Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39159

Անհավատարիմ կնոջը պատժելու անհավանական եղանակ

$
0
0

Իրավաբան.net-ը իր ընթերցողներին է ներկայացնում տարօրինակ մի քանի օրենքներ կանանց մասին: Այսպիսով.

Կենտուկի նահանգի օրենքով կանայք կարող են մարդկանց երևալ լողազգեստով միայն այն դեպքում, եթե նրանք զինված են ճիպոտով:

***

Կոլումբիայում ամուսնանալ ցանկացողները պարտավոր են հաճախել երեքամսյա դասընթաց, որտեղ դասավանդում են հոգեբանության և ընտանիքի իրավունք: Դասընթացներն ավարտելուց հետո ունկնդիրները քննություն են հանձնում և ստանում դիպլոմ, որի հիման վրա ձևակերպվում է ամուսնության վկայականը:

***

Հնդկական ցեղերից մեկի մոտ գոյություն ունի օրենք, ըստ որի, անհավատարիմ կնոջը պատժում են հետևյալ կերպ. բանտ են նստեցնում նրա ամուսնուն:

***

Իռլանդական օրենքով ամեն մի կին համարվում է իր ամուսնու սեփականությունը, ինչպես «ձին կամ կովը»: Դա գրված է ամուսնության վերաբերյալ գործող դատական վճռի մեջ՝ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում:

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39159