Հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներով պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը պակաս ցույց տալու կամ պետական բյուջեից հաշվանցման ենթակա գումարն ավել ցույց տալու համապատասխան դեպքերի համար հարկ վճարողից գանձվում կամ առաջադրվում է`
1) պակաս հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը.
2) ավել հաշվարկված` պետական բյուջեից հաշվանցման ենթակա գումարը.
3) պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարի և հարկ վճարողի ներկայացրած ԱԱՀ-ի հաշվարկով պետական բյուջեից հաշվանցման ներկայացված գումարի հանրագումարը, եթե հարկ վճարողի կողմից ներկայացվել է բյուջեից հաշվանցման ենթակա գումարով ԱԱՀ-ի հաշվարկ, սակայն ստուգման արդյունքներով առաջանում է պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար:
Նշված դեպքերում ԱԱՀ-ի համապատասխան գումարի նկատմամբ հաշվարկվում և գանձվում է տուգանք`
ա) 100 տոկոսի չափով, եթե փաստացի իրականացված գործարքի գծով առաջացող պարտավորությունը նվազեցնելու նպատակով գործարքի իրական պայմաններին համապատասխանող` դուրս գրված հարկային հաշիվը հարկ վճարողի կողմից անվավեր է ճանաչվել,
բ) «ա» կետում չնշված դեպքերում` հաշվարկվող` պետական բյուջե վճարման ենթակա գումարի 50 տոկոսի չափով, իսկ սույն կետով սահմանված տուգանքը կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն տեսակի խախտումը կրկին կատարելու դեպքում տուգանք` բյուջե վճարման ենթակա գումարի 100 տոկոսի չափով:
Պետական բյուջե վճարման ենթակա գումարները և տուգանքները հաշվարկվում են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար:
Ամսական ավելացված արժեքի հարկ վճարողների համար սահմանված դրույթները (այդ թվում` պատասխանատվությունը) չեն կիրառվում, եթե չի ավարտվել այն եռամսյակի համար տեղեկությունների ներկայացման վերջնաժամկետը, որն ընդգրկում է հարկային հաշվի վերաբերյալ դուրս գրման (ստացման), իսկ հաշվանցումների կատարման մասով` փաստացի հաշվանցման ամիսը:
Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու պարագայում կարող է առաջանալ հարկի վճարման նվազեցում, համապատասխան անձը կարող է ենթարկվել նաև վարչական պատասխանատվության (ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 169.1-րդ հոդված), իսկ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հիմքերի պարագայում` նաև քրեական պատասխանատվության (ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդված)։

ույն նյութը հրապարակվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի իրականացման համար Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրված դրամաշնորհի շրջանակներում:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00 14.00-18.00
- ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010 անվճար հեռախոսահամար (թեժ գիծ) 080001110, հեռախոսահամար 010 540199,
- ք. Կապան, Ա. Մանուկյան 1/72, հեռախոսահամար 285 52511,
- ք. Վանաձոր, Վարդանանց 82/1, հեռախոսահամար 322 22317,
- ք. Գյումրի, Տիգրան Մեծի 1/2, հեռախոսահամար 312 58236,
- ք. Գավառ, Բոշնաղյան 56/7, հեռախոսահամար 264 25503 :