Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39399

Եթե անտառում եք՝ մի շտապեք հավաքել սունկ, պտուղ, հատապտուղ. ձեր նկատմամբ կարող է վարչական տույժ կիրառվել

$
0
0

Անտառներում նախքան պտուղ ու հատապտուղ հավաելը, նախ տեղեկացեք, արդյո՞ք հարկավոր չէ անտառատոմս կամ հատուկ թույլտվություն ունենալ: Խնդիրը կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 72-րդ հոդվածով, որում ասվում է.

Ինքնագլուխ վայրի պտուղներ, ընկույզ, սունկ, հատապտուղ և այլն հավաքելը այն անտառամասերում, որտեղ դա արգելված է կամ թույլատրվում է միայն անտառատոմսերով`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Վայրի պտուղներ, ընկույզ, հատապտուղ և այլն հավաքելը դրանք հավաքելու համար սահմանված ժամկետների և եղանակների խախտմամբ`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:

Իրավաբանnet


Viewing all articles
Browse latest Browse all 39399

Trending Articles