Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39497

Վաղը կդադարեցվի մի քանի փողոցների երթևեկությունը

$
0
0

Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումների պատշաճ մակարդակով կազմակերպման և անցկացման նպատակով  ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ ճանապարհահատվածներում.

Ժամը 07։00 – 23:00 սահմանափակվելու է երթևեկությունը Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների փողոցից Էրեբունի հրապարակը ներառող հատվածում:

Ժամը 11։00 – 14։00 դադարեցվելու է երթևեկությունը Արգիշտիի փողոցում:

Ժամը 13։00 – 23։00 դադարեցվելու է երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածում:

Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ հաշվի առնելով նշված սահամանափակումները՝ հասարակական տրանսպորտի աշխատանքը նշված ժամանակահատվածներում կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով։

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանից հայցում են քաղաքացիների ներողամտությունը։

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39497

Trending Articles