Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39648

Անձնագրային ծառայություններ դիմելիս անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար պետական տուրք չի գանձվում. Բիչախչյան

$
0
0

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ոստիկանությունը բազմիցս տեղեկացրել է, որ հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը մեկ անգամ կարող է երկարաձգվել 5 տարի ժամկետով, բայց ոչ ավել քան տրման օրվանից մինչև 15 տարին լրանալը:

Ի տարբերություն անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու գործողությանը (պրակտիկայում կիրառում են ելքի վիզա տերմինը), անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման դեպքում զինվորական գրքույկ կամ զինհաշվառումը հավաստող փաստաթուղթ չի պահանջվում:

Բացի այդ կա ևս մեկ տարբերություն:

Անձնագրային ծառայություններ դիմելիս անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար պետական տուրք չի գանձվում, իսկ օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու համար մեկ տարվա դիմաց գանձվում է 1.000 դրամ»:

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39648