Հոկտեմբերի 9-ին ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ խիստ նկատողություն է հայտարարվել փաստաբաններ Երվանդ Վարոսյանին ու Տիգրան Խուրշուդյանին: Երվանդ Վարոսյանը համոզված է, որ որոշումը կայացվել է ակնհայտ ապօրինի գործընթացի ընթացքում. «Միանշանակ անօրինական և անհիմն որոշում է»,- ասաց պարոն Վարոսյանը՝ հավելելով, որ որոշումը ստանալուն պես իր ներկայացուցիչները պատրաստվում են դատական կարգով բողոքարկել այն:
Հիշեցնենք, որ կարգապահական տույժի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ փաստաբանները պետք է սեփական միջոցներով անցնեն դեոնթոլոգիայի, այսինքն՝ մասնագիտական էթիկայի դասընթացներ: