Երևանի վարչական տարածքում` առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպման oբյեկտները, բաղնիքները (uաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է`
ա. առևտրի oբյեկտների համար` 87,500 դրամ.
բ. հանրային uննդի եւ զվարճանքի oբյեկտների համար` 175,000 դրամ.
գ. բաղնիքների (uաունաների) համար` 875,000 դրամ.
դ. խաղատների կազմակերպման համար` 1,750,000 դրամ.
ե. շահումով խաղերի կազմակերպման համար` 875,000 դրամ.
զ. վիճակախաղերի կազմակերպման համար` 262,000 դրամ: