ֆորպոստարտ պրոդաքշըն» և «Շոուսթար»:

Սա երկրորդ նիստն է այս գործով: Առաջին նիստը հետաձվել էր, քանի որ ընկերությունը միջնորդություն էր ներկայացրել` խնդրելով ժամանակ տրամադրել փաստաբան ներգրավելու համար, այդ միջնորդությունից մեկ ամիս անց` հերթական նիստի ժամանակ, դատարան է ներկայանում «Շոուսթար» ՍՊԸ-ի փաստաբանը և հայտնում, որ ընկերությունից լիազորագիրը ստացել է հենց այսօր. «Շուրջ մեկ ամիս ժամանակ ունեցող ընկերությունը, փաստաբանին ներգրավվում է հենց նիստի օրը, այսինքն` այստեղ ավելի քան ակնհայտ է, որ անբարեխիղճ վերաբերմունք է դրսևորվում դատարանի նկատմամբ, իմ համոզմամբ` ընկերությունը դատական իր իրավունքները չարաշահում է թույլ տալիս»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց հայցվորներից փաստաբան Գայանե Դեմիրչյանը:

78520-326x330

Փաստաբան Գայանե Դեմիրչյան

Այսօրվա նիստին պատասխանող կողմը կրկին միջնորդում է նիստը հետաձգել, որպեսզի փաստաբանը ծանոթանա գործի նյութերին, այդպես էլ լինում է, հաջորդ նիստը նշանակվել է 2017թ. փետրվարի 17-ին:

Մեր զրուցակիցը փոխանցեց, որ նախորդ նիստի ժամանակ իրենք 10 հայցվորի մասով հրաժարվել էին պահանջից, որովհետև այդ անձանց գումարները վերադարձվել են: Այս հանգամանքը փաստաբանը դրական քայլ բնութագրելով հանդերձ` նշում է, որ ևս 10 հոգի են հայցադիմումին միացել` որպես ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձիք. «Տվյալ դեպքում, հայցվորների թիվտ ընդհանուր առմամբ չի փոխվել: Այս պահին շուրջ 60 հայցվորներ ենք, գումարի մասով էլ, ըստ էության, փոփոխություն տեղի չի ունեցել, պահանջը մոտ 2,5 միլիոն է»,- նշեց փաստաբանը:

Նա նաև հավելեց, որ սա զուտ տոմսերի գումարն է, բացի այդ, կողմը պահանջել է այդ գումարին հաշվեգրել տոկոսներ` Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված չափով և վերդարձնել նախապես վճարած պետական տուրքի գումարը:

Կարդացեք նաև`

«Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ը մոլորության մեջ է գցում քաղաքացիներին, վիրավորում լրագրողներին ու իրավաբաններին

Էրոս Ռամազոտտիի Երևանյան համերգի հետքերով. հետագա զարգացումները «Perfetto» չէին

Իրավաբան.net

Viewing all 39725 articles
Browse latest View live