Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39199

Փաստաբան է բերման ենթարկվել

$
0
0

Փաստաբան Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է իր պաշտպանյալի հանդեպ վատ վերաբերմունքի մասին․

«Այսօր գիշերը 00։15 սահմաններում Ոստիկանության Կենտրոն բաժին ապօրինի բերման է ենթարկվել փաստաբան։ Նրա վերաբերյալ բացատրություն են տվել ոստիկանության հետ մտերմություն անող, գիշերը տանը չանցկացնող իրեն անծանոթ կանայք։ Ոստիկանության աշխատակիցների վերաբերմունքը փաստաբանի նկատմամբ եղել է անմարդկային` նրա ձեռքերի վրա հագցրել են ձեռնաշղթաներ, չորս ժամ շարունակ չեն թողել, որ ջուր խմի և կապ հաստատի իմ հետ։ Մյուս փաստաբանին, որը կանգնած է եղել ոստիկանության Կենտրոն բաժին մուտքի դիմաց արգելել ներս մտնել և իր ընկերոջը իրավաբանական օգնություն ցույց տալ։ ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՄԻԱՎՈՐՎԵՔ, ՄՈՌԱՑԵՔ ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ և ՄԻԱՀԱՄՈՒՌ ԿԵՐՊՈՎ ԶԱՐԿ ՏԱՆԿ ՄԵՐ ԴԵՄ ԱՐԴԵՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԴԱՐՁԱԾ ՄՈՒՍՈՌԱԿԱՆ ԴՐՍևՈՐՄԱՆԸ»:

Իրավաբան․net


Viewing all articles
Browse latest Browse all 39199