Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39179

ՀՀ Փաստաբանների պալատի խորհուրդը համալրվել է նոր անդամով

$
0
0

Վաղաժամկետ դադարեցվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի անդամ Ալեքսանդր Սիրունյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն:

ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության համաձայն Խորհրդի անդամի լիազորությունների դադարման դեպքում որպես փաստաբանների պալատի խորհրդի անդամ է ներգրավվում առավել շատ «կողմ» ձայներ ստացած փաստաբանը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 07.12.2015թ. թիվ 359-Ա որոշմամբ արձանագրվել է, որ Ալեքսանդր Սիրունյանի փոխարեն խորհրդի անդամ է ներգրավվում փաստաբան Հարություն Գագիկի Հարությունյանը (արտոնագիր թիվ 916)։

ՀՀ փաստաբանների պալատը շնորհակալություն է հայտնում փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդում ծավալած գործունեության համար։ Այս մասին հաղորդում են ՓՊ-ից:

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39179

Trending Articles