Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39359

Նախագահական պարգևատրում՝ Մխիթար Գոշի մեդալով

$
0
0

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Միշայի Սահակյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»:

«Պետական կառավարման համակարգում երկարամյա անբասիր գործունեության համար ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հովհաննեսի Հակոբյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով:

«Երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ Նաիրա Սամվելի Ճնգրյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»:

«Երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության պետի տեղակալ Կարեն Սարիբեկի Գրիգորյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»:

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39359

Trending Articles