Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39169

Խորհուրդ կտամ դիմել իրավապահ մարմիններին. Հայկ Հակոբյանը՝ Նիկոլայ Բաղդասարյանին

$
0
0

ՀՀ ՓՊ մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը անդրադարձել է Նիկոլայ Բաղդասարյանի այսօրվա մեկնաբանությանը: Հայկ Հակոբյանը նշել է.

«Ի պատասխան Նիկոլայ Բաղդասարյանի այն հայտարարությանը, որ Փաստաբանական դպրոցի նախորդ աուդիտի մասով տեղեկությունն, իբր ես եմ տրամադրել, ու դա էլ իր հետ զրույց հաստատել եմ, բացարձակ ու բացահայտ սուտ է:

Հակառակը, ես 2014թ. գարնանը լրատվամիջոցի հարցին պատասխանել եմ, որ Նիկոլայ Բաղդասարյանը հրաժարականի դիմում ներկայացրել է անձնական շարժառիթներով: Լրագրողին որևէ այլ մեկնաբանություններ չեմ տվել:

Երբ Նիկոլայ Բաղդասարյանը ինձ այն ժամանակ հարցրեց, թե ով է լրագրողին հայտնել, ես պատասխանել եմ, որ այդ լուրի հետ որևիցէ կապ չունեմ:

Թե ինչո՞ւ է Նիկոլայ Բաղդասարյանը հիմա այդ հարցը բարձրացնում ինքը գիտի: Բայց խորհուրդ կտամ դիմել իրավապահ մարմիններին և գտնել իր նյութի պատվիրատուին»:

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39169

Trending Articles