Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39319

Ի՞նչ պետք է իմանալ բանկային գրքույկի մասին

$
0
0

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ քաղաքացու հետ բանկային ավանդի պայմանագիր կնքելը և նրա ավանդի հաշվին դրամական միջոցներ մուծելը հավաստվում են բանկային գրքույկով, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ: Բանկային ավանդի պայմանագրով կարող է տրամադրվել անվանական կամ ըստ ներկայացնողի բանկային գրքույկ:

Բանկային գրքույկում պետք է նշվեն և բանկի կողմից հավաստվեն բանկի, իսկ եթե ավանդը ներդրված է բանկի մասնաճյուղում, ապա նաև համապատասխան մասնաճյուղի անվանումը և գտնվելու վայրը, ավանդի հաշվի համարը, ինչպես նաև հաշվում մուտքագրված և հաշվից դուրս գրված դրամական միջոցների բոլոր գումարները և բանկային գրքույկը` բանկ ներկայացնելու պահին հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը:

Բանկային գրքույկում նշված ավանդի վերաբերյալ տվյալները հիմք են բանկի և ավանդատուի միջև ավանդով հաշվարկներ կատարելու համար, եթե այլ բան ապացուցված չէ:

Ավանդը վերադարձնելը, դրանից տոկոսներ վճարելը և ավանդի հաշվից դրամական միջոցներն այլ անձանց փոխանցելը բանկն իրականացնում է բանկային գրքույկը ներկայացնելիս:

Եթե անվանական բանկային գրքույկը կորել է կամ պիտանի չէ ներկայացման համար, բանկն ավանդատուի դիմումի հիման վրա նրան տալիս է նոր բանկային գրքույկ:

Ըստ ներկայացնողի բանկային գրքույկի կորստի դեպքում իրավունքները վերականգնվում են ըստ ներկայացնողի արժեթղթերի համար նախատեսված կարգով (հոդված 151):

Իրավաբան․net


Viewing all articles
Browse latest Browse all 39319

Trending Articles