Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39199

Բակո Սահակյանը հետմահու պարգևատրեց մահացած զինծառայողին

$
0
0

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վարդան Առաքելյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայություն մեդալով։ Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմից:

Հիշեցնենք` ԼՂՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ նոյեմբերի 13-ին` ժամը 02:15-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Վարդան Հովհաննեսի Առաքելյանը:

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39199