Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39279

Արդյո՞ք ամուսնանալիս պարտադիր պետք է ընտրել ամուսնու ազգանունը

$
0
0

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն ամուսնանալիս ամուսինները, ըստ իրենց ցանկության, կարող են ամուսիններից մեկի ազգանունն ընտրել որպես ընդհանուր ազգանուն կամ պահպանել մինչամուսնական ազգանունը։

Ամուսինների ընդհանուր ազգանունը կարող է լինել ամուսիններից մեկի ազգանունը կամ այնպիսի ազգանուն, որը ներառում է ամուսինների ազգանունները միաժամանակ: Ընդհանուր ազգանունը չի կարող լինել երկու ազգանունից ավելի:

Ամուսիններից մեկի ազգանվան փոփոխությունը մյուս ամուսնու ազգանվան փոփոխություն չի առաջացնում։

Ամուսնալուծվելիս ամուսիններն իրավունք ունեն պահպանելու ընդհանուր ազգանունը կամ վերականգնելու իրենց մինչամուսնական ազգանունը։

Իրավաբան.net 


Viewing all articles
Browse latest Browse all 39279

Trending Articles