Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39179

Իրազեկում՝ ընտրողների ռեգիստրի վարման առանձնահատկությունների մասին

$
0
0

Ընտրողների ռեգիստրի վարման առանձնահատկությունների վերաբերյալ իրազեկում է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը. նա իր ֆեյսբուքյան էջում գրում է,

«Տեղեկացնում ենք, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված, ինչպես նաև ազատազրկման դատապարտված անձանց տվյալները հանվում են բնակչության պետեկան ռեգիստրի հաշվառումից:
Հետագա անհարմարություններից խուսափելու նպատակով անհրաժեշտ է իմանալ, որ զորացրվելուց կամ ազատազրկման վայրից վերադառնալուց հետո քաղաքացին պետք է ներկայանա անձնագրային ծառայություն՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու համար:
Եթե անձը չներկայանա անձնագրային ծառայություն և չհաշվառվի բնակչության պետական ռեգսիտրում ըստ բնակության վայրի, նրա տվյալներն առկա չեն լինի ընտրողների ցուցակում»:

 Իրավաբան.net     


Viewing all articles
Browse latest Browse all 39179

Trending Articles