Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 39447

Ուշադրություն․սահմանվել են աշխատանքային գրքույկները հանձնելու հստակ ժամկետներ

Սոցիալական ապահովության պետական ծառայությունից տեղեկանում ենք, որ աշխատանքային գրքույկների բուն թվայնացման գործընթացն սկսվելու է 2017թ.-ի ապրիլ ամսից և տևելու է մինչև 2019թ. հունվար ամիսը:

2017թ.-ին նախատեսվում է թվայնացնել 100 և ավելի աշխատող ունեցող գործատուների մոտ պահվող աշխատանքային գրքույկները: Թվայնացման աշխատանքներն իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը:

ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի N Ղ/60 հրամանի համաձայն՝ աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքներն սկսելու են հետևյալ ժամանակացույցով.

Վարձու աշխատողների թվաքանակը Աշխատանքային գրքույկները ներկայացնելու ժամանակետները
100 և ավելի անձ 2017 թվականի ապրիլ-դեկտեմբեր (փոխհամաձայնեցված ժամկետներում)
40-99 անձ 2018 թվականի հունվար
20-39 անձ 2018 թվականի փետրվար
14-19 անձ 2018 թվականի մարտ
10-13 անձ 2018 թվականի ապրիլ
8-9 անձ 2018 թվականի մայիս
6-7 անձ 2018 թվականի հունիս
5 անձ 2018 թվականի հուլիս
4 անձ 2018 թվականի օգոստոս
1-3 անձ 2018 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր

Տեղեկացնենք, որ ժամանակացույցով սահմանված ժամկետները կարող են վերանայվել Ծառայության տարածքային բաժնի և գործատուի միջև փոխհամաձայնեցման դեպքում: 

Մինչև համապատասխան աշխատանքային գրքույկների ներկայացումը Ծառայությունն իր տարածքային ստորաբաժանումների միջոցով կապ կհաստատի յուրաքանչյուր գործատուի հետ՝ ընթացքը սահուն ապահովելու նպատակով:

Գործատուները, մինչև իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները Ծառայության տարածքային բաժին ներկայացնելը, աշխատանքային գրքույկում լրացված վերջին էջից հետո պետք է նշեն աշխատանքային գրքույկի լրացված բոլոր էջերի թիվը և ստորագրեն (կնիքի առկայության դեպքում՝ նաև կնքեն)՝ նշելով ստորագրողի և կնքողի զբաղեցրած պաշտոնը, անունը և ազգանունը: Ցանկացած կեղծ տեղեկատվություն առաջացնելու է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն:

Իրավաբան․net


Viewing all articles
Browse latest Browse all 39447

Trending Articles