Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39169

Ինչպե՞ս ճշգրիտ կնքել վարձակալության պայմանագիր հետագա խնդիրներից խուսափելու նպատակով

$
0
0

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 606–րդ հոդվածի համաձայն վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք:

Նույն օրենսգրքի 610–րդ հոդվածով ամրագրված են այն երկու պայմանները, որոնք պարտադիր կերպով ենթակա են պահպանման վարձակալության պայմանագիր կնքելիս։

Դրանք են`

Վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր:

Անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

Ծանոթություն։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305–րդ հոդվածի համաձայն օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39169

Trending Articles