Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39169

Միջազգային իրավունքը՝ գերմանացի փաստաբանի մեկնաբանմամբ, էքսկուրսիա և ընթրիք Սևանում. շարունակվում է աշնանային դպրոցը

$
0
0

Եվրոպական իրավունքի աշնանային դպրոցն այսօր՝ սեպտեմբերի 30-ին մեկնարկեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ Արդար դատավարության սկզբունքների վերաբերյալ դասախոսությամբ: Գերմանացի փաստաբան Թոմաս Նափփերթին ներկայացրեց անմեղության կանխավարկածի սկզբունք, խոսեց կրկնակի պատասխանատվությունից պաշտպանվածությունից և անդրադարձավ հանրային՝ բաց լսվելու իրավունքներին: Դասախոսության ավարտին տեղի ունեցավ քննարկումներ:

Այնուհետև պարոն Նափփերթին դասախոսությամբ հանդես եկավ ազատությունից զրկված անձանց իրավունքների և անանուն վկայի ցուցմունքի կիրառման վերաբերյալ:

Աշնանային դպրոցի մասնակիցները հնարավորություն ունեցան համեմատականներ անցկացնել ազգային և միջազգային օրենսդրությունների միջև, ծանոթանալ գերմանական փորձին, ինչպես նաև շփվել գերմանացի փաստաբանի հետ:

Օրն ամփոփվեց էքսկուրսիայով՝ երիտասարդները այցելեցին Հայրավանք վանական համալիր և ընթրեցի Սևանա լճի ափին գտնվող ռեստորանում:

Հիշեցնենք, որ Եվրոպական իրավունքի աշնանային դպրոցը կազմակերպիչներն են Միջազգային իրավական համագործակցության Գերմանական հիմնադրամը, Հայաստանի Իրավաբանական Հիմնադրամը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:

2013 թվականի Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի ամփոփմանը կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ 2014 թվականի Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի ամփոփմանը` այստեղ:

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39169

Trending Articles