Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39229

Խորհրդի անդամը, վճարովի հիմունքներով աշխատելով պալատում, կորցնում է իր անկախությունը. փաստաբան

$
0
0

Փաստաբան Տիգրան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իշխանության կենտրոնացման վտանգի մասին խոսել են դեռ անհիշելի ժամանակներից: Փաստաբանների պալատի խորհրդի առաքելությունն է նման կենտրոնացման բացառումը: Խորհուրդը պետք է վերահսկի Պալատի նախագահի գործունեությունը: Օրենսդրական բացի պատճառով, այսօր Պալատի խորհրդի անդամը կարող է համատեղությամբ վճարովի հիմունքներով աշխատել Պալատի աշխատակազմում՝ լինելով Պալատի նախագահին ենթակա: Խորհրդի անդամը, վճարովի հիմունքներով աշխատելով Պալատում, կորցնում է իր անկախությունը: Քանի դեռ օրենսդիրը չի կարգավորել այս վտանգավոր օրենսդրական բացը, փաստաբանները պետք է գիտակցաբար խորհրդի անդամ չընտրեն այն թեկնածուներին, որոնք վարչական աշխատանք են կատարում պալատում: Օրինակ, եթե նրանք պալատի նախագահի տեղակալ են, դպրոցի տնօրեն, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար և այլն:

Հարգելի գործընկերներ, հարկ եմ համարում նշել, որ Պալատի խորհրդի ընտրություններում ես չեմ քվեարկելու Պալատում վճարովի հիմունքներով աշխատող խորհրդի թեկնածուների օգտին»:

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39229

Trending Articles