Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39169

ՄԻՊ-ը աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ

$
0
0

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Այցի շրջանակներում Պաշտպանը եւ աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին եւ վերջինիս հետ քննարկել մարզում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ քաղաքացիների` այդ խնդիրներին առնչվող անհատական բողոքները:

Այնուհետեւ Պաշտպանը Գավառի պետական համալսարանում քննարկում է ունեցել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների եւ հասարակական կազմակերպությունների հետ: Ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին առնչվող սահմանադրական նոր կարգավորումները, քննարկվել են մարզում առկա խնդիրները՝ կապված կրթության, սեփականության, սոցիալական իրավունքների եւ հասարակական կազմակերպությունների գործունեության հետ:

Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումում կատարել է նաեւ քաղաքացիների ընդունելություն  եւ ծանոթացել նրանց հարցերին:

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39169

Trending Articles