Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39668

ՊԵԿ օպերլիազորը պաշտոնեական կեղծիք է կատարել. գործը դատարանում է

$
0
0

49-ամյա Արմեն Դանիելյանը մեղադրվում է կեղծ գրառումներ կատարելու համար: Գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արմեն Դանիելյանը եղել է կառավարությանն առնընթեր պետական եկամուտների կոմիտեի ՕՀՎ 1-ին բաժնիավագ օպերլիազոր: Եվ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի` 2012թ., մարտի 6-ի  հանձնարարագրի պահանջները և ստուգման հանձնարարագիրի կատարումն  օրինական ցույց տալու համար 2012 թվականի մարտի 30-ի արձանագրությունը կազմելիս կեղծ գրառումներ է կատարել՝ դրանով  կատարել  պաշտոնեական կեղծիք:

Ամբաստանյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է տորագրությունը՝ չհեռանալու մասին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39668