Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39179

Կարևոր է իմանալ. աշխատանքային իրազեկում

$
0
0

Շատ կարևոր է, որ աշխատանքային իրավահարաբերությունների մեջ գտնվող յուրաքանչյուր աշխատող պետք է իմանա, որ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվում է 50 000 դրամ: Սա նշանակում է, որ աշխատողի ամսական աշխատավարձը չի կարող ցածր լինել վերը նշված աշխատավարձի չափից: Ընդ որում, նվազագույն ամսական աշխատավարձի չափի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:

Նշենք նաև, որ գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանվում է`

  • աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 330 դրամ.
  • աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 367 դրամ.
  • աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 550 դրամ.

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39179