Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39219

«Իրազեկվածության պակասի պատճառով աշակերտները դառնում են կոռուպցիայի զոհ»

$
0
0

«Միասին» հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ՀԿ-ն հուլիսի 1-ից սկսել է իր գործունեությունը Արարատի մարզում: Նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է  կրթական ոլորտում:

«Մեր թիրախում հիմնականում կրթօջախներն են՝ ավագ դպրոցներ և միջին մասնագիտական: Նրանց հետ կոնտակտի մեջ ենք մտել, պայմանավորվածություններ ենք ձեռք բերել հանդիպումներ ունենալ աշակերտների և ծնողական խորհուրդների անդամների հետ»,- ասաց կազմակերպության ղեկավար Տիգրան Շիրինյանը:

«Առաջին հանդիպումը վաղն է և մյուս օրը, նախատեսում ենք մինչև 10-ը հանդիպումներ, հիմնականում խոսելու ենք կոռուպցիայի վերաբերյալ խնդիրներից: Ներկայացնելու ենք նաև միջազգային փորձը, կրթական հաստատությունների լավագույն օրինակները»,- ասաց Տիգրան Շահինյանը:

Նա նաև հավելեց, որ Արարատի մարզում՝ 200-250 քաղաքացիների շրջանում իրականացվելու են սոցհարցումներ՝ կրկին խնդրին առնչվող:

«Այսպիսով մենք վեր կհանենք խնդիրներն, իսկ իրազեկության միջոցով մարդկանց իրավագիտակցությունը կբարձրացնենք: Մենք աշակերտներին իրազեկելով կստիպենք, որ հասկանալ՝ ինչն է կոռուպցիոն երևույթ, որովհետև շատ դեպքերում նրանք տեղյակ չեն լինում ու դառնում են կոռուպցիայի զոհ»,- նշեց մեր զրուցակիցը:շ

Հիշեցնենք՝ հունիսի 29-ին «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի դրամաշնորհային հանձնաժողովն ավարտեց Ծրագրի շրջանակներում հայտարարված փոքր դրամաշնորհային մրցույթի 2-րդ փուլին դիմած հայտերի գնահատումը: Հաղթող ծրագրերի և ներկայացնող կազմակերպությունները 5-ն էին, այդ թվում «Միասին» հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ՀԿ-ն:

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39219