Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39219

«Ֆինանասական բուրգի» գործը. բողոքի քննությունն անցնում է առանց մեղադրողի, դատախազությունից դատարանին պատճառաբանություն չեն ներկայացնում

$
0
0

Արդեն երրորդ դատական նիստն է, ինչ «Ֆինանասական բուրգի» գործով վերաքննիչ բողոքի քննությանը չի մասնակցում մեղադրող դատախազը: Դատարան մտնելով նախագահող դատավոր Ռուզանա Բարսեղյանը հետաքրքրվեց, թե դատախազությունից որևէ պարզաբանում ներկայացվե՞լ է, հնչեց բացասական պատասխան:

Պարզվեց, որ դատարանը գրավոր պարզաբանումներ է խնդրել դատախազության համապատասխան վարչությունից:

Դատավորը հարցրեց կողմերին արդյոք չեն առարկում, որ նիստը շարունակվի առանց դատախազի մասնակցության, առարկեց միայն Արթուր Անդրեասյանի պաշտպան Մնացական Սարգսյանը, նա ասաց, որ ըստ քրեական դատվարության օրենսգրքի վերաքննիչ բողոքի քննությանը պետք է մասնակցի նաև մեղադրողը, ուստի խնդրեց հետաձգել նիստը:

Դատարանը որոշեց վերաքննիչ բողոքները լսել առանց մեղադրողի մասնակցության: Ավելի ուշ դատարանին տեղեկացրին, որ դատախազությունից որևէ կերպ չեն արձագանքում` ինչպես դատարանի նամակներին, այնպես էլ զանգերին:

Նշենք, որ վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև մեղադրողը:

Հիշեցնենք՝ առաջին ատյանի դատարանը դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ամբաստանյալին դատապարտել է 10 տարի ժամկետով ազատազրկման` 200 մլն ՀՀ դրամի չափով գույքի բռնագրավմամբ:

Այս գործով շոշափվում էր նաև ՀՀ ԿԱ ոստիկանությունում նախկինում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի անունները: Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության, Արթուր Անդրեասյանը 2010թ. հունիսին ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումարներ և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։

Սակայն առաջին ատյանի դատարանում Ներսես Նազարյանը նշել է, որ ոչ ինքը, ոչ որդին, ոչ էլ իր ազգականներն Ա.Անդրեասյանին որևէ պայմանով պարտքով գումարներ չեն տվել, տոկոսներ չեն ստացել, այդ ենթադրյալ գումարների վերադարձման մասին զրույցներ չեն եղել, նույնը պնդել են նաև Բաբախեկյանները:

Իսկ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանն այս ամենում տեսնում էր նաև Վանո Սիրադեղյանի գործոնը:

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39219