Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39467

Տեսչություն է լուծարվում

$
0
0

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը:

Կառավարությունից հայտնում են, որ օրակարգային առաջին հարցով խորհրդին են ներկայացվել 2009-ից 2016 թվականների ընթացքում Տեսչական բարեփոխումների ուղղությամբ կատարված աշխատանքներն ու ընթացիկ միջոցառումերը: Այնուհետև խորհուրդը քննարկել և հավանություն է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության լուծարման մասին հարցին, ինչպես նաև տեսչության գործառույթների վերաբաշխմանը:

Օրակարգային հաջորդ հարցով փոփոխություն է կատարվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կանոնադրությունում՝ կապված նախարարության անվանափոխության հետ:

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39467

Trending Articles