Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39648

Հասարակական տրանսպորտում ծխողների նկատմամբ կարող է կիրառվել վարչական պատասխանատվություն

$
0
0

«Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման սահմանափակումների և հասարակական տրանսպորտում ծխախոտի օգտագործման արգելման մասին» քաղաքապետի որոշման համաձայն` Երևան քաղաքի հասարակական տրանսպորտում (քաղաքային տրանսպորտում և փոխադրամիջոցներում) արգելվում է ծխախոտի օգտագործումը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն՝ տրանսպորտային միջոցի՝ բացառությամբ օրենքով նախատեսված տրանսպորտային միջոցների, վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39648