Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39796

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

$
0
0

ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից հանրապետության մարզերում իրականացված աշնանային մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ մի շարք համայնքների հողատարածքներում ակտիվացել է կրծողների տարածումն ու զարգացումը, և անհրաժեշտ պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում ձմռան ամիսներին կարող են լրջորեն վնասվել պտղատու և խաղողի այգիները, ինչպես նաև աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերը: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հնարավոր վնասները կանխելու և գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով Գյուղատնտեսության նախարարությունը իրականացնում է կրծողների դեմ լայնածավալ պայքարի միջոցառումների ծրագիր: Բոլոր այն հողօգտագործողներին, որոնց հողատարածքներում արձանագրվել է միջին և բարձր վարակվածություն, անհատույց կտրամադրվի անհրաժեշտ քանակությամբ «Ռոդիֆակում» տեսակի թունաքիմիկատ և օգտագործման վերաբերյալ համապատասխան խորհրդատվական թերթիկներ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է հողօգտագործողներին հետևել մասնագետների խորհուրդներին ու ցուցումներին, սեղմ ժամկետում ավարտել պայքարի աշխատանքները` խստորեն պահպանելով անվտանգությանը ներկայացվող պահանջները:

Լրացուցիչ հարցերի դեպքում հողօգտագործողները կարող են դիմել գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների մասնագետներին:

Անհրաժեշտության դեպքում ծրագիրը կշարունակվի նաև 2016 թվականին գարնանային պայքարի միջոցառումների կազմակերպման համար:

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39796

Latest Images

Trending Articles