Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39169

Հայաստանում բեռնատարի երկու վրացի վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

$
0
0

Հունվարի 15-ին, ժամը 19.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ թեյարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը և մարզային փրակարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի TEA834 պ/հ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը բեռնատարի վարորդներ՝ Զ. Գ.-ն (1967 թ. ծնված Վրաստանի քաղաքացի) և Ա. Զ.-ն (1965 թ. ծնված Վրաստանի քաղաքացի) հոսպիտալացվել են Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը:

 Իրավաբան.net     


Viewing all articles
Browse latest Browse all 39169

Trending Articles