Quantcast
Channel: iravaban.net
Viewing all articles
Browse latest Browse all 39179

Մահացել է իրավապաշտպան Միքայել Դանիելյանը

$
0
0

Այսօր հանկարծամահ է եղել «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ,  իրավապաշտպան Միքայել Դանիելյանը: «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գնաց իմ լավ ընկեր Միքայելը Դանիելյանը։ Շատ էր սիրում կյանքը, ով չհասկացավ նրան, հետո կհասկանա, կլինեն, որ չեն էլ հասկանա եւ նրա դեմ պարբերական ֆիզիկական ու մյուս հարձակումները կշարունակեն արդարացնել դեռ երկար ժամանակ։ Միկան կյանքն ապրեց մարդու իրավունքների իր անզիջում ընկալմամբ, աննահանջ կերպով պաշտպանեց ում կարողացավ եւ որքան կարողացավ։ Սիրում էր ծովն ու վիսկի՝ Բուրբոն…»:

Միքայել Դանիելյանը հիմնադրել է Հելսինկյան Ասոցիացիան 1997 թվականին:   Կազմակերպությունը ղեկավարելու տարիներին դասախոսություններ է կարդացել երիտասարդ իրավապաշտպանների համար Հայաստանում և արտերկրում: 2009 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից ստացել է «Ազատության Պաշտպանի Մրցանակը»: Նա 57 տարեկան էր

Իրավաբան.net


Viewing all articles
Browse latest Browse all 39179