ՀՀ հարկային համակարգի հիմնաքարերը դրվել են անկախության առաջին տարիներին, որից սկսած մինչև օրս այն զարգանում և կատարելագործվում է։
ՀՀ հարկային համակարգը բաղկացած է հարկային օրենսդրությունից, հարկային վարչարարության և հարկ վճարողի ինստիտուտների ամբողջությունից։ ՀՀ-ում հարկային օրենսդրությունը բաղկացած է հարկերի մասին ՀՀ օրենսգրքից, առանձին հարկատեսակների և պարտադիր այլ վճարների մասին ՀՀ օրենքներից։ Հարկային հարաբերությունների առանձին հարցեր ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում կարգավորվում են ՀՀ կառավարության որոշումներով և ՀՀ կառավարությանն առընթեր հանրային պետական ծառայության կողմից ընդունված գերատեսչական նորմատիվ իրավական ակտերով։
Այսպիսով, ՀՀ-ում հարկային հարաբերությունները կարգավորվում են`
ա) հարկային oրենuդրությամբ, որը բաղկացած է «Հարկերի մասին» ՀՀ oրենքից և առանձին հարկատեuակների մաuին oրենքներից.
բ) ՀՀ կառավարության որոշումներով` հարկային oրենuդրությամբ uահմանված դեպքերում և uահմաններում.
գ) հարկային մարմնի, ինչպեu նաև oրենքով uահմանված դեպքերում պետական կառավարման այլ մարմինների կողմից ընդունված ակտերով՝ հարկային oրենuդրությամբ կամ ՀՀ կառավարության որոշումներով uահմանված դեպքերում և uահմաններում։
Կարող են սահմանվել հարկատեսակներին փոխարինող հաստատագրված վճարներ կամ արտոնագրային վճարներ («Հարկերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդված)։ Առանձին քննարկման առարկա կարող են հանդիսանալ «Հաստատագրված վճարների մասին» կամ «Արտոնագրային վճարի մասին» ՀՀ օրենքները:
Սակայն, օրենքի տառացի մեկնաբանությունը ցույց է տալիս, որ թե՛հաստատագրված վճարները և թե՛ արտոնագրային վճարները հարկեր չեն, այլ ընդամենը հարկերին փոխարինող վճարներ են և դրանց հետ կապված իրավահարաբերությունները չեն կարող համարվել հարկային իրավահարաբերություններ, այսինքն՝ ծագել հարկային նորմերի կյանքի կոչման կամ իրագործման հիման վրա։
Պատրաստվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ֆինանսավորմամբ գործարկվող «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում: