Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39169

Դատական նիստի ժամանակ մահացել է փաստաբան Սիմոն Ծատուրյանը

$
0
0

Ռուսաստանում գործող հայազգի փաստաբան Սիմոն Ծատուրյանը մոսկովյան դատարաններից մեկում զինված հարձակման գործով դատական նիստի ժամանակ մահացել է. այս մասին РИА Новости-ին՝ հղում անելով դատարանի մամուլի խոսնակին:

«Քրեական գործով դատաքննության ժամանակ փաստաբան Սիմոն Ծատուրյանն իրեն վատ է զգացել: Կանչել են շտապ բուժօգնություն, բժիշկները շուրջ կես ժամ փորձել են օգնել նրան, ավաղ դա չի օգնել»,- ասել է աղբյուրը:

Բժիշկները ֆիքսել են, որ փաստաբանը մահացել է սրտի կաթվածից: Նա 66 տարեկան էր

Սիմոն Ծատուրյանը մասնակցել է աղմկահարւոյց մի շարք դատավարությունների: Մասնավորապես, նա ներկայացրել է 2006 թվականի մայիսին «Մոսկվա-Սոֆրինո» գնացքում սպանված 19-ամյա Արթուր Սարդարյանի ընտանիքի շահերը:

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39169

Trending Articles