Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39429

Հրապարակվեց «Վերնիսաժ»-ի գործով դատավճիռը

$
0
0

Քիչ առաջ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարկվեց նախորդ տարվա մայիսի 17-ին «Վերնիսաժ»-ի մոտ արձակված կրակոցների գործով դատավճիռը: Այս մասին հաղորդում է Իրավաբան.net-ի թղթակիցը:

Դատարանը, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, ճանաչեց գործով անցնող 3 ամբաստանյալների մեղավորությունը՝ նրանց մեղսագրված արարքներում:

Ամբաստանյալներ Գոռ Առաքելյանը դատապարտվեց 6.5 տարվա, Վալերիկ Հովհաննիսյանը՝ 3 տարվա, իսկ Ներսես Մելքոնյանը՝ 2 տարվա ազատազրկման:

Դատավճռի հրապարակման ժամանակ դահլիճում գտնվող ամբաստանյալներից մեկից հարազատը վրդովվեց, և բարձր ռեպլիկներ բաց թողնելով դուրս եկավ նիստերի դահլիճից:

Դատավճռի հրապարակումից հետո ամբաստանյալների պաշտպանները մռայլ էին, և չցանկացան որևէ մեկնաբանություն անել դատավճռի վերաբերյալ:

Տեսանյութը՝ շուտով:

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39429