Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39199

Առաջարկ սոցիալական ոլորտը ներառել հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրում

$
0
0

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը հունվարի 17-ին դիմել էր վարչապետ Կարեն Կարապետյանին և ներկայացրել առաջարկներ, որոնք ուղղված էին հակակոռուպցիոն արդյունավետ պայքարին:

Այս առաջարկների թվում էր նաև  սոցիալական ապահովության ոլորտը՝ որպես թիրախային ոլորտ, ընդգրկել 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրում և մասնագիտական ՔՀԿների և փորձագետների հետ համագործակցությամբ մշակել ոլորտի 2017-2018թթ. միջոցառումների ծրագիրը:

Իսկ այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս  նույնպես մատնանշեց այս ոլորտում առկա խնդիրները և իր համաձայնությունը հայտնեց վերոնշյալ հարցի վերաբերյալ:

 Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39199