Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39169

Նախարարը պարզաբանեց, թե ինչու են գաղտնի դարձնում ՀՀ նախագահի, խորհրդարանի ղեկավարի և վարչապետի արարողակարգային գնումները

$
0
0

ՀՀ Նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի արարողակարգային գնումները գաղտնիության հանգամանքն ուղղակի կապ ունի պաշտոնատար անձանց անվտանգության հետ: Այսօր ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց այդ կապը. «Եթե ցանկացած անձ, այդ թվում՝ ես տեղեկանում եմ, որ նախագահին կամ վարչապետին որ ընկերությունն է սպասարկում, մեծանո՞ւմ են արդյոք անվտանգության ռիսկերը, կարծում եմ՝ մեծանում են, եթե մենք նախապես գիտենք»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ դա աշխարհում ընդունված անվտանգության միջոց է. «Ես ասեմ ավելին, նույնիսկ անվտանգության մասով, անգամ ՌԴ և ԱՄՆ նախագահի երթուղիները 4 անգամ փոխում են, սա անվտանգության կանոններն են»,- նշեց Վարդան Արամյանը:

Նա հետաքրքրում է, թե ինչու պետք է իմանան բոլորը, թե վարչապետն ու ԱԺ նախագահը որտեղ են ճաշում, այստեղ ըստ նախարարի՝ կա անվտանգության խնդիր:

Նախարարն օրինակ է բերում Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության դեպքը. «Սա մենք չենք արել, որ ինչ-որ բան թաքցնենք հանրությունից, սա իրականում միջազգային պրակտիկան է պահանջում»,- եզրահանգեց նախարարը:

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39169

Trending Articles