Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39467

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

$
0
0

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Դժվարանցանելի է Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Դեկտեմբերի 25-28-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ կապված ճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը լինելու է երկկողմանի փակ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արենիից Խաչիկ համայնք երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել է և հանձնվել շահագործման:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39467

Trending Articles