Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39648

Ընդլայնվում է միջուկային մաքսանենգության դեմ պայքարի բնագավառում հայ–ամերիկյան համագործակցությունը

$
0
0

Սեպտեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ 2008թ. հուլիսի 14-ին Վաշինգտոնում ստորագրված ՀՀ Կառավարության և ԱՄՆ Կառավարության միջև Միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագրի Լրացման ստորագրման արարողությունը:

Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Լրացումը նպատակաուղղված է զարգացնելու և ընդլայնելու միջուկային մաքսանենգության դեմ պայքարի բնագավառում հայ–ամերիկյան համագործակցությունը:

Իրավաբանnet


Viewing all articles
Browse latest Browse all 39648

Trending Articles