Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39617

Բուժօգնության է դիմել 51 հոգի

$
0
0

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 21-ի, ժամը 02: 30–ի դրությամբ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը 51 է, նրանցից 28-ը` ոստիկան:
Բոլոր տուժածներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն:
Այս պահի դրությամբ տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ հայտնել էին, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքում տեղի ունեցող միջադեպի հետևանքով նախնական տվյալներով այս պահին տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան։ 18-ը տեղափոխվել է շտպօգնության մեքենաներով, մյուսները դիմել են ինքնուրույն։ Բուժօգնությունը ցուցաբերվում է ամբողջական ծավալով և ժամանակին։

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39617

Trending Articles