Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39648

Ոստիկանության գործողություններն իրավաչափ չեն. Նորայր Նորիկյան

$
0
0

«Շատ բան ասել պետք չէ. ՀՀ ոստիկանության գործողություններն իրավաչափ չեն, դուրս են ՀՀ սահմանադրության և օրենսդրության շրջանակներից. Մասնավորապես՝  կոպտորեն խախտվում է ՀՀ սահմանադրության 26-րդ, 39-րդ, 40-րդ, 44-րդ հոդվածների, «Հավաքների ազատության մասին», «Ոստիկանության մասին», ՀՀ քրեական օրենսգրքի և մի շարք այլ իրավանորմերի բազմաթիվ հոդվածների պահանջներ:
Ցավոք, պետք է արձանագրել, որ ոստիկանությունը երբեք չի փոխել իր գործունեության բնույթն ու ձևը:
Այդ մենք ենք միշտ փորձել տեսնել նրանց մեջ դրականը, սակայն կարևոր պահերին նրանք ապացուցել են, որ մենք իրենց նկատմամբ ունեցած պատկերացումներում հիմարի պես սխալվել ենք…
Այսպիսի մթնոլորտ ու տրամադրություն ունեցող երկրներում ոստիկանությունը երբեք չի փոխվի…
Պարզապես մեկ անգամ ևս հավաստվում է, որ մեր երկրում գոյություն չունի օրենք և օրինականություն…»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Նորայր Նորիկյանը:

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39648

Trending Articles