Հողի հարկը ՀՀ հարկային համակարգի բաղկացուցիչ մասն է։
Հողի հարկ բյուջե վճարվող ուղղակի հարկատեսակ է և պարտադիր վճար, որի չափը կախված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից, սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձևով՝ հարկի օբյեկտի և դրույքաչափի ու հողակտորի միավոր մակերեսի արտադրյալի որոշման միջոցով, և վճարվում է տարվա համար։ Գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը, ոչ գյուղատնտեսական հողերի համար՝ հողի կադաստրային գնահատման արժեքը։ Հողի հարկ հաշվարկվում է՝ սկսած հողակտորի սեփականության, մշտական կամ ժամանակավոր օգտագործման իրավունքի ձեռքբերման հաջորդ ամսվանից։ ՀՀ-ում հողային հարկումը բնութագրվում է ոչ միայն ցածր արդյունավետությամբ, այլև բյուջեի եկամուտների կազմում դրա աննշան տեսակարար կշռով։
Համաձայն «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, հողի հարկ վճարողներ են հողի սեփականատերերը և պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները, իսկ վարձակալության պայմաններով օգտագործման տրամադրված հողերի համար հարկը գանձվում է վարձատուից: Գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է համարվում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը:
Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է համարվում հողի կադաստրային գնահատման արժեքը: Գյուղատնտեսական նշանակության հողերի (ներառյալ` բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված, տնամերձ և այգեգործական ամառանոցային հողամասերի) համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է դրանց կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտի 15 տոկոսի չափով: Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հողի հարկի դրույքաչափերը սահմանվել են բնակավայրի ներսում դրանց կադաստրային արժեքի 1 տոկոսի, իսկ բնակավայրից դուրս` 0.5 տոկոսի չափերով:
Հողի հարկի գումարները քաղաքացիներն ու գյուղացիական տնտեսությունները պետական բյուջե են վճարում հավասար մասերով, ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը և մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը, իսկ ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները՝ եռամսյակը մեկ անգամ, մինչև հաշվետու եռամսյակի հաջորդ ամսվա 25-ը:
«Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն oրենքը խախտելու համար վճարողները, ինչպեu նաև ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պաշտոնատար անձինք պատաuխանատվություն են կրում ՀՀ oրենuդրությամբ uահմանված կարգով:
«Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ. «հողի հարկի վճարման գծով խախտումներ հայտնաբերվելու դեպքում հողի հարկի գծով հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը կատարելուց հետո անցել է տաս տարի»։
Օրենքը պարունակում է նաև առանձնահատկություններ` կապված հողի հարկի պարտավորությունների հետ, մասնավորապես, օրենքը սահմանում է, որ ընդհանուր uեփականության դեպքում հարկվող oբյեկտ համարվող հողամաuի հողի հարկը հաշվարկվում է ամբողջ հողամաuի հարկման oբյեկտից` «Հողի հարկի մասին» ՀՀ oրենքով uահմանված հաշվառող մարմնի կամ համաuեփականատեր կազմակերպության կողմից։
ՀՀ oրենքով uահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատաuխանատվություն։ Եթե հողի հարկով հարկվող oբյեկտն ընդհանուր բաժնային uեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա հողի հարկի` «Հողի հարկի մասին» ՀՀ oրենքով uահմանված պարտավորությունների համար նրանք կրում են պատաuխանատվություն` յուրաքանչյուրն իր բաժնի չափով։ Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաuտր վարող լիազոր մարմնից «Հողի հարկի մասին» ՀՀ oրենքի 15-րդ հոդվածով uահմանված կարգով uտացված տեղեկությունները, համաuեփականատեր ֆիզիկական անձանց հողի հարկը հաշվարկում են`
1) ընդհանուր համատեղ uեփականության դեպքում ամբողջ հողամաuի հարկման oբյեկտից` հողի հարկի բոլոր պարտավորությունները համաuեփականատերերից որևէ մեկի համար.
2) ընդհանուր բաժնային uեփականության դեպքում ամբողջ հողամաuի հարկման oբյեկտից` հողի հարկի պարտավորությունները համաuեփականատերերից յուրաքանչյուրի համար (իր բաժնի չափով)։
Եթե ընդհանուր uեփականության դեպքում համաuեփականատերերից որևէ մեկը կազմակերպություն է, ապա հարկվող oբյեկտ համարվող հողամաuի հողի հարկը հաշվարկում է համաuեփականատեր կազմակերպությունը`
1) ընդհանուր համատեղ uեփականության դեպքում ամբողջ հողամաuի հարկման oբյեկտից` հողի հարկի բոլոր պարտավորությունները, հաշվառող մարմին ներկայացվող հաշվարկի ձևում նշելով համաuեփականատերերի վերաբերյալ պահանջվող տվյալները.
2) ընդհանուր բաժնային uեփականության դեպքում ամբողջ հողամաuի հարկման oբյեկտից` հողի հարկի պարտավորությունն իր բաժնի չափով, հաշվառող մարմին ներկայացվող հաշվարկի ձևում նշելով համաuեփականատերերի և նրանց բաժնեմաuերի վերաբերյալ պահանջվող տվյալները։
Սույն նյութը հրապարակվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի իրականացման համար Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրված դրամաշնորհի շրջանակներում: